ժարականին (1968-ի օգոստոս–սեպտեմ– բեր), ստեղծվեց Հեղափոխության ազգա– յին խորհուրդ (ՀԱԽ)՝ Մ. Նգուաբիի գըլ– խավորությամբ: 1969-ին Մ. Նգուաբին նշանակվեց պրեզիդենտ: Նոր ղեկավա– րությունը հաստատեց երկրի սոցիալիս– տական կողմնորոշումը: 1969-ի դեկտեմ– բերին ԱՀՇ վերակազմվեց Կոնգոյի աշ– խատանքի կուսակցության (ԿԱԿ), որը դարձավ երկրի ղեկավար ուժը: 1969-ի դեկտ. 30-ի սահմանադրությամբ Կ. հռչակ– վեց ժողովրդական հանրապետություն: 1969–72-ին անցկացվեցին դեմոկրատա– կան նոր վերափոխումներ: Ազգայնացվե– ցին տնտեսության բազմաթիվ կարեոր ճյուղեր: 1973-ին ուժի մեջ մտավ նոր սահ– մանադրությունը: 1964-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատվեցին ՍՍՀՄ, հետա– գա տարիներին՝ սոցիալիստական համա– գործակցության մյուս երկրների հետ: ԿԱԿ հանդես է գալիս սոցիալիստական երկրների հետ համակողմանի հարաբե– րությունների զարգացման օգտին: 1975-ին ՍՍՀՄ և Կ–ի միջև կնքվեցին տնտ., տեխ., մշակութային, գիտ. համագործակցու– թյան համաձայնագրեր: 1977-ի մարտին իմպերիալիստական դավադրության զոհ դարձավ Մ. Նգուաբին, որի սպանությու– նից հետո ամբողջ իշխանությունն անցավ ԿԱԿ–ի զինվորական կոմիտեին (ԶԿ): Ապրիլին գնդապետ ժ. Ցոմբի–Օպանգոն նշանակվեց ԶԿ–ի նախագահ և պետության ղեկավար՝ հայտարարելով, որ սոցիալիս– տական հասարակարգի կառուցումը մնում է Կ–ի հիմնական նպատակը: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ Կոնգոյի աշխատանքի կու– ս ա կ ց ու թ յ ու ն (ԿԱԿ), կառավարող կուսակցությունն է, միակը երկրում: ԿԱԿ–ի ղեկավարությամբ գործում է Կ ո ն– գոյի արհմիութենական կոն– ֆեդերացիան, ստեղծվել է 1964-ին, ունի մոտ 85 հզ. անդամ, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Կոնգոյի սոցիալիստա– կան երիտասարդ ու թյան մ ի ու թ յ ու ն (ԿԱԵՄ), ստեղծվել է 1964-ին: Կոնգոյի կանանց հե– ղափոխական միություն (ԿԿՀՄ), ստեղծվել է 1965-ին: VII. Տնտեսությունը Կ. ագրարային երկիր է: Գ յ ու ղ ա– տնտեսության մեջ գերակշռող դեր ունեն մանր, մեծ մասամբ՝ սպառողական տնտեսությունները: Նիարիի հովտում գա– ղութարարների պլանտացիաներն ու ֆեր– մաներն են: Մշակում են մանիոկ, կորեկ, բանան, յամս, տարո, բատատ, բրինձ, արտահանության համար՝ յուղատու ար– մավենի, գետնընկույզ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, բանան, ցիտրուսներ, հեեա: Անասնապահությունը թույլ է զարգա– ցած: Արդյունաբերության առա– ջատար ճյուղը անտառարդյունաբերու– թյունն է (ձեռնարկությունների 20% –ը գտնվում է Փուենտ Նուարում): 1971-ին ազգայնացվել են անտառամթերման օտարերկրյա ընկերությունները: 1977-ին մթերվել է 280 հզ. մ3 փայտանյութ: Ար– դյունահանում են նավթ (էմերոդ և Ագաթ), Բրազավիլ տանող երկաթուղին Գետնընկույզի պլանտացիայում Ուրանի հանքանյութի հետախուզական աշխա– տանքներ քիչ քանակությամբ՝ բնական գազ, կա– պար, ցինկ (Մպասա), պղինձ (Մինդուլի), կալիումական աղ: Հեռանկարային նշա– նակություն ունեն Զանագայի երկաթի հանքերը, Չիվուլայի ֆոսֆորիտներն ու բազմամեաաղները: 1977-ին արտադրվել է 110,1 Վ^ւկվա–Ժ էլեկտրաէներգիա: Մշա– կող արդյունաբերությունը թույլ է զար– գացած: Կարեոր նշանակություն ունի սննդի (հատկապես շաքարի և յուղի) ար– դյունաբերությունը: Կա տեքստիլ, քիմ. արդյունաբերություն, կաթսաների ար– տադրություն, գործում են ցեմենտի, ապա– կետարաների գործարաններ, նավաշինա– րաններ, երկաթուղային տրանսպորտի նորոգման արհեստանոցներ: Եtր կtա– թուղիների երկարությունը 802 կմ է, ավտոճանապարհներինը՝ 12 հզ. կմ (1977): Ծովային միակ նավահանգիստը Փուենտ Նուարն է: Բրազավիլում և Փուենտ Նուա– րում կան օդանավակայաններ: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է: Արտահանում է անտա– ռանյութ, կալիումական աղ, ալմաստ, բու– սական յուղ, սուրճ, կակաո, ծխախոտ, շաքար, հանքանյութ: Ներմուծում է մեքե– նաներ և սարքավորում, տրանսպորտա– յին միջոցներ, նավթամթերք, պարեն, լայն սպառման ապրանքներ: Առևտրա– կան գործընկերներն են Ֆրանսիան, ԳՖՀ–ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ը: Զար– գանում է առևտուրը ՍՍՀՄ–ի և սոցիալիս– տական մյուս երկրների հետ: Դրամական միավորը աֆրիկյան ֆրանկն է: VIII. Լուսավորությունը Անկախության հռչակումից հետո հա– տուկ ուշադրություն է դարձվել ժողկրթու– թյան զարգացմանը: 1965-ից պետ. են դարձել բոլոր մասնավոր (միսիոներա– կան) ուս. հաստատությունները: Կրթա– կան համակարգի մեջ մտնում են տարրա– կան (6-ամյա), լրիվ միջնակարգ հանրա– կրթական (7-ամյա), ոչ լրիվ՝ հանրակըր– թական (4 տարի) ուս. հաստատություն– ները: Պրոֆտեխնիկական ուս. հաստա– տությունների ցանցում ընդգրկված են մասնագիտական նախապատրաստական կենտրոնները, տեխ. կոլեջները և տեխ. լիցեյները: Տարրական դպրոցի ուսուցիչ– ներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի համար՝ Բրազավիլի Բարձրագույն նոր– մալ դպրոցը: Առաջին բարձրագույն ուս. հաստատությունը Բարձրագույն կրթու– թյան կենտրոնն է Բրազավիլում, բացվել է 1961-ին, որի հիման վրա (1972-ին) ըս– տեղծվել է Ազգային համալսարանը: Բազ– մաթիվ կոնգոցիներ բարձրագույն և հա– տուկ մասնագիտական կրթություն են ստանում արտասահմանում (այդ թվում՝ ԱՍՀՄ–ում): 1965-ին Բրազավիլում բաց– վել է Ազգային թանգարան: IX. Գիտական հիմնարկները Գիտական հետազոտությունները ղե– կավարում է Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհուր– դը (հիմնվել է 1966-ին), որին կից ստեղծ– վել են բժշկագիտության, աստղագիտու– թյան, անտառագիտության, ձկնորսու– թյան, ջրաբանության, երկրաբանության, տեխնիկայի և այլ հանձնաժողովներ: Կան բամբակի և մանրաթելային կուլտուրանե– րի հետազոտման, եթերայուղային կուլ– տուրաների ինստ–ներ, Արևադարձայիև անտառագիտության կենտրոն: Աֆրիկա– գիտության խնդիրներն ուսումնասիրվում են Աֆրիկայի ինստ–ում: X. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը Լույս է տեսնում շուրջ 10 ֆրանս. թերթ, հիմնականում՝ Բրազավիլում. «էտումբա» («Etumba», 1965-ից), շաբաթաթերթ, «Ամեն» (La Semaine», 1952-ից), կիրակ– նօրյա կաթոլիկական թերթ: Կոնգոյի ին– ֆորմացիոն գործակալությունը (կառա– վարական) հիմնվել է 1962-ին: «Կոնգոյի հեղափոխության ձայն» կառավարական ռադիոկայանը ստեղծվել է 1963-ին:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/566
Արտաքին տեսք