Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Ե. Վ. Խրունով

Տիեզերագնացների ջոկատում է 1960-ից։ 1968-ին ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1969-ի հունվ. 15–17-ը, Բ. Վ. Վուինովի հեա, որպես ինժեներ–հետազոտող, թռիչք է կատարել «Սոյուզ–5» տիեզերանավով։ 1969-ի հունվ. 16-ին, Ա. Ե. Ելիսենի հետ, բաց տիեզերքով փոխադրվել է «Սոյուզ–4» տիեզերանավը (Վ. Ա. Շաաաչովի ղեկավարած), որով վերադարձել է Երկիր։ Խ. երկրի շուրջը կատարել է 32 պտույտ, տիեզերքում մնացել 47 ժ 39 ր, որից 37 ր՝ բաց տիեզերքում։


ԽՐՈՒՇՉՈՎ Նիկիտա Սերգեևիչ [5(17).4.1894, գ. Կալինովկա (Կուրսկի նահան– գում)–11.9.1971, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին (1918–20), որից հետո տնտ. և կուսակցական աշխատանքներ է կատարել Ուկրսփնայում։ 1929–31-ին սովորել է Մոսկվայի արդ. ակադեմիայում։ 1931-ից՝ կուս. աշխատող Մոսկվայում։ 1935-ից ՀամԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի և Մոսկվայի քաղաքային կոմիտեի, 1938–1947-ին՝ Ուկրաինայի Կ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին ռազմաճակատում եղել է զինվորական խորհըրդի անդամ, գեներալ–լեյտենանտ (1943)։ 1944–47-ին՝ ՈւՍՍՀ ԺԿՍ (1946-ից՝ Մինիստրների խորհրդի) նախագահ, 1947-ից՝ կրկին Ուկրաինայի Կ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար, 1949-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և Մոսկվայի կոմիտեի առաջին քարտուղար։ 1953-ի մարտից՝ ՍՄԿԿԿԿ քարտուղար, սեպտեմբերից՝ առաջին քարտուղար, միաժամանակ (1958–64)՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ՍՄԿԿ XIV, XV, XVII–XXII համագումարների պատգամավոր, XVII–XXII-ում ընտրվել է ԿԿ–ի անդամ, 1938-ի հունվարից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1939–1952-ին՝ անդամ, 1952-ից՝ ՍՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ 1964-ի հոկտ. 14-ին ՍՄԿԿ ԿԿ–ի պլենումը Խ–ին ազատել է ՍՄԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարի և ՍՄԿԿ ԿԿ–ի Նախագահության անդամի պարտականություններից։ Խ–ի գործունեության մեջ տեղ էին գտել սուբյեկտի– վիզմի և վոլյունտարիզմի ոսև ումներ։


ԽՑԱՆԱԿԱՂՆԻ (Quercus suber), կաղնու ցեղի ծառ։ Ունի մինչև 20 մ բարձրություն և 1 մ տրամագիծ։ Տերևները մշտադալար են, ատամնավոր կամ ամբողջաեզր, կաշենման. բունը և հաստ ճյուղերը ծառի կյանքի 3–5-րդ տարում պատվում են խցանային շերտով, որը հաստանում է 15–20-րդ տարում։ 10 տարին մեկ (մինչև 200 տարեկան դառնալը) հանում են խցանը։ ՍՍՀՄ բնական անտառներում Խ. չի աճում, սակայն անցյալ դարի 20-ական թթ. այն ներմուծվել է Սուխում, Գագրա, Ղրիմ (Նիկիտինյան բուսաբանական այգի)։


ԽՑԱՆԱԿԱՄԲԻՈՒՄ, տես Ֆելոգեն։


ԽՑԱՆԱՀԱՆԻ ԿԱՆՈՆ, որոշում է էլեկտրական հոսանքների և դրանց ստեղծած մագնիսական դաշտերի փոխադարձ ուղղությունները։ Ձևակերպվում է այսպես, եթե խցանահանը (աջ պարույրով) ներպտուտակվի հոսանքի ուղղությամբ, ապա խցանահանի բռնակի պտտման ուղղությունը կհամընկնի այդ հոսանքի ստեղծած մագնիսական դաշտի ուղղությանը։


ԽՑԱՆԱՑՈՒՄ, բուսական բջիջների թաղանթների փոփոխություն, որը պայմանավորված է նրանց մեջ սուբերինի առաջացմամբ։ Սուբերինը ամորֆ, պոլիմերային միացություն է և համարյա անթափանց է հեղուկների ու գազերի համար։ Բջջաթաղանթների Խ. բնորոշ է հիմնականում ծածկող հյուսվածքի բջիջներին, որոնք ցողունի և արմատի հյուսվածքները պաշտպանում են խոնավության կորստից ու ջերմաստիճանի տատանումներից։ Բջջապատերի Խ. նպաստում է վնասվածքների ապաքինմանը և տերևաթափից հետո սպիների առաջացմանը։


ԽՑԱՆԱՓԱՅՏ, ֆելեմա, երկրորդային ծածկող հյուսվածք։ Առաջանում է խցանակամբիումի բջիջներից։ Փայտացողուն բույսերի Խ. գոյանում է բնի, ճյուղերի, արմատների, բողբոջների թեփուկների, երբեմն պալարների և պտուղների (տանձ, զկեռենի) վրա։ Խ. առաջանում է նաև վնասվածքներից։ Խ–ի բջիջները մահացած են և բույսը պահպանում են ավելորդ գոլորշիացումից, ջերմաստիճանի տատանումներից, մանրէների թափանցումից ևն։ Փափուկ Խ. կազմված է բարակ պատերով բջիջներից (թխկենի, եղևին), կոշտը՝ հաստ պատեր ունեցող բջիջներից (ուռենի)։


ԽՑԱՆՈՂ ԷՆԴԱՐՏԵՐԻՏ (հուն. έυδου – ներս և άρτηρία – զարկերակ), ինքնաբեր գանգրենա, ընդմիջվող կաղություն, զարկերակների ներքին (էնդոթելային) շերտի բորբոքում, որի հետևանքով փակվում է անոթների լուսանցքը և պատճառ դառնում նյարդային, անոթային համակարգերի տարածուն ախտահարումների և հյուսվածքների սնուցման խանգարումների։ Նպաստող գործոններն են՝ ծխելը, վերջույթների սառեցումը, վարակիչ մի շարք հիվանդությունները (հատկապես տիֆը)։ Նկատվում է ոտքերի մրսկանություն, արագ մկանային հոգնածություն, ձկնամկանների ջղաձիգ կծկումներ և ցավեր, «ընդմիջվող կաղություն», ոտնաթաթի գունատություն, երբեմն՝ մատների կապտություն, երկարատև, ուշ առողջացող ցավոտ խոցեր։ ժամանակին չբուժելիս կարող է առաջանալ ծայրանդամների հյուսվածքների մեռուկացում (գանգրենա)։

Բուժումը. պատճառի վերացում, նովոկաինային բլոկադա, հիպերտոնիկ լուծույթների ներերակային ներարկումներ, տեղական՝ քսուքների վիրակապեր, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։ Առողջարանային բուժում՝ Մացեսաա, Ծդալտուբո։


ԽՑՈՒԿ, մեքենայի մաս. հերմետիկացնում է նրա շարժական և անշարժ մասերի միջև եղած բացակը։ Կիրառում են փափուկ և մետաղական խծուծքով, ինչպես նաև ասբեստե թելքից ու գրաֆիտից պատրաստված առաձգական միջուկով մետաղական օղակների հավաքածուի տեսքով Խ–ներ։

Նկարում` Փափուկ խծուծքով խցուկ. 1 սեղմող կափարիչ 2. խծուծք


ԽՈՒԱ ԳՈ ՖԵՆ (ծն. 1921), չինական քաղաքական և պետական գործիչ։ 1949-ից կուսակցական և պետական աշխատանքներ է կատարել Խունանի նահանգում, 1959–66-ին՝ Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) Խունանի կոմիտեի քարտուղար, 1970-ից՝ առաջին քարտուղար, 1964-ից՝ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի դեպուտատ։ 1969-ից՝ ՉԿԿ–ի, 1973-ից ՉԿԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի անդամ է։ 1975-ի հունվարից՝ Պետական խորհրդի պրեմիերի տեղակալ և ՉԺՀ հասարակական անվտանգության մինիստր (մինչև 1977-ի նոյեմբերը)։ 1976-ին նշանակվել է ՉԿԿ ԿԿ–ի նախագահի առաջին տեղակալ և ՉԺՀ Պետական խորհրդի պրեմիեր։ 1976-ի հոկտեմբերից ՉԿԿ ԿԿ–ի և ՉԿԿ ԿԿ–ի Ռազմական խորհրդի նախագահն է։


ԽՈՒԱՐԵՍ Բենիտո (1806–1872), Մեքսիկայի քաղաքական և պետական գործիչ, Մեքսիկայի ազգային հերոս։ Ծնվել է հնդկացի գյուղացու ընտանիքում։ Եղել է 1854-ի մեքսիկական բուրժ. հեղափոխության ակտիվ մասնակից։ 1861–72-ին Մեքսիկայի պրեզիդենտն էր։ Հրատարակել է օրենք՝ եկեղեցին պետությունից անջատելու և եկեղեցական ունեցվածքը ազգայնացնելու մասին։ Նրա ղեկավարությամբ մեքսիկական ժողովուրդը հաղթել է անգլո–ֆրանս–իսպանական ինտերվենտներին և ներքին հետադիմական ուժերին (1861–67)։


ԽՈՒԲԻԼԱՅ (1215–1294), մոնղոլական վերջին (հինգերորդ) մեծ խանը՝ 1260-ից։ Չինգիզ խանի թոռը։ Մանգու խանի մահից հետո գրավել է խանական գահը։ 1260-ին պետության մայրաքաղաքը Կարակորումից տեղափոխել է Չինաստան (1264-ին՝ Չժունդու, այժմյան՝ Պեկին)։ Երկարատև պայքար է մղել գահի հավակ՝ նորդների դեմ։ Ավարտել է Չինաստանի նվաճումը։ Անհաջողության են մատնվել Խ–ի ծովային արշավանքները Ճապոնիա (1274-ին և 1281-ին)։


ԽՈՒԲՈՎ Գեորգի Մկրտչի [ծն. 26.4(9.5).1902, Կարս], հայ սովետական երաժշտագետ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1969)։ 1952–57-ին եղել է «Սովետսկայա մուզիկա» («Coветская мызыка») ամսա–