հեց շարժման ղեկավարներին, Ֆիդել U Ռաուլ Կաստրո Ռուս եղբայրները տարա– գբվեցին Մեքսիկա, որտեղ ձեռնամուխ եղան հեղափոխական նոր ջոկատի կազ– մակերպմանը: 1956-ի նոյեմբ. 30-ին այդ ջոկատը Ֆ. Կաստրոյի ղեկավարությամբ ափ իջավ Օրիենտե նահանգում և ամրա– ցավ Սիեռա Մաեստրայի լեռներում: Փոք– րիկ ջոկատն աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի, որը պայքարի լայն ճակատ ստեղծեց բռնապետության դեմ: 1959-ի հունվ. 1-ին Բատիստայի վար– չակարգը տապալվեց, հաղթանակեց Կա– բայական հեղափոխությունը: Երկրում ստեղծվեց մի յուրատեսակ երկիշխանու– թյուն՝ ժող. իշխանություն, որը ներկայաց– նում էր ապստամբական բանակը, և ժամա– նակավոր կառավարություն, որն օժտ– ված էր ձևական իշխանությամբ: ժամա– նակավոր կառավարության մեջ գերա– կշռում էին աջ ուժերը (պրեմիեր մինիստր Մ. Կարդոնա, պրեզիդենտ Մ. Ուռուտիա), որոնք դեմ էին հեղափոխության հետագա զարգացմանը: 1959-ի փետրվարին Ֆ. Կաստրոյի գլխավորած հեղաՓոխական կառավարության ստեղծմամբ և աջերի ներկայացուցիչների հեռացմամբ վերջ գտավ նաև երկիշխանությունը: Գլխավոր պաշտոնները կառավարության մեջ ըզ– բաղեցրին հեղափոխական զինված ուժե– րի ներկայացուցիչներ Ռ. Կասարո Ռուսը, է. 9՝հարան, պրեզիդենտ դարձավ Օ. Դոր– տիկոս Տորրադոն: 1959–60-ին անցկաց– վեց արմատական ագրարային ռեֆորմ, ազգայնացվեցին արդյունաբերությունը, տրանսպորտը, բանկերը, առևտուրը, բա– րելավվեց աշխատավորների սոցիալական դրությունը: 1961-ի ապրիլին կուբայական հեղափոխությունը հռչակվեց սոցիալիս– տական: Սոցիալիստական շինարարության հա– ջողությունները, եղբայրական բարեկա– մության ամրապնդումը և համագործակ– ցության ընդլայնումը Սովետական Միու– թյան (ՍՍՀՄ–ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1960-ի մայիսին) և սոցիալիստական մյուս երկրների հետ, ՏՓԽ–ի մեջ մտնելը (1972) մեծապես բարձրացրին Կ–ի միջազգա. և հեղինակությունը: 1978-ին Կ. դիվանագի– տական հարաբերություններ ուներ ավելի քան 100 երկրի հետ: Ձախողվեց Կ. քաղ. և տնտ. շրջափակման ենթարկելու ԱՄՆ–ի քաղաքականությունը: Ամերիկյան պետու– թյունների կազմակերպության Ման խոսեի արտակարգ խորհրդակցությունը (1975) որոշեց վերացնել հակակուբայական սանկցիաները: Կ. հանդես է գալիս հօգուտ Լատինական Ամերիկայի երկրների ան– կախության և տնտ. ինտեգրացիայի, պաշտպանում է ա զգային–ա զա տա գրու– թյան համար պայքարող ժողովուրդներին (Անգոլա, Եթովպիա ևն): Սովետա–կուբա– յական բարեկամության զարգացման մեջ նոր փուլ հանդիսացավ Սովետական Միու– թյան կոմկուսի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի պաշտոնական այցը Կուբա (1974-ի հունվար–փետրվար): 1975-ի դեկ– տեմբերին տեղի ունեցավ ԿԿԿ–ի I համա– գումարը, որը հաստատեց երկրի սոցիալ– անա. զարգացման 1-ին հնգամյա (1976– 1980) պլանը: Անանասի բերքահավաք Կամագուեյ նահան զում VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները Կ ու բայի կոմունիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԿԿԿ), հիմնվել է 1925-ին, վերջնականապես ձևավոր– վել է 1961–65-ին, «Հուլիսի 26-ի շարժ– ման», ժողովրդա–սոցիալիստական կու– սակցության և «Մարտի 13-ի հեղափոխա– կան դիրեկտորատ»-ի միավորումով, ունի 240 հզ. անդամ (1977): Կուբայի կոմկուսի ԿԿ–ի առաջին քարտուղարն է Ֆ. Կաստրո Ռուսը: Երիտասարդ կոմու– նիստների միություն (ԵԿՄ), ստեղծվել է 1962-ին, միավորում է 300 հզ. անդամ (1975): Կ–ի աշխատավոր– ների արհմիութենական կենտրոն, ստեղծվել է 1939-ին, ունի 2 մլն անդամ (1975-ի դեկտեմբեր): Հե– ղափոխության պաշտպա– ն ու թյան կոմիտեներ, հիմնը– վել է 1960-ին, երկրի ա մեն ա մասսայա– կան հասարակական կազմակերպու– թյունն է, ունի 4,8 մլն անդամ: Կ ու բ ա– յի կանանց ֆեդերացիա, ըս– տեղծվել է 1960-ին, միավորում է 2,1 մլն անդամ (1975): Մանր հողատե– րերի ազգային ասոցիացիա, ստեղծվել է 1961-ին, միավորում է 232 հզ. անդամ (1975-ի դեկտեմբեր): VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Հեղափոխությունից հետո Կ–ում տեղի ունեցան սոցիալ–տնտ. վերափոխումներ: Տնտեսության մեջ գերիշխում են սոցիա– լիստական արտադրահարաբերություն– ները. երկիրը թևակոխել է սոցիալիզմի նյութատեխ. բազայի ստեղծման ուղին: 1975-ին սոցիալիստական սեկտորին բա– ժին էր ընկնում արդ. արտադրանքի և շի– նարարության, տրանսպորտի և առևտրի 100%–ը, ամբողջ բանկային համակարգը, «Մարիել»- ՋԷԿ–ի մեքենաների սրահը գյուղատնտ. հողերի 70% –ը և գյուղատնտ. արտադրության մոտ 60% –ը: Աշխատանքի միջազգային սոցիալիս– տական բաժանման համակարգում Կ. աչքի է ընկնում շաքարի արտադրությամբ, որի արտահանումով աշխարհում գրավում է առաջին տեղը: Տնտեսության զարգաց– ման համար կարևոր նշանակություն ունի տնտ. համագործակցությունը Մովետա– կան Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ: Արդյունաբերությունը տա– վիս է երկրի համախառն ազգային արտա– դրանքի ավելի քան 41 % –ը (1974): էներ– գիայի հիմնական աղբյուրը ՄՄՀՄ–ից ներ– մուծվող նավթն է: էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 1979-ին 1780 հզ. կվա էր, էլեկտրաէներգիայի արտա– դրությունը՝ 7174 մլն կվա–ժ: Մտեղծվել է ազգային միասնական էներգահամակարգ: Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղը շաքարի արդյունաբերությունն է (7,3 մլն տ, 1978), որի առավել խոշոր ձեռ– նարկությունները գտնվում են Օրիենտե և Կամագուեյ նահանգներում: Զարգացած է մսեղենի և կաթնամթերքի (պանիր, կա– րագ ևն), մրգի և բանջարեղենի պահածո– ների, ձեթի, սիգարների արտադրությու– նը ևն: Մեքենաշինությունը թողարկում է գյու– ղատնտ. մեքենաներ, ձկնորսական նա– վեր, դիզելային մոտորներ, ռադիոապ– րանքներ, սառնարաններ, հեծանիվներ ևն: Մև մետալուրգիայի ձեռնարկություն– ներից խոշորագույնը Հավանայի Խոսե Մարտիի անվ. կոմբինատն է: 1978-ին արտադրվել է 350 հզ. ա պողպատ, 293 հզ. ա գլանվածք*. Նիկելի արդյունահան– մամբ Կ. աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը (36,8 հզ. ա, 1975): Նիկելի վերամշակման խոշոր գործարաններ կան Նիկարոյում և Մոայում: Արդյունահանում են նաև մանգան, քրոմիտներ, պղնձի, եր– կաթի հանքաքար, կաոլին ևն: Քիմ. ար– դյունաբերության մեջ առանձնակի նշա– նակություն ունի արհեստական պարար– տանյութերի արտադրությունը (1054 հզ. ա, 1978): Զարգացած է նաև ցեմենտի, հա– վաքովի բետոնե կոնստրուկցիաների ար– տադրությունը: Կա տեքստիլ, կոշկեղենի արդյունաբերություն: Գյուղատնտեսության օգտա– կար հանդակները կազմում են 7,1 մլն հա (1975): Գյուղատնտ. գլխավոր կուլտուրան շաքարեղեգն է, որի պլանտացիաները կան համարյա ամենուրեք (1514 հզ. հա, 1974/75): Ավանդական կուլտուրաներից է ծխախոտը (50 հզ. տ, 1975/76), մշակում են գետահովիտներում: Մշակում են բրինձ, եգիպտացորեն, լոբի, յուկա (մանիոկ), բտտւաո, մալանգա, կարտոֆիլ, յամս, արլ. շրջաններում՝ սուրճ: Մեծ նշանակու– թյուն ունի ցիտրուսաբուծությունը: Աճեց– նում են նաև անանաս, բանան, սեխի ծառ (ֆրուտաբոմբա), մանգո, գուայավւս, ավոկադո, կոկոււյան արմավենի, բանջա– րեղեն և բոստանային կուլտուրաներ, թե– լատուներից՝ հենեքեն (որի բերքով Կ. աշխարհում 2-րդն է՝ Մեքսիկայից հետո): Կան նաև կենաֆի ցանքեր: Մեծ հաջողություններ են ձեռք բերվել գյուղատնտեսության, մասնավորապես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/705
Արտաքին տեսք