Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբունքով ապահովելու միջոցի: Հ–ի հարատևմանը նպաստեց նաև հողերի ոռոգումը կազմակերպելու անհրաժեշտությունը: Հ–ի անդամների համատեղ ջանքերով էր հնարավոր ոռոգման. համակարգ ստեղծել (ոռոգման ցանց, ջրամբարներ կառուցելը ևն): Հ–ի անդամները մասնակցում էին բերդերի, պալատների, եկեղեցիների, ճանապարհների, կամուրջների կառուցմանը կամ նորոգմանը, կատարում զանազան այլ պարհակներ ևն: Հ. կարգավորում էր հողային հարաբերությունները, հողատերերի, պետության հետ շինականների ունեցած կապերը: Քանի որ Հ–ի բնակչությունը քանակապես փոփոխվում էր, ուստի հողը պարբերաբար վերաբաժանվում էր Հ–ի գերդաստանների (երդերի) միջև՝ ըստ շնչաքանակի: Նման հողաբաժինը կոչվում էր «հող երդոյ»: Հ–ի հողերի մի մասը (եթե այն ֆեոդալին չէր պատկանում) մնում էր Հ–ի անդամների ընդհանուր օգտագործման տակ (արոտավայրեր, անտառակներ, լճեր, խոտհարքներ ևն): Հ. ղեկավարում էր նրա անդամների ընդհանուր ժողովը և վերջինիս ընտրած գեղջավագը (տանուտեր), որի կարգադրությունները Հ–ի անդամներին էր հաղորդում գզիրը: Հարկատվությունը ևս կատարվում էր ընդհանուր (համերաշխիքի) սկզբունքով (Հ. պարտավոր էր վճարել նաև հեռացած անդամների հարկն ու տուրքը): Ըստ Մխիթար Գոշի, նոր հիմնված Հ–ները որոշ ժամանակ ազատվում էին հարկատվությունից: Բացի պետական այլևայլ պարհակներից, Հ–ի անդամները պատերազմների ժամանակ համալրում էին հետևակազորը (երբեմն՝ նաև այրուձին): Դասակարգային հասարակության պայմաններում հայկ. Հ. ապրում էր գույքային շերտավորում: Գյուղական Հ–ների մեծ մասի բնակչությունը ֆեոդալական կախման մեջ էր, բայց անձնապես ազատ էր: Նա պետությանը և եկեղեցուն հարկ էր վճարում, հողատերերին՝ հողային ռենտա: Ազատ Հ–ների բնակիչները վճարում էին միայն պետ. և եկեղեցական հարկեր, կատարում պետ. պարհակներ: Ֆեոդալ հողատերերը հետզհետե կախման մեջ էին գցում ազատ Հ–ները: X դ. 1-ին կեսին Սյունիքի Ցուրաբերդ, Տամալեկք, Բերդ և Ավելադաշտ գյուղերի բնակիչները, լինելով ազատ և համախմբվելով իրենց Հ–ներում, դիմակայում էին ֆեոդալական վերնախավին, որը ջանում էր բռնությամբ տիրանալ հիշյալ գյուղական Հ–ների հողերին: Այդուհանդերձ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալները իրենց հողատիրույթներն ընդարձակում էին Հ–ի հողերի (հատկապես սնանկացած շինականների) հաշվին: Հ–ի աղքատ անդամը կարող էր վաճառել իր հողակտորը: Եթե Հ–ի անդամը մշակում էր խոպան հողը, այն դառնում էր նրա ժառանգական սեփականությունը: Օտար տիրապետության պայմաններում Հ. գոյատևեց, դարձավ ժողովրդի ֆիզիկական գոյապահպանման միջոց: Օտար տիրողները հանդուրժում էին Հ., քանի որ այն հարմար միջոց էր ժողովրդին համապարտ հիմունքներով հարկելու համար: Ուշ միջնադարում Հ–ներում ավելի խորացավ ունեցվածքային շերտավորումը: Հ–ների հարուստ գերդաստանները տիրում էին լավագույն հողերին, որոնք համարվում էին նրանց սեփականությունը (մուլք) և վարձակալության էին տրվում Հ–ի մյուս անդամներին: Ֆեոդալ հողատերը (մուլքադար) իրավունք չուներ խառնվելու Հ–ի ներքին գործերին: XVI դ. Արարատյան երկրում կային սակավաթիվ ազատ գյուղական Հ–ներ, որոնք չունեին սեփականատեր և վճարում էին միայն պետական հարկ: XIX դ. դեռևս գյուղական Հ–ների իրավասության տակ էր մնում նաև ամառային («յայլա», «սար») և ձմեռային («ղշլաղ») արոտատեղերի տնօրինությունը: Օրինակ, Շիրակի, Զանգեզուրի, Գեղարքունիքի, Արցախի և այլ շրջաններում յուրաքանչյուր Հ. ուներ որոշակի տարածությամբ արոտատեղ, որից կարող էր օգտվել Հ–ի ամեն մի անդամ: 1861-ից Արևելյան Հայաստանում իրագործվում է համայնքային հողերի վերաբաժանման նոր սկզբունք (ըստ երդերի արական սեռի անդամների թվի), որն ավելի առաջադիմական էր (հիմնականում բացառում էր մինչ այդ հողաբաժանման մեջ տեղ գտած չարաշահումները: Բեգերը, աղալարները, հայ մելիքները գրկվեցին Հ–ները կառավարելու իրավունքից ևն): 1865-ին Կովկասի փոխարքան հրատարակեց գյուղական Հ–ների ինքնավարության կանոնադրություն, որով մտցվեցին Հ–ների կառավարման ընտրովի մարմիններ՝ վարչական և դատական իրավասությամբ: Ռուս պաշտոնյաների, հայ տանուտերերի և դատավորների միջև Հ–ներում ստեղծվեց գործակցություն, որով գյուղերում հող ստեղծվեց չարաշահումների, կամայականությունների համար: Հ–ների ընտրովի ինքնավարությունը դարձավ ցարական պետական մարմինների ստորին օղակ: Հ–ների ղեկավար մարմինների ընտրության ևնի գործում հատկապես մեծ էր գավառապետի (մովրով) դերը: 1870-ի գյուղացիական ռեֆորմով Երևանի նահանգի, Ադրբեջանի կալվածատիրական (հետագայում նաև պետական) գյուղերում վերացվեց համայնքային հողատիրությունը և հաստատվեց հողօգտագործման նոր՝ ծխական–ժառանգական ձևը: Գյուղացիների հողաբաժիններն ընդմիշտ մնում էին իրենց ծխերի օգտագործման տակ (անկախ տվյալ ծխի շնչաքանակի աճից կամ նվազելուց) և ենթակա չէին վերաբաժանման: Համայնական օգտագործման տակ էին թողնվում միայն արոտներն ու խոտհարքները: Հարկումը կատարվում էր ծխերից: Հարկերի գանձման համապարտ երաշխավորությունը վերացվեց (այն պահպանվեց Հյուսիսային Հայաստանում, Վրսատանում և ռուս, նահանգներում): Գյուղացին կարող էր կալվածատիրոջից ետ գնել իր հողաբաժինը: Աակայն 1912-ի դեկտ. 20-ի օրենքով միայն գյուղացին ի վիճակի եղավ փրկագնել իր հողաբաժինը (ծանր պայմաններով) և դարձնել իր սեփականությունը: Պարբերաբար ոտնահարվում էին Հ–ների իրավունքները: Հ–ներից սուլթանական կառավարությանը հղած բողոքները մնում էին անարձագանք: 1915-ի Մեծ եղեռնի հետևանքով հազարավոր արևմտահայ Հ–ներ իսպառ ոչնչացվեցին: Որոշ Հ–ների բնակչության խլյակներ, շնորհիվ ռուս, բանակի և հայ կամավորական գնդերի, ապաստանեցին Արևելյան Հայաստանում և, պահպանելով հայրենի Հ–ների հինավուրց ավանդները, ստեղծեցին նոր Հ–ներ կամ միաձուլվեցին տեղական Հ–ների բնակչությանը: Սովետական Հայաստանում պահպանվեցին Հ–ների դրական ավանդները: ՀՍՍՀ ժողկոմսովետի 1921-ի սեպտ. 28-ի որոշմամբ պահպանվում էր հողօգտագործման համայնքային ձևը: Հանրապետության հողերը հավասարապես բաշխվում էին Հ–ների բոլոր շնչերին: Սակավահող Հ–ներին թույլ էր տրվում օգտվել աշխարհիկ և հոգևոր կալվածատերերի հողերից: Շրջանային հեղկոմները իրավունք ունեին սակավահող գյուղահամայնքներին հող տալ հողաշատ Հ–ներից: 1922-ի հուլիսի 23-ի ՀՍՍՀ Կենտգործկոմի ընդունած օրենքով յուրաքանչյուր Հ. իրավունք ուներ պահպանել հողօգտագործման իր եղանակը կամ իր անդամների մեծամասնության որոշմամբ ընտրել հողօգտագործման որևէ այլ ձև: ՀՍՍՀ 1923-ի հողային օրենսգրքով ևս հողաբաժանության ձևերի ընտրությունը լիովին թողնվում էր Հ–ների հայեցողությանը՝ կիրառելով հողաբաժինների հավասարեցում: 1925– 1927-ին ՀՍՍՀ–ում կատարված ներքին հողաբաժանությամբ կատարվում էր Հ–ների հողատերերի համատարած միջակացում: Հ–ի ամեն մի ընտանիք, անկախ իր սոցիալական դրությունից, ստանում էր հավասար ծխաբաժին հող (1928-ից այս հարցում ցուցաբերվում է դասակարգային մոտեցում՝ լավորակ հողերը տրվում են չքավորներին ևն): ՀՍՍՀ–ում ևս գյուղատնտեսության կոլեկտիվացմամբ Հ–ները վերացվեցին: Հ. են կոչվում նաև հասարակական տարբեր կազմակերպություններ (օրինակ, կրոնական Հ., քաղաքային Հ., հայրենակցական Հ. ևն): Գրկ. Մարքս Կ., Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձևերը, Ե., 1941: Մանանդյան Հ.Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934: Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Ե„ 1941: Ադոնց Ն. Գ., Հին հայ շինականությունը, տես նրա՝ «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948: Խաչիկյան Լ. Ս., XIV–XV դարերի հայկական գյուղական համայնքի մասին, «ՊԲՀ», 1958, № 1: Համբարյան Ա. Ա., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856 – 1914), Ե., 1965: Շառոյան Գ. Վ., Գյուղի ներքին հողաբաժանությունը Սովետական Հայաստանում (1921 – 1929 թթ.), Ե., 1965: Ղազարյան Հ. Մ., Արևմտահայերի սոցիալ– տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967: Ռշտունի Վ. Հ., Ուրվագծեր Հայաստանի գյուղացիական պատմության, հ. 1–2, Ե., 1960–68: Վարդանյան Վ. Մ., Գյուղահամայնքները Վասպուրականում IX–X դդ., «ԼՀԳ», 1978,№3: Егиазаров С.,Исследования по истории учреждений в Закавказье, ч. 1, Сельская община, Казань, 1889; Еремян С.Т.,Осиовпые черты общественного строя Армении в эллинистическую эпоху,«ԼՀԳ», 1948, №11; Янкобсхая Н.Б., Землетельческие большесемеймые домовые общины