Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը:

ԿՈՄԲԱՅՆ (անգլ. combine, բառացի՝ միա– ցում), մեքենայական ագրեգատ, բանող մեքենաների ամբողջություն, որոնք միա– ժամանակ կատարում են տարբեր բնույ– թի գործողություններ: Որպես օրենք Կ–ի կատարած գործողության փուլն ավարտ– վում է պատրաստի արտադրանքի թո– ղարկումով: Այն առավելագույն չափով կրճատում է միջանկյալ ու օժանդակ պրո– ցեսները և ունի բարձր արտադրողակա– նություն: Օգտագործվում է արտադրու– թյան տարբեր բնագավառներում, լեռնա– յին գործում և հատկապես՝ գյուղատնտե– սության մեջ (հացահատիկահավաք, կար– տոֆիլահան, ճակնդեղահավաք, եգիպ– տացորենահավաք Կ–ներ ևն): (Տես Ինքնա– գնաց կոմբայն): Գործածության մեջ են մտել նաև սննդամթերք նախապատրաս– տող խոհանոցային Կ–ները:

ԿՈՄԲԱՅՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտե– սության մեքենաշինության ճյուղ, արտա– դրում է կոմբայններ՝ հատիկային–տեխ– նիկական և այլ կուլտուրաների բերքա– հավաքի համար: ՍՍՀՄ–ում Կ. սկզբնա– վորվել է 20-ական թթ. վերջերին -30-ի սկզբներին [1930-ին՝ Զապորոժիեում, 1932-ին՝ Սարատովում և Ռոստովում («Ռոստսելմաշ»)] ստեղծվեցին կոմբայնա– շինական գործարաններ, որտեղ մինչև պատերազմն արտադրվեց մոտ 200 հզ. կոմբայն: ՍՍՀՄ–ում Կ. բուռն զարգացավ Հայրենական մեծ պատերազմից հետո, մասնագիտացվեցին գյուղատնտ. մեքե– նաշինական գործարանները, և Կ–յան հիմ– նական ձեռնարկությունը դարձավ «Ռոստ– սելմաշ» գործարանը: 1958-ից ՍՍՀՄ–ում արտադրվում են միայն ինքնագնաց կոմ– բայններ: 1940-ին հատիկահավաք կոմ– բայնների արտադրությունը 12,8 հզ. հատ էր, 1978-ին՝ 113 հզ.: ՍՍՀՄ–ում արտադըր– վող կոմբայնները (ՍԿ–5 «Նիվա», ՍԿ–6-8 «Կոլոս» ևն) ունեն հզոր շարժիչներ, ըն– թացող մեքենան կառավարելու և հսկելու հիդրոէլեկտրաավտոմատ սարք, ինչպես նաև հիդրավլիկ արգելակներ և մեծ բուն– կերներ: ՍՍՀՄ–ում թողարկվում են նաև սիլոսահավաք, կարտոֆիլահան, ճակըն– դեղահավաք և այլ կոմբայններ: Սոցիա– լիստական մյուս երկրներից հատիկա– հավաք կոմբայն արտադրում են (համե– մատաբար ոչ մեծ թվով) ԳԴՀ, Լեհաստա– նը, Ռումինիան: Կապիտալիստական եր– կըրներից Կ. զարգացած է ԱՄՆ–ում, Կա– նադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրան– սիայում և ԳՖՀ–ում:

ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐ (<ֆրանս. combattant– ռազմիկ, զինվոր), միջազգային իրավուն– քում անձինք, որոնք ընդգրկված են պա– տերազմող կողմի զինված ուժերի կազ– մում և անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին: Կ. են նաև ժող. աշխարհազորների, կամա– վորական ջոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակ– չությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային–ազատագրական պատերազմ– ների մասնակիցները, եթե ունեն հրամա– նատարներ և ենթարկվում են պատերազ– մի օրենքներին: «Ն իվա» մակնիշի կոմբայն

ԿՈՄԲԻՆԱՎՈՐՈՒՄ (արդյունաբերության մեջ), տես Համակցում:

ԿՈՄԲԻՆԱՏ (ուշ. լատ. combinatus – միավորված, <combino–միացնում են բա– ռից), ա. հումքը, թափոնները, կողմնակի արդյունքները հաջորդաբար մշակող կամ համալիր ձևով օգտագործող, տեխնոլո– գիապես կապված, բայց տարբեր ճյուղե– րի պատկանող մասնագիտացված մի քա– նի արտադրություն միավորող ձեռնար– կություն կամ ձեռնարկությունների հա– մալիր. բ. տեխնոլոգիապես կապված, սակայն, որպես կանոն, իրավաբանական ինքնուրույնություն չունեցող, գլխամա– սային ձեռնարկության դիրեկցիայի կող– մից կառավարվող, տարբեր ճյուղերի պատկանող ձեռնարկությունների արտա– դրական միավորում, գ. նույն ճյուղի տեխ– նոլոգիապես չկապված ձեռնարկություն– ների վարչական միավորում կամ մանր, տարատեսակ, հաճախ տեխնոլոգիապես չկապված արտադրությունների միավո– րում:

ԿՈՄԲԻՆԱՏՈՐԱՅԻՆ ՏՈՊՈԼՈԳԻԱ, հան– րահաշվական աուկուոգիայի մաս. ուսում– նասիրում է այնպիսի աուկուոգիական տարածությունները, որոնց հնարավոր է կանոնավոր կերպով տրոհել պարզա– գույն մասերի՝ սիմպլեքսների: Rn էվկլիդեսյան տարածության A են– թաբազմությունը կոչվում է r-չափանի (ուղղագիծ) սիմպլեքս, եթե այն գագաթ– ներ կոչվող այնպիսի aG, ai, …, ar (r^n) կետերի ուռուցիկ թաղանթն է, որոնք միաժամանակ չեն պատկանում R՞–ի ոչ մի (ւ*-1)-չափանի հարթության:tr-չափանի սիմպլեքսը հատվածի, եռանկյան և տետ– տրաէդրի ընդհանրացումն է բազմաչափ դեպքի համար: Եթե B սիմպլեքսի յուրա– քանչյուր գագաթ միաժամանակ A սիմպ– լեքսի գագաթ է, ապա B-ն անվանում են A-ի նիստ: Կ. տ–ի հիմնական գաղափար– ներից մեկը կոմպլեքսն է, որը սահ– մանվում է հետևյաւ կերպ՝ Rn էվկլիդես– յան տարածության սիմպլեքսների K վեր– ջավոր համակարգը կոչվում է երկրաչա– փական սիմպլեքսային կոմպլեքս կամ ուղղակի կոմպլեքս ք£ո–ում, եթե տեղի ունեն հետևյալ պայմանները՝ 1. եթե A6K, ապա A-ի յուրաքանչյուր նիստ նույն– պես պատկանում է K համակարգին, 2. K համակարգին պատկանող յուրաքան– չյուր երկու սիմպլեքս կամ չեն հատվում, կամ դրանց հատույթը յուրաքանչյուրի համար նիստ է: K կոմպլեքսին պատկա– նող բոլոր սիմպլեքսների կետերի բազ– մությունը կոչվում է K-ի մարմին և նշա– նակվում՝ (K): RH-ի P ենթաբազմությունը կոչվում է ուղղագիծ պ ո լ ի է դ ր, եթե նա որևէ K կոմպլեքսի մարմին է, այսինքն՝ P= (K) , ընդ որում K-ն կոչվում է P պոլիէդ– րի սիմպլեքսային տրոհում կամ տրիան– գուլյացիա: Ուղղագիծ պոլիէդր է խորա– նարդը. նրա տրիանգուլյացիան ստանա– լու համար հարկավոր է խորանարդի յու– րաքանչյուր նիստը անկյունագծերով բա– ժանել չորս եռանկյունների և բոլոր ստաց– ված եռանկյունների վրա կառուցել այն– պիսի տետրաէդրներ, որոնց համար ընդ– հանուր գագաթ լինի խորանարդի կենտ– րոնը: Ուղղագիծ սիմպլեքսների և պոլիէդր– ների հետ միասին դիտարկվում են նաև դրանց տոպոլոգիական պատկերները, որոնց անվանում են համապատասխանա– բար կորագիծ սիմպլեքսներ և կորագիծ պոլիէդրներ: Կորագիծ պոլիէդրներ են, օրինակ, գունդը, ոլորտը, տորը, հարթ օղակը: Ոլորտի պարզագույն կորագիծ տրիանգուլյացիա կարելի է ստանալ, եթե մենք նրան ներգծենք տետրաէդր և վեր– ջինիս որևէ ներքին կետից տետրաէդրի եզրը պրոյեկտենք ոլորտի վրա: Կ. տ–ի հիմնական խնդիրն է պոլիէդրնե– րի տոպոլոգիական հետազոտումը: Կոմպ– լեքսները խաղում են միայն օժանդակ դեր պոլիէդրների ներկայացման և դրանց տո– պոլոգիական ինվարիանտների կառուց– ման համար: Կ. տ–ի հնագույն և ամենազարգացած ապարատը հոմոլոգիաների տե– սությունն է, որի հիմքերը դրվել են ֆրանս. մաթեմատիկոս Ա. Պուանկարեի աշխա– տություններում (1895): Այդ տեսությունը կապ է հաստատում տոպոլոգիական և հանրահաշվական գաղափարների միջև՝ տոպոլոգիական խնդիրը վերածելով հան– րահաշվականի: Եթե P-ն պոլիէդր է, իսկ K-ն՝ նրա տրիան– գուլյացիան, ապա յուրաքանչյուր q ամ բողջ թվի համար կառուցվում է աբելյան խումբ, որը կոչվում է K սիմպլեքսի q-չա– փանի Բետտիի կամ հոմոլոգիա– կ ա ն խ ու մ բ: Վերջինս իզոմորֆիզմի ճշտությամբ կախված չէ Կ–ի ընտրությու– նից և կոչվում է P պոլիէդրի գ–չափանի հոմոլոգիական խումբ ու նշանակվում Hq(P): Հոմոլոգիական խմբերը կարևոր տոպոլոգիական ինվարիանտներ են, հե– տևաբար, մի շարք դեպքերում կարող են պոլիէդրները տոպոլոգորեն տարբերել: 1934-ին սովետական մաթեմատիկոս Ա. Ն. Կոլմոգորովը և ամերիկացի մաթեմատի– կոս Ջ. Ալեքսանդերը միմյանցից անկախ կամայական q ամբողջ թվի համար սահ– մանեցին P պոլիէդրի q-չափանի Hq(P) կոհոմոլոգիական խումբը, դրանով իսկ ստեղծելով հոմոլոգիաների տեսությանը երկակի՝ կոհոմոլոգիաների տեսությունը, որն ավելի ընդլայնեց հո– մոլոգիական գաղափարների կիրառման բնագավառը: Տոպոլոգիայի զարգացման համար նշանակալից դեր խաղաց Պ. Ս. Ալեքսանդրովի մտցրած «ծածկույթի ջիղ» գաղափարը, որը հնարավորություն տվեց ընդհանուր հոմոլոգիական հասկացու– թյունները տարածել կամայական տոպո– լոգիական տարածությունների վրա՝ դրա– նով իսկ իրականացնելով ընդհանուր և Կ. տ–ների սինթեզը, որի հետևանքով ստեղծվեց նոր ուղղություն՝ ընդհանուր Կ. տ.: