Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մ–ում բնակվում են ղազախներ (23%), աաւներ (40%), ուկրաինացիներ, գերմա– նացիներ, բելոռուսներ, թաթարներ, մորդ– վաներ և այլք: Միշին խտությունը 1 կւէ2 վրա 7,8 մարդ է: Քաղաքային բնակչու– թյունը 33% է (1975): Քաղաքներն են՝ Կոկ– չետավը, Շչուչինսկը, Կրասնոարմեյսկը, Ստեպնյակը: Գերիշխում է անջրդի հողա– գործությունը, մսա–կաթնաաու և մսա–բըր– դատու անասնապահությունը: Զարգա– ցած են գյուղատնտեսական հումքի վե– րամշակման ճյուղերը, մետաղամշակումը: Մշակում են հացահատիկ, կերային, մա– սամբ՝ տեխ. կուլտուրաներ, բանջարեղեն, կարտոֆիլ: Զարգացած է խոշոր եղջերա– վոր անասնապահությունը: Երկաթուղի– ների երկարությունը 896 կմ է, ավտոճա– նապարհներինը՝ 7,7 հզ. կւէ: Կ. մ–ում կա մանկավարժական ինստ., 516 մասսա– յական գրադարան, 373 ակումբ, 2 թան– գարան, մարզային 2 թերթ:

ԿՈԿՌՈՇԵՆԻ (Crossularia), կոկռոշազգի– ների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Տարբեր բարձրության (մինչև 1 it) թփեր են: Ընձյուղները պատած են բաց կարմրա– վուն փշերով, տերևները մանր են, հեր– թադիր, բլթակավոր, ատամնաեզր: Ծա– ղիկները հաճախ երկսեռ են, 1–3-ական՝ հավաքված ողկույզներում: Պտուղը սպի– տակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հա– տապտուղ է՝ մազմզուկներով կամ մերկ: Կոկռոշենի. /. միծաղկանի ծաղկի ող– կույզը, 2. երկծաղկանի ծաղկի ողկույզը, 3. ճյուղը հատապտուղներով Հայտնի է Կ–ու 50 վայրի տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 3: Մշակում են հիմնականում

ՌՍՖՍՀ կենտրոնական շրջաններում, Բե– լոռուսական և Ուկր. ՍՍՀ–ներում, Մերձ– բալթիկայում: ՀՍՍՀ–ում հանդիպում է (սահմանափակ քանակով) Լոռիում, Սևա– նի ավազանում, Ապարանում, Ջերմուկի անտառներում:

ԿՈԿՏՈ (Cocteau) ժան (5.7.1889, Մե– զոն–Լաֆիթ –11.10.1963, Միյի–լա–Ֆորե), ֆրանսիացի գրող: Ֆրանսիական ակա– դեմիայի անդամ (1955): Կուբո–ֆոաու– րիզմին և դադաիզմին հատուկ միտումներ են դրսևորվել Կ–ի «Բանաստեղծություն– ներ» ժողովածուում (1920); Վեպերից հայտնի են «Ինքնակոչ Թոմասը» (1923) և «Դժվարահաճ երեխաներ»-ը (1929): Գրել է «Մարդկային ձայն» (1930) և «Դըժ– վարահաճ ծնողներ» (1938) պիեսները: 30-ական թթ. աշխատել է որպես կինո– սցենարիստ և կինոռեժիսոր («Օրփեոս», 1950, «Բանաստեղծի արյունը», «Օրփեոսի կտակը», 1960):

ԿՈԿՐՈՖՏ (Cockroft) Զոն Դուգլաս (27.5. 1897, Թոդմորդեն –18.9.1967, Քեմբրիջ), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի Թագավո– րական ընկերության անդամ (1936): 1939-ից Քեմբրիջի համալսարանի պրո– ֆեսոր: 1944–46-ին եղել է Մոնրեալի ատոմային էներգիայի անգլո–կանադական լաբորատորիայի դիրեկտորը, 1946–58–ին՝ Հարուելի Ատոմային էներգիայի գիտա– հետազոտական կենտրոնի դիրեկտորը: է. Ու ուսանի հետ ստեղծել է պրոտոնների առաջին արագացուցիչը և իրագործել (1932) միջուկային ռեակցիա՝ լիթիումի թիրախը ռմբակոծելով մինչև 700 Մէվ արագացված պրոտոններով: Հետագա տարիներին ուսումնասիրել է լիցքավոր– ված մասնիկների և տարբեր տարրերի միջուկների փոխազդեցության ռեակցիա– ները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1951, է. Ուոլտոնի հետ):

ԿՈԿՑԻԴԻՈձ, կենդանիների, հազվադեպ՝ նաև մարդկանց հիվանդություն: Հարու– ցիչը կոկցիդիաներն են (միաբջիջ մակա– բույծ կենդանիներ): Մարդկանց Կ. առա– ջացնում են Isospora belli և Isospora hominis մակաբույծները: Վարակը տեղի է ունենում, երբ սննդի և ջրի հետ օօցիստ– ները ընկնում են մարսողական ուղիները: Յուրաքանչյուր հասուն օօցիստ պարու– նակում է 8 սպորոգոիտ, որոնք մարդու աղիներում դուրս են զալիս օօցիստից, տեղադրվում էպիթելային բջիջներում, քայքայում այն, առաջացնում բորբոքում– ներ, հազվադեպ՝ խոցեր: Նկատվում է տենդ (մինչև 39°C), ախորժակի անկում, թուլություն, լուծ: Բուժումը՝ սուլֆանիլա– միդներ և հակապրոտոզոային միջոցներ: Կանխարգելումը՝ հիգիենայի կանոնների պահպանում: Կենդանիներից Կ–ով հիվանդանում են խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ճագարները, շները, գյուղատնտ. թռչուն– ները (հավերը, հնդկահավերը,. սագերը, յւադերը), քաղցրահամ շրերի Ա ծովերի ձկները, ինչպես նաև վայրի կաթնասուն– ները և թռչունները: Տարածված է գրեթե ամենուր, մեծ վնաս է պատճառում հատ– կապես թռչնաբուծությանը և ճագարաբու– ծությանը: Սովորաբար Կ. բռնկվում է գարնանը և աշնանը: Վարակի աղբյուր– ներն են՝ օօցիստներով աղտոտված խոտը, հողը, ցամաքարը, խմելու ջուրը ևն: Բնո– րոշ նշաններն են՝ ընկճվածություն, ախոր– ժակի անկում, հյուծում, լուծ, երբեմն՝ կաթված, մկանային ցնցում: Հիվանդ կեն– դանիներին մեկուսացնում են: Բուժա– կան և կանխարգելիչ նպատակով օգտա– գործում են կոկցիդին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, բարելավում կերա– կրումը և խնամքը, պահպանում անաս– նաբուժա–սանիտարական և զոոհիգիենիկ կանոնները:

ԿՈՀԱԿ», գրական, քաղաքական, տըն– տեսական և հասարակական շաբաթա– թերթ, 1913-ին՝ եռօրյա: Լույս է տեսել 1909––13-ին, Կ. Պոլսում: Տնօրեն–խմբա– գիր՝ Հ. Արամյան, խմբագիր՝ Գ. Եղիկ– յան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Լու– սաբանել է հասարակական կյանքը, հըն– չակյան կուսակցության գործունեությու– նը, անդրադարձել ժամանակի մամուլի նյութերին, թղթակցություններ տպագրել Թիֆլիսից, Բաքվից, Սոֆիայից, Բուրգա– սից, Իրանից և այլ վայրերից: Պրոպա– զանդել է ընդհանուր, պարտադիր, աշ– խարհիկ կրթությունը: «Կ.» ներկայացրել է Ն. Տաղավարյանի Օսմանյան խորհըր– դարանում արտասանած ճառը երկրա– գործության և բնական հանածոների օգ– տագործման ուղիների մասին, վիճակա– գրական տվյալներ Արևմտյան Հայաս– տանի վերաբերյալ: Տպագրել է Հ. Արամ– յանի «Անմահ ժիրայր կամ Մեծ հեղափո– խականը» վեպը, Մ. Մնակյանի «Դերա– սանը» հոդվածաշարը, Գ. Օզանյանի «Դըր– վագներ Փոքր Հայքի հեղափոխական կյանքեն», «Հայ հեղափոխությունը և ազ– գային մեծ վիպասանը» (Րաֆֆի, Շ. Կուր– ղինյանի, Հ. Մառքի, Ե. Օտյանի, Ա. Թեո– դիկի հոդվածներն ու գեղարվեստական գործերը: 1913–14-ին (դեկտեմբեր–հուն– վար) լույս է տեսել «Դայլայլիկ» ան– վամբ: Ե. Հարությունյան ԿՈՀԵ&ԻԱ (< լատ. cohaesus–կապված, կցորդված), ֆիզիկական մարմնի մոլե– կուլների, ատոմների, իոնների միակցու– մը ձգողության ուժերի (միջմոլեկուլա– յին փոխազդեցության, ջրածնային կամ քիմիական կապի ուժեր) ազդեցությամբ: Բնորոշում է տվյալ մարմնի ամրությունը դեֆորմացիայի տվյալ տեսակի (ձգում, սահք) նկատմամբ: Միջմոլեկուլային և միջատոմային փոխազդեցության ին– տենսիվությունը (հետևաբար և Կ–ի ու– ժերը) հեռավորության աճի հետ կտրուկ նվազում է: Կ. առավել ուժեղ է պինդ մար– միններում և հեղուկներում, այսինքն՝ կոնդենսացված ֆազերում, որտեղ միջմո– լեկուլային հեռավորությունները փոքր են (մի քանի A կարգի), իսկ գազերում Կ. աննշան է: Միջմոլեկուլային փոխազդե– ցության ինտենսիվության չափը կ ո հ ե– զիայի էներգիայի խտու– թ յ ու ն ն է: Կ. ադհեզիայի մասնավոր դեպքն է: ԿՈ<ծՆ (Coften) Ս՜արսնլ (Օև. 1884, Փա– րիզ), ֆրանսիացի լեզվաբան: Ֆրանսիայի կոմկուսի անդամ: Ավարտել է Սորբոնի համալսարանը (1911): Արևելյան կենդանի լեզուների դպրոցի պրոֆեսոր (1926-ից): Աշխատանքները նվիրված են սեմա–քամ– յան լեզուներին («Ալժիրի հրեաների արա– բական լեզուն», 1912, «Սեմական բայա– կան համակարգը և ժամանակների ար– տահայտությունը», 1924): Զբաղվում է նաև լեզվի սոցիոլոգիայի («Լեզվի սոցիո– լոգիայի հարցերի շուրջը», 1956, «ժամա– նակակից լեզվաբանությունը և իդեա– լիզմը», 1958), ֆրանսերենի գրության և խոսքի մշակույթի տեսության ու պատմու– թյան հարցերով, ինչպես Նաև գրական ֆրանսերենի պատմությամբ: Ա. Մեյեի հետ Կ. եղել է «Աշխարհի լեզուները» գրքի (1924, 2 հրտ. 1952) խմբագիրը:

ԿՈՀԵՐ, հրաբխային սարահարթ Հայկա– կան լեռնաշխարհում, Բյուրակն լեռնա– զանգվածից հարավ–արևմուտք: Առավե– լագույն բարձրությունը 2532 it է: Կազմ– ված է միոպլիոցենի դոլերիտային բա– զալտներից, որոնք զրահապատում են կավճի մետամորֆային ապարները: Բու– սականությունը տափաստանային և լեռ– նամարգագետնային է, օգտագործվում է որպես ամառային արոտավայր: