Նկարում` Սիրամարգ, խճանկար, առագաստի հատված, Կահրիե Ջամի եկեղեցի, Կ. Պոլիս (XIV դ.)
Նկարում` Թրծակավե խճերով զարդարված կիսասյուներ, Ուրուկ, Միջագետք (մ. թ. ա. III հազարամյակի սկիզբ, Առաջավորասիական թանգարան, Բեռլին)
Նկարում` «Իսահակի զոհաբերումը», խճանկար, հատված (547, Սան Վիտալե, Ռավեննա)
հին տաճարի պեղումներում, զարդախճանկարի բեկորներ՝ Զվարթնոցում, Դվինում և Անիում: Սրանով գրեթե սպառվում են Խ–յան մասին տեղեկությունները Հին և Միջնադարյան Հայաստանում:
Սովետական Հայաստանում Խ–յան արվեստը վերածնվել է 1960–70-ական թթ.: Այն կապված է արվեստների (ճարտարապետություն, նկարչություն և քանդակագործություն) համադրման նկատմամբ աճած հետաքրքրության հետ: Ուշագրավ են Հ. Խաչատրյանի («Ավարայրի ճակատամարտը», գունախիճ, 1959–60, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան), Հ. Մինասյանի («Ներփակ կորեր», «Երկրաչափական տարածություն», տուֆ, 1968–70, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստ., «Ռիթմեր», քար, 1966, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ), Կ. Եղիազարյանի («Դրախտ», քար, 1968, Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշակառույցի հյուրանոց–ռեստորանի ինտերիեր), Դ. Սմբատյանի, Զ. Հարությունյանի, Հ. Պողոսյանի («Հայաստան», տուֆ, 1967, Մ. Սարյանի տուն–թանգարան), Ա. Խաչատրյանի («Հայաստան», քար) և այլոց խճանկարները:
Պատկերազարդումը տես 4-րդ հատորում, 353-րդ էջից առաջ՝ ներդիրում: Վ. Ղազարյան
ԽՃԱՔԱՐ, փխրուն, խոշորաբեկոր (պսեֆիտային) ապար՝ կազմված տարբեր ապարների 10–100 մմ տրամաչափի չհղկված, սուրանկյուն բեկորներից: Ըստ բեկորների մեծության Խ–երը լինում են՝ խոշորահատիկ (50–100 մմ), միջահատիկ (25–50 մմ) և մանրահատիկ (10–25 մմ): Բնական և արհեստական Խ–երը լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ:
ԽՃՈՒՂԻ, ամուր ծածկ (խճաքարե, երկաթբետոնե, ասֆալտե, ասֆալտբետոնե ևն) ունեցող ճանապարհ՝ անռելս տրանսպորտի շարժման համար:
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1. խմբագրում, ա. խմբագրի կողմից հեղինակային ստեղծագործության մշակման պրոցես՝ մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ այն հրապարակելու համար: Պայմանականորեն տարբերում են քաղ., գիտական և գրական խմբագրումներ: Նոր երկի խմբագրումը միասնական ստեղծագործական պրոցես է, որր ձգտում է ստեղծագործության ձևի ու բովանդակության կատարելագործման՝ պահպանելով հեղինակի անհատականությունը: Կանոնարկված տեքստեր հրատարակելիս գեղարվեստական կամ գիտական ստեղծագործության խմբագրումը հանգում է տեքստը ի մի բերելու աշխատանքին, ճշգրտմանը, տեղեկատու մասի պատրաստմանը: բ. Հեղինակի կամ այլ անձի մշակումից ստացված տեքստի տարբերակ: Փոփոխությունները սովորաբար արդյունք են հեղինակի ստեղծագործական որոնումների:
2. Վարչական միավոր՝ մասսայական ինֆորմացիայի միջոցների (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, կինո) համակարգում՝ մասնագիտացված ճյուղային, թեմատիկ, տերիտորիալ կամ լեզվական սկզբունքներով:
ԽՄԲԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ամուսնության հնագույն ձև, երբ մի ֆրատրիայի, տոհմի կամ ներտոհմային խմբի բոլոր տղամարդիկ ամուսնական կապեր են ունեցել համանման խմբի կանանց հետ: Առաջացել է խառնամուսնությունից և զարգանալով՝ փոխարինվել զուգամուսնությամբ:
ԽՄԲԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, ոչ մեներանգ ալիքների խմբի տարածման արագությունը միջավայրում: Կլանման բացակայության պարագայում Խ. ա. համընկնում է ալիքների այդ խմբի էներգիայի տեղափոխման արագությանը: Ալիքների խումբը կարելի է ներկայացնել որպես առանձին մեներանգ ալիքների գումար (համախումբ): Դիսպերսիայի առկայության դեպքում (տես Դիսպերսիա ալիքների) առանձին մեներանգ ալիքներ նյութի մեջ տարածվում են տարբեր փուլային արագություններով, իսկ դիսպերսիայի բացակայության ժամանակ այդ արագությունները համընկնում են: Նորմալ դիսպերսիայի դեպքում (ալիքի երկարությունը մեծանալիս մեծանում է նաև փուլային արագությունը) Խ. ա. փոքր է փուլայինից. հակառակ պարագայում (անոմալ դիսպերսիա) փուլային արագությունն է փոքր Խ. ա–ից: Փուլային արագությունը որոշվում է , իսկ Խ. ա. առնչությամբ (ω-ն ալիքի շրջանային հաճախականությունն է, k-ն՝ ալիքային թիվը): Լույսի արագության անմիջական որոշման բոլոր փորձերում չափվում է լույսի Խ. ա.: Բ. Խաչատրյան
ԽՄԲԱՅԻՆ ՌԵԱԿՏԻՎ, քիմիական միացություն, որը բազմաթիվ անօրգանական իոնների կամ օրգանական որոշակի դասի միացությունների հետ առաջացնում է բնորոշ նյութեր (նստվածք, գազ, լուծելի գունավոր միացություն): Օրինակ. ամոնիումի սուլֆիդը՝ (NH44)2S, Խ. ռ. է Al, Cr, Fe, Mn, Zn, Ni, Co, Ս իոնների նստեցման համար: Խ. ռ. կիրառվում է իոնների որոշակի խումբը խառնուրդից անջատելու, բաղադրիչները միմյանցից բաժանելու համար:
ԽՄԲԱՎԱՐ, խորմայստեր (իտալերեն՝ coro – երգչախումբ և գերմ. Meister – վարպետ, ղեկավար), երգչախմբի ղեկավարը, որ սեփական գեղարվեստական ըմբռնումով երգչախմբին սովորեցնում և նրա կատարման միջոցով մեկնաբանում է խմբերգային ստեղծագործությունները՝ ապահովելով դրանց հնչման անսամբլային ներդաշնակությունը և տեխնիկական կատարելությունը: Խ–ից պահանջվում է երաժշտական տեսական և կատարողական հմտություն և կոլեկտիվ կազմակերպելու ունակություն (տես նաև Դիրիժոր, խմբերգեցողություն):
ԽՄԲԵՐԳ, երգչախմբի համար գրված միաձայն, առավելապես բազմաձայն ստեղծագործություն: Օգտագործելով տարբեր կազմեր ունեցող երգչախմբերի կատարողական հարուստ միջոցները՝ կոմպոզիտորները խմբերգերում հասնում են խորարտահայտչության: Հայ երաժշտության մեջ Խ–ի ժանրը խիստ զարգացավ Կոմիտասի երգերում (տես նաև Խմբերգեցողություն):
ԽՄԲԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, խմբերգային արվեստ, վոկալ երաժշտության կոլեկտիվ կատարում: Լինում է՝ միաձայն (ունիսոն) և բազմաձայն (տես Երգչախումբ), նվագակցությամբ և առանց նվագակցության (ա կապելլա): Խ., ինչպես և երգեցողությունն առհասարակ, երաժշտական կատարման հնագույն ձևերից է, ծագել է