Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

կայն զինանոցում եղած զենքը քիչ էր բոլորին զինելու համար: Ապարդյուն ան– ցան փոսաի և հեռագրատան գրավման փորձերը: Հաջող սկսեցին ապստամ– բությունը ականային և սակրավոր վաշ– տերի զինվորները, որոնց հաջողվեց գրավել «Լիտկե» ամրությունը և «Կոնս– տանտին» ամրոցը, սակայն դա քիչ օգուտ տվեց, որովհետև ամրոցում եղած հրանոթները շարքից հանված էին: Ամ– րոցը շրջապատվեց կառավարական զոր– քերով, և ապստամբները հանձնվեցին: Հուլիսի 20-ի առավոտյան ապստամբու– թյունը պարտվեց, 36 մարդ գնդակահար– վեց, 130-ը դատապարտվեց տաժանա– կրության, 1251-ը՝ տարբեր ժամկետնե– րով բանտարկության: Կ. ա. ցույց տվե– ցին, ինչպես գրում էր Վ. Ի. Լենինը, որ «Սկսվում է զինվորական ապստամբու– թյունների շրջանը նավատորմում և բանա– կում» (Երկեր, հ. 23, էջ 322), որոնք մեծ դեր խաղացին ինքնակալության տապալ– ման գալիք պայքարում, հեղափոխական զինվորների և նավաստիների մարտա– կան փորձի ձեռքբերման համար: Գրկ. Լենին Վ. Ի., Զեկուցում 1905 թվա– կանի ռևոլյուցիայի մասին, Երկ., հ. 23: Bbic- ւաա noAT>eM peBOJiKDi^HH 1905–07. BoopyjKeH- Hbie BoccTaHHH. Hofl6pb-fleKa6pb 1905 ւ,,Աօ– KyMeHTM h MaTepnajibi, q. 1, M.f 1955; Btopoh nepHo# peBOJiioijHii, h. 2, MaH-ceHTfl6pb 1906 r., kh. 1, M., 1961.

ԿՐՈՁԵ (Croce) Բենեդետտո (1866–1952), իտալացի փիլիսոփա, նորհեգելական, պատմաբան, գեղագետ,* քաղաքական գործիչ: 1902–1920-ին՝ պրոֆեսոր Նեա– պոլում: 1910-ից՝ սենատոր, 1920–21-ին՝ լուսավորության մինիստր: 1943–47-ին՝ իր ստեղծած լիբերալ կուսակցության ղեկավարը, ֆաշիզմի հակառակորդ: Չնայած մարքսիստական փիլիսոփայու– թյան ու սոցիոլոգիայի նկատմամբ ունե– ցած հետաքրքրությանը («Պատմական մատերիալիզմ և մարքսիստական տըն– աեսագիաություն», 1901), մնացել է մարքսիզմի հակառակորդ: Կ. իր փիլիսո– փայությունը բնորոշել է որպես «բացար– ձակ իդեալիզմ»: Նրա ուսմունքում ոգին դրսևորվում է տեսական (տրամաբանա– կան ու գեղագիտական) և գործնական (բարոյագիտական ու տնտեսագիտական) ձևերով («Ոգու փիլիսոփայություն», հ. 1–4, 1908–17): ճանաչողության հիմ– նական եղանակը համարել է ինտուի– ցիան, որը, ըստ նրա, հատկապես դրսե– վորվում է արվեստում: Կ. XX դ. իտալ. նշանավոր պատմաբան է և իտալ. պատ– մագրության «բարոյա՜քաղաքական» դըպ– րոցի հիմնադիրը, մշակույթի պատմության, արվեստի, հասարակական կյանքի վերա– բերյալ աշխատությունների հեղինակ: Կ–ի գեղագիտական գաղափարները նպաստել են բուրժ. գրականագիտության և լեզվա– բանության զարգացմանը: Հումանիտար գիտությունների վրա Կ–ի ունեցած մեծ ազդեցությունը իտալ. մարքսիստների (Ա. Դրամշի և ուրիշներ) քննադատության շնորհիվ 1940-ական թթ. նվազել է: Երկ. Saggi filosofici, V. 1 – 14, Bari, 1922– 1952; PIcTopHqecKHH MaTepHajih3m h Mapic- CHCTCKaa 3KOHOMHfl, CEIB, 1902. Գրկ. A 6 6 a. t e M., Փաւօշօվատ B. Kpo- qe h Kpn3iic HTajibHHCKoro o6mecTBa, M., 1959; Tonypn,zj3e E.M., 3cTeTHKa B. Kpoqe, T6., 1967; Flora F., Benedetto Croce, Bari, 1953; Nicolini F., B. Croce, To– rino, 1962.

ԿՐՈՊԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում, Տրապիզոնից մոտ 16 կմ հարավ, զովասուն և անտա– ռաշատ վայրում: 1915-ին ուներ 21 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին այգեգոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին, հիմնը– ված 1843-ին) և վարժարան: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Բ. Թոուաքյան

ԿՐՈՊԻՎՆԻՑԿԻ Մարկ Լուկիչ (1840– 1910), ուկրաինացի դրամատուրգ, դե– րասան: Ուկր. ռեալիստական թատրոնի հիմնադիրներից: Գրել է 40 դրամա, կա– տակերգություն, վոդևիլ («Ցեցը կամ Սար– դը», 1882, «Երկու ընտանիք», 1888, «Օլես– յա», 1891 ևն): Որպես դերասան 1871-ից հանդես է եկել գավառային թատրոննե– րում (1875-ից՝ նաև ռեժիսոր): Դերերից են՝ Ի»լոպով (Ն. Դոգոլի «Դևիզոր»), 6ու– սով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշ– տոն»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») ևն: 1882-ին Մ. Ստարիցկու հետ կազմակեր– պել է ուկր. առաջին պրոֆեսիոնալ թա– տերախումբը: Զբաղվել է նաև մանկավար– ժական գործունեությամբ:

ԿՐՈՊՈՏԿԻՆ Պյոտր Ալեքսեևիչ (1842– 1921), ռուս մանրբուրժուական հեղափո– խական, անարխիզմի տեսաբան, աշխար– հագրագետ–երկրաբան: Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազ– մակերպությանը, 1874-ին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման: Մասնակցել է անարխիստական կազմա– կերպությունների գործունեությանը: 1917-ին վերադարձել է Ռուսաստան: Ըն– դունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կ., ի տարբե– րություն Պ. ժ. Պրուդոնի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմ– բռնել էր ոչ որպես տարերային խռովու– թյուն, ինչպես Մ. Ա. Բակունինը, այլ ժո– ղովրդի գիտակցական գործունեություն: Հանդես գալով ընդդեմ հասարակության կենտրոնացված կազմակերպության և ժխտելով պետության անհրաժեշտությու– նը, ապագա «կոմունիստական» հասարա– կությունը Կ. պատկերացրել է բազմաքա– նակ ինքնուրույն համայնքների (կոմու– նաների) միություն: Նրա անարխիստա– կան իդեալը արտահայտել է մանր ար– տադրողների շահերը: Առաջին համաշ– խարհային պատերազմի ժամանակ ունե– ցել է պաշտպանողական, շովինիստական կողմնորոշում, որի համար քննադատել է Վ. Ի. Լենինը: Կ. ընդունել է Հոկտեմբեր– յան հեղափոխության պատմական նշա– նակությունը, բարձր գնահատել սովետ– ների դերը: 1920-ին միջազգային պրոլե– տարիատին կոչ է արել խոչընդոտել Մո– վետական Ռուսաստանի դեմ ինտերվեն– ցիան: Ուսումնասիրել է Հս. Մանջուրիայի և Սիբիրի առանձին շրջաններ, Ֆինլանդիա– յի և Շվեդիայի սառցադաշտային նըստ– վածքները: Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել Հյու– սիսային սառուցյալ օվկիանոսի յուրաց– ման հարցերով և տեսականորեն հիմնա– վորել Ֆրանց Ցոսիֆի երկրի գոյությունը: 1903–04-ին Կ. առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպո– թեզը: Կ–ի անունով են կոչվում՝ լեռնաշղթա Պատոմի բարձրավանդակում, լեռնաշղթա և հրաբուխ Արլ. Սայաններում, քաղաք Կրասնողարի երկրամասում և Իրկուտսկի մարզում ևն: ^.IlHpyMOBa H.M., n.A.Kpo- iiotkhh, M,, 1972.

ԿՐՈՊՈՏԿԻՆ (մինչև 1921-ը՝ Ռ ո մ ա– նովսկի խուտոր), քաղաք ՌՍՖՍՀ Կրասնողարի երկրամասում: Գտնվում է Կուբան գետի աջ ափին: Երկաթուղային հանգույց է, սննդարդյունաբերության կենտրոն: 74 հզ. բն. (1977): Զարգանում է քիմ., շինանյութերի արդյունաբերությու– նը, մեքենաշինությունը: Կան երկաթու– ղային տրանսպորտի երեկոյան տեխնի– կում, բժշկ. ուսումնարան: Վերանվանվել է ի պատիվ Պ. Ա. Կրոպոտկին}ւ: ԿՐՈՍ (<անգլ. cross – կտրել–անցն ել), վազք, քայլք դահուկներով, երթ հեծան– վով, մոտոցիկլով, ավտոմոբիլով՝ բնա– կան կտրտված տեղանքում: Կազմում է ժամանակակից հնգամարտի բաղկացու– ցիչ մասը, ՍՍՀՄ զինված ուժերի ռազմա– սպորտային ՊԱՊ համալիրի նորմատիվ– ներից է: ՍՍՀՄ–ում անց են կացվում ամենամյա չեմպիոնատներ, վելոկրոս (1936-ից), մոտոկրոս (1937-ից), ավտո– կրոս (1951-ից) և Վ. Պ. Չկալովի անվ. համամիութենական մոտոկրոս (1939-ից):

ԿՐՈՏԻԼԻՆ, տես Հերբիցիդներ:

ԿՐՈՔԵՏ (անգլ. և ֆրանս. croquet, < <ֆրանս. crochet – կեռիկ, կարթ), սպորտային խաղ, որի ժամանակ խաղա– ցողները ձգտում են փայտե մուրճի հար– վածներով գնդակը որքան հնարավոր է արագ անցկացնել որոշակի կարգով դա– սավորված մետաղալարե դարպասներով և հասցնել նպատակին՝ հակառակորդի ցցիկը, և ետ վերադարձնել դեպի սեփա– կան ցցիկը:

ԿՐՊԱԿ, փոքր խանութ կամ խանութ– արհեստանոց՝ մանրավաճառքի համար: Պատկանում է ճարտ. փոքր ձևերին: Կ–նե– րը կառուցվում են բաց երկնքի տակ կամ մեծ հասարակական շենքերի ներսում (թա– տերական ճեմասրահում, կայարանում, ցուցահանդեսներում ևն): Անիի նվիրատ– վական արձանագրություններում Կ. բառը հանդիպում է կուղպակ ձևով, դրանք վա– ճառատներում, առևտրական շարքերում, խանապարներում կցաշար կամ առանձին կանգնած թաղածածկ փոքր կառույցներ էին կամ նշված շենքերի բաղկացուցիչ մասը:

ԿՐՏՍԷՐ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ, ձեռնարկության անձնակազմի մաս, վար– չական (ոչ արտադրական) շենքերը խնա– մող (հավաքարար, հնոցապան, դռնա– պան) և տվյալ ձեռնարկության բանվոր– ծառայողներին սպասարկող (հանդերձա– պահ ևն) անձինք:

ԿՐՏՈՒՄ կեն դանիների, ամոր– ձատ ու մ, մ ա լ ու մ, ձ վ ա ր ա ն tu– rn ու մ, սեռական հիմնական գեղձերի