Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հանուր, մասնագիտական և տեխ. կրթու– թյան հարցեր, դաստիարակել երկրի ին– դուստրացման և գյուղատնտեսության կո– լեկտիվացման, ՍՍՀՄ պաշտպանունակու– թյան ամրապնդման մարտիկներ: Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է սովետական պատանի– ներին ու աղջիկներին անձնազոհ պայքա– րի՝ ռազմաճակատում, և հերոսական աշ– խատանքի՝ թիկունքում: Լուսաբանում և ընդհանրացնում է կոմերիտական կազ– մակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մե– թոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը: Մեծ տեղ է հատկացնում սովետական գրականության և արվեստի, պատանեկու– թյան էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին: Պրոպագանդում է ՍՍՀՄ խաղաղասիրա– կան արտաքին քաղաքականությունը, անդ– րադառնում երիտասարդության միջազ– գային դեմոկրատական շարժմանը: Պար– գևատրվել է Լենինի (1930), Հայրենա– կան մեծ պատերազմի 1-ին աստիճանի (1945), Աշխատանքային կարմիր դրոշի երկու (1950, 1957) և Հոկտեմբերյան հե– ղափոխության (1975) շքանշաններով: «Կ. պ.»-ի Հայկական ՍՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Ցու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կա– կոսյանը, Ա. Աարգսյանը (1979-ից):

ԿՈՄՍՈՒԹՅՈՒՆ (ուշ լատ. comitatus, ֆրանս. comte, անգլ. shire, county, գերմ. Grafschaft), 1. ֆեոդալիզմի դարաշրջա– նում ֆեոդալական ժառանգական տի– րույթ, որ գլխավորում է կոմսը: 2. Կիլի– կիայի հայկ. պետությունում Կ. էր Կոռի– կոսը: 3. Բուրժ. մի շարք պետություն– ներում վարչա–տերիտորիալ միավոր: ԱՄՆ–ում 47 նահանգներ բաժանված են ավելի քան 3 հզ. Կ–ների: Մեծ Բրիտանիա– յում գոյություն ունեն վարչական Կ–ներ և քաղաք–կոմսություններ: Կ–ներ կան նաև Ավստրալիական Միությունում, Նոր Զե– լանդիայում, Կանադայի որոշ նահանգ– ներում:

ԿՈՄՈՒՆԱ (ֆրանս. commune, < լատ. communis – ընդհանուր), Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Ալժիրում, Սենեգալում և մի քանի այլ երկրներում քաղաքային կամ գյուղական տիպի բնա– կավայր, որը վարչա–տերիտորիալ ամե– նափոքր միավորն է: Շատ երկրներում Կ. ղեկավարում է ընտրովի մունիցիպալ խոր– հուրդը: Խորհրդի գործադիր մարմինը քաղաքագլուխն է, որին ընտրում է խոր– հուրդը կամ նշանակում կառավարությու– նը: Քաղաքագլխի և մունիցիպալ խորհըր– դի գործունեությունը վերահսկում է կենտ– րոնական կառավարությունը, որն իրա– վունք ունի Կ–ի ղեկավար մարմինների որոշումները բեկանել կամ հաստատել, ցրել մունիցիպալ խորհուրդը և փոխել քաղաքագլխին:

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖՆԵՐ, վարձաչափ, որով վճարվում են բնակչու– թյանը և կազմակերպություններին մա– տուցած կոմունալ ծառայությունների (ջրա–, գազա–, ջերմամատակարարում, աղբափոխադրում ևն) դիմաց: ՍԱՀՄ–ում միասնական Կ. ծ. տ. առաջին անգամ սահմանվել են 1923-ին, իսկ ներկայիս գործող համակարգը՝ 1948-ին: Որոշ կո– մունալ ծառայությունների համար սահ– մանված են ըստ հանրապետությունների տարբերակված, իսկ գազի և էլեկտրաէներ– գիայի մատակարարման համար՝ միասնա– կան տարիֆներ: Սանիտարա–հիգիենիկ ծառայությունների տարիֆները տարբե– րակված են ըստ սպառողների: ՍՍՀՍ–ում Կ. ծ, տ. ամենացածրն են, իսկ մի շարք ընդհանուր ծառայություններ (քաղաքնե– րի, ավանների լուսավորման, կանաչա– պատման, մաքրման, ինչպես նաև հրշեջ կազմակերպությունների)՝ անվճար:

ԿՈՄՈՒՆԱԼ ՀԻԳԻԵՆԱ, բնակավայ– րերի հիգիենա, հիգիենայի մաս– նաճյուղ. ուսումնասիրում է մարդու օր– գանիզմի վրա բնակավայրերի բնական և սոցիալական գործոնների ազդեցությունը, մշակում սանիտարական նորմեր, կանոն– ներ և միջոցառումներ մարդկանց շրջա– պատող միջավայրի, կյանքի, կենցաղի և հանգստի առավել նպաստավոր պայման– ների ստեղծման համար: ՍՍՀՄ ժող. տնտ–յան բուռն զարգացումը, տնտ. նոր շրջանների ու բնակավայրերի ստեղծու– մը, գյուղատնտեսության սոցիալական վերակառուցումն առաջադրեցին այդ կա– րևոր խնդիրների գիտ. մշակման և լուծ– ման անհրաժեշտությունը: Մշակվեցին մթնոլորտային օդում և ջրամբարների ջրում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, հաս– տատվեցին «Բնության պահպանության օրենքը», «ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների առողջապա– հության օրենսդրությունը» (1970), «ՍՍՀՄ պետական սանիտարական հսկողության մասին» (1963) որոշումը ևն: Կ. հ–ի բա– ժիններն են՝ բնակավայրերի հատակա– գծում և կառուցում, մթնոլորտային օդի հիգիենա, ջրի և ջրամատակարարման հիգիենա, բաց ջրամբարների սանպաշտ– պանություն, բնակելի և հասարակական շենքերի հիգիենա, հողի հիգիենա և բնա– կավայրերի սանմաքրում: Կ. հ–ում կի– րառվում են հետազոտման տարբեր մե– թոդներ. արտաքին միջավայրը հետա– զոտելիս՝ սանի տարա–տեղա գրական և լաբորատոր (ֆիզ., քիմ. և մանրէաբանա– կան) մեթոդները, կենդանի օրգանիզմի վրա արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունն ուսումնասիրելիս՝ փոր– ձառական ֆիզիոլոգիական, սանթունա– բանական, մարդկանց առողջության վի– ճակը և ազգաբնակչության հիվանդացու– թյունը հետազոտելիս՝ կլինիկա–վիճակա– գրական և դիսպանսեր մեթոդները: ՍՍՀՄ–ում Կ. հ–ի պրոբլեմները մշակ– վում են Ա. Ն. Սիսինի անվ. ընդհանուր և կոմունալ հիգիենայի (Մոսկվա), Ուկ– րաինայի Ա. Ն. Մարզեևի անվ. կոմու– նալ հիգիենայի (Կիև), բազմապրոֆիլ հիգիենայի (Մոսկվայի՝ Ֆ. էրիսմանի անվ., Նովոսիբիրսկի, Մարատովի, Ուզ– բեկաոանի, Վրաստանի, Բելոռուսիայի), աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիո– նալ հիվանդությունների (Մոսկվա, Մվերդ– լովսկ, Կիև, Ուֆա և այլն), համաճարակա– գիտության, մանրէաբանության և հի– գիենայի ինստ–ներում, բժշկական ինստ–ների հիգիենայի ամբիոններում ու լաբորատորիաներում: Կ. հ–ի հարցերը լուսաբանվում են «Գիգիենա ի սանիտա– րիա» («rnrHeHa h caHHTapHH», 1936-ից) և միութենական հանրապետությունների ա– ռողջապահական ու մասնագիտական ամ– սագրերում: Հայկական ՍՍՀ–ում Կ. հ–ի հարցերի գիտական մշակումը կապված է Երևանի բժշկական ինստիտուտի սան–հիգիենա– յին ֆակուլտետի ստեղծման հետ (1932): Հայաստանի հիգիենիստներն ուսումնա– սիրել են հանրապետության քաղաքների (Երևան, Կիրովական, Լենինական) հա– տակագծման, բնակավայրերի, օդային ավազանների (Երևան, Կիրովական, Ալա– վերդի, Արարատ), բաց ջրամբարների (Հրազդան, Դեբեդ, Ոխչի, Ախուրյան) հի– գիենիկ պրոբլեմները և մշակել հանձնա– րարականներ: Զգալի ներդրում ունեն Հայաստանի հիգիենիստները Սևանա լճի պրոբլեմի գիտ. ուսումնասիրությունների հարցում: Կ. հ–ի պրոբլեմները Հայկ. ՍՍՀ–ում մշակվում են ընդհանուր հիգիե– նայի և պրոֆեսիոնալ հիվանդություն– ների, Երևանի բժշկ. և բժիշկների կատա– րելագործման ինստ–ների համանուն ամ– բիոններում, թունաքիմիկատների հա– մամիութենական ինստ–ի հայկական մաս– նաճյուղում: Գ.Դեյւոյան

ԿՈՄՈՒՆԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, շինա– րարության ճյուղ, որը զբաղվում է քա– ղաքների, քաղաքատիպ ավանների, գյու– ղական շրջկենտրոնների և բնակավայրե– րի բնակիչների համար սպասարկման օբյեկտների կառուցմամբ: Այդ օբյեկտնե– րի թվում են՝ ջրամատակարար՛ման և կո– յուղու համակարգերը, քաղաքային էլեկ– տրատրանսպորտի կառույցները, գազա– մա՛տակարարման և ջերմամատակարար– ման ցանցերը, էլեկտրացանցերը և մինչև 35 կվ լարման սարքերը, հյուրանոցները, քաղաքային հիդրոտեխնիկական կառույց– ները, բնակավայրերի արտաքին բարե– կարգման օբյեկտները (ճանապարհներ, կամուրջներ, ուղանցույցներ, հեղեղաթո– ղեր), սանմաքրման, աղբավերամշակման և այլ ձեռնարկություններ: ՍՍՀՄ–ում Կ. շ–յան պլանաչափ զարգացումը սկսվել է դեռևս առաջին հնգամյակում և աճող տեմպերով իրականացվել մինչև Հայրե– նական մեծ պատերազմի (1941–45) ըս– կիզբը: Չորրորդ հնգամյակի տարիներին (1946–50) կատարվել են գերմանա–ֆա– շիստական օկուպացիայի ժամանակ ավեր– ված կոմունալ–կենցաղային նշանակու– թյան օբյեկտների վերականգնման աշ– խատանքներ: Հետագա տարիներին Կ. շ. իրականացվել է բարձր տեմպերով, որը պայմանավորված է արդյունաբերության և կուլտուրայի արագ զարգացմամբ, քաղաք– ների ու քաղաքատիպ ավանների թվի մե– ծացմամբ (տես նաև Կոմոմւաչ տնտեսու– թյուն):

ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒ–

ԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կոմունալ տնտեսության օբյեկտների կազմակերպումն ու ղեկա– վարումն իրականացնող կառավարական մարմին: Կազմակերպվել է 1931-ին՝ որ– պես ՀՍՍՀ ժողկոմխորհին առընթեր գըլ– խավոր վարչություն, ապա՝ ժողկոմատ (1946-ից՝ մինիստրություն): 1957-ին մի– նիստրությունը վերացվել է, 1960-ին՝ նո–