Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիտնականներ Մ. Վենթրիսը և Զ. Չադ– վիքը վերծանել են գծային Բ և հաստատել, որ աղյուսակները գրված են վանկագրով: Գծային Ա, որ նույնպես չի վերծանվել, գծային Բ–ի հետ ընդհանուր 55 նշան ունի: Կ. գ–ի հիման վրա զարգացել է կիպրոս– յան գիրը:

ԿՐԵՏԵ (Kpiym), կղզի Միջերկրական ծովի արեելյան մասում: Պատկանում է Հունաս– տանին: Երկարությունը 260 կմ է, լայնու– թյունը՝ 12–55 կմ, տարածությունը՝ 8,3 հզ. կմ2: 482 հզ. բնակչություն (1978): Ունի լեռնային մակերևույթ: Կլիման մի– ջերկրածովային է, տարեկան տեղում– ները՝ 600–1600 մմ: Բուսածածկույթում գերակշռում է ֆրիգանան: Անտառը զբա– ղեցնում է տարածքի 2%–ը: Բնակչությունը զբաղվում է մերձարևադարձային կուլտու– րաների, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ ու ձկնորսությամբ: Կան գորշածխի, երկաթի հանքավայրեր: Հիմնական նավահանգիստներն են՝ Իրակ– լիոնը և Խանիան:

ԿՐԵՏԵ (Kpiixr)), հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան մասում: Կ. եվրոպական մշակույթի հնագույն օջախ– ներից է (տես Կրեւոե–միկենյան մշա– կույթ): Մարդու բնակության առաջին հետքերը վերաբերում են հին քարի դա– րին: Մ. թ. ա. III հազարամյակում առա– ջացել են վաղ ստրկատիրական պետու– թյուններ (Կնոսոս, Փեստոս ևն), որոնք մ. թ. ա. XX– XV դդ. հասան տնտ., քաղ. և մշակութային բարձր զարգացման: Մ. թ. ա. XIV դ. Կ–ի մի մասը զավթել են աքայա– ցիները: Մ. թ. ա. XII դ. Կ. թափանցեցին դորիացիները: Մ. թ. ա. I հազարամյա– կում Կ. մեծ դեր է խաղացել Հունաստանի քաղ. և մշակութային կյանքում: Կ–ի պո– լիսները ստեղծել են խնամքով մշակված օրենքների ժողովածու: Մ. թ. ա. 67-ին Հռոմը նվաճել է Կ.: Հռոմեական կայսրու– թյան բաժանումից (395) հետո մտել է Ա– րևնլահռոմեական կայսրության (Բյուզան– դիա) կազմի մեջ: 823–961-ին պատկա– նել է արաբներին, 961 – 1204-ին՝ Բյուզան– դիային: 1204-ին Կ. նվաճել են խաչակիր– ները և նույն թվականին վաճառել Վենե– տիկին: 1669-ին զավթել է օսմանյան Թուր– քիան (1715-ից՝ վերջնականապես): Կ–ի բնակչությունը մասնակցել է 1821–29-ի հուն, ազգային–ագատագրական հեղա– փոխությանը, սակայն Կ. դուրս է մնացել 1830-ին ստեղծված հուն, անկախ պետու– թյունից: XIX դ. թուրք, տիրապետության դեմ բռնկվել են ազգային–ազատագրական ապստամբություններ: 1897-ի հույն–թուր– քական պատերազմից հետո (տես Հույն– թուրքական պատերազմներ 7897, 1919– 1922), 1898-ին Կ–ին տրվեց վարչ. ինքնա– վարություն՝ եվրոպական «պետություն– ների հովանավորության ներքո»: 1912– 1913-ի Բալկանյան պատերազմներից հե– տո, 1913-ի Լոնդոնի հաշտության պայմա– նագրով, որը հաստատվեց 1913-ի հույն– թուրքական պայմանագրով, Կ. վերամիա– վորվեց Հունաստանին: 1941-ի մայիս– հունիսին Կ. զավթեցին գերմանա–ֆաշիս– տական զորքերը: Ազատագրվեց 1944-ի նոյեմբերին: Հայերը Կ–ում հաստատվել են դեռևս VIII դ.: Բյուզանդիայի կայսր Նիկեփո– րոս II Փոկասը (963–969), բարձր գնահա– տելով Կ–ի գրավման ժամանակ հայ զին– վորների (որոնք կազմել են բյուգանդա– կան հեծելազորի 1/3-ը) և զորավարների դերը արաբների դեմ հաղթանակում, բազ– մաթիվ հայ ընտանիքների թույլ տվեց Փոքր Ասիայից տեղափոխվել Կ.: X դ. 70-ական թթ. Կ–ում ապրել է ավելի քան 20000 հայ: Կիլիկիայի հայկական պետու– թյան անկումից հետո շատ հայեր եկել են Կ.: Կ–ի շատ բնակավայրեր հիմնել են հայերը: Մինչև այսօր կան հայկ. ծագում ունեցող բազմաթիվ տեղանուններ: Ռե– թիմնոնում, Սիթիայում, Արմենոխորում և այլուր եղել են հայկ. համայնքներ: Հու– նաստանի հայկ. եկեղեցիների մեջ Կ–ի Իրակլիոն քաղաքի Ս. Հովհաննես Մկըր– տիչ եկեղեցին ամենահինն է (1646) և գործում է ցայսօր: 1711–34-ին Կ–ի հայե– րի հոգևոր առաջնորդն էր Աբրահամ Կրե– ւոացին: XYII–XVIII դդ. հայերի զգալի մասը ուծացվել է: 1880-ական թթ. Կորըն– թոսի ջրանցքի ավարտից հետո մեծ թվով հայ բանվորներ հաստատվել են Կ–ում: 1894–96-ին, 1909-ին, 1915-ին և 1922-ին Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայկ. կոտորածներից փրկված շատ հա– յեր ապաստանել են Կ–ում: 1925-ին Կ–ում ապրել է 8000 հայ, որոնց մի մասը ներ– գաղթել է Սովետական Հայաստան: 1955-ին Կ–ում ապրել է 60 հայ ընտանիք, հիմնականում՝ Իրակլիոնում, քիչ թվով՝ Ռեթիմնոնում և Սիթիայում: Իրակլիոնի հայկ. եկեղեցու թաղական խորհուրդը հաշ– վետու է Աթենքի ազգային կենտրոնական վարչությանը և հայոց հոգևոր առաջնոր– դին: 1954-ին կազմվել է մարզական միու– թյուն: Իրակլիոնի թանգարանում պահվում են հայկ. արձանագրություններ: Հայկ. եկեղեցում և հայկ. ընտանիքներում պահ– պանվում են մագաղաթներ, հնատիպ գրքեր, թանգարանային իրեր: 1970-ական թթ. Կ–ում եղել է մոտ 200 հայ: Պ. Մարաիրոսյան

ԿՐԵՏԵ–ՄԻԿԵՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, և գ ե– յան մշակ ու յ թ, Կրետե կղզու, Եգե– յան ծովի կղզիների, մայրցամաքային Հունաստանի, Փոքր Ասիայի (Անատո– լիայի բրոնզի դարին (մ. թ. ա. III– II հազարամյակներ) պատկանող քա– ղաքակրթությունների ընդհանուր ան– վանումը: Գլխավոր կենտրոնները հայտ– նաբերվել են Հ. Շշիմանի՝ Միկենքում (1876), Ա. էվանսի՝ Կրետե կղզում (1891) «Այծն ու ուլիկը», հախճասալիկ (մ. թ. ա. II հազարամյակի կես, Հերակլիոնի թանգա– րան) «Արքա–քուրմ», Կնոսոսի պալատի երանգավորված ռելիեֆը (մ. թ. ա. II հազարամյակի կես) կատարած պեղումներով: Սկսած XIX դա– րից հետազոտվել է մի քանի հարյուր հուշարձան՝ գերեզմաններ, բնակավայ– րեր, խոշոր քաղաքներ (Լեմնոս կղզու վրա՝ 5 մ բարձրությամբ որմերով Պոլիոք– նին, Միլոս կղզու վրա՝ Փիլակոփին, Տրոյայի թագավորական նստավայրերը, Կրետեի պալատները՝ Կնոսոսում, Մա– լիայում, Փեստոսում, Միկենքի ակրոպո– լիսը ևն): Կ–մ. մ. անհամաչափ է զարգա– ցել. նրա կենտրոնների ծաղկումն ու ան– կումը կատարվել է տարբեր ժամանակա– շրջաններում: Մ. թ. ա. III հազարամյա– կում գոյացել են հասարակական շենքե– րի և տաճարների առկայությամբ, աշ– տարակներով ու բաստիոններով ամրաց– ված քաղաքներ արմ. Անատոլիայում, պաշտպանական կառույցներով բնակա– վայրեր մայրցամաքային Հունաստանում: Կրետեում ամրոցներ յեն հայտնաբերվել նույնիսկ մ. թ. ա. II հազարամյակից: Կ–մ. մ–ում առանձնանում են ըստ տեղան– քի հնագիտական մշակույթներ (քաղաքա– կրթություններ)՝ թեսալական, մակեդո– նական, արևմտաանատոլական, հելլա– դական, կիկլադյան, մինոսյան, որոնք ընդունված է ստորաբաժանել երեք հիմ– նական ժամանակաշրջանի՝ վաղ, միջին և ուշ, սրանք իրենց հերթին՝ երեք են– թաժամանակաշրջանի՝ I, II, III (օրի– նակ, վաղ մինոսյան I, միջին թեսալա– կան III ևն): Կ–մ. մ–ի կազմավորումը եղել է երկարատև և բարդ: Արմ. Անատոլիայի և միջին Հունաստանի մշակույթները առա– ջացել են՝ հիմք ունենալով տեղական նեո– լիթը, Եգեյան ծովի արլ. մասի կղզինե– րում գերակշռել է Տրոյայի մշակույթի ազդեցությունը (արևմտաանատոլականի ազդեցությունը մյուս կղզիներում նույն– պես մեծ է): Մ. թ. ա. մոտ 2300-ին Պելո– պոնեսն ու հս–արմ. Անատոլիան ենթարկ– վել են թշնամական հարձակման: Եկվոր– ների (հավանաբար՝ հնդեվրոպական ծա– գումով) ազդեցության ներքո մ. թ. ա. II հազարամյակի սկզբներին փաիոխու– թյուն է կրել մայրցամաքային Հունաս– տանի, Տրոյայի և մի քանի կղզիների նյութական մշակույթը: Հարձակումից զերծ Կրետեում շարունակել է զարգանալ մինոսյան մշակույթը (մ. թ. ա. II հազա– րամյակում ծագել է մեհենագիրը, մ. թ. ա. 1600-ից՝ «Ա» գծային գիրը): Ելնելով նյու– թական մշակույթի (խեցեղեն, մետաղյա իրեր ևն) որոշակի միաոճությունից՝ եզրա– կացվում է, որ միջին բրոնզի դարը (մ. թ.