Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րին, որոնք ի վերջո հանգեցրին նրա անկ մանը: Գրկ. Մովսիսյան Ղ.» Լոռիի Կյուրիկ– յան թագավորննրու պատմությունը, Վնն., 1923: Մաթևոսյան Ռ., Լոռիի թագա– վորությունը Կյուրիկե Ա–ի ժամանակ, «Երի– տասարդ գիտաշխատող*, 1969, 8–9: Ռ. Մաթևոսյան

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆէՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Լ n ռ ու թ ա գ ա վ ո ր ու թ յ ու ն, Տ ա– շ ի ր–Զ որագեաի թագավորա– թ յ ու ն, հայ ավատատիրական քաղա– քական կազմավորում Հյուսիս–Արևելյան Հայաստանում՝ 972–1118-ին. Հիմնադիրն է Հայոց արքա Աշուո Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը: Ընդգրկում էր Գուգարաց աշխարհի արլ. գավառները, հիմնականում Տաշիրն ու Զորոփորը: IX դ. վերջից նըշ– ված գավառները գտնվում էին Բագրաաու– նիների թագավորության կազմում և կա– ռավարվում նշանակովի վերակացուներով (Գնթունիներ): Վերջիններիս կենտրոնա– խույս ձգտումների պատճառով արքու– նիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին: Այնուհետև երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամի– րայությունների ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Տաշիր–Զորա– գետում ստեղծեց հատուկ ռազմավարչա– կան մարզ, որի կառավարիչ Գուրգենին մոտ 970-ին ճանաչեց Լոռու թագավոր: Այսպիսով Գուրգենը դարձավ Կ. թ–յան և հայ Բագրատունիների մի նոր տոհմա– ճյուղի՝ Կյուրիկյանների հիմնադիրը, ճա– նաչելով, սակայն, Անիի արքունիքի գերա– գահությունը: Վերջինիս գերիշխանու– թյունն ընդունել են նաև Գուրգենի հա– ջորդները: Կ. թ–յան կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր, 1065-ից՝ Լոռե (Լոռի) ամ– րոցը: Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակովtX–XItդդ. Կ. թ–յան տարածքում կառուցվեցին բազ– մաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ ևն, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանա– պարհները: X դ. վերջին և XI դ. առաջին կեսին, առանձնապես Դավիթ Անհողինի օրոք, Կ. թ. հուսալի պատվար էր Բագրա– տունյաց թագավորության համար՝ Գան– ձակի Շադդադյան ամիրների ներխու– ժումների դեմ: Բագրատունիների կենտ– րոնական (1045), ապա՝ Կարսի (1065) թա– գավորությունն երի անկումից հետո Կ. թ. միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը սելջուկ սուլթանների գերիշխանությունը ճանա– չելու (1064) գնով: XI դ. վերջին քառոր– դից, Կյուրիկե M-ի օրոք, սելջուկներն սկսեցին զավթել Կ. թ–յան գավառները: XII դ. սկզբին արդեն Կ. թ. սահմանա– փակվում էր Տաշիր գավառով: 1111–13-ին Կ. թ–յան վերջին գահակալներ Արաս Ա ու Գավիթը կորցրեցին նաև Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ, ուր հիմնեցին փոքրիկ իշխանություններ (տես Տավուշի իշխանություն, Մածնա– բերղի իշխանություն):