«էլեգիական պոեմ» (1953), սյուիտներ, նախերգանքներ, սիմֆոնիկ պարեր (3 տետր, 1951–52), դաշնամուրի և նվագախմբի 3 կոնցերտ (1946–48) ու ֆանտազիա (1954), ջութակի և նվագախմբի կոնցերտային սյուիտ (1950), Ա. Սպենդիարյանի հիշատակին՝ դաշնամուրային տրիո (1943), երգեր, ռոմանսներ, շուրջ 50 թատերական ներկայացումների երաժշտություն։ Գործիքավորել է Տ. Չուխաճյանի «Արշակ II» և Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ. Կարագյուլյան Է., Լեոն Խոջա–Էյնաթյան, Ե., 1975։ Друскин M. Л. A. Xоджа-Эйнатов, Л., 1956; Tигранов Г., Apмьнский музыкальный театр, т. 2, E., 1960, c 129–145. Ա. Բուղաղյաև
ԽՈՋԱԼԻ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի դամբարանադաշտ ԼՂԻՄ–ի Ասկերանի շրջանի համանուն գյուղի մոտ, Կարա–չայ և դրա վտակ Խոջալի–չայ գետերի միջև։ Պարունակում է մ. թ. ա. XIII-XI և VIII-VII դդ. մոտ 100 փոքր, միայնակ թաղումներով և մեծ (ստորոտում՝ մինչև 88, վերևում՝ 8,5 մ տրամագծով) դիակիզված թաղումներով հողաբլուրներ և քարե լիցքով քարարկղային դամբարաններ։ Դամբարանադաշտից 0,5 կմ արմ. գտնվում է միայնակ, ամենաբարձր (15,5 մ) Խաչա–թեփե դամբարանաբլուրը, ավելի արմ.՝ քարե շինություններով շրջապատված երկու մենհիր, դեպի հվ–արլ.՝ դոլմենատիպ քարարկղային դամբարաններ։ Խ–ից հայտնաբերված կենցաղային, սպառազինության, պերճանքի և այլ առարկաների մեջ հատկապես արժեքավոր են մարդկանց, առասպելական կենդանիների ու թռչունների պատկերներով բրոնզե գոտու երկու բեկորները, ջնարակապատ, ինչպես և ոչխարի գլխի քանդակներով խեցեղենի նմուշներն ու ասորական սեպագրերով ուլունքը (ենթադրվում է, որ այն պատկանել է ասորական Ադադնիրարի I կամ Ադադնիրարի II թագավորներից մեկին)։
Գրկ. Kушнарева K. X., Xoджаливский могильник, «ՊԲՏ», 1970, Jsfe 3.
ԽՈՋԱՄԱԼՅԱՆ Թովմաս, Նոր Ջուղայեցի [մոտ 1720, Նոր Ջուղա (Իրանում–1780, Աքրա (Հնդկաստան)], հայ պատմիչ, հասարակական–քաղաքական գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկ. առևտրական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Հնդկաստան, ուսումնասիրել ծովագնացություն և դարձել նավապետ։ Զբաղվել է առևտրով՝ դառնալով հնդկահայ խոշոր վաճառականներից մեկը։ Տիրապետել է պարսկ., հինդի և անգլ. լեզուներին։ Եռանդորեն մասնակցել է հնդկահայ հասարակական–քաղաքական ու հոգևոր–մշակութային կյանքին։ Սերտ կապեր է ունեցել Բենգալիայի (որտեղ հավանաբար եղել է Խ–ի մշտական բնակության վայրը) և Մեծ Մողոլների արքունի բարձրաստիճան անձանց հետ։ Անձամբ ճանաչել է անգլ. գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի ազատագրական կռիվների (1760–64)՝ հնդիկ ու հայ որոշ ղեկավար մասնակիցների (Միր Կասում–Ալի, Գորգին–խան ևն)։ Որպես հնդկահայ համայնքի ներկայացուցիչ՝ մեկնել է Լոնդոն և անգլ. կառավարությանը բողոք ներկայացրել ընդդեմ Արևելա–հնդկական ընկերության ու Բենգալիայի գեներւպ–նահանգապետ Վանսիթարտի (Վենստադ, 1760–1764)՝ հայ վաճառականների նկատմամբ նրանց ապօրինի գործողությունների և բռնությունների համար։ Մի քանի տարի մնալով Լոնդոնում՝ բազմիցս հանդես է եկել անգլ. պառլամենտում, հաղթահարել անգլիացիների կողմնապահությունը, շահել դատը և ստացել հնդկահայերի պահանջը՝ 500 հզ. դահեկանը։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և 1768-ին գրել «Պատմություն Հնդկաց» աշխատությունը։ Խ–ի հետագա գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Թաղվել է Դելիի հայկ. հին գերեզմանատանը, ուր այժմ էլ կանգուն է Խ–ի հուշարձան–շիրիմը։
Խ–ի աշխատությունն ընդգրկում է XIV դ. սկզբից մինչև 1764-ի միջև ընկած ժամանակաշրջանի Հնդկաստանի աշխարհագրության, տնտեսության, չափ ու կշիռների, քաղ. անցքերի, կրոնի, Մալաբարի քրիստոնյաների, հնդկահայ համայնքի, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության ու խաղացած դերի և այլ հարցերի համառոտակի շարադրանքը՝ շուրջ 455 տարվա պատմություն։ Հին շրջանի պատմությունը շարադրելիս Խ. օգտվել է Մեծ Մողոլների մայրաքաղաք էլաբազի (Ալահաբադ) արքունի դիվանի նյութերից, իսկ ուշ շրջանի համար՝ օգտագործել դեպքերի մասնակիցների, ականատեսների տեղեկությունները և զանազան փաստաթղթեր։ Ենթադրվում է, որ օգտագործել է նաև ծովային քարտեզներ ու ատլասներ։ Աշխատության բնագիրը մեզ չի հասել։ Առայժմ հայտնի միակ ընդօրինակությունը (1821) պահպանվում է Հնդկաստանում՝ հայկ. ձեռագրերի՝ Սպահանի հավաքածուում։ Երկը բաղկացած է երկու մասից, բայց հրատարակվել է միայն երկրորդը (առաջինից առանձին գլուխներ լույս են տեսել 1822-ին, Կալկաթայում՝ «Շտեմարան» ամսագրում)։ Այն տպագրվել է նաև ռուս. (Aбрамян P. A., Aмянские источники XVIII века об Илии, E., 1968)։ Խ–ի երկը պատմագիտական զգալի արժեք ունի։ Այն առանձնապես կարևոր աղբյուր է Հնդկաստանի գաղութացման, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության մասին անգլ. աղբյուրների, միտումնավոր խեղաթյուրումների և միակողմանիության բացահայտման, ինչպես նաև Մալաբարի քրիստոնյաների և հնդկահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար։
Երկ. Պատմութիւն Հնդկաց, մաս 2, Կալկաթա, 1849։
Գրկ. Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973։
ԽՈԶԱՄԻՐՅԱՆ Երվանդ Խաչատուրի [1889, Երևանի նահանգի Նախիջևանի գավառ, գ. Վերին Ագուլիս (այժմ Նախիջևանի ԻՍՍՀ–ում) – 1938, Թիֆլիս], հեղափոխական շարժման մասնակից, սովետական պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1911-ից։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելիս մասնակցել է ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին, որի համար 1911-ին ձերբակալվել է և աքսորվել Կովկաս։ Նույն տարում անլեգալ մեկնել է Շվեյցարիա, եղբոր՝ քաղաքական վտարանդի Մ. Խոշամիրյանի մոտ, որը նրան ընդգրկել է Վ. Ի. Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի աշխատանքներում. 1915-ին ավարտելով Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և կամավորական դրուժինայի շարքերում կռվել թուրքական բանակի դեմ։ 1917-ին եղել է Մոսկվայում և մարտնչել սոց. հեղափոխության համար։ 1918–22-ին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում սովետական իշխանության հաստատմանը։ 1924–1938-ին Խ. ՀՍՄՀ–ի և Անդրֆեդերացիայի կուսակցական և սովետական մարմիններում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ (ՀՍՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, Անդրերկրկոմում բաժնի վարիչի տեղակալ, ՀՍՍՀ արհմիությունների խորհրդի քարտուղար, ՀՍՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմատներում՝ ժողկոմի տեղակալ)։ Եղել է ՀՍՍՀ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների և ՀԱՄԿԽ–ի անդամ։
ԽՈՋԱՄԻՐՅԱՆ Միհրան Խաչատուրի [1(14).11.1882, Երևանի նահանգի Նախիջևանի գավառ, գ. Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի ԻՍՄՀ–ում)–8.2.1938, Թիֆլիս], ՌՍԴԲԿ մեջ է մտել 1902-ին, Բաքվում, կուսակցության II համագումարից հետո հարել է բոլշևիկներին։ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն է ստացել Ժնևում։ 1903–1905-ին կուսակցական աշխատանք է տարել Կիևում և Թիֆլիսում։ 1905-ին, Կիևի մարտական կազմակերպություններից մեկի բացահայտման կապակցությամբ, թաքնվելով ոստիկանությունից, մեկնել է Ժնև, ուր կատարել է Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի հանձնարարությունները։ 1907–1908-ին Ցխակայայի, Սեմաշկոյի, Լունաչարսկու, Կնունյանցի և այլ ընկերների հետ կազմակերպել է «Радуга» բոլշևիկյան ուղղության ամսագրի հրատարակությունը, այն լույս էր տեսնում ժնևում։ 1908-ին Խ. կուսակցության հանձնարարությամբ մեկնել է Գերմանիա, որտեղ և ձերբակալվել է՝ մեղադրվելով Կամոյի (Սիմոն Տեր–Պետրոսյան) հետ համագործակցելու մեջ։ Շնորհիվ Վ. Ի. Լենինի եռանդուն ջանքերի և բոլշևիկների ծավալած ագիտացիայի հաջողվել է ձախողել Խ–ի հանձնումը ցարական իշխանություններին։ Մեկ ու կես տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել։ Մինչև 1914-ը ապրել և գործել է ժնևում՝ շարունակելով կատարել կուսակցության հանձնարարությունները, իսկ հետո հեռացել կուսակցական աշխատանքից։ 1914-ի վերջին վերադարձել է հայրենիք և կամավոր մեկնել Կովկասյան ռազմաճակատ։ Զորացրվել է 1918-ին։ 1920–23-ին աշխատել է ՀՍՍՀ արտգործժողկոմատում։ Եղել է Սովետական Հայաստանի պատվիրակության քարտուղարը Կարսի կոնֆերնասում։ 1923–