Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Գյուղում և շըրջակայքում պահպանվել են քառակող կոթող (VI դ.), եկեղեցի (XI դ.), գերեզմաններ խաչքարերով (XII - XIII դդ.), կամուրջ (XIII դ.), Տուտիկ իշխանի կառուցած հուշակոթողները (1241):

ԿՈՂԹ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Ընդգրկում էր Մռավի լշ–ի հս. լանջերը Ա Շամքոր գետակի ավազանը (մինչե Շամքոր քաղաքը), արմ–ում հասնում Տուս (Տավուշ) գետակի հոսանքը: Մինչև, թաթար–մոնղոլների տիրապետության հաստատումը (XIII դ. 1-ին կես) մտել է Արցախի Առանշահիկների իշխանության մեջ, այնուհետև անցել է Զաքարյան իշխանապետության Վահրամյան ճյուղին, որի իշխանանիստն էր Գագ բերդը (Վահրամ Գազեցի և հաջորդները): Ուշ միջնադարում Կ. բաժանված էր երկու մասի՝ Շամքոր գավառ և Զակամ: Առաջինն ընդգրկում էր Շամքոր գետակի, երկրորդը՝ Զակամի ավազանները: XVII դ. սկըզբին երկուսն էլ ունեին իրենց մելիքությունները, որոնք կարճատև գոյությունից հետո կուլ գնացին նրանց հարևանությամբ գոյացած Գանձակի իշխանությանը: Կ–ի եկեղեցական թեմը ենթարկվել է Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությանը: Հոգևոր կենտրոնն էր Ս. Թարգմանչաց վանքը (խաչակապ գյուղի մոտ): Հետագայում, երբ թեմը բաժանվեց երկու մասի, երկրորդ եպիսկոպոսանիստը դարձավ Վերին Զակամ ավանը: Հնում Կ. հռչակված էր քարախնկի (պաղլեղ) հանքերով (այժմյան Զագլիկ կամ Փիպ գյուղի մոտ): Բ.Ուլաբաբյան

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ, տեղանքում կողմնորոշվելու սարք: Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական Կ., գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց: Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական Կ. է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը: Ավելի քան 2 հզ. տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հս. - հվ. ուղղությունը որոշելու համար: Եվրոպայում Կ. հիշատակվում է մոտավորապես XII դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը: Հետագայում Կ–ի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (XIV դ.) և ուրիշներ: Կ. կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում:

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ (լատ. Pyxis), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է Առագաստ, Նավախել, Հիդրա, Պոմպ համաստեղությունների միջև: Հս. միջին լայնություններից երևում է ձմռանը:

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ուղղի ուղղության հասկացության ընդհանրացում ավելի բարդ երկրաչափական պատկերների համար: Ուղղի վրա հնարավոր է սահմանել երկու ուղղություն՝ ձախից աջ և՝ հակառակը: Ուղղությամբ օժտված ուղիղը կոչվում է կողմնորոշված: (x, y) և (x1, y1) կոորդինատները երկու հարթ ուղղագիծ կոորդինատական համակարգերում կապված են x*= anx+ ai2y+ bi, y*= a21x+a22y-|-b2 առնչությամբ, որտեղ A= I aiia‘2 I =f=0: I a2ia22 | (x, y) և (x1, y1) կոորդինատական համա– կարգերը կողմնորոշված են միանման, եթեճ>0և, հակառակ, եթե A<0: Նկ. 1, 2-ում պատկերված են աջ Կ. ունեցող հարթ կոորդինատական համակարգեր, իսկ նկ. 3-ում՝ ձախ Կ.: Հարթ պարզ (այսինքն՝ փակ և առանց ինքնահատումների) կորը կոչվում է ձախ (նկ. 4) կամ աջ (նկ. 5) կողմնորոշված, եթե վերևից նայեւիս այն ուղղված է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ կամ հակառակը: Հարթու– թյունը կոչվում է աջ (կամ ձախ) կողմնո– րոշված, եթե այդպիսիք են նրա բոլոր պարզ կորերը: Հանգունորեն սահման– վում է պարզ մակերևույթի և եռաչափ տա– րածության Կ.: Օրինակ, գնդոլորտը ան– վանում են աջ կողմնորոշված, եթե նրա վրա գտնվող կամայական պարզ կորն ունի աջ կողմնորոշում (նկ. 6): Նկ. 7, 8-ում պատկերված են աջ, իսկ նկ. 9, 10-ում՝ ձախ կողմնորոշված ուղղանկյուն կոորդինատական համակարգեր: Տարա– ծությունն անվանում են աջ (ձախ) կողմ– նորոշված, եթե այդպիսիք են նրա բոլոր այն պարզ մակերևույթները, որոնք հնա– րավոր է կողմնորոշել վերը բերված ձե– վով: Կ. հասկացությունը ընդհանրացվում է նաև բազմաչափ տարածությունների հա– մար: Ռ. Հովսեփյան

ԿՈՂՈՊՈՒՏ, սոցիալիստական կամ անձ– նական գույքի բացահայտ հափշտակու– թյուն՝ առանց բռնության կամ տուժողի կյանքի ու առողջության համար անվտանգ բռնության զուգորդմամբ (ՀՍԱՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 87,144): Կ., ի տարբերություն գողության, կատարվում է բացահայտ, ի տարբերություն ավազակու– թյան՝ պակաս վտանգավոր բռնությամբ: Ծանրացնող հանգամանքների (կյանքի և առողջության համար անվտանգ բռնու– թյուն, կրկնակիություն, խմբի անդամների նախնական համաձայնություն) առկայու– թյան դեպքում նախատեսվում է ազատա– զրկում՝ մինչև 15 տարի ժամկետով: Հա– մեմատաբար խիստ պատիժ է նախատես– վում սոցիալիստական գույքի Կ–ի համար: ԿՈՂՐ, բույսերի հասկանման ծաղկա– քաղը՝ հաստ, մսալի առանցքով, որի վրա խիտ տեղավորված են նստած (առանց ծաղկակալի) ծաղիկները (օր.՝ փողա– շուշանի, նվիկի, խնկեղեգի): Կ–ում ծա– ղիկները զարգանում են հիմքից դեպի գագաթը: Հիմքի մոտ կա խոշոր (Կ. ընդ– գրկող), հաճախ վառ գույնի տերև, որը պաշտպանում է Կ. և գրավում փոշոտող միջատներին: Երբեմն Կ. բարդ ծաղկա– բույլի բաղադրիչ մասն է: Կ. է կոչվում նաև եգիպտացորենի իգական ծաղկա– բույլը, որը բարդ հասկ է:

ԿՈՂՔԱՅԻՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մեծ Կովկասի համակարգում: Գտնվում է Գլխավոր կամ Զրբաժան լեռնաշղթայից հս., նրան զու– գահեռ: Կազմված է լեռնազանգվածնե– րից: Բաժանվում է արմ. և արլ. մասերի: Նրա վրա են Մեծ Կովկասի առավել բար– ձըր՝ էլբրուս (5642 մ), Դիխտաու (5203 մ), Կազբեկ (5033 մ), Տեբուլոսմթա (4493 մ) և այլ գագաթներ: Ծածկված էtլեռնային մարգագետիններով, կենտրոնական մա– սում՝ սառցադաշտերով:

ԿՈՂՔԱՎԻ& ԿՐԻԱՆԵՐ (Pleurodira), սո– ղունների կարգ: Պարանոցը երկար • է, կարող են պտտեցնել դեպի կողքերը և գլուխը թաքցնել զրահի տակ: Գլխի եր– կարությունը 30–77 սմ է: Ապրում են Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Մադագասկարի քաղցրահամ ջրերում: Կ. կ. ունեն 2 ընտանիք, պ և լ ո– մ և դ ու զ ն և ր՝ 14 տեսակով, և օ ձ ա– ՎԻզ կրիաներ՝ 31 տեսակով: Առա– վել տարածված է տարատարուգա (Podoc- nemis expans) տեսակը, որի մարմնի եր– կարությունը մինչև 80 սմ է, ապրում է Ամազոն գետի շրջակայքում: Կ. կ. սնվում են մանր ձկներով, որոնց որսում են եր– կար պարանոցի շնորհիվ: Ձվադրում են ավազի մեջ փորած փոսիկներում: Որոշ Կ. կ. ունեն արդյունագործական նշանա– կություն, միսը, ձուն օգտագործում են որպես սնունդ:

ԿՈՂՔԻՍ, տես Կոչխիդա:

ԿՈՃԱՊՂՊԵՂ (Zingiber officinale), ի մ– բիր, տաք կոճ, արևադարձային բազմամյա բույս: Հայրենիքը Հարավ– Արևելյան Ասիան է: Վերգետնյա ընձյու– ղի բարձրությունը մինչե 1 մ է, տերեները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշա– կագույն; Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2–3% եթերա– յուղեր: խոնավասեր է, լավ աճում է խո– նավ, արևադարձային շրջանների ավա– զահողերում: Ունի այրող, կծու համ: Որ– պես համեմունք (կոչվում է իմբիր) օգ– տագործվում է խոհարարության, ինչպես նաե սննդարդյունաբերության մեջ (մու– րաբաներ, լիկյորներ պատրաստելիս):

ԿՈՃԱՓԱՅՏ, ռելսերի հենարան, որը շար– վում է ճանապարհի վերին՝ կոպճավազի շերտի վրա: Կիրառվում են հականեխի* նյութերով ներծծված փայտե (275, 280 և 300 սմ երկարությամբ), երկաթբետոնե (270 սմ) և հազվադեպ՝ մետաղե Կ–եր: ՍՍՀՄ–ում 1 կմ վրա շարում են 1600, 1840 կամ 2000 Կ.:

ԿՈՃՂԱԿԱՂԱՊԱՐ, մետաղե կաղապար՝ հալված մետաղով լցնելու և դրան ձուլուկի տեսք տալու համար: Ըստ կոնստրուկ– ցիայի լինում է խուլ հատակով և միջան–