մի շարք հոդվածներ նվիրված Անդրկով– կասում և Հայաստանում ծավալված հե– ղափոխական և ազգային–ագատագրա– կան շարժումներին: 1904-ի սկզբին ընտըր– վել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ: Նույն տարվա փետրվարին ձերբակալվել է (6-րդ անգամ) և բանտարկվել: Դատա– վարության ժամանակ ցարական ինքնա– կալությանը և դատարանը մերկացնող նրա ճառը «Դատ դատի դեմ» խորագրով տպագրվել է բոլշեիկյան «Վպերյոդ» («Bnepe^») թերթում և տարածվել ամբողջ Ռուսաստանում: 1905-ի սեպտեմբեր– հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲԿ Պետեր– բուրգի կոմիտեի և բանվորների դեպու– տատների առաջին սովետի անդամ և քարտուղար: Նույն թվականի դեկտեմ– բերին նորից է ձերբակալվել և ցմահ աքսորվել Աիբիր: 1907-ին փախել է աքսո– րից և մեկնել արտասահման, որտեղ օգոս– տոսին մասնակցել է II Ինտերնացիոնա– լի 7-րդ (Շտուտգարտի) կոնգրեսին, իսկ նոյեմբերին՝ ՌՍԴԲԿ IV (Հելսինգֆորսյան) կոնֆերանսին: Վերադարձել է Ռուսաս– տան և շարունակել հեղափոխական գոր– ծունեությունը Պետերբուրգում, ապա Բաք– վում: 1910-ին կրկին ձերբակալվել ՝է U բանտարկվել Բաքվի Բայիլովի բանտում, որտեղ էլ 1911-ին հիվանդացել է և վախ՝ ճանվել: Ս. Շահումյանը, բարձր գնահա– տելով Կ–ի կուսակցական և հեղափոխա– կան գործունեությունը, նրան համարել է «փայլուն դեմք մեր կուսակցությունում»: Կ. հեղինակ է բոլշևիկյան կուսակցու– թյան տակտիկական, կազմակերպչա– կան և գաղափարական հարցերին վե– րաբերող մի շարք հոդվածների: Հան– դես է եկել նաև Անդրկովկասում կուսակ– ցական կազմակերպություններին և հե– ղափոխական շարժումներին նվիրված գործերով: Երկ. Ընտիր երկ,, Ե., 1978:tH36p.tnpo- H3B., 1903-1911, E., 1958. Գրկ. Շ ա հ ու մ յ ա ն Ս., Երկ. լիակտ. ժող., հ. 2, Ե., 1976, էջ 210-12: Խ ա ն ո– յ ա և Ս., Բոգղան Կնունյան, Թ., 1927: Ի ն– ճիկյան Հ. Գ., Բոգդաե Կնունյաեց, Ե., 1957; Նույնի, Եվ հեղափոխությունը դա– տեց, Ե., 1978:trapn6fl*caHHHtT.tE., B. H. JleHim h 6oJU>nieBHKH 3aKaBKa3bir, M.r 1971; Ն ու յ ն ի, EoraaH Khyhhhij–pbiijapb peBojdoi^hh, E., 1978. Գ. Ղարիբշանյան
ԿՆՈՒՆՏԱՆՑ Իվան (Հովհաննես) Լյուդ– վիգի [ծն. 22.5(4.6). 1906, Շուշի, ԷՂԻՄ], սովետական քիմիկոս–օրգանիկ, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953, թղթ–անդամ՝ 1946), ինժեներ, գեներալ–մայոր: Մոցիա– լիստական աշխատանքի հերոս (1966): Լ. Մ. Կնունյանցի որդին: ՍՄԿԿ անդամ 1941-ից: Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ. բարձրագույն տեխ. ուսումնարանը (1928): 1930–53-ին աշխատել է ՍՍՀՄ ԴԱ օրգանական քիմիայի ինստ–ում: 1954-ից ՍՍՀՄ ԴԱ տարր–օրգանական միացու– թյունների ինստ–ի ֆտորօրգանական միացությունների լաբորատորիայի վա– րիչն է: Կ–ի գիտական աշխատանքները հիմ– նականում վերաբերում են հեաերոցիկււս– յին միացությունների սինթեզին և դրանց քիմ. փոխարկումներին: Մշակել է զանա– զան խմբեր պիրիդինի օղակ ներմուծելու նոր եղանակներ: Պարզել է a-ամինա– Ի. Լ. Կնունյանց Լ. Մ. Կնունյանց պիրիդինի օքսիէթիլացմամբ 1- օքսիէթիլ– պիրիդոնիմինի առաջացման մեխանիզմը, հայտնագործել ացետոքացախաթթվի էս– թերի և էթիլենօքսիդի փոխազդմամբ y- ացետոպրոպիլսպիրտի ստացման եղա– նակ, որը կիրառվել է հակամալարիային պատրաստուկների, իսկ ներկայումս՝ վի– տամին Bi-ի արտադրության մեջ: Կ–ի սին– թեզած a-ացետիլ – ^-բուտիրոլակտոնը («Կնունյանցի լակտոն») հումք է վիտամին Bi-ի և ակրիքինի արդ. ստացման համար, իսկ տրիֆենիլմեթանային և կարբոցիա– նինային ներկանյութերից շատերը սենսի– բիլիզատորներ են: Կ–ին է պատկանում կապրոլակտամի գծային պոլիմերի (կապ– րոնի) պոլիմերացման առաջին հաղոր– դումը: Կ. մշակել է (1958) նայլոնի արտա– դրության ելանյութի՝ ադիպոնիտրիլի ըս~ տացման արդյունավետ նոր մեթոդ՝ ակ– րիլոնիտրիլը հիդրոդիմերացնելով: Կ–ի սինթեզած դի– ((Յ–քլորէթիլ) ամին–խումբ պարունակող մի քանի ամինաթթուներ և պոլիպեպտիդներ քիմիաբուժական ար– դյունավետ միջոցներ են քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարելու համար (աշ– խատակիցների հետ ստացած «Լոֆենալ» և «Հեքսաֆոսֆամիդ» պատրաստուկները օգտագործվում են կլինիկական պրակ– տիկայում): Ֆտորօրգանական միացու– թյունների քիմիայի բնագավառում Կ. հիմնադրել է գիտական դպրոց: Կ– ֆտոր– օրգանական միացությունների սինթեզն իրականացրել է էլեկտրաքիմիական ճա– նապարհով: Ուսումնասիրել է ֆտորօլե– ֆինների կրկնակի կապի առանձնահատ– կությունը, բացատրել դրանց յուրօրինակ ռեակցունակությունը: Կ. (աշխատակից– ների հետ) սինթեզել է միացություններ, որոնք բացի ֆտորից պարունակում են նաև նիտրո–, ամինա–, օքսի–, ալկօքսի–, եթերային, էսթերային և այլ խմբեր: Կ–ի մի շարք հետազոտություններ նվիրված են նաև հեքսաֆտորացետոնի, հեքսաֆտոր– դիմեթիլկետենի, գերֆտորվինի լային տարբեր խմբերով միացությունների սին– թեզին և դրանց վւոխարկումներին, ֆտոր պարունակող սուլտոնների, ֆտորացված կարբանիոնների, գերֆտորացիլքլորիդ– ների ու երրորդային ամինների փոխազդ– մամբ ստացված նյութերի և նոր վերախըմ– բավորումների ուսումնասիրմանը: Նոր տեսակի մոնոմերների ու պոլիմերների, ջերմակայուն թաղանթների, օրգ. դիմաց– կուն ապակիների, մակերևութային ակ– տիվ նյութերի ստացման Կ–ի հայանա– գործած եղանակներն ունեն տեսական և կիրառական նշանակություն: Կ. հեղինակ է շուրջ 200 գիտական հայտնագործու– թյան: Կ. «KpaTKaa: XHMHqecKaa 3hi;hk- jioneflHa»-h (հ. 1–5, 1961–67) ևtիր հիմնադրած «>KypHaji Bcecoio3Horo xhmh- Hecicoro o6mecTBa hm. JI. H. MeHflejie- eBa» հանդեսի գլխավոր խմբագիրն է, իսկ «BnojioriraecKHii acypHaji» հանդե– սի, «Journal of flourine chemestry»–h, «3HaHHe cHjia^-ի, «Eojibmaa coBeTcnaa 3HUHKJione^HH»^ խմբագրական կոլե– գիայի անդամ: Կ. լենինյան և պետական մրցանակաբաշխության փորձազննման հանձնաժողովի անդամ է: Լենինյան (1972) և պետական (1943, 1948, 1950) մրցանակների դաֆնեկիր է: Պարգևատըր– վել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափո– խության, մարտական Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, նաև մե– դալներով: ^.HecMeflHOB A. H., K a 6 a ti– ll h k MtH., AKafleMHK KHyiMHn, b c6.: XlyTH b He3HaeMoe. IlHcaTejiH paccKa3biBaioT o Hayne, c6. 4, M«, 1964» Ա. Բաբայան
ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼյուդվիգՄիրզաջանի [27.12. 1876, (8.1.1877), Շուշի–24.2.1952, Մոսկ– վա], պրոֆեսիոնալ հեղափոխական, Բ. Կնունյանցի եղբայրը: Ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստ–ը (1910): Ուսա– նողության հեղափոխական ելույթներին գործուն մասնակցության համար երկու անգամ (1897-ին՝ Պետերբուրգի, 1899-ին՝ Կիևի) հեռացվել է ինստ–ից և արտաքսվել Բաքու, ուր, դառնալով սոցիալ–դեմոկրա– տական կազմակերպության ղեկավարնե– րից, ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեում: Կ. Բաքվում ընդհատակյա տպարանի կազմակերպիչներից էր: Աշխատել է Վանո Ստուրուայի, Լադո Կեցխովելու, Մելիք Մելիքյանի և ուրիշների հետ: Բաքվի 1903-ի հայտնի գործադուլի ժամանակ Կ., «Սիմա» և «Կորյավի» կեղծանուններով, եղել է գործադուլային կոմիտեի նախա– գահ: 1906-ին ընտրվել է ՌՍԴԲԿ VI հա– մագումարի պատգամավոր: Ձերբակալ– վելու պատճառով չի մասնակցել համա– գումարին: Փախչելով բանտից՝ մեկնել է Կիև: 1906–10-ին մասնակցել է տեղի բոլշևիկյան կազմակերպության աշխա– տանքներին: Վերադառնալով Կիևից՝ աշ– խատել է Բաքվի ու Դրոզնու նավթահանքե– րում՝ միաժամանակ շարունակելով կու– սակցական գործունեությունը: Սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո Կ, աշխատել է ՍՍՀՄ նավթի և գազի արդյու– նաբերության բնագավառում: Մ. Հովհաննիսյան
ԿՆՈՒՆՅԱՆՑ Փառանձեմ (Ռիզել) Միրզա– ջանի, կուսակցական մականունը՝ Փառո (ծն. 29.7.1885, Շուշի), Ռուսաստանի հեղա– փոխական շարժումների մասնակից; ՍՄԿԿ անդամ 1903-ից: Հեղափոխական շարժում– ների մեջ ներգրավվել է ավագ եղբայրնե– րի՝ Լ. Կնունյանցի և Բ. Կնունյանցի ազ– դեցությամբ՝ 1900-ից: 1904-ին կուսակցա– կան աշխատանք է տարել Մոսկվայում և Պետերբուրգում; 1905-ի հունվ. 9-ի դեպ– քերից հետո ձերբակալվել է: Այնուհետև մասնակցել է Բաքվի կոմունայի ամրա– պնդման համար մղված պայքարին: Ադըր– բեջանում սովետական կարգերի հաստա– տումից հետո կուսակցական աշխատանք– ներ է վարել Բաքվում: 1924–27-ին աշխա– տել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ապարատում: