Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մամբ ստեղծվել են առաշին համալսա– րանները: Կ–ները մեծամասնությամբ քա– ռամյա են: Ուսումը վճարովի է:

ԿՈԼԵՍՍԱ Ֆիլարեա Միխայլովիչ (1871– 1947), սովետական երաժշտագետ–բանա– հավաք, կոմպոզիտոր և գրականագետ: ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929): Ուկր. և սլավոնական երաժշտ. բանահյուսությա– նը վերաբերող գիտական աշխատանքնե– րի, ուկր. ժող. երգերի մշակումների և սեփական խմբերգերի ժողովածուների հեղինակ է:

ԿՈԼԵՐԻՏ ԴՊՐՈՑՆԵՐ (կոլտնտեսա– յին երիտասարդ ու թյան դըպ– ր ո ց ն և ր, մինչե 1930-ը՝ գ յ ու ղ ա– կան երիտասարդ ու թյան դ ը պ– ր ո ց ն և ր), հանրակրթական ոչ լրիվ միջնակարգ դպրոցներ, ստեղծվել են 1923-ին, գյուղական վայրերում, առաշին աստիճանի (քառամյա) դպրոցների հիմքի վրա, եռամյա դասընթացով: Ունեցել են որոշակիորեն ընդգծված գյուղատնտ. թե– քում: Իրենց դասընթացով համապատաս– խանում էին յոթնամյա դպրոցներին: ՀՍՍՀ–ում կազմակերպվել են 1925-ին: 1926–27 ուս. տարում դրանց թիվը հասել է 17-ի: 1934-ին Կ. դ. վերածվել են ոչ ԼՐԻՎ միջնակարգ (յոթնամյա) դպրոցների: Ս. իյուդոյան

ԿՈԼԻԲՐՆԵՐ (Trochili), երկարաթեերի կարգի թռչունների ենթակարգ: Հայտնի է 1 ընտանիք, 123 սեռ, 320 տեսակ: Աշխար– հի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը՝ 5,7–21,6 սմ, քաշը՝ 16– 20 գ: Արուների փետուրները շատ վառ են, էզերինն ավելի մեղմ են գունավոր– ված: Թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ): Սնվում են ծաղիկների նեկտա– րով, սարդերով, միջատներով: Գիշերը, սննդի անբավարարության և ցրտի ժա– մանակ ընկնում են թմրության մեջ, նյու– թափոխանակության ինտենսիվությունը նվազում է, մարմնի ջերմաստիճանը 39– 43°C-ha ետւնաւմ է մինյԱ U,5–21°C: Կ. բացառապես Արմ. կիսագնդի թռչուններ են: Ամենաշատը (163 տեսակ) տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձե– րում: Զույգեր չեն կազմում, պոլի գամ են, չվող, բույնը կառուցում, թխսում և ձա– գերին կերակրում է էգը: Բնադրում են ծառերի, թփերի վրա, առանձին տեսակ– ներ բույնը ծեփում են ժայռերին: Դնում են 1–2 ձու, թխսում 14–19 օր: Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը: ԿՈԼԻ&ԵՈՒՍ, կողոսեոն (< լատ. colosseus – հսկայական, վիթխարի), հին հռոմեական ճարտարապետության հու– շարձան, Փլավիոսների ամֆիթատրոնը: Կառուցվել է 75–80-ին: Նախատեսված էր գլադիատորների կրկեսամարտերի և ներկայացումների համար: էլիպսաձև հա– տակագծով, մոտ 190 մ և 156 մ առանցքա– յին չաֆերով կառույցը բաղկացած է աս– պարեզից և այն շրշապատող՝ չորս աստի– ճանավոր, մոտ 50 հզ. տեղանոց ամֆի– թատրոնից: Օգտագործված շինանյութը տուֆն է, արտաքինից երեսպատված է տրավերտինով, տրիբունաները՝ մարմա– րով, թաղածածկերում օգտագործվել է աղ– յուս և բետոն: Քանդակները չեն պահպան– վել: Արտաքուստ եռահարկ կամարաշարը (Տոսկանական, Հոնիական, Կորնթական Կոլիզեումի (75 – 80) աքսոնոմեւո– րիայի կտրվածքը (մի մաս) և հատա– կագիծը օրդերներով) և պսակող ատտիկական հարկը քողարկել են տրիբունաները և բազմաթիվ օժանդակ սենյակների լաբի– րինթոսը: Հսկայական չափերի, հանդիսա– վոր–վեհաշուք Կ. հռոմեական ամենախո– շոր ամֆիթատրոնն էր: Պահպանվել է մի մասը: Գրկ. Ս. h p e c A. T., ApxmreKTypa Kojih- aea, M., 1940.

ԿՈԼԻԻՎՇՁԻՆԱ», գյուղացիական–կազա– կային խոշոր ապստամբություն Աշափնյա Ուկրաինայում 1768-ին, Մ. ժեԼեզնյակի գլխավորությամբ՝ ընդդեմ լեհ. ճորտատի– րական և կրոնական ճնշման: Սկսվել է մայիսին, Կիևի վոյեվոդության հվ–ում, ապա տարածվել այլ շրշաններ: Գյուղա– ցիները զինված էին սառը զենքով և բը– րերով (koji, այստեղից էլ՝ շարժման ան– վանումը): Ցարական կառավարությունը, երկնչելով ապստամբության թափից, դա– ժանորեն ճնշել է այն: Տ. Շևչենկոն այդ շարժմանն է նվիրել «Հայդամակներ» պոեմը:

ԿՈԼԻՍԱ, գետ Սիբիրի հյուսիս–արևել– քում, ՌՍՖՍՀ Մա գա դանի մարգում և 6ա– կուտական ԻՍՍՀ–ում: Երկարությունը՝ 2129 կմ, ավազանը՝ 643 հզ. կմ2: Վտակ– ներն են՝ Դետրինը, Բույունդան, Բալի– գիչանը, Սուգոյը, Կորկոդոնը, Սեյմչանը: Թափվում է Արևելա–Սիբիրական ծովի Կո– լիմայի ծոցը: Սնումը խառն է, վարա– րումը՝ մայիս–սեպտեմբեր ամիսներին: Սառցակալում է հոկտեմբերի կեսից, սառ– ցազերծվում՝ մայիս–հունիս ամիսներին: Կ. նավարկելի է Բախապչայի գետաբերա– նից: Նավահանգիստներն են՝ Ուստ–Սրեդ– նեկանը, Զիրյանկան, Չերսկին, Զելյոնի Միսը ևն: Կ–ի վրա կառուցվում է (1973-ից) Կոլիմայի ՀԷԿ–ը: Մտորին հոսանքում կա ձկնարդյունագործություն. ավազանում՝ ոսկու և քարածխի հանքավայրեր:

ԿՈԼԻՍԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, ցածրադիր հարթավայր Յակուտիայի հյուսիս–արև– մուաքում: Ձգվում է 750 կմ Կոլիմա գետի երկայնքով, Արևելա–Սիբիրական ծովից մինչև Չերսկու լեռները: Բարձրությունը՝ մինչև 100 մ (առանձին բլուրներ՝ մինչև 200–300 մ): Կազմված է լճա–գետային ավազակավերից և կավավազներից: Կլի– ման մերձարկաիկական է: Բնորոշ են սառցա–ջերմակարստային ռելիեֆի ձևե– րը, շատ են լճերն ու ճահիճները: Հվ–ում տիրապետում են սաղարթավոր ճահճա– յին նոսր անտառները, իսկ հս. լայնու– թյան 69°-ից հս.՝ թփուտա–խոտային տունդ– րաները:

ԿՈԼԻՍԱՏէ՝ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կոլիմայի բարձրավանդակ, Գիդան, Գեդան, ՍՍՀՄ ասիական մասի հյու– սիս–արևելքում: Կազմված է լեռնաշղթա– ների, սարավանդների և բլրաշարերի հա– մակարգից: Երկարությունը՝ 1300 կմ: Հս– արմ–ում գերակշռում են սարավանդնե– րը, կարճ լեռնաշղթաները և գրանիտա– յին զանգվածները (1500–1800 մ): Դեպի հս–արլ. են տարածվում տեկտոնական իջ– վածքներով իրարից բաժանված մի շարք լեռնաշղթաներ: Արմ. մասը կազմված է պերմի, տրիասի և յուրայի հասակի ալև– րոլիտներից և ավազաքարերից՜, արլ–ը՝ էֆուզիվ նստվածքներից: Իջվածքներում կան քարածխի հանքավայրեր և տաք աղ–