Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

2. Երաժշտության մեշ. որևէ երաժշտական ամբողջական պիեսի լրա– ցուցիչ, ավարտական բաժինը: Կ–ին բնո– րոշ է կառուցվածքային ու հարմոնիկ կա– յունությունը (վերին ձայների ներքընթաց մեղեղիական շարժում, ավարտող դարձ– վածքների կրկնություն և կոտորակում, տոնիկային ձայնառություն են): Դանդաղ տեմպով կատարվող պիեսներում Կ. սո– վորաբար դանդաղեցվում, արագ պիեսնե– րում արագացվում է:

ԿՈԴԱՅ (Kodaly) Զոլտան (16.12.1882, Կեչկեմետ –6.3.1967, Բուդապեշտ), հուն– գար կոմպոզիտոր, երաժշտագետ, բա– նահավաք: Հունգ. ժամանակակից ազգա– յին երաժշտական մշակույթի հիմնադիր– ներից: Հունգ. ԳԱ իսկական անդամ (1945, 1946–49-ին՝ պրեզիդենտ): Կ. հունգ. ժող. երաժշտության խոշորագույն հետազոտողներից է (1905-ից գրառել է մոտ 3500 երգ և պար): Լավագույն եր– կերից են՝ «Խարի Ցանոշ» օպերան (1926), «Հունգարական սաղմոս» երգչախմբի, մենակատար տենորի և նվագախմբի հա– մար (1923), Սիմֆոնիկ վարիացիաներ (1939) ստեղծագործությունները: Եղել է Հունգար երաժիշտների միության (1947-ից), Հունգարական երաժշտագիտա– կան ընկերության նախագահը, «Հուն– գարիա–ՍՍՀՄ» ընկերության երաժշտա– կան բաժանմունքի նախագահը (1958-ից): Արժանացել է Կոշուտի անվ. մրցանակի (1948, 1952, 1957):

ԿՈԴԱՎՈՐՈՒՄ, ինֆորմացիայի տարրերի U կոդի բառերի միջև համապատասխանու– թյուն ստեղծելու գործողություն: Կ–ման տեսությունը հիմնադրել է ամերիկացի գիտնական Կ. Շենոնը: Կոդային բառերի առկայությունը դեռ չի լուծում Կ–ման հար– ցը: Կոդային բառերի և ինֆորմացիայի տարրերի միջև անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համապատասխանություն, որը, ելնելով Կ–ման նպատակից, բավարարի որոշակի պայմանների: Եթե Կ. են քանա– կական տվյալներ, ապա այդ պայմանները կարող են լինել վերծանման պարզությու– նը, թվաբանական գործողությունների հարմարությունը են: Եթե Կ. կատարվում է հաղորդման հուսալիությունը ապահովելու համար, ապա պահանջներից մեկը կարող է լինել նրա աղմկակայունության բարձրա– ցումը: Բոլոր դեպքերում Կ–ման հիմնա– կան խնդիրներից են կոդի միջին երկա– րության օպտիմալություն ապահովելը և Կ–ման ու միարժեք վերծանման պրոցեսը հեշտացնելը: Աղմուկների բացակայու– թյան դեպքում օպտիմալ կոդերի կառուց– ման խնդիրը լուծել է Դ. Ա. Հաֆմանը (տես Ինֆորմացիայի տեսություն): Աղ– մուկների առկայության դեպքում նույն խնդիրը լուծված է միայն որոշ պարզ տար– բերակների համար, օրինակ, միայն մեկ տառի աղավաղվելու պայմանով երկու– ական օպտիմալ Կ–ման խնդիրը լուծել է Ռ. Հեմինգը: Ա^Պետյւոպան

ԿՈԴԵԻՆ, ալկալոիդ, որը պարունակվում է օպիումում: Քիմ. կառուցվածքով նման է մորֆինին, սակայն ցավը հանգստացնող հատկությունը թույլ է արտահայտված: Իջեցնում է հազի կենտրոնի գրգռվածու– թյունը: Կ. կամ Կ–ի ֆոսֆատը նշանակ– վում է հագի դեպքում՝ դեղափոշիներում ե հաբերում, քնաբեր և բրոմի պատրաս– տուկների հետ զուգորդած՝ որպես հան– գըստացնող միջոց: Վաղ հասակի երեխա– ներին Կ. հակացուցված է: Կ. երկարատև օգտագործելիս կարող է առաջացնել ըն– տելացում՝ կոդեինիզմ (տես Նար– կոմանիա):

ԿՈԴԻՖԻԿԱՑԻԱ (ուշ լատ. codificatio, < լատ. codex – օրենքների ժողովա– ծու և facio – ստեղծել), նորմատիվ ակ– տերի, այդ թվում օրենքների համակարգ– ման միջոց: Կ–ով ստեղծվում է հասարա– կական որոշակի հարաբերությունների կարգավորման միասնական համակարգ, որտեղ ընդգրկվում են բոլոր գործող, դուրս մնում գործածություն չունեցող իրա– վանորմերը, իսկ օրենսդրության մեջ առա– ջացած բացը՝ լրացվում նոր իրավանոր– մերով: Կ–ի հայտնի օրինակներ են Հուս– տինիանոսի օրենսգիրքը, Ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրքը, Ռուսսկայա պրավդան: ՍՍՀՄ–ում իրավունքի բոլոր ճյուղերի Կ. կազմվեյ է 1960–70-ական թթ.: Միջազգային իրավունքում տարբերում են պաշտոնական և ոչ պաշտոնական կամ գիտական Կ.: Պաշտոնական Կ. կազմում են բոլոր (կամ մի քանի) պետությունները համատեղ: Ոչ պաշտոնական Կ. կազմում են միջազգային կամ ազգային միություն– ներն ու կազմակերպությունները Վ. ՄուսաԽանյան

ԿՈԴՈՎԻԼՅԱ (Codovilla) Վիկտորիո (1894–1970), արգենտինյան և միջազ– գային բանվորական շարժման գործիչ: 1911-ից Իտալիայի սոցիալիստական կու– սակցության անդամ: 1912-ին, խուսափե– լով հետապնդումներից, տարագրվել է Արգենտինա և մտել Արգենտինայի սո– ցիալիստական կուսակցության շարքերը: 1918-ից՝ ԱԿԿ ԿԿ„և նրա Գործադիր կո– միտեի անդամ: 1928–30-ին՝ Կոմինտեր– նի Հարավամերիկյան բյուրոյի քարտու– ղար, 1941–63-ին՝ ԱԿԿ ԿԿ քարտու– ղար, ապա՝ ԱԿԿ նախագահ: Պարգևատըր– վել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1969): Երկ* OraT&H h pera. 1926–56, M.f 1957; H36paHHhie cTaxi>H h pe*m, M», 1970,

ԿՈԴՈՐ, գետ Աբխազական ԻՍՍՀ–ում: Երկարությունը 80 կմ է, ավազանը՝ 2030 կմ?: Կազմվում է Սակենի և Գվանդ– րա գետերի միախառնումից: Հոսում է նեղ կիրճով, գետաբերանից 25 կմ վեր դուրս է գալիս դաշտավայր և Սև ծովը թափվելիս գոյացնում դելտա: Սնումը խառն է, առավելապես անձրևային: Լաս– տառաքեփ է:

ԿՈԴՈՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Պանավայի լեռնաշղթա, գտնվում է Վրացա– կան ՍՍՀ–ում, Մեծ Կովկասի հվ. լանջին, Կոդոր գետից հվ–արլ.: Բարձրությունը 3500 մ–ից ավելի է, երկարությունը՝ 75 կմ: Կազմված է հրաբխածին ապարներից, կա– վաթերթաքարերից և ավազաքարերից: Լանջերը ծածկված են լեռնաանտառային, գագաթները՝ լեռնամարգագետնային բու– սականությամբ, հվ. լեռնաճյ ուղեր ում կան քարածխի հանքավայրեր (Տղվարչելի):

ԿՈԵՐՅԻՏԻՎ ՈՒԺ (< լատ. coercitio – պահպանում), նախապես մագնիսացած ֆեռոմագնիսական նյութը լրիվ ապամագ– նիսացնելու համար անհրաժեշտ մագնի– սական դաշտի լարվածությունը (տես Հիս– աերեզիս): Կ. ու–ի Hc մեծությունից կախ– ված՝ ֆեռոմագնիսական նյութերը բա– ժանվում են փափուկ մագնիսականի [Hc < (80–800) ա/մ] և կոշտ մագնիսա– կանի [Hc> (800–8000) ա/մ]: Կ. ու–ի մե– ծությունը պայմանավորված է նյութի ջեր– մաստիճանի և ներքին կառուցվածքի փո– փոխություններով: Մեգնետոէլեկ– տ ր ի կ ն և ր ի Կ. ու. է կոչվում էւեկ– տրական դաշտի այն լարվածությունը, որն անհրաժեշտ է մնացորդային բևեռա– ցումով օժտված սեգնետոէլեկտրիկը լրիվ ապաբևեռացնելու համար:

ԿՈՃԱՅԻ ԲՐՈԴ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնո– դարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս: Բնակվում են հայեր, ռուսներ, հույներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտի մշակությամբ, ձիաբուծու– թյամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո, բուժկայան, ձկնաբուծական տըն– տեսություն: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1928-ին: ԿՈ&ԲԻՔ, Կոզբ ուք, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վխայեթի Ունիե գավառակում: 1915-ին ուներ 64 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյու– ղում կար փայտաշեն եկեղեցի (Ս. Աստ– վածածին, կառուցված 1685-ին) և տարրա– կան վարժարան: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԿՈ&ԻԿՅԱՆ (Գ n զ ի կ յ ա ն) Վարուժան Ավետիսի (ծն. 7.1.1936, Կոնստանցա, Ռու– մինիայում), հայ ջութակահար: 1957-ին ավարտել է Բուխարեստի կոնսերվատո– րիան (դասատու՝ Կ. Ավագյան): Առաջին անգամ հանդես է եկել 1954-ին (Բուխա– րեստ): 1958-ից ելույթներ է ունեցել բազ– մաթիվ երկրներում (նաև ՍՍՀՄ–ում): 1959-ին՝ Բուխարեստի ֆիլհարմոնիայի ջու– թակահար, 1960-ից՝ կոնցերտմայստեր: Դասավանդում է Բուխարեստի կոնսեր– վատորիայում: Ազգային և միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիր է, մրցանակակիր: Համերգացանկն ընդ– գրկում է Վիվալդիի, Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Չայկովսկու, Ստրա– վինսկու, Ռավելի, Խաչատրյանի, Կոմի– տասի և ուրիշների երկեր: 1968-ին մե– նահամերգով հանդես է եկեւ Երևանում: Ս. Քորսնջյան ԿՈձԻՆՏԵՎ Գրիգորի Միխայլովիչ [9(22). 3.1905, Կիև–11.5.1973, Լենինգրադ], սո– վետական կինոռեժիսոր: ՍՍՀՄ ժող. ար– Կադր «Համլետ» կինոնկարից (1964), ռեժիսոր՝ Գ. Կոզինցե