Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկերում անդրադարձրել է հայ ժողովրդի ճակատագիրը, նրա ստեղծագործ հանճարը, փայփայած իդեալները: Կ–ի գործերում կերպարանագծված են ժողովրդի կենսունակությունը, չարիքի, անարդարության հանդեպ նրա ունեցած ժխտական վերաբերմունքը, երջանիկ կյանքի, բարու հաղթանակի ըմբռնումներն ու դրանց հաստատումը: Նրա պատկերները ներշնչում են հավատ ու սեր, բարձրացնում ժողովրդի հավաքական ուժի և կամքի անխորտակելիության գաղափարը: 1954-ին և 1958-ին Երևանում, 1959-ին Թբիլիսի ում, Բաքվում, Մոսկվայում, Լենինգրադում կազմակերպվել են Կ–ի ըստեղծագործությունների անհատական ցուցահանդեսները: Երևանում հիմնվել է Կ–ի անվան գեղարվեստի մանկական դըպրոց (1959) և տուն–թանգարան (1973): Գրկ. Մ արաիկյան Ե., Հակոբ Կոջոյան, Ե., 1961: Մաթևոսյան Վ. Հ., Հակոբ Կոջոյան. Արվեստը, Ե., 1971; Дрампян Р. Г., Акоп Карапетович Коджоян, M., 1960,

ԿՈՋՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ մանկական, Երևանի, հիմնըվել է 1958-ին: ՀՍՍՀ Մինիստրների խորհըրդի որոշմամբ 1959-ին կոչվել է նկարիչ Հակոբ Կոշոյանի անունով: Դպրոցում գեղագիտական կրթություն ու դաստիարակություն են ստանում 12–16 տարեկան շնորհալի երեխաները: Դասավանդվում են գծանկարչություն, գեղանկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ–կիրառական արվեստ և արվեստի պատմություն: Դպրոցի սաների աշխատանքները ցուցադրվել են միութենական և միջազգային (Ֆրանսիայում, ճապոնիայում, ԳՖՀ–ում, ԱՄՆ–ում, Բրազիլիայում, Հոլանդիայում) ցուցահանդեսներում: Մոսկովյան միջազգային մրցույթներում, ՄԱԿ–ի անդամ աֆրիկյան և ամերիկյան երկրների մշակութային կենտրոնում, Լիդիցե և Մարտին քաղաքներում կայացած մրցույթներում դպրոցի 20-ից ավելի սաներ արժանացել են ոսկե մեդալների ու դիւցլոմների: 1978-ին դպրոցում սովորում էր 230 աշակերտ: Դպրոցը տվել է 500 շրջանավարտ: Հ. Փիչոյան

ԿՈՌ, աշխատավճար ռենտա, հարկադիր աշխատանք, «…երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն)… անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածում, հողատիրոջ համար…» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 3, մաս 2, 1949, էջ 327): Կոռապարտ գյուղացին կատարում էր երկրագործական, շինարարական, արհեստագործական և այլ աշխատանքներ: Նա կոռային պարտավորություններ ուներ նաև ֆեոդալական պետության կամ երկրի իշխանի հանդեպ: Կոռային տնտեսությանը բնորոշ էր. ա. բնատնտեսության տիրապետությունը, բ. անմիջական արտադրողի՝ հողով, այլ արտադրամիջոցներով ապահովված և հողին ամրացված լինելը, գ. գյուղացու անձնական կախվածությունը կալվածատիրոջից («արտատնտեսական հարկադրանք»), դ. տեխնիկայի չափազանց ցածր մակարդակը (տես Լենին Վ. Ի., Երկ., հ. 3, էջ 223–25): Կոռային աշխատանքի արտադրողականությունը ցածր էր, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը: Կ–ի միջոցով հողատերը յուրացնում էր գյուղացու հավելյալ աշխատանքը և, նույնիսկ, անհրաժեշտի մի մասը: Կ. առաջացել է ֆեոդալական հարաբերությունների կազմավորման վաղ շրջանում, տարածվել բոլոր երկրներում: Հետագայում կոռային հարաբերությունները նվազել, բայց չեն վերացել՝ պահպանվելով բնամթերային ու դրամական ռենտայի գերիշխանության ժամանակ: Արևմըտյան Եվրոպայում շահագործման կոռային ձևը տիրապետող է դարձել VIII–IX դդ., Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ XVI – XVII դդ., իսկ XVIII դ. 2-րդ կեսից՝ աստիճանաբար կազմալուծվել: Արևելքի երկրներում լայն զարգացում չի ստացել: Լատինական Ամերիկայում այն բռնի տարածել են իսպանացիները: Կ. տարբեր ձևերով պահպանվել է գաղութային ու կախյալ երկրներում: Ռուսաստանում այն առաջացել է Կիևյան Ռուսիայի ժամանակներում, իսկ XV–XVI դդ. վերջերին դարձել տիրապետող: Կոռային հարաբերությունները զարգացման առավել բարձր աստիճանի հասան XVIII դ. 2-րդ կեսին: Դրանք Ռուսաստանում պահպանվեցին նաև 1861-ի ճորտատիրական իրավունքի վերացումից հետո («կիսրարական պարտավորություններ» անվամբ), մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը: Կ. գոյություն ուներ նաև Հին Հայաստանում: Վաղ միջնադարում կատարվում էին «խաշար», «գուգազ», «բեկար», «մարդահարկ» և այլ անուններով կոռային պարտույթներ (քաղաքների վերականգնում, ճանապարհների, կամուրջների շինարարություն ևն), իսկ զարգացած ֆեոդալիզմի շրջանում կոռային աշխատանքները հանդես էին գալիս բուն աշխատավճար ռենտայի ձևերով: Գյուղացիներն աշխատում էին կալվածատիրոջ տնտեսությունում անձամբ («մարդոյ կոռ»), ինչպես նաև իրենց արտադրամիջոցներով («եզին կոռ», «վեցկէ կոռ», «սայլին կոռ» ևն): Միջնադարում հայ աշխատավորը կոռային պարտույթներ էր կատարում և՛ յուրային, և՝ օտար շահագործողների մոտ: Կ–ի տևողության մասին մատենագրական աղբյուրներում որոշակի տվյալներ չկան: Մխիթար Գոշի Դատաստանագրքում նըշված է. «յաւուրս շաբաթի յեւթնէն մին գործիցէ իշխանի եւ տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւոլթիւն մեծ է» («Գիրք Դատաստանի», 1975, էջ 32), որն ավելի շատ կոռային աշխատանքի սահմանափակման պահանջ է, քան իրադրության արձանագրում: Իրականում, Զաքարյան Հայաստանում, Կիլիկիայի հայկ. պետությունում տերունի կալվածքները մշակվել են գյուղացու հարկադիր աշխատանքով: Կոռային պարտույթները պետ. և մուլքադարական տընտեսություններում լայնորեն կիրառվել են նաև Երևանի խանությունում: Ռուս, տիրապետության ժամանակ Հայկական մարզում գյուղացիության պարհակների չափերը համեմատաբար կրճատվել են, իսկ դրանց երեք ձևերը (աշխատավճար, բնամթերային, դրամական) պահպանվել և կիրառվել են միաժամանակ: Մուլքադարներն օգտագործում էին գյուղացիների արտադրամիջոցները՝ նրանց կենդանի աշխատանքի հետ: Ընդ որում, աշխատանքը կատարվում էր և՝ առանձին ընտանիքներով, և՝ ամբողջ համայնքով: Կ–ի այս ձևը կոչվում էր էվրեզ: Գյուղացիական ռեֆորմը (տես Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում 1870) զգալիորեն փոփոխեց պարհակների հարաբերակցությունը, կոռային աշխատանքները սահմանափակվեցին ճորտային կախվածության մյուս ձևերի ուժեղացման պայմաններում: Դրանք վերացվեցին սոցիալիստական հեղավւոխության ընթացքում: Գրկ.Աարքս Կ., Կապիտալ, հ. 3, մաս 2, Ե., 1949: Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3: Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Ե., 1975: Կոստանյան Կ., Վիմական տարեգիր, ՍՊԲ, 1913: Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934: Պողոսյան Ս.Պ., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX–XIII ղդ., Ե., 1956: Ռշեունի Վ. Հ., Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության, մաս 1–2, Ե., 1960–1968: Հակոբյան Ս. Ե., Հայ գյուղացիության պատմություն, գիրք 1–2, Ե., 1958–64: Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Ե., 1976: Греков. Б. Д., Крестьяне на Руси с древнейших времен до XVII в., кн. 1–2, M., 1952–54; Полянский Ф. Я.», Экономическая история зарубежных стран. 3noxa фeодaлизмa, [M.], 1954. Ն. Թովմասյան

ԿՈՌԱԶԻԱ (< լատ. corrasio – տաշում, հղկում), ապարների տաշման, հղկման, ողորկման, շաղափման պրոցես, որ կատարվում է ջրի, քամու, սառույցի միջոցով փոխադրվող բեկորային նյութի ներգործության շնորհիվ: Կ. անապատներում առաջանում է քամու միջոցով փոխադրվող ավազի, սառցադաշտի տաշտակում՝ սառցափակված գլաքարերի, գետի հունում՝ ջրի օգնությամբ բեկորների գլորման, ւեռնալանջերում՝ նյութի գրավիտացիոն տեղաշարժի հետևանքով:

ԿՈՌԵԼՅԱՑԻԱ կենաբանության մեջ, օրգանիզմի բջիջների, հյուսվածքների, օրգանների և համակարգերի ֆունկցիայի ու կառուցվածքի փոխադարձ կախվածություն, որն արտահայտվում է զարգացման և կենսագործունեության պրոցեսում: «Կ.» հասկացությունը էովել է ժ. Կյուվիեն, որը Էվոլյուցիոն ուսմունքը չընդունելով, Կ–ին վերագրել է անփոփոխ (ստատիկ) բնույթ: Էվոլյուցիոն տեսանկյունով Կ. ստացավ դինամիկական, պատմական բնույթ և օրգանիզմի առանձին մասերի փոխադարձ կախումը դիտվեց որպես անհատական և պատմական զարգացման արդյունք: Էվոլյուցիոն դիրքերից Կ–ի պրոբլեմը մշակել և հետագայում ավելի խոր իմաստ են տվել Ա. Սևերցովը և Ի. Շմալհաուզենը: Տարբերում են գևնոմային, մորֆոգենետիկական և ֆիլոգենետիկական Կ.:

ԿՈՌԵԼՅԱՑԻԱ (< ուշ լատ. correlatio – հարաբերակցություն) մաթեմատիկական վիճակագրությունում, երկու պատահական մեծությունների միջև ստոխաստիկ (հավանականական) կախվածություն, որը, ընդհանրա–