նաե դասական «ակադեմիական» հոսանք (Գ. Դիլթեյ, Վ. Զիմել, Օրտեգա–ի–Գասետ, Օ. Շպենգլեր), որը զբաղվեւ է պատմու– թյան («ոգու մասին գիտությունների») մեթոդաբանությամբ, «մշակույթի փիւի– սոփայությամբ»: Կ. վւ. էկզիսաենցիա– ւիզմքւ ակունքներից է: <;.Գևորգյան ԿՅՈԼ ԴԱԴ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Բուրսայի վիլայեթի Բելեճիկի գա– վառում, համանուն քաղաքից 24 կմ արե– վելք: Գյուղն իր անունն ստացել է մերձա– կա լճի անունից: XX դ. սկգբին ուներ 450 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, շերամաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և ազգային վար– ժարան՝ 210 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է բռնագաղթի ճանապարհին: ԿՅՈԿ–ԹԷՓԵ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ գավառի Մեծկերտի գավառակում: 1915-ին ուներ 65 տուն (520 անձ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով: Կար եկեղեցի (Ս. Կարապետ): Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին: Նրանց մեծ մասը բնաջնջվել է թուրք ջարդարարների ձեռ– քով:
ԿՅՈՐԵԼԵ, Ելև ի, և լ և ղ ու, ծովափ– նյա հայաբնակ ավան Թուրքիայում, Տրա– պիզոնի վիլայեթի Ագչեապաա գավառա– կում: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կ–ի հայերը գաղ– թել են Թամզարայից և Շապին–Գարահի– սարից: Գյուղում կար եկեղեցի (Ս. Լու– սավորիչ, հիմնված 1886-ին) և երկսեռ վարժարան՝ 80 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Բ. Թոռչաքյան
ԿՅՈՐԱԻ&ՅԱՆ Արսեն <1886, Վան –1977, Լոս աւջելես), հայ բանասեր, պատմա– բան, մանկավարժ: Ավարտել է ամերիկ– յան Անատոլիա կոլեջը, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսա– րանում: Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին եղել է Կովկասում. Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթա– կանների օգնության ամերիկյան կոմի– տեում: 1923-ից ապրել է ԱՄՆ–ում, եղել կրոնական գործիչ: Գրել է «Վասպու– րականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7–1915 մայիս 7» (1965), «Մեր ազգա– յին գոյապայքարը թրքական մեծ եղեռ– նի յոթ տարիներուն –1915–1922» (ար– ժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութա– յին միության Հայկաշեն Ուզունյան գրա– կան մրցանակին) և «Պավղիկյան թոնդրա– կեցիներու շարժումը հայ առաքելական եկեղեցվո մեջ…» (1970) պատմական ուսումնասիրությունները: Ս. ԿուրտիկյսԱ ԿՅՈհԴՆՈՍ, Տ ար սոն, Տ ա ր ս ու ս, Հայկական Կիլիկիայի նշանավոր գե– տերից: Սկիզբ է առնում Բուլղար և Կուկ– լակա լեռներից, հոսում խորունկ ձորե– րով, Լամբրոնի մոտով մտնում ժեռակռա կիրճը, ապա ընթանալով դեպի հվ., անց– նում Տարսոն քաղաքի միջով և քաղաքից 5 կմ հվ. թափվում Միջերկրական ծովը: Կ. եղել է Կիլիկյան Հայաստանի սրբա– զան գետը, ինչպես Արածանին ու Երասխը Մեծ Հայքում: Կ–ի ափերին գտնվել են հայկ. բազմաթիվ բերդեր ու մշակութա– յին կենտրոններ: Հին և միջին դարերում գետաբերանին գտնվում էր Հռեգմա նա– վահանգիստը: Այս գետի վրա հանդիպել են Կլեոպատրա թագուհին ու Մարկոս Անտոնիոսը և ունեցել սիրային ժամադրու– թյուն: ԿՅՈՒձՈհՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Ւոսրբերդի վիլայեթի Դերսիմ գա– վառի Խոզաթ գավառակում, լեռնոտ վայ– րում: 1915-ին ուներ 90 տուն (մոտ 900 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին խաշ– նարածությամբ, մասամբ՝ երկրագործու– թյամբ, մեղվապահությամբ և արհեստնե– րով: Գյուղի արլ. բարձրադիր մասում կար եկեղեցի (Ս. Գևորգ): Կ–ի մոտակայ– քի քարափոր գետնուղին ուներ ռազմա– գիտական նշանակություն: Նրա աջ և ձախ կողմերում կային ժայռափոր սենյակներ, ուր պահվում էին զենքեր, պարենամթերք: Սենյակներից մեկը գրապահեստ էր («Շնորհալի» անունով), որտեղ պահվում էին ձեռագիր մատյաններ: Այնտեղ մտնե– լը համարվում էր սրբապղծություն: Բնա– կիչները տեղահանվել և մեծ մասամբ զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ:
ԿՅՈՒԻ Ցեզար Անտոնովիչ [6(18).1.1835, Վիլնյուս –26.3.1918, Պետրոգրադ), ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ռազմական ինժեներ և գիտնական, ին– ժեներ–գեներալ (1904): 1857-ին ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադե– միան (1878-ից՝ նույն ակադեմիայի ադ– յունտ–պրոֆեսոր, 1880-ից՝ պրոֆեսոր, 1891-ից՝ վաստ. պրոֆեսոր): Կ. երա– ժըշտի ձևավորմանը նպաստել է Ա. Ս. Դարգոմիժսկու, Մ. Ա. Բալակիրևի, Վ. Վ. Մտասովի հետ ունեցած ծանոթությունը: +Հզոր խմբակի* անդամներից էր: 1864-ից հանդես է եկել որպես երաժշտ. քննադատ, պաշտպանել երաժշտության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքները, պրո– պագանդել Մ. Ի. Դլինկայի, Ա. Ա. Դար– գոմիժսկու և «Նոր ռուսական երաժշտա– կան դպրոցի» երիտասարդ ներկայացու– ցիչների երկերը, նաև արտասահմանյան երաժշտության առաջադեմ նորարարա– կան հոսանքները: Կ–ի «Վիլյամ Ռատկլիֆ» օպերան (ըստ Հ. Հայնեի, 1869, Մարիին– յան թատրոն, Պետերբուրգ) արտացոլում էր «Հզոր խմբակի» առաջադեմ գեղագի– տական դրույթները: Գրել է 14 օպերա, այդ թվում՝ «Անջելո» (ըստ Վ. Հյուգոյի, 1875), «Կապիտանի աղջիկը» (ըստ Ա. Ս. Պուշկինի, 1909), 4 մանկական օպերա, ստեղծագործություններ նվագախմբի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի հա– մար, խմբերգեր, վոկալ անսամբլներ: Հե– տաքրքրական են ռոմանսները (250-ից ավելի), այդ թվում հայկական ռոմանս– ների շարքը՝ «Հայի արյունը» (խոսք՝ Ռ. Պատկանյանի), «Ինչպես հզոր մրրիկ» (խոսք՝ Լ. Մանվելյանի), «Երազ» (խոսք՝ Ս. Շահազիզի), «Նրան» (խոսք՝ Պ. Դուր– յանի), «Մշուշն եկավ թևը փռեց» (խոսք՝ Ա. Իսահակյանի), «Մարտիկի մահը» (խոսք՝ Հ. Հովհաննիսյանի), որոնք հրա– տարակվել են «Արցունքներ» գեղարվես– տական–երաժշտական ալմանախում (Պե– տ երբ ուր գ, 1907): Հեղինակ է ամրաշինու– թյանը վերաբերող կապիտալ աշխատու– թյունների: Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո անցել է սովետական իշ– խանության կողմը: Կ 3 ՈՒԼԱՆ ԹԱՓ Ա, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, նախկին Կարսի մարզի Կաղզ– վան գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալ– ներով ուներ 467 (46 ընտանիք) հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում: ԿՅՈհԼԱՆՁՈՐ, նշանավոր կիրճ Մեծ Հայ– քի Տայք նահանգում, Պարխար լեռան հյուսիս–արևմտյան կողմում: Հնում այո կիրճով է անցել Հայաստանից Սև ծով տա– նող առևտրական բանուկ ուղիներից մեկը: Կ. եղել է Մեծ Հայքի ծայրագույն կետը հյուսիսային կողմում: Ավանդությունն ասում է, որ հեռավոր անցյալում այս ձորի տեղը եղել է ժայռակուտակ մի վիթ– խարի լեռ: Մարդիկ համոզված էին, որ եթե այդ լեռը չխանգարեր, իրենք Հայաս– տանից կտեսնեին Սև ծովի կապուտակ ջրերը: Իմանալով այդ մասին՝ Տորք Անգեղ հայ դյուցազնը իր եղունգներով կտրտեց ժայռերը և բացեց Կ–ի կիրճը: Սակայն, դեռ գործը չվերջացրած, Տորք Անգեղը ստիպված էր շտապել հարավ՝ ավազուտ– ների կողմից հայտնված թշնամու դեմ կըռ– վելու համար: «Եթե մի պտղունց էլ փորեր՝ ծովը կերևար»,–ասացին մարդիկ հետա– գայում: ԿՏՈհԼԱՏՈՒՆ, Գայլաաուն, գյուղա– տեղի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգի Ասկերանի շրջանի Քյոսալար գյու– ղի մոտ, թավուտ անտառի խորքում: Այստեղ պահպանվել էն հին ամրոցի ավերակներ և X–XI դդ. խաչքարեր: Կ–ում էր գտնվում Ծարի իշխաններից մեկի գան– ձատունը: Հնում Կ. հայտնի է եղել իր զարդատուՓերով: Կ–ի բնակիչները տի– րապետում էին Փայտի վրա զարդաքան– դակ երււ արհեստին: Նրանք կարմիր Փայ– տից պատրաստում էին բազմատեսակ զարդատառեր, որոնք բարձր գին ունեին նույնիսկ հեոավոր երկրների շուկանե– րում: Կ. ասպատակել և ամայացրել են օտար նվաճողները XIII դարում:
ԿՅՈՒԼԱՐ, գյուղ Մեծ Հայքի Աղձնիք նա– հանգի Նփրկերտ գավառում: Ավերվել է XI դ.: Գյուղատեղիի շրջակայքում կան խոյ պատկերող հսկա կոպտատաշ ժայ– ոաքանդակներ: Դրանք վկայում են, որ Հայաստանի տարածքում հնում եղել է ոչխարի պաշտամունք: Գյուղատեղիի ավե– րակներում պահպանվել են նաև հին ամ– րոցի պարիսպները և մի քանի խաչքարեր: Կ–ի հետ կապված է մի հին ավանդու– թյուն, ըստ որի Սասունցի Դավիթը ամեն գիշեր նստած իր հրեղեն ձին այցելում է Կ. և իր Թուր Կայծակին սրում գյուղի մերձակա ժայռի վրա: ԿՅՈհԼԼԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բասենի գավառում: 1909-ին ուներ 10 տուն հայ բնակիչ, որոնք բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանք զոհվել են