հաղթանակով: Նրա օրոք քաղաքացիա– կան իշխանությունը բաժանվել է ռազմա– կանից: 324-ին ԲյուզանդիէէԱի տեղում հիմնել է Կոսաանդնուպուիսը և 330-ին դարձրել մայրաքաղաք: Արմ–ում հաջո– ղությամբ պատերազմել է ֆրանկների, Դանուբի վրա՝ գոթերի դեմ: Աղբյուրները Կ. Մ–ին են վերագրել Լիկինիոսի հրատա– րակած Միլանի էդիկտը (313): 325-ին Նիկիայում գումարել է առաշին տիեզե– րական ժողովը, որը դատապարտել է արիոսականությունը: Մահից առաջ քրիս– տոնեություն է ընդունել: Կ. Մ–ի անունը հետագայում քաղ. նկատառումներով օգ– տագործվել է հայ–բյուզանդական հարա– բերություններում՝ հօգուտ Բյուզանդիայի (տես <Դաշանց թուղթ>): Հ. Բարթիկյան
ԿՈՍՏԱՆԴԻՆ ՋՈՒՂԱՅԵՅԻ, Կոստանդ Զուղայեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ մանկավարժ, վարդապետ: Ուսանել է Նոր Ջուղայի Մ. Ամենավւրկչի վանական դպրոցում, ապա դարձել դրա լավագույն ուսուցիչներից, հիմնականում դասավանդել հաշվողական առարկա– ներ: Դպրոցի խնդիրներից էր նաև առևտը– րականներ պատրաստելը: Այդ նպատա– կով Կ. Զ. 1687-ին գրել է «Աշխարհաժո– ղով գիրք» թվաբանության դասագիրքը, որը պարունակում է հաշվապահական U այլ խրատներ, տարբեր երկրների դրամա– կան միավորների համեմատության, չափ ու կշիռների, տոկոսով տրված դրամի հաշ– վարկի, կտակի և ժառանգության, ինչպես նաե խրախճանական բնույթի շուրջ 130 խնդիր՝ լուծված նախապես տրված կանոն– ներով: Դասագրքում կիրառված են ամ– բողջ և կոտորակային թվեր, հայկ. և հնդկ. թվանշաններ (գրված է Ջուղայի բարբառով):
ԿՈՍՏԱՆԴԻՆ ՍԻԼՎԱՆ [Միղվանոս (ծն. թ. անհտ.– մոտ 684)], Պավլիկյան, շարժ– ման առաշնորդ՝ 657-ից: Ազգությամբ՝ հայ: Գործել է Բարձր Հայքի Մանանաղի գավառում: 654-ին ընդունել է Պողոս առաքյալի աշակերտ Միղվանոսի անունը և քարոզել պավլիկյան գաղափարներ: 657-ին տեղափոխվել է Բյուգանդական կայսրության Կողոնիայի Կիբոսսա ամրո– ցը և կազմակերպել պավլիկյան համայնք: Այրել է մանիքեական (տես Մանիքեու– թյուն) գրքերը, ընդունելի համարել միայն Նոր կտակարանն ու Պողոս առաքյալի թղթերը՝ դրանք մեկնաբանելով պավլիկ– յան գաղափարախոսության տեսանկյու– նից: Զոհվել է (այլ կարծիքով 681-ին) պավլիկյանների դեմ Միմեոն զորավարի գլխավորությամբ բյուգանդական արշա– վանքի ժամանակ: Հույն պատմագիրներ Պետրոս Միկիփացին, Փոտը և Դեորգ Վա– նականը Կ. Մ–ին համարել են Պավլիկյան շարժման հիմնադիր: Իրականում Կ. Ա. հեղաշրջում է կատարել պավլիկյան գա– ղափարախոսության մեջ՝ այն մաքրհւով մանիքեությունից ժառանգած զրաոաշ– տական դրույթներից: Գրկ. EapTHKHH P. M., Hctohhhkh fljia H3yqeHHH hctophh IlaBjmKHaHCKoro abhxcchhh, E., 1961. Վ.Գրիգորյան
ԿՈՍՏԱՆԴԻՆ V, Կոնստանտինոս (Kcovatavxlvog) (719–775), Բյուզանդիա– յի կայսր 741-ից: Իսավրյան դինաււտիա– յից: Լեոն III Իսավրացու որդին և հաջոր– դը: Գահակալության սկզբնական շըր– ջանում նրա դեմ ապստամբել է Օպսիկիոն բանակաթեմի զորավար հայազգի Արւոա– վազդը և իրեն կայսր հռչակել: 16-ամսյա քաղաքացիական կռիվներից հետո Արտա– վազդը պարտվել է: 754-ին Կ. Պոլսի եկե– ղեցական ժողովում դատապարտել է պատ– կերամարտությունը՝. Ամրապնդել էբանա– կաթեմային համակարգը, Բյուզանդիայի ֆինանսական, ռազմ, ու քաղ. հզորությու– նը, ծանրացրել հարկերը: Հաջողությամբ պատերազմել է արաբների և բուլղարնե– րի դեմ: 746-ին գրավել է Գերմանիկեն (Մարաշ), 752-ին՝ Կարինն ու Մելիտենեն, 771-ին ներխուժել Չորրորդ Հայք: Նրա օ– րոք լայն չափեր է ընդունել հայերի արտա– գաղթը Բյուզանդիա, Թրակիա: Կ. V դաշ– նակցել է խալիֆայության դեմ ապստամ– բություն նախապատրաստող Գրիգոր Մա– միկոնյանի հետ: Կ. V-ի ժամանակ աչքի են ընկել բյուգանդական հայազգի զորավար– ներ Արտավազդը, նրա որդիներ Նիկե– տասն ու Նիկեփորոսը, պատրիկներ Տըր– դատը, Վարդանը, նրա որդի Կոստանդի– նը, Արմենիակների բանակաթեմի զորա– վար Վարդանը և ուրիշներ: Հ. Բարթիկյան
ԿՈՍՏԱՆԴԻՆ VIII (Kcovatavttvog) (960– 1028), Բյուզանդիայի կայսր (976-ից եղ– բոր՝ Վասիչ //-ի գահակիցը, 1025-ից՝ միահեծան): Նրա օրոք պեչենեգների դեմ պատերազմներում աչքի է ընկել հայազ– գի զորավար Դեորգ Թեոդորականը: Շա– րունակել է Տայքի ավագանուն տեղահա– նելու եղբոր քաղաքականությունը: Ըստ Արիստակես Լաստիվերցու, Կ. VIII ձգտել է պահպանել հայոց թագավորությունը՝ հակառակ Հովհաննես–Մմբատի կտակի: Կ. Մակեդոնական (հայկ.) դինաստիայի արական վերջին ներկայացուցիչն էր:
ԿՈՍՏԱՆԴԻՆ IX ՄՈՆՈՄԱԻ՚ՈՍ (Kcov- atavrcvos ծ Movonaxog, ծն. թ. անհտ. – 1055), Բյուզանդիայի կայսր 1042-ից: Նրա օրոք կայսրության ներքին և արտաքին դրությունը ծանր էր: ճնշել է Գեորգ Մա– նիակի (1043), Կ. Պոլսի բնակչության (1044) և Լեոն Թոռնիկի (1047) ապստամ– բությունները, ծանրացրել հարկերը: Ուժե– ղացել են սելջուկ–թուրքերի արշավանք– ները, որոնց հետ բյուգանդական զորքերը ընդհարվել են Բասենի ճակատամարտում: Արմ–ում կայսրությունը կորցրել է Միկի– լիան, Հվ. Իտալիայի քաղաքները նվաճել են նորմանները: 1054-ին տեղի է ունեցել Արլ. և Արմ. եկեղեցիների բաժանումը: 1045-ին Կ. IXՄ. խաբեությամբ Բյուզան– դիա է հրավիրել Հայոց թագավոր Գագի կ Բ–ին U վերացրել Բագրատունիների թա– գավորությունը, ստեղծել է «Անիի և Իբե– րիայի» կատապանությունը: Ուժեղացրել է քաղ., տնտ. և կրոնական ճնշումը, փա– կել է Անիի կաթողիկոսարանը, սկսել է հայադավանների հալածանքը: Հ. Բարթիկյան
ԿՈՍՏԱՆԴԻՆ XI ՊԱԼեՈԼՈԴՈՍ [(Kcov- atavTtvos IIaXaioX,670G, մոր՝ Մերբիա– յի արքայադուստր Հեղինեի ազգանու– նով՝ Դրագացես) (1403–29.5.1453], Բյուզանդիայի վերջին կայսրը (1449-ից): Սկզբում իշխել է Մորեայում, մինչե 1432-ը իրեն է ենթարկել խաչակիրների բոլոր իշխանությունները Պելոպոնեսում: Ձգտել է Մորեայում վերականգնել հուն, թագա– վորությունը, սակայն 1446-ին պարտվել է թուրքերից: Կայսր է դարձել սուլթան Մուրադ II-ի աջակցությամբ: Նախապատ– րաստվել է թուրքերի դեմ վճռական գոր– ծողությունների: 1453-ի ապրիլի սկզբին սուլթան Մուհամմեդ II (Մեհմեդ, 1451– 1481) մեծ զորքով պաշարել է Կ.Պոլիսը: Կ. XI Պ. փոքրաթիվ ուժերով մոտ երկու ամիս պաշտպանել է քաղաքը և զոհվել մարտում:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ՈՎ Գարուշ Սերգեյի (1921, Բաքու–4.11.1944, ք. Գոլդապ), գվար– դիայի ավագ սերժանտ, Մովետական Միության հերոս (24.3.1945): ՄՄԿԿ ան– դամ 1942-ից: Պատերազմի առաջին օրե– րից եղել է գործող բանակում (որպես հակատանկային հրանոթի նշանառու): 1944-ի նոյեմբ. 4-ին Արեելյան Պրուսիայի Գոլդապ քաղաքի հս–արլ–ում, ետ մղելով թշնամու հետևակի և տանկերի գրոհը, իր մարտիկների հետ հրկիզել է երեք տանկ և ոչնչացրել 40 զինվոր ու սպա: Կ. վիրա– վորվել է, սակայն չի լքել հրանոթը և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա (երկրորդ տանկը ոչնչացրել է վիրավոր– ված): Այս սխրագործության համար Կ–ին ետմահու շնորհվել է Մովետական Միու– թյան հերոսի կոչում:
ԿՈՍՏԱՆԴՅԱՆ Գալուստ (1840, Զմյուռ– նիա –15.8.1898, Զմյուռնիա), հասարա– կական գործիչ, հրապարակախոս, լուսա– վորիչ, մատերիալիստ փիլիսոփա, աթե– իստ, բնագետ: Ծնվել է հարուստ վաճառա– կանի ընտանիքում: Գիտելիքները ձեռք է բերել հիմնականում ինքնակրթությամբ: Կ. եղել է Զմյուռնիայի «Հաշտենից և Վասպուրական» երիտասարդական ընկե– րության հիմնադիրն ու ղեկավարը, այդ ընկերության «Միություն» պարբերակա– նի խմբագիրը, աշխատակցել է «Ծաղիկ» հանդեսին: Կ. Փարիզի արևելագետների ֆրանսիական ընկերության իսկական ան– դամ էր [«Օրիան» («Orient») մատենաշա– րով ֆրանս. հրատարակել է հայագիտա– կան–ազգագրական նյութեր]: Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատա– կով 1858-ին «Հասարակաց թանգարան» խորագրով հրատարակել ու ձրի տարածել է բնագիտության տարբեր բնագավառնե– րին վերաբերող 16 գրքույկներ: Վաղ շրջանում Կ. եղել է իդեալիստ լու– սավորիչ: Սակայն, քննադատորեն վեր– լուծելով համաշխարհային փիլ.-բնազի– տական միտքը, յուրացնելով ժամանակի գիտության նվաճումները և ըմբռնելով հայ հասարակական–մտավոր կյանքին առաջադրվող պահանջները՝ Կ. աստիճա– նաբար անցել է մատերիալիստական– աթեիստական աշխարհըմբռնման: Կ–ի աշ– խարհայացքի շրջադարձին նպաստել է նաև 1861-ին Մ. Նալբանդյանի հետ Կ. Պոլ– սում ունեցած հանդիպումը: Կ–ի մատերիա– լիզմի ու աթեիզմի նվաճումը «Մեթոդի վրա» (հրտ. 1878) երկն է: Հեղինակն այն բնութագրել է «պզտի հանրագիտարան մը… նյութապաշտ դպրոցի ամենեն ահա– վոր զենքերու», ժամանակակիցները՝ մի երկ, որը կոչված է «հռչակելու և քաջալե– րելու դրական կամ գիտական մտքին հաղ– թանակը»: «Առաջադիմությունը գիտու–