Գ. Վալենսիայի (1873–1943), Մ. Օսորիո– յի (1883–1942) պոեզիայում: Առաշին համաշխարհային պատերազմից (1914– 1918) հետո տարածվեց «ավանգարդիզմը» (բանաստեղծներ Լ. դը Դրեյֆ, ծն. 1895, Ռ. Մայյա, ծն. 1897, Լ. Վիդալես, ծն. 1905): Լ. Լոպեսը (1883–1950) U Ա. Մար– տինես Մուտիսը (1884–1954) զարգացրել են սոցիալական պոեզիայի ավանդույթ– ները: Արձակում ուժեղացավ սոցիալա– կան–քննադատական ուղղությունը (խ. Ռի– վերա, 1889–1928): Մերկացնող բնույթ են կրումս. ՈւրիբեՊիեդրաիտայի (1897– 1951), է. Սալամեա Բորդայի (1907 -63), Խ. Բույտրագոյի (ծն. 1904) վեպերը: Ա. Լոպես դը Մեսայի (ծն. 1884), Ա. Ալ– վարես Լիերասի (1892–1956), Ւ>. Ռեստ– րեպո Կարամիլիոյի (1896–1945), Դ. Արանգո Վելեսի (ծն. 1895) ստեղծա– գործություններին հատուկ են հետաքըր– քըրությունը բնության հետ մարդու բա– խումների նկատմամբ: Հակաիմպերիա– լիստական, հակադիկտատորական գա– ղափարներ են արտացոլված Խ. Սալամեի (1905–69) հրապարակախոսության մեշ: 1950-ական թթ. պարտիզանական պայքա– րին են նվիրված Դ. Կայսեդոյի (ծն. 1912) «Չոր քամի» (1953) և Ռ. Գավիրիայի «Լու– սին և հրացան» (1960) վիպաշարերը, Մ. Մեխիա Վալեխոյի (ծն. 1923), Կ. Տրու– կեի (ծն. 1927) վեպերը: Ազգային իրակա– նության սուր բախումներն են տեղ գտել է. Կաբալիերո Կալդերոնի (ծն. 1910) «Սիերվո անհողը» (1954), Ա. Պալիսիոսի (ծն. 1924) «Սե գույնի աստղեր» (1949) և «Սելվան ու տեղատարափ անձրևը» (1958) վեպերում: Գ. Գարսիա Մարկեսի (ծն. 1928) «Հարյուր տարվա մենություն» (1967) վեպում տրված է կյանքի պատկերը, կյանք, որ հեղինակն անվանել է «ֆան– տաստիկ իրականություն»: Պոեզիայում առաշավոր տեղ է գրավում 1940-ին ստեղծ– ված «Քար և երկինք» առաջադիմական խումբը (Ի*. Պարդո Գարսիա, ծն. 1902, Կ. Կաստրո Սաավեդրա, ծն. 1924): XII. ճարտարապետությունը և կեր– պարվեստը Կ–ում հայտնաբերված Սան–Ագուստին մշակույթի (մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կես) նմուշները քարե սալերով սրբարան– ներ են, կենդանիների և աղոթող մարդ– կանց պատկերներով ռելիեֆներ, հաճախ գազանակերպ մարդկանց 2–3 it բարձրու– թյամբ քարե արձաններ: Չիբչա հնդկա– ցիները կառուցել են քարե տաճարներ և ամրություններ, փայտե տներ, ստեղծել խեցեղեն, պղնձե, արծաթե և ոսկե անոթ– ներ, արձանիկներ, դեկորատիվ իրեր: XVI–XVII դդ. կառուցվել են քաղաքներ, ներքին բակով քարե կամ աղյուսե տներ: Բազմաթիվ են գաղութատիրության շըր– շանի եկեղեցիները: XVI–XVII դդ. կազ– մավորվել է գեղանկարչության տեղական դպրոցը: ճշմարտացի կերպարներ են ստեղծել XVII դ. նկարիչները, հատկապես՝ Գ. Վասկեսը: XIX դ.–XX դ. սկզբին քա– ղաքները պահպանում էին ավանդական տեսքը, սակայն կառուցվել են նաև կլասի– ցիստական, ավելի ուշ՝ էկլեկտիկ ու «մո– դեռն» ոճի շենքեր: Գեղանկարիչներ Պ. Ֆի– գեռոան և Ի*. էսպինոսան ստեղծել են անկախության պայքարի հերոսների ռեա– Փողոց Բոգոտայում Մ. Դի աս Վ ա ր գ ա ս. «Բոյակայի գյուղացիները» (1934) Ոսկե դիմակ, Կիմբայա մշակույթ (Բրիտանական թանգարան, Լոն– դոն) լիստական դիմանկարներ, մարտանկար– ներ, բնանկարներ, Ռ. *Թորես–Մենդեսը՝ ժող. կենցաղի տեսարաններ, Ա. Ուրդա– նետան՝ կոմպոզիցիաներ ազգային պատ– մության թեմաներով: 1930-ական թվական– ներից Կ–ի շինարվեստը կրել է ԱՄՆ–ի և Բրազիլիայի ճարտ. դպրոցների ազդեցու– թյունը: 1940–70-ական թթ. Րոգոտայում, Կալիում, Կարթախենայում և այլ քաղաք– ներում կառուցվել են նոր թաղամասեր ու շրջաններ, արդ. համալիրներ, հասարակա– կան շենքեր (ճարտ. Պ. Գոմես Ագուդելո, խ. Մոնտերո, Մ. Սոլանո և ուրիշներ): 1930-ական թվականներից կերպարվես– տում արծարծվում են սոցիալական խըն– դիրներ, աշխատավոր ժողովրդի կյանքն են պատկերում Պ. Գոմես Ագուդելոյի, Ի. Գոմես Ւ»արամիլիոյի որմնանկարներն ու կտավները: Կենցաղային ժանրի և դի– մանկարի ռեալիստական ավանդույթներն են շարունակում գեղանկարիչներ Մ. Դիաս Վարգասը, է. Մարտինեսը, քանդակագործ Խ. Բետանկուրը և ուրիշներ: Գեղանկարիչ– ներ Լ. Ակունիան, Ռ. Գոմես Կամպուսա– նոն, քանդակագործ Ռ. Ռոսոն, ձգտելով արտահայտել ժողովրդի ոգին ու էությու– նը, դիմում են հին ավանդույթներին: Մո– դեռնիստական ուղղության ներկայացու– ցիչներ են գեղանկարիչներ է. Գրաու Արաուխոն, Ֆ. Բոտերոն, քանդակագործ է. Նեգր են: XIII. Երաժշտությունը Կ–ի խաղաղօվկիանոսյան ափերին և կենտրոնական լեռնային շրջաններում գերիշխում է կրեոլական երաժշտությունը (իսպանական բնորոշ գծերով հանդերձ), երկրի ներքին մարզերում և արլ. մասե– րում պահպանվում է հնդկացիների երաժշտ. մշակույթը, կարիբյան ծովափի երաժշտ. ֆոլկլորը կրել է նեգրական երա– ժըշտության ազդեցությունը: Կրեոլական երաժշտ. երգային–խորեոգրաֆիկ ձևերից են բամբուկոն, պասիլիոն, տորբելինոն, գաուբինան: Նվագարաններից են՝ լա– րային–կսմիթավոր տիպլեն (կիթառի տա– րատեսակ), բանդոլան, ռեկինտոն: Հընդ– կացիները հիմնականում կիրառում են փողային (ֆոտուտո ևն) և հարվածային (մանգուարե ևն) երաժշտ. գործիքներ: Նեգրական երգ–պարային տարածված ձե– վերն են պոռոն, կումբիյան, մերենգեն, ռումբան: Պրոֆեսիոնալ երաժշտությունը սկզբնավորվել է XVII դ. սկզբին (հիմնա– կանում կապված էր եկեղեցուն): XVIII դ. վերջից զարգացել է աշխարհիկ երաժշտու– թյունը: Երաժշտ. արվեստում մեծ ներդը– րում ունեն XIX դ. սկզբից այնտեղ բնակ՝ վող եվրոպացիները, անգլիացի Գ. Պրայ– սը կազմակերպել է առաջին Ֆիլհարմո– նիկ ընկերությունը, նրա որդի Ջ. Պրայսը հիմնադրել է Երաժշտության ազգ. ակա– դեմիան (1882, 1910-ից՝ Ազգ. կոնսերվա– տորիա): |ս. Պոնսե դե Լեոնը կոլումբիա– կան առաջին՝ «էստեր» (1874) և «Ֆլորին– դա» (1880J օպերաների հեղինակն է: Ազգ. սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն է (1936) դիրիժոր Գ. էսպինոսա Գրաուն: Կ–ի խոշորագույն կոմպոզիտորն է Գ. Ուրի– բե Օլգինը: Երաժշտ. կյանքի կենտրոնը Բոգոտան է, որտեղ գոիծում են օպերային թատրոնը, Ազգային կոնսերվատորիան, «Ֆոլկլորային բալետ» խորեոգրաֆիկ թա– տերախումբը, երաժշտ. դպրոցներ: XIV. Թատրոնը Առաջին թատերական ներկայացումնե– րը տեղի են ունեցել XVIII դ. վերջին, Բոգոտայամ: 1950-ական թթ. ստեղծվել են նոր թատերախմբեր, հիմնվել է Դրամատի– կական արվեստի ազգային դպրոցը: Արդի թատերարվեստի զարգացման գործում կարևոր դեր են խաղում Կալի քաղաքի Փորձարարական, Բոգոտայի ժող. թատ– րոնները: Մեծ թափ է ստացել համալսա– րանական թատրոնների շարժումը (1966-ից կազմակերպում են փառատո– ներ): Թատրոնի գործիչներից են է. Բուե– նավենտուրան, Ս. Գարսիան, է. Արման– դոն: XV. Կինոն 1910-ական թթ. նկարահանվել են առա– ջին վավերագրական, 1920-ական թթ.՝ լիամետրաժ կինոժապավենները: 1960- ական թթ. նկարահանվել են առաջադի– մական սոցիալական բնույթի կինոնկար– ներ՝ «Քարե արմատներ» (1961), «Միջօ– րեականից այն կողմ» (1968, երկուսի ռեժ. խ. Մ. Արսուագա), «Դառը հող» (1965, ռեժ. Ռ. Օչոա), «Հողի տակ» (1967, ռեժ. Մ. Գարսիա, խ. Պինտո, Ա. Գարսիա):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/523
Արտաքին տեսք