սակայն հետագայում կարող է նորից բացվել, թարմանալ և առաջացնել կլինիկական արտահայտություններ։ Խ. հ. կարող է առաջացնել ծանր բարդություններ՝ խոցի ծակում (պերֆորացիա) և պարունակության թավւանցում հարևան օրգանները, արյունահոսություն (առատ արյունային Փսխումների և ձյութանման կղանքի ձևով), ստամոքսի սպիական նեղացում և խոցի կազմափոխումը քաղցկեղի (մալիգնիզացիա)։ Բուժումը. կախված է հիվանդության շրջանից, խոցի ձևից։ Սրացումների շրջանում՝ խիստ դիետա, վիտամիններով և սպիտակուցներով հարուստ լիարժեք սնունդ, խիստ անկողնային ռեժիմ՝ 1–4 շաբաթ։ Հակացուցման բացակայության դեպքում՝ ստամոքսի շրջանում տեղական տաք լոգանք (ցեխ, պարաֆին), հիմքային և հակասպազմատիկ դեղամիջոցներ (բելադոննա, ատրոպին), քնաբուժություն, արյան փոխներարկում, հյուսվածքաբ ուժում։ Սրացումների բացակայության դեպքում՝ առողջարանային բուժում։ Ծանր և բարդացած դեպքերում՝ վիրահատություն։
ԽՈՓԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ԽՊԻՊ, զոբ (մարդու), վահանագեղձի մեծացում, որը պայմանավորված է գեղձի ավշային ֆունկցիոնալ հյուսվածքի (պարենքիմ) կամ շարակցա–հյուսվածքային հենքի գերաճումով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խ.) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր Խ.)։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտտցիտյի շրջաններում։ Խ–ի առաջացումը կարող է կապված լինել մի շարք հիվանդությունների (բազեդովյան հիվանդություն, թիրեոիդիտ, վահանագեղձի ուռուցքներ, սպորադիկ և էնդեմիկ Խ–ներ) հետ։ Խ. կարող է լինել մեկկողմանի, երկկողմանի։ Հաճախ լինում է պարանոցի վրա, երբեմն՝ կրծոսկրի ետևում (ետկրծոսկրային Խ.)։ Խ. ուղեկցվում է վահանագեղձի գործունեության խանգարմամբ։ Սպորադիկ Խ. հանդիպում է տարբեր վայրերում և պայմանավորված է օրգանիզմում յոդի էնդոգեն անբավարարությամբ։ Տեղաճարակային (էնդեմիկ) Խ. լինում է աշխարհագրական որոշակի մարզերում, պայմանավորված է օդում, ջրում, հողում և սննդամթերքում յոդի անբավարարությամբ (երբ 200–220 մկգ–ի փոխարեն օրգանիզմն ընդունում է 80–20 մկգ յոդ)։ Յոդի անբավարարությունը կարող է խորանալ արտաքին անբարենպաստ պայմանների և էնդոգեն գործոնների (հղիություն, լակտացիա, հիպովիտամինոզներ, ճիճվային հիվանդություն) ազդեցությունից, երբեմն՝ տարբեր վարակիչ հիվանդություններից, թունավորումներից։ Օրգանիզմում յոդի հարաբերական անբավարարություն կարող է առաջանալ յոդի և մի շարք քիմիական տարրերի (կալցիում, ֆտոր) փոխհարաբերության խանգարումից։ Տեղաճարակային խ. հանդիպում է աշխարհի համարյա բոլոր երկրներում, առավելապես՝ բարձր լեռնային մարզերում, նախալեռներում։
Կանխարգելումը. անհատական և խմբային կանխարգելիչ միջոցառումներ (յոդացված կերակրի աղի ընդունում), հիվանդության վաղ հայտնաբերում և դիսպանսերային հսկողություն։
Բուժումը. յոդի պատրաստուկներ, թիրեոդին, տրիյոդթիրոնին, դիյոդթիրոզին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։
ԽՌԻԿԱՇՈՒՆՉՆԵՐ (Branchiata), հոդվածոտանիների ենթատիպի կենդանիների վերնադաս, որն ընդգրկում է խեցգետնանմանների միակ դասը։ Գլուխը կրում է 5 զույգ հավելվածներ։ Հիմնականում ջրային կենդանիներ են։ Շնչառությունը կատարվում է խռիկներով, երբեմն՝ մարմնի ամբողջ մակերևույթով։ Արտաթորության օրգանները ձևափոխված ցելոմոդուկտներն են։
ԽՌԻԿՆԵՐ, կենդանիների ջրային շնչառության օրգաններ։ Խ., ինչպես և թոքերը, ունեն արյունատար մազանոթներով հարուստ, խոնավ, բարակ պատեր։ Ձկների խռիկային թերթիկները գոյանում են էկտոդերմից և գտնվում են կափարիչի տակ։ Ջուրը բերանից անցնում է կլան, ապա՝ խռիկային ճեղքերը, որոնց միջոցով կլանվում է ջրում լուծված թթվածինը և արտազատվում ածխաթթու գազը։ Որոշ ձկների խ. արտադրում են աղեր, որոնցով պահպանվում է օսմոտիկ հավասարակշռությունը միջավայրի և իրենց արյան միջև։ Երկկենցաղների Խ. զարգանում են որպես ջրային շնչառության թրթուրային օրգաններ, իսկ որոշ պոչավոր երկկենցաղների արտաքին խ. մնում են ամբողջ կյանքի ընթացքում։
ԽՌՆԴԱՏ (Verbascum), խլածաղկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր, հազվադեպ փոքրիկ թփուտներ են։ Հայտնի է մոտ 240 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 46։ Ցողունի բարձրությունը 60–150 սմ է, տերևները՝ հակադիր, ծաղկաբույլը՝ գագաթնային, հուրան կամ ողկույզ, պտուղը տուփիկ է։ Հանդիպում է ՍՍՀՄ եվրոպական մասում, Կովկասում (տեսակների մեծ մասը), Սիբիրում, Միջին Ասիայում։ Աղբոտում է խոտհարքները, արոտավայրերը, ցանքսերը։ Պայքարի միջոցները. խոզանի երեսվար, ճիշտ վար, հունձը՝ մինչև ծաղկումը։ Բժշկության մեջ որոշ տեսակների ծաղիկների պսակը օգտագործվում է որպես փափկացնող, խորխաբեր միջոց։ Մշակվում է դեկորատիվ տեսակը։ ՀՍՍՀ–ում տարածված է ամենուրեք։
ԽՍԻՐ, փսիաթ, ճահճախոտերից, եղեգից, եգիպտացորենի և այլ բույսերի կեղեվից կամ դալար ճյուղերից պատրաստված հասարակ հյուսվածք։ Դեռևս միջնադարում տարածված է եղել Արևելքի երկրներում։ Ընչազուրկ բնակչության և ճգնավորների համար ծառայել է իբրև անկողին և հատակի փռոց։ Հայաստանում խ. գործել են առավելապես գյուղական բնակչությունը և վանքերի աբեղաները։ Անիի պեղումների ժամանակ գտնվել են խ–ի կտորներ։ Բնակչության կենսամակարդակի բարելավման հետևանքով խ. դուրս է եկել գործածությունից։
Գրկ. Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958։
«ԽՎԱԹԱՅ–ՆԱՄԱԿ», «Խոդայ–Նամե» (գիրք թագավորաց), իրանական ժողովուրդների առասպելների, էպիկական ասքերի ու պատմական ժամանակագրությունների արձակ և չափածո ժողովածուներ։ Կազմվել են Սասանյանների օրոք (III–IV դդ.), միջին պարսկերենով։ VIII–IX դդ. սկսել են թարգմանվել արաբերեն՝ «Սիար ալ մուլուք» (թագավորների կենսագրություն) խորագրով։ «Խ–ն.»-ի ոչ մի ժողովածու (բնագիր կամ թարգմանություն) ամբողջությամբ չի պահպանվել։ Դրանց մասին տեղեկություններ են հաղորդել արաբ պատմիչները և աշխարհագետները։ Հայտնի 9 ժողովածուներից 4-ը նվիրված է միայն Սասանյանների պատմությանը, մյուսները պարունակում են նաև առասպելներ ու էպիկական զրույցներ։ «Խ–ն.»-ի, միջին պարսկական այլ երկերի և դրանց արաբ, թարգմանությունների հիման վրա X դ. ֆարսի լեզվով կազմվել են «Շահնամեներ», որոնցից ամենանշանավորը Ֆիրդուսու «Շահնամե»-ն է։
Գրկ. Османов M.H., Cводы иранского героического эпоса («Xyдай Намэ» и «Шахнамэ») Kaк источник «Шахнамэ» Фирдоуси. «Учетные записки института востоковедения», M., 1958, т. 19. Լ. Շեխոյան
ԽՎՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ԽՎՈՍՏՈՎ Վլադիմիր Միխայլովիչ (1905–1972), սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ԳԴՀ և Սերբիայի ԳԱ անդամ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցի դիրեկտոր (1945), ՍՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ (1946–54), ՍՍՀՄ արտգործմինիստրության վարչության պետ և կոլեգիայի անդամ (1946–57)։ 1959–67-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտոր, 1967-71-ին՝ ՍՍՀՄ մանկավարժական ակադեմիայի պրեզիդենտ։ Խ. հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրտ., 1963) 2-րդ հատորի, խմբագիր և հեղինակակից է «ՍՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 1–2, 1966–71) աշխատության։ «Դիվանագիտական բառարան»-ի (1–3 հրտ.) խմբագիրներից է։ Եղել է «Սովետական պատմական հանրագիտարան»-ի գլխավոր խմբագրության անդամ։ Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1942, 1946)։ Իր աշխատություններում Խ. անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր հարցերի, մասնավորապես Հայ–