Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գագաթով չանցնող հարթություններով հատելիս: Կ. հ. լինում են երեք տիպի. 1. հարթությունը հատում է կոնի մի խոռոչի բոլոր ծնիչները (նկ. ա), հատման գիծը ձվածիր կոր է՝ էչիպս: Շրջանագիծը, որ– պես էլիպսի մասնավոր դեպք, ստացվում է, երբ հատող հարթությունը ուղղահա– յաց է կոնի առանցքին: 2. Հատող հարթու– թյունը զուգահեռ է կոնի որևէ շոշափող հարթության (նկ. բ), հատումից ստացվում է ոչ փակ անվերջ կոր՝ պարաբոչ: 3. Հար– թությունը հատում է կոնի երկու խոռոչնե– րը (նկ. գ), հատման գիծը (հիպերբու) կազմված է երկու ոչ փակ անվերջ կորերից (հիպերբոլի ճյուղեր): Սիմետրիայի կենտ– րոն ունեցող Կ. հ–ի (էլիպս, հիպերբոլ) հավասարումները կարելի է բերել anx2+ + 2ai2xy+ a22y2= a33 տեսքի (եթե կոոր– դինատների սկզբնակետը տեղափոխվի սիմետրիայի կենտրոն): Դրանց հավասա– րումները բերվում են նաև պարզ՝ Ax2+ 4– By2= C(l) տեսքի, եթե որպես կոոր– դինատական առանցքներ ընտրվեն սի– մետրիայի առանցքները: Եթե A,B,(Mi ունեն նույն նշանը, ապա (1) հավասարու– մը որոշում է էլիպս, իսկ եթե A-ն ու B-ն տարբեր նշաններ ունեն՝ հիպերբոլ: Պա– րաբոլի հավասարումը (1) տեսքի չի բեր– վում. կոորդինատական առանցքների հար– մար ընտրության դեպքում (մի առանցքը պարաբոլի սիմետրիայի առանցքն է, իսկ մյուսը՝ նրան ուղղահայաց և պարաբոլի գագաթով անցնող ուղիղը) այն կարելի է բերել y2=2px տեսքի: Կ. հ. հայտնի էին դեռևս Հին Հունաս– տանի մաթեմատիկոսներին, որոնք այդ կորերի օգնությամբ լուծում էին կարկին– քանոնով չլուծվող որոշ կառուցման խըն– դիրներ (օրինակ, խորանարդի կրկնա– պատկման խնդիրը ևն): Մեզ հասած աշ– խատություններից առաջիններում հույն երկրաչափները Կ. հ. ստանում էին կոնը հատեւով նրա ծնիչներից որևէ մեկին ուղ– ղահայաց հարթությամբ, ընդ որում, կախ– ված կոնի բացվածքի անկյունից՝ ստաց– վում են տարբեր տիպի Կ. հ.: Կ. հ–ի վե– րաբերյալ առավել ամբողջական աշխա– տություն է Ապոլլոնիոս Պերգացու (մ. թ. ա. մոտ 200) «Կոնական հատույթներ»-ը: Կ. հ–ի տեսության հետագա հաջողու– թյունները կապված են XVII դ. ստեղծված երկրաչափական նոր՝ պրոյեկտիվ և առանձնապես կոորդինատական մեթոդ– ների հետ: Կոորդինատների համակարգի պատշաճ ընտրության դեպքում Կ. հ–ի հավասարումը կարելի է բերել y2= 2px+ + Xx2 տեսքի (p, Jt-ն հաստատուններ են): Եթե p=^=0, ապա այն որոշում է պարաբոլ ճ= 0 դեպքում, էլիպս՝ X<0 դեպքում, և հիպերբոլ՝ X>0 դեպքում: Դեռևս հին հույն մաթեմատիկոսներին հայտնի էին Կ. հ–ի վերջին հավասարման միջոցով բացահայտվող երկրաչափական հատկու– թյունները, որոնց հիման վրա էլ Ապոլլո– նիոս Պերգացին Կ. հ–ի տարբեր տիպեր կոչեց առանձին անուններով, որոնք պահ– պանվել են առ այսօր, այսպես՝ «պարա– բոլ» (հուն. jtapafioXii) նշանակում է մո– տարկում (տրված y2 մակերեսով եռան– կյան վերածումը նրան հավասարամեծ և տրված 2p հիմքով եռանկյան, հունական երկրաչափությունում կոչվում էր տրված եռանկյան մոտարկում ըստ այդ հիմքի), «էլիպս» (հուն, ensuing)՝ թերի, զեղչված (զեղչումով մոտարկում), «հիպերբոլ» (հուն. i)jtepPoXii)՝ ավելցուկ (ավելցու– կով մոտարկում): Հետազոտության արդի մեթոդները հնարավորություն ընձեռեցին Կ. հ–ի տարածաչափական սահմանումը փոխարինել հարթաչափականով՝ այդ կո– րերը սահմանելով որպես ինչ–որ պայման– ների բավարարող կետերի երկրաչափա– կան տեղ հարթության վրա, այսպես, օրի– նակ, էլիպսը սահմանվում է որպես հար– թության այն կետերի երկրաչափական տեղ, որոնց հեռավորությունների գումա– րը տրված երկու կետերից (կիզակետեր) հաստատուն է: Տրվում է նաև ավելի ընդ– հանուր սահմանում. Կ. հ. հարթության այն կետերի երկրաչափական տեղն են, որոնցից յուրաքանչյուրի համար տրված կետից (կիզակետ) ունեցած հեռավորու– թյան հարաբերությունը տրված ուղղից (դիրեկտրիս) ունեցած հեռավորությանը հավասար է տրված / դրական թվին (էքս– ցենտրիսիտետ): /<t1 դեպքում Կ. հ. էլիպս է, /> 1 դեպքում՝ հիպերբոլ, 1=1 դեպքում՝ պարաբոլ:

ԿՈՆԱԿՐԻ (Conakry), Գվինեական Հան– րապետության մայրաքաղաքը, քաղաքա– կան, տնտեսական և մշակութային գլխա– վոր կենտրոնը: Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին և Տոմբո կղզու վրա (որը հողաթմբով միանում է Կալում թերակըղ– զուն): 650 հզ. բն. (1977): Արվարձանների հետ կազմում է հատուկ վարչական միա– վոր: Կ–ում և նրա շրջակայքում են գտնը– վում երկրի արդ. ձեռնարկությունների (հիմնականում՝ սննդի և տեքստիլ) մեծ մասը: Նավահանգիստ է, միջազգային օդանավակայան: Ունի պոլիտեխնիկ ինստ., Ազգային գրադարան, Ազգային թանգարան: ՍՍՀՄ–ի օգնությամբ Կ–ում կառուցվել են արդ. ձեռնարկություններ և այլ օբյեկտներ:

ԿՈՆԱՁԵՎ ՋԱՐԴԻՁ, տես Ջարդիչներ:

ԿՈՆԱՆ ԴՈՅԼ Արթուր, տես Դոյչ Արթուր Կոնան:

ԿՈՆԳԼՈՄԵՐԱՏ (< լատ. conglomera– te – խիտ, հոծ), նստվածքային ապար, ցեմենտացված կոպիճ: Խառնուրդներից սովորաբար առկա են ավազ, խճաքար և գլաքար: Կ–ում ցեմենտը ներկայացված է երկաթի օքսիդներով, կարբոնատներով, կավային նյութով և սակավ՝ սիլիկաթթվով: Կ–ները կարող են կազմված լինել տարբեր ապարների (պոլիմիքտային) և միևնույն ապարի (մոնոմիքտային) կոպիճից: Ըստ բեկորային նյութի կուտակման եղանակի Կ–ները լինում են՝ ծովային, ալյուվիալ, պրոլյուվիալ, լճային: Լայնորեն տարած– ված են տարբեր հասակի նստվածքնե– րում, հատկապես լեռնային շրջաններում և նրանց հարող մարզերում: Երբեմն Կ–նե– րը (սովորաբար ցեմենտում) պարունակում են ոսկու, պլատինի և այլ օգտակար հա– նածոների ցրոնային հանքավայրեր:

ԿՈՆԳԼՈՄ՛ԵՐԱՏ, մոնոպոլիստական միա– վորման ձև. առաջացել է XX դ. 60-ական թթ. (գերազանցապես ԱՄՆ–ում): Կ–ին բնորոշ է, արտադրական կամ ֆունկցիո– նալ բնույթի որևէ կապ չունեցող ֆիրմա– ների միավորումը, կառավարման ապա– կենտրոնացման բարձր մակարդակը, միա– վորման հետևանքով կապիտալի աճը, որը հիմնականում ուղղվում է ոչ թե արտա– դրական նոր կարողություններ ստեղծե– լուն, այլ արդեն գոյություն ունեցող ֆիր– մաների վրա հսկողություն սահմանելուն, տնտ. գործունեության տարբեր ոլորտներ ընդգրկող ընկերությունների միավորումը խոշոր բանկի շուրջը կամ նրա մասնակ– ցությամբ, դրանց առաջացումը՝ միայն պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի և գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում, կառուցվածքի ձևավոր– ման վրա բորսային սպեկուլյատիվ գոր– ծառնությունների ազդեցությունը: Կ–ները հաճախ ձևավորվում են առանց հաշվի առնելու տնտ. զարգացման իրական պա– հանջները՝ ելնելով կոնյունկտուրային կամ սպեկուլյատիվ նկատառումներից: Արեմտյան Եվրոպայում տարածված են արտադրության պրոցեսով փոխկապված (ֆունկցիոնալ), ԱՄՆ–ում առանց որևէ արտադրական ընդհանրության (ինվես– տիցիոն) ֆիրմաներ միավորող Կ–ները: 1978-ին առավել հզոր Կ–ներն էին՝ «Թեն– նեքոն», «Լինգ–Թեմկո–Վոութը», «Գալֆ էնդ Ուէսթերն ինդաստրիզը» և «Թեքըս– թորնը» (ԱՄՆ): Տես նաև Մոնոպոչիաներ:

ԿՈՆԳՈ (Congo) (Զաիրի Հանրապետու– թյան սահմաններում՝ Զաիր), գետ Հա– սարակածային Աֆրիկայում: Հոսում է Զաիրի տերիտորիայով, մասամբ՝ Կոն– գոյի ժողովրդական Հանրապետության և Անգոլայի սահմանով: Թափվում է Ատ– լանտյան օվկիանոս: Ջրառատությամբ և ավազանի չափերով առաջինն է Աֆրիկա– յում, երկրորդը՝ աշխարհում (Ամազոնից հետո): Երկարությունը, սկսած Լուալաբա վտակից, 4320 կմ է (այլ տվյալներով՝ 4374 կմ), Զամբեզի վտակից՝ ավելի քան 4700 կմ: Ավազանը 3691 հզ. կմ2 է (այլ տվյալներով՝ 3822 հզ. կմ2), ընդգրկում է Կոնգոյի իջվածքն ու հարակից սարա– հարթերը: Կինշասա և Մատաղի քաղաք– ների միջև առաջացնում է մոտ 70 սա– հանք ու ջրվեժ, անկումը՝ 270 մ: Մատաղի քաղաքի մոտ Կ. դուրս է գալիս մերձծով– յան հարթավայր, հունը լայնանում է մինչե 1–2 կմ: Բոմա քաղաքի մոտից սկսվում է Կ–ի էստուարը, ապա՝ դելտան: Առավել խոշոր վտակներն են Լուֆիրան, Լուվուան, Լուկուգան, Արուվիմին ևն: Սնումը, գլխավորապես, անձրևային է: Տարեկան միջին ծախսը՝ 39 հզ. մ3/վրկ, առավելագույնը՝ 60 հզ. մ3/վրկ, տարեկան միջին հոսքը՝ 1230 կմ3 (այլ տվյալներով՝ 1453 կմ3), կոշտ հոսքը՝ մոտ 50 մլն ա: Հիդրոէներգիայի պաշարներով առաջինն