«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», երկշաբաթաթերթ, ամսագիր։ ՀՍԽՀ Կենտգործկոմի (ԿԳԿ), այնուհետև՝ ՀՍԽՀ ԿԳԿ–ի և Երևանի քաղխորհրդի, վերջում՝ ՀՍԽՀ ԿԳԿ–ի և արդարադատության ժողկոմատի օրգան։ Լույս է տեսել 1928–1929, 1932–34-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ռ. Դաշտոյան, Կ. Վռամ։ Նպաստել է մասսաների քաղ. գիտակցության բարձրացմանը, լուսաբանել սովետական շինարարության խնդիրները, շեշտել գյուղխորհուրդների դերը տեղական մարմինների աշխատանքում, բարձրացրեւ գյուղական և քաղաքային խորհուրդների նպատակները պարզաբանող հարցեր։ «Խ. շ.» ներկայացրել է նաև սովետական արդարադատության գործունեությունը, անդրադարձել կուլտուրական հեղափոխության, պատմական հուշարձանների պահպանության հարցերին։ Տպագրել է ՀՍԽՀ ԿԳԿ–ի շրջաբերականները, որոշումները։
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, սիմվոլ գեղարվեստական (հուն. aaj^poXov – նշան), գեղագիտական կատեգորիա, գեղարվեստական խոսքի պայմանականության միջոցներից մեկը։ Գրական ստեղծագործության մեջ յուրովի իմստավորված որևէ առարկա, երևույթ կամ անձ, որը դառնում է գլխավոր գաղափարի իմաստակիրը և որին վերագրվում է ինչ–որ հատկություն կամ ուժ։ Այսպես, Ա. Իսահակյանի «Աբու–Լալա Մահարի» պոեմում արևը մաքրության, սրբության և ազատության խ. է։ Ժամանակի ընթացքում զանազան երևույթներ, առարկաներ, անձեր, կենդանիներ ձեռք են բերել զանազան Խ–ների արժեք, այսպես, աղվեսը՝ խորամանկության, աղավնին՝ խաղաղության, օվկիանոսը՝ հզոր ուժի ևն։ Դ. Գասպարյան
ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐ, էմբլեմ, էմբլեմա (< հուն. έμβλημα– ուռուցիկ զարդարանք), որևէ հասկացության կամ գաղափարի պայմանական կամ սիմվոլիկ պատկեր։ Խ. այլաբանությունից տարբերվում է նրանով, որ կիրառվում է միայն կերպարվեստում, խորհրդանիշից՝ որ նրա այլաբանական իմաստը հաստատված է և մեկնության կարիք չունի։ Օրինակ, մուրճը և մանգաղը՝ բանվորների և գյուղացիների միասնության, խարիսխը՝ հույսի, քնարը երաժշտության խ–ներ են։ Խ. ներկայիս իմաստը ստացել է XVI–XVII դդ., երբ այլաբանությունները ժողովրդականացած էին, և իրենց Խ. էին ստանում իմացության բոլոր մարզերը՝ աստվածաբանականից մինչև ֆիզիկայի, քաղաքականության, քերականության ևն հասկացությունները։ Վ, Ղազարյան
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, քրիստոնեության պաշտամունքային ծեսեր, որոնք, ըստ կրոնական պատկերացումների, պարունակում են «սրբազան գաղտնիք» և հավատացյալներին հաղորդակցում աստծու հետ։ Կաթոլիկ, ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիները ընդունում են յոթ Խ.` մկրտություն (կնունք), դրոշմ, խոստովանություն, հաղորդություն, ձեռնադրություն, պսակ (ամուսնություն), վերջին օծում (կարգ հիվանդաց)։ Բողոքականությունը ընդունում է միայն մկրտությունը և հաղորդությունը։ Հայ առաքելական եկեղեցում մկրտությունն ու դրոշմը կատարվում են միաժամանակ։ Խ–ի մասին պատկերացումները ծագել են կրոնամոգական հավատալիքներում և համարվել են գերբնական ուժերին հաղորդակցվելու միջոց։ Խ. հավատացյալների կրոնական զգացմունքների վրա ազդելու, մարդկանց եկեղեցուց կախվածության մեջ պահելու միջոց են։
ԽՈՐՁՅԱՆ, Խորջեան, գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում, Արածանի գետի Գայլ վտակի հովտում։ VII դ. «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է որպես նահանգի առաջին գավառ։ Մինչև XIII դ. կոչվել է Խորձյան, իսկ դրանից հետո՝ Կեղի (այժմ՝ Քղի, տարածքը համապատասխանում է այժմյան Քղիի գավառին)։ Կենտրոնն էր Կողաբերդը կամ Կեղին՝ Քղին։ Խ. սահմանակից էր հս–ից՝ Բարձր Հայքի Մուզուր, Մանանաղի, հվ–ից, հվ–արմ–ից՝ Չորրորդ Հայքի Պաղնատուն, Հաշտյանք, Տուրուբերանի Արշամունիք և Մարդաղի գավառներին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ։ Հս. մասով ձգվում են Գայլախոզուտի լեռները Պախր գագաթով (3282 մ)։ Խ–ով է հոսում Գայլ գետը, որն սկիզբ է առնում Խաչդաղ և Խալխալ լեռների հվ. լանջերից և Խարբերդի մոտ թափվում Արածանիի մեջ։ Հարուստ է անտառներով, արծաթի և երկաթի հանքերով։ Ձմեռը երկարատև է, ձյունը՝ առատ, բայց կլիման մեղմ է ու առողջարար։ Խ. հետագայում բաժանվել է երկու մասի՝ Վերի Քղի և Վարի Քղի։ Խ–ի գավառը XX դ. սկզբին ուներ 206 գյուղ, որից 50-ը՝ հայաբնակ (մնացածը՝ քրդաբնակ)։ 1909-ին գավառի կենտրոնը՝ Քղին, ուներ 2450 (350 տուն) հայ և 1050 (100 տուն) քուրդ բնակիչ։ Մարդաշատ հայաբնակ գյուղերից էին Դարմանը, Խուբսը, Առեքը, Ճերմակը, Չահանգչին, Սերկևիլը։ Գավառում գործում էր 27 դպրոց՝ մոտ 1700 աշակերտով։ Վանքերից նշանավոր էին Ս. Կիրակոսը՝ Աստղաբերդ գյուղի մոտ, Ս. Փրկիչը՝ Սերկևիլ գյուղի մոտ։ Գլխավոր ուխտատեղի էր համարվում Ս. Լույս լեռը իր քարայրներով։ Խ–ի պատմական վայրերից հայտնի է Արտալես բերդը (գրվում է նաև Արտալեսոն ձևով)։ Այն գտնվում էր Քղիից հվ., Գայլ գետի աջ ափին, որտեղով անցնում էր Հայաստանի առաջին բաժանման (387 թ.) սահմանը։ Հենց այդ էր պատճառը, որ Հուստինիանոս կայսրը առանձնակի ուշադրություն դարձրեց նրա ամրացման վրա։ Խ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվեցին Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվեց բռնագաղթի ճանապարհին։ Կոտորածից Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։ Մ. Դարբինյան.
ԽՈՐՇ, ցամաքի մեջ խորությամբ մտած ծովածոցերի անվանումը ՍՍՀՄ հյուսիսում, ուր թափվում են խոշոր գետեր (Օնեգայի խ., Օբի խ.)։ Խ–ում նկատելիորեն արտահայտվում է գետերի ազդեցությունը՝ հունը ծածկված է գետաբերուկներով, ջուրը քաղցրահամ է, գույնը տարբերվում է ծովի ջրի գույնից։
ԽՈՐՇԱԲՈՒՅՍ (Utricularia), խորշաբույսազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։ Աճում է լճերում և ճահիճներում, որոշ տեսակներ էպիֆիաներ են։ Մեծ մասը զուրկ է արմատներից, տերևները բաժանված են բարակ, թելանման մասերի, որոնք վերջանում են բշտերով։ Բշտիկը կանաչ կամ կապտականաչ գույնի է, ունի «երախ», որը ծածկված է փականով։ «Երախի» շուրջը կան լորձային խոզանիկներ։ Երբ ջրային միջատը հպվում է փականին, այն բացվում է, և միջատն ընկնում է ներս ու մարսվում։ Հայտնի է Խ–ի մոտ 250 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 4 տեսակ։ Խ–եր աճում են ՀՍՍՀ Կալինինոյի, Ապարանի, Թումանյանի, Սևանի բնական լճակներում։
ԽՈՐՇԱԿ, բարձր ջերմությամբ և հարաբերական ցածր խոնավությամբ օժտված քամի ՍՍՀՄ տափաստաններում և կիսաանապատներում։ Վնասակար կամ կործանարար է դաշտային կուլտուրաների համար։ Նման քամիներ լինում են նաև երկրագնդի այլ շրջաններում։ Խ–ի ժամանակ ուժեղանում է գոլորշիացումը, և հողում խոնավության պակասի պատճառով բույսերը թառամում ու ոչնչանում են։
ԽՈՐՈԳ, քաղաք, Տաջիկական ՍՍՀ Լեռնային Բադախշանի ԻՄ վարչական կենտրոնը, Պամիրի հարավ–արևմտյան մասում, Գունտ և Փյանջ գետերի միախառնման վայրին մոտ։ 14 հզ. բն. (1974)։
ԽՈՐՈԽՈՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ 1914-ին ուներ մոտ 250 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Հրեշտակապետ) և խորխոռունյաց անունով վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ԽՈՐՈՆՔ, Խորնի, Խորենք, Խորհան, գյուղ Արևմայան Հայաստանում. Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ խ. հիշատակվում է V դարից։ Հնում կոչվել է խորնի և ունեցել է հայ հոծ բնակչություն (մոտ 1900 տուն)։ Միայն Խ. գյուղը հայոց բանակին է տվել 600 հեծյալ և 1700 հետևակ զինվոր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Ենթադրվում է, որ խ–ում է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին։
ԽՈՐՈՎԱԾ, կերակուր։ Աղով, աղացած տաքդեղով, սոխով և այլ կանաչիներով (ռեհան, ծիտրոն ևն) համեմված ոչխարի, խոզի (երբեմն նաև արջի, տավարի, այծի, նապաստակի, հավի և այլ թռչունների) միսը փոքր կտորներով շարում են մետաղե կամ փայտե շամփուրներին և կրակի վրա խորովում։ Խ. պատրաստելու համար հաճախ համեմունքների հետ խառնած միսը պահում են 1–2 օր (բաստուրմայացում)։ Ամռանը, մսից բացի, խորո–