Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սին կազմակերպվեց պոլսահայերի ահա– վոր կոտորածը (շուրջ 10 հզ. հոգի): Առա– ջին համաշխարհային պատերազմի սկըզ– բին Կ–ում ապրում էր 150 հզ. հայ, որոնց մի մասը (հիմնականում մտավորական– ներ) 1915-ի Մեծ եղեռնի զոհ դարձավ: Կ–ի համայնքը միատարր չէր: Ամենա– բազմամարդ խավը արհեստավորներից, պանդուխտ մշակներից և սևագործ բան– վորներից կազմված աշխատավորական խավն էր: Արհեստավորները համախըմբ– ված էին էսնաֆությունների մեջ (XIX դ. կեսին՝ 65-ը): Մեծ համբավ ունեին հայ ոսկերիչները, մետաքսագործները, եր– կաթագործները, դերձակները և ժամա– գործները: Պանդուխտ մշակներն ու սևա– գործ բանվորները աղքատացած, քայ– քայված գյուղացիներ ու արհեստավորներ էին: Բավական թիվ էին կազմում և ունե– վորները՝ խոջաներ ու չելեբիներ (միջ– նադարում), ամիրաներ, սարաֆներ կամ սեղանավորներ (XVIII դ. վերջ –XIX դ. 1-ին կես), այնուհետև՝ էֆենդիներ, առևւո– րա–վաշխառուական կապիտալի ներկա– յացուցիչներ, որոնք իրենց կապիտալի ու գործարարության շնորհիվ ազդեցիկ

ԴԻՐՔԻ էիև հասել, կապերի մեջ էին ար– քունիքի հետ և ակտիվ դեր էին խաղում Թուրքիայի տնտ. ու քաղ. կյանքում: Թուրք, թույլ բուրժուազիայի առկայու– թյան պայմաններում ավելի էր մեծանում հայ մեծատունների դերը: Նրանց էին վստահված արքունի պետ. կարևոր պաշ– տոնները (որ վարել են ժառանգաբար)՝ ոսկերչապետությունը և. դրամահատու– թյունը (Տյուզյաններ), վառոդապետու– թյունը (Տաայաններ), ճարտարապետու– թյունը (Պաւյաններ), բժշկապետությունը: Եղել են նաև օսմանյան կառավարության նախարարներ (թղթատարական–հեռա– գրական, հանրօգուտ շինությանց, երկ– րագործության, արտաքին գործերի ևն), հետագայում նաև օսմանյան խորհրդարա– նի երեսվւոխաններ ևն: Ունևորների թվում էին և միջնորդ վաճառականները, որոնք կամրջում էին թուրք–եվրոպական առև– տուրը: Կ–ի հայ համայնքում փոքր թիվ չէին կազմում մտավորականները (ման– կավարժներ, գրողներ, բժիշկներ, փաս– տաբաններ, ճարտարապետներ, արվես– տագետներ ևն), որոնք ակտիվորեն մաս– նակցում էին ոչ միայն պոլսահայերի, այլև ամբողջ արևմտահայության հասարակա– կան–քաղաքական կյանքին: XVIII դ. ըս– կըսած Կ. դարձել էր ամբողջ արևմտահայ աշխարհի մի խճանկար, որտեղ ամեն մի գավառ և նույնիսկ շատ գյուղեր իրենց մասնիկն ունեին:ti. Պետության կողմից Կ–ի հայ համայնքի ղեկավար էր ճանաչված Պոլսի հայոց պատրիարքը: 1844-ին ստեղծվել է պոլսա– հայերի ներքին գործերը կարգավորող մարմին՝ Ազգային ժողովը, 1847-ին՝ Ազ– գային հոգեոր և գերագույն ժողոէխերը, որոնք Ազգային սահմանադրության (1863) ընդունմամբ վերակազմվել են տար– բեր մարմինների: Պաշտոնական ղեկավար հիմնարկների կողքին համայնքի հասա– րակական կյանքը կազմակերպել են ազ– գային մշակութային միությունները, բա– րեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են եղել «Համազգյաց ընկե– րությունը» (1846), «Ուսումնական ընկե– րությունը» (1853), «Բարեգործական ըն– կերությունը» (1860), Ասիական (1877), Արարատյան, Կիլիկյան, Դպրոցասիրաց– Արևելյան (1879, 1880-ից՝ Միացյաւ ըն– կերություն հայոց), Ազգանվեր հայու– հյաց (1879), Դպրոցասեր տիկնանց (1879) ընկերությունները, Իզմիրյանց մրցանա– կի հանձնախումբը, Աանասարյանի խնա– մակալությունը, ինչպես նաև Արիների, թատերասերների, երաժշտասերների, գրասերների, կրթասերների, մարմնա– մարզական միությունները, Հայ արվես– տից տունը ևն: Այս ընկերությունների ջանքերով ու միջոցներով դպրոցներ են հիմնվել Արևմտյան Հայաստանի և Կիլի– կիայի հայաշատ վայրերում, գրադարան– ընթերցարաններ, հարուստ մատենադա– րաններ՝ Կ–ում ևն: XIX դ. վերջից մինչև XX դ. սկիզբը Կ–ում գործել են հայ ազգա– յին կուսակցությունները: Կ–ի առաջին կանոնավոր դպրոցը (ուր պատրաստվում էին ուսյալ եկեղեցական– ներ) հիմնել է Հովհաննես Կոլոտ պատ– րիարքը XVIII դ. սկզբին (նախ՝ Սկյուտա– րում, ապա՝ Դում–Դափուում): 1859-ին Կ–ում կար 42 վարժարան, 1871-ին՝ 48, 1893-ին՝ 39, 1901-ին՝ 40: Կ–ի ազգային կրթական բազմաթիվ հաստատություն– ներից աչքի են ընկել Թոփ Դափուի Պեզ– ճյան վարժարանը (հիմնվել է 1832-ին), Ակյուտարի ճեմարանը (1838), Ի^ասգյուղի Ներսեսյան վարժարանը, Աամաթիայի Ագապյանը, Թոփ Դափուի Լևոն–Վարդուհ– յանը, Դատըգյուղի ևԲերայի Մխիթարյան հայրերի դպրոցները, Անարատ հղության քույրերի կաթոլիկական, ինչպես նաև ավետարանականների դպրոցները, Դա– տը գյուղի Արամյանը, Պեշիկթաղի Մաք– րուհյանը, Բերայի Աղջկանց արվեստա– նոցը, էսայանը, Նոր դպրոցը, ինչպես նաև Հռիփսիմյանց, Դայանյանց, Մեզպուր– յան, Մեշտուտճյան, Շահնազարյան, Կա– րապետյան, Բագրատունի, Պեզազյան, Նի– կողոսյան, Տատյան, Աեմերճյան, Արենց, Պոյաճյան, Ինճեյան, Պերպերյան, Դպրո– ցասեր տիկնանց վարժարանները և Ղա– լաթիայի Կեդրոնական վարժարանը: Կ. եղել է հայ տպագրության խոշոր կենտրոններից, առաջին հայկ. տպարանը հիմնվել է 1565-ին, XIX դ. 1-ին կեսին գործում էր 25, իսկ 2-րդին՝ շուրջ 30 տպա– րան: Դրանցում տպագրվել են հայերեն գրքեր, պարբերականներ ևն: Առաջին թերթը՝ «Լրո գիր մեծի տերությանն Օս– մանյան», լույս է տեսել 1832-ին (տպա– գրիչն էր Պողոս Արապյանը, տես Արամ– յաններ)՝. Ցայսօր Կ–ում լույս է տեսել 324 անուն պարբերական (տես Կոսաանդ– նուպոչսի հայկական տպագրություն): Կ–ում ձևավորվել ու զարգացել են արև– մըտահայ մանկավարժությունն (Հ. Հինդլ– յան, Ռ. Պերպերյան, Հ. Ասաաուր) ու հրապարակախոսությունը (Ա. Դարագաշ– յան, Ն. Ռուսինյան, Ն. Զորայան, Ա. Հայ– կունի, Դ. Օտյան, Հ. Սվաճյան, Ե. Տեմիր– ճիպաշյան, Թեոդիկ և ուրիշներ), որոնք բարձրացրել են քաղ., ազգային–ազատա– գրական ու ժող. պայքարի խնդիրներ: Կ–ում է ձևավորվել արևմտահայ գրա– կան լեզուն, որով ստեղծվել է հարուստ գրականություն (Հ. Պարոնյան, Մ. Պեշիկ– թաշլյան, Ծերենց, Դ. Զոհրապ, Տ. Չրաք– յան, Աիամանթո, Դ. Վարուժան, Թլկա– տինցի, Ե. Օտյան, Տ. Կամսարական, Զ. Եսայան, Սիպիլ, Մ. Մեծարենց, Պ. Դուր– յան, Լ. Շանթ, Ռ. Զարդարյան, Ռ. Աևակ, Երուխան, Մ. Զարիֆյան, Ա. Արփիարյան, Վ, Թեքեյան և շատ ուրիշներ): Կ–ի առաջին պրոֆեսիոնալ դրամատի– կական թատրոնը Հովհ. Դասպարյանի «Արամյան թաարոնն> էր: 1861-ին հիմնը– վեց վԱրԱեւյան թատրոնը», որտեղ ձևա– վորվեց արևմտահայ դերասանական դըպ– րոցը (Ա. Փափազյան, Ա. էքշյան, Պ. Մա– ղաքյան, Մ. Մնակյան, Դ. Թրյանց և ուրիշ– ներ): 1868–82-ին գործել է Հ. Վարդով– յանի «Թատրոն օսմանիեն» հայ դերասան– ներով (Ե. Դարագաշյան, Թ. Ֆասուլաճ– յան և ուրիշներ): 1870-ական թթ. կազմա– վորվել է Մ. Պենչյանի օպերետային թա– տերախումբը: 1882-ից մինչև 1914-ը գոր– ծել է Մ. Մնակյանի «Օսմանյան մելոդրա– մատիկ թատերախումբը»: 1908–14-ին հայ թատերական կյանքը Կ–ում աշխուժա– ցել է Վ. Փափազյանի ելույթներով, ապա Աբելյան–Արմենյան և Զարիֆյան–Սևում– յան թատերախմբերի այցելություններով: Կ–ում հայ թատերական լիարյուն կյանքն ավարտվեց «Պոլսահայ դրամատիկ»-ի գոր– ծունեությամբ (1919–23): Պոլսահայ ճարտարապետները, նկա– րիչները, երաժիշտները իրենց ստեղծա– գործություններով հարստացրել ու զար– գացրել են հայ (նաև թուրք.) արվեստը: XVI դ. Կ–ում հայտնի էր ճարտարապետ Սինանը (հեղինակը նշանավոր Սուլեյ– մանիե մզկիթի և բազմաթիվ պալատների ու ապարանքների, հասարակական կա– ռույցների ևն): Շուրջ 300 տարի իրենց արվեստով Թուրքիայի մայրաքաղաքը զարդարել են Պալյանները (Դոլմաբաղ– չեի, Սարայ Բուրնիե, Չրաղանի պալատ– ները, Թոփհանեի, Օրթաքյոյի, Մեջիդիե, Վալիդե մզկիթները, Ելդըզի, Չիֆլիկ քյոշկերը, Ա. Փրկիչի ազգային հիվանդա– նոցը, Ակյուտարի ճեմարանը, Պեշիկթաշի հայկ. եկեղեցին ևն): Հայ նկարիչներից, որոնց բազմաթիվ աշխատանքներ (գե– ղանկարչական, քանդակագործական, կի– րառական արվեստի, մանրանկարչական) պահպանվել են Կ–ի Նկարչության և քան– դակագործության, Զինվորական, Թոփ Դափուի թանգարաններում, հայոց պատ– րիարքարանի արխիվներում և մասնավոր հավաքածուներում, հայտնի են Պ. Պեյ– զատը (Բիհզատ), Ռաֆայել Բարսեղը, Խոջա Պողոսը, Աեպուհ Մանասը, Սիմոն Հակոբյանը, Թելեմաք էքսերճյանը, Աո– փոն Բեզիրճյանը, Շահին Աարգսյանը, քանդակագործներ Երվանդ Ոսկանը, Հա– կոբ Փափազյանը, փորագրիչներ Անդրա– նիկ Ֆենդյանը, Մկրտիչ Բենդերյանը, Վահրամ Մյուհենտիսյանը (թուրք, տպա– գրական տառերի ստեղծող), Վիգեն, Հով– սեփ, Դևորգ Աբդուլլահները (լուսանկար– չության սկզբնավորողները Թուրքիայում) և շատ ուրիշներ: Հայ երաժշտությունը Կ–ում զարգացել է բոլոր բնագավառներով՝ ստեղծագոր– ծական, կատարողական արվեստ, երա– ժըշտագիտություն: Համբարձում Լիմոնճ– յանը (Պապա Համբարձում) ստեղծեց նոր հայկ. նոտագրությունը, Տիգրան Չուխաճ–