Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ճառ: Միաժամանակ ավելացել է կրեոչ– ների թիվը: Իսպանիայի գաղութային քա– ղաքականությունը, որն արգելակել է երկ– րի ւոնւո. առաջընթացը, առաջացրել է Նոր Գրանադայի բնակչության դժգոհու– թյունը: 1810-ի հուլիսի 20-ին սկսված ապստամբությունը սկզբնավորել է ան– կախության համար մղվող պայքարը: 1816-ին իսպանացիները գրավել են Բո– գոտան և հաշվեհարդար տեսել հայր հնա– սերների հետ: 1919-ի Փետրվարին նոր գրանադացիների և վենեսուելացիների միացյալ ուժերը ջախջախել են իսպանա– կան զորքերը: Դեկտ. 17-ին հռչակվել է Մեծ Կոլումբիայի ֆեդերատիվ հանրապե– տություն (նրա կազմի մեջ մտել են Նոր Գրանադան, Վենեսուելան, հետագայում՝ էկվադորը), որի պրեզիդենտ է դարձել Ս. Բոչիվարը: Ներքին հակասությունների հետևանքով Մեծ Կոլումբիան տրոհվեց (1830). առաջ եկան ինքնուրույն պետություններ՝ Նոր Գրանադան (որի կազմի մեջ մտնում էր նաև Պանամայի տարածքը), Վենեսուելան և էկվադորը: 1832-ին ընդունվել է Նոր Գրանադայի առաջին սահմանադրությու– նը: XIX դ. 1-ին կեսին ձևավորվեցին պահ– պանողական (խոշոր կալվածատերերի) և լիբերալ (բուրժուազիայի) կուսակցու– թյունները: 1851-ին Նոր Գրանադայում վերացվել է ստրկությունը: 1863-ի սահ– մանադրությամբ երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ և հաս– տատվել ֆեդերալ կառուցվածք: 1886-ի նոր սահմանադրությամբ երկիրը դարձել է կենտրոնացված հանրապետություն՝ Կ. անվամբ: Կուսակցությունների միջև իշ– խանության համար պայքարը քաղաքա– ցիական պատերազմների (ամենախոշորը 1899–1902-ի «Հազարօրյա պատերազմն» էր) և պետ. հեղաշրջումների պատճառ է հանդիսացել: 1903-ին Պանաման բաժան– վել է Կ–ից և ստեղծել ինքնուրույն պետու– թյուն: Առաջին համաշխարհային պատե– րազմի ժամանակ (1914–18) աճել են օտարերկրյա կապիտալ ներդրումները: Հայտնաբերվեցին նավթի հարուստ հան– քավայրեր: XX դ. առաջին տասնամյակ– ներին աճեց բանվոր դասակարգի թիվը, ուժեղացավ գործադուլային շարժումը, որի զարգացմանը ազդեց Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը: 1930-ի հուլիսին ստեղծվեց Կուամքիայի կոմունիստական, կուսակցությունը (ԿԿԿ): 1929–33-ի հա– մաշխարհային տնտ. ճգնաժամը քայքա– յեց Կ–ի տնտեսությունը: Զախ լիբերալ Ա. Լոպեսի (պրեզիդենտ 1934–38 և 1942–45-ին) կառավարությունը անցկաց– րեց մի շարք բարենորոգումներ (անվճար կրթություն, եկեղեցու անջատում պետու– թյունից, բանվորական օրենսդրություն), 1936-ին ընդունվեց բարենորոգման մա– սին օրենք: 1935-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Կ–ի և ՍՍՀՄ–ի միջև (1943-ին փոխանակվել են դեսպանություններ): Լոպեսի գործունեու– թյան դեմ հանդես եկան պահպանողական– ները և աջ լիբերալները, նրա բարենորո– գումների իրագործումը դադարեցվեց: Երկ– րորդ համաշխարհային պատերազմի տա– րիներին (1939–45) Կ–ում կառուցվեցին ծանր արդյունաբերության առաջին խո– շոր ձեռնարկությունները, ընդլայնվեց վա– ռելիքա–էներգետիկ բազան, աճեց ած– խի արդյունահանումը: 1948-ի մայիսին ընդհատվեցին դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ: Երկրի ռազմականացումը և ամերիկյան մոնոպոլիաների գերիշխանու– թյունը, դեմոկրատական ազատություննե– րի ոտնահարումը առաջ բերեցին ժող. զանգվածների դժգոհ ությունը: 1949-ին սկսված պարտիզանական շարժումը լայն ծավալ ստացավ: Պրեզիդենտ Լիերաս Ռեստրեպոն (1966–70) առաջ քաշեց Հերկ– րի ազգային վերափոխման» ծրագիր, որը չիրագործվեց: Ընդլայնվեցին Կ–ի առև– տրական և քաղ. կապերը սոցիալիստա– կան երկրների հետ: 1968-ի հունվ. 19-ին վերականգնվեցին դիվանագիտական հա– րաբերությունները ՍՍՀՄ–ի հետ: 1967-ին լիբերալ–հեղափոխական շարժման կու– սակցության (1960–67) ղեկավարները միություն հաստատեցին ԿԿԿ–ի հետ՝ հակաիմպերիալիստական և հակաօլի– գարխիական շարժում կազմակերպելու համար: 1972-ի վերջին ստեղծվեց օպոզի– ցիայի ազգ. միություն՝ կոմունիստների և այլ օպոզիցիոն կուսակցությունների ու խմբավորումների մասնակցությամբ: 1973-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատվեցին սոցիալիստա– կան մի շարք երկրների հետ: 1974-ին պրեզիդենտ ընտրվեց Ա. Լոպես Միկել– սոնը, 1978-ին՝ խ. Տուրբայ Այալան: VI. Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները Լիբերալ կուսակցություն (ԼԿ), ստեղծվել է XIX դ. 40-ական թթ., արտահայտում է բուրժուա–կալվածատի– րական վերնախավի և ազգային բուրժուա– զիայի շահերը: Պահպանողական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՊԿ), ստեղծվել է XIX ղ. 40-ական թթ., միավորում է իմ– պերիալիզմին հարող խոշոր հողատերերի խմբավորումները, հոգևորականության ներկայացուցիչներին և խոշոր բուրժուա– զիայի մի մասը: Ազգային ժողո