Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նությամբ՝ 1921-ից գործող Երաժշտական ստուդիայի հիման վրա: Հատուկ երաժըշ– տական ուսումնական հաստատություն– ների բացակայության պատճառով ուսում– նական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի): 1920-ական թթ. կոնսերվա– տորիայում գործել են մասնագիտական հետնյալ դասարանները՝ դաշնամուրի (Ա. Մնացականյան, Հ. Մադաթյան, Ե. Ի»անկալամյան, Ե. Խոսրովյան, Օ. Բա– բասյան), ջութակի (Լ. Միրզա–Ավագյան, Ա. Գաբրիելյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Սողոմոնյան), ալտի (Ա. Կոտլյարևսկի), թավջութակի (Սև Այվազյան, Մ. Մալունց– յան), վոկալ (Ա. Բա բա լյան, Ա, Աբրա– համյան, Մ. Մելիքսեթյան, Մ. Գենջյան), փողային (Վ. Շպեռլինգ), երաժշտական– տեսական առարկաների (Ռ. Մելիքյան, Մ. Միրզոյան, Օ. Տեր–Գրիգորյան, Ա. Տեր– Ղևոնդյան), երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), մանկավարժական: 1923-ին կոնսերվատորիայի լարային կվարտետի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտ– լյարնսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաշին անգամ հնչեցին Հայդ– նի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները: Կոնսերվա– տորիայի ուսանողները Հայաստանի շըր– ջաններում գրառել են ժող. էրգեր, կազ– մակերպել երգչախմբեր և համերգներ: 1924-ին Ա. Սպենդիարյանի և դիրեկտոր Ա. Ադամյանի շանքերով կոնսերվատորիա– յում կազմակերպվել է հայկական առա– շին սիմֆոնիկ նվագախումբը: 1927– 1928-ին (դիրեկտոր՝ Ա. Տեր–Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպե– րային ստուդիան (առաշին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպե– րային թատրոնի հիմնադրմանը: Հետա– գա տալւէւէւեՀւի1ւ մեւծացել է Նվադաիսքբա– յին և օպերային դասարանների դերը կա– տարողներ պատրաստելու գործում (դի– րիժորներ՝ Կ. Սարաշև, Գ. Բուդաղյան, Ս. Չարեքյան, Մ. Մալունցյան, Ռ. Ման– գասարյան): 1926–27 ուս. տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին (գործել է տասը տա– րի), 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունե– ցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար–ուսանողները: 1930-ին կոն– սերվատորիայում հիմնադրվել է ստեղ– ծագործական դասարան (առաշին դա– սատուներ՝ Հ. Սաեփանյան, Ս. Բարխու– դարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտ– ների գործունեությունը նպաստել է ազ– գային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաս– տատմանը, բազմաժանր երկերի ստեղծ– մանը, հայ երաժշտության համաշխարհա– յին ճանաչմանը: 1934-ին կոնսերվատո– րիայում ստեղծվել է գիտահետազոտական կաբինետ (հիմնադիր՝ Ա. Քոչարյան), որը, 1938-ին անշաավելով կոնսերվատո– րիայից, հիմք հանդիսացավ սկզբում Ռ. Մելիքյանի անվան գիտահետազոտա– Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքը (1977, ճարտ. Գ. Թամանյան) Նվագախմբային դասարանը պարապմունքի ժամին ժողովրդական ստեղծագործության կաբինետը կան կաբինետի ստեղծմանը: 1937-ին հիմնադրվել է երաժշտագիտական բա– ժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդան– յան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք–Վրթանես– յան): 1930-ական թթ. վերշից կոնսերվա– տորիայի մանկավարժական–մեթոդական, գիտա–կատարողական աշխատանքները համակւսրգավորվեցին ամբիոնների ըս– տեղծմամբ՝ դաշնամուրային (Ա. Մնացա– կանյան), նվագախմբային (Դ. Լեկգեր), դիրիժորական (Կ. Սարաշև), վոկալ (Ն. Կարդյան), պատմա–աեսական և կոմ– պոզիցիայի (Կ. Սելիք–Վրթանեսյան), ընդ– հանուր դաշնամուրի (Ա. Դոլուխանյան): 1936–37-ին, այնուհետև՝ 1940–54-ին, կոնսերվատորիայի դիրեկտորն էր Կ. Սա– րաշևը: 1930-ական թթ. վերշին և Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենին– գրադի կոնսերվատորիաների հայ շրջա– նավարտներով (Ռ. Անդրեասյան, Հ. Բոգ– դանյան, Կ. Դոմբաև, Գ. Սարաշև), ՍՍՀՄ–ի մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխ– ված ականավոր երաժիշտներով (դաշնա– կահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր–Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան): Ետպատերազմյան տա– րիներին և հատկապես 1960–70-ական թթ. կոնսերվատորիան հասել է միութե– նական առաջատար կոնսերվատորիա– ների մակարդակին: Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մաս– նակցում են կատարողների անդրկովկաս– յան, միութենական և միջազգային մրցույթ– ներին: Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև է. Միր– զոյանը, Գ. Եղիագարյանը (ռեկտոր՝ 1954–60-ին), Ղ– Սարյանը (ռեկտոր՝ 1960-ից), Ա. Հարությունյանը, Ռ. Աթա– յանը, Ս. Կոպտեը, Գ. Չեբոտարյանը, Գ. Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Ա. Բարսամյանը, Թ. Ալթունյանը, Զ. Գյո– զալյանը, Կ. Զաքարյանը, Թ. Շահնազար– յանը, Գ. Գասպարյանը, Տ. Սազանդար– յանը, Հ. Տեր–Ղեոնդյանը, Կ. Մալխասյա– նը, Ա. Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մ. Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջ– յանը, Լ. Գրիգորյանը, Գ. Թալալյանը, Գ. Բուդաղյանը, Գ. Ադամյանը, Հ. Ղա– սաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ: Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշու– մը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժող. ստեղծագործությանը, հայկ. երաժշտու– թյան լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով: 1969-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժող. ստեղծագործության կաբինետը (հիմ– նադիր և ղեկավար՝ Մ. Բրուտյան): Կոն– սերվատորիայի մասնագիտական հասու– նացմանը մեծապես նպաստել են մշտա– կան կապը Մոսկվայի և Լենինգրադի կոն– սերվատորիաների հետ, սովետական ականավոր երաժիշտների, հատկապես Դ. Շոստակովիչի և Ա. Խաչատրյանի ստեղ– օագորօազան օգնությունը: Կոնսերվատո– րիայում գործում է եեաււկա բաժանմունք; Կազմակերպվել է ասիստենտուրա–ստա– ժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանա– կություն ունեցող որակավորման բարձ– րացման ֆակուլտետ: 1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Եթով– պիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Հունաս– տան, Կուբա, Թուրքիա, Մեքսիկա) երի– տասարդ երաժիշտներ: 1938-ից կոն– սերվատորիային կից գործում է Պ. Ի. Չայկովսկու անվան Երևանքւ երաժըշ– ւոակւսն դպրոցը: Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 3000-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979)՝ 5 ԱՍՀՄ ժող. արտիստ, 22 ՀՍՍՀ ժող. արտիստ, 35 արվեստի վաստ. գոր– ծիչ, 37 վաստ. արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթ– ների դափնեկիրներ: Ետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լա– րային գործիքների հարուստ հավաքածու: Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 100000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանա– կակից երաժշտության ձայնագրություն– ներով: Կոնսերվատորիայում սովորում