Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է B-ին) դիտվում է որպես (A→B) & (B→A)-ի կրճատ նշանակումը:

Ս. Ավետիսյան

ՀԱՄԱՐՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ, ֆունկցիա, որի արժեքը մոտավորապես կրկնվում է, երբ նրա արգումենտին ավելացվում են պատշաճ ձևով ընտրված հաստատուններ (համարյա պարբերություններ): Ավելի ճշգրիտ՝ բոլոր իրական x-երի համար որոշված ֆունկցիան կոչվում է համարյա պարբերական, եթե կամայական թվի համար գոյություն ունի թիվ այնպես, որ x-երի առանցքի ամեն մի l երկարությամբ հատված պարունակում է առնվազն մեկ թիվ (կոչվում է համարյա պարբերություն), որի համար տեղի ունի բոլոր x-երի դեպքում: Ոչ պարբերական ֆունկցիան համարյա պարբերական է: ֆունկցիայի համարյա պարբերական լինելու համար անհրաժեշտ է և բավարար, որ յուրաքանչյուր {հո} իրական թվերի հաջորդականությունից հնարավոր լինի անջատել ենթահաջորդականություն այնպես, որ ֆունկցիոնալ հաջորդականությունը լինի հավասարաչափ զուգամետ բոլոր x-երի համար: Համարյա պարբերական ֆունկցիայի հիմնական հատկությունները՝

  1. Համարյա պարբերական ֆունկցիան սահմանափակ է և հավասարաչափ անընդհատ:
  2. վերջավոր թվով համարյա պարբերական ֆունկցիաների գումարը և արտադրյալը համարյա պարբերական ֆունկցիա է:
  3. Համարյա պարբերական ֆունկցիաների բազմությունը փակ է հավասարաչափ զուգամիտության նկատմամբ:
  4. Գոյություն ունի համարյա պարբերական ֆունկցիայի միջին արժեք՝ :
  5. ոչ ավել, քան հաշվելի թվով իրական թվերի համար:
  6. Յուրաքանչյուր համարյա պարբերական ֆունկցիային կարելի է համապատասխանեցնել իր Ֆnւրիեի շարքը (որտեղ ), որի համար տեղի ունի Պարսեալի հավասարությունը՝ և միակության թեորեմ՝ անընդհատ ֆունկցիաների դասում:
  7. Յուրաքանչյուր համարյա պարբերական ֆունկցիա կարելի է հավասարաչափ մոտարկել վերջավոր եռանկյունաչափական բազմանդամով:

Համարյա պարբերական ֆունկցիաների տեսությունը կառուցել է դանիացի մաթեմատիկոս Հ. Բորը (1923): Հետագա զարգացումը այդ տեսությունը ստացել է Ս. Բոհների, Ն. Ն. Բոգոլյուբովի, Վ. Վ. Ստեպանովի աշխատություններում:

ՀԱՄԱՔԴԵՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1933 թվականին, Դետրոյտում՝ միավորելով XIX դարի վերջից ԱՄՆ–ում ու Կանադայում գործող Արևմտյան Հայաստանի Քղի (Գեղի) գյուղաքաղաքի և համանուն գավառի գյուղերի անուններով կոչվող ավելի քան 20 հայրենակցական միություններ ու խմբեր: Միության ստեղծման գործում կարևոր դեր է խաղացել Չանախչիի գյուղական կրթասիրաց միությունը, որը դեռևս 1925 թվականին 12 հազար դոլլար էր փոխանցել Երևան, Գյուղբանկի հաշվին: Չանախչիի կրթասիրացին հետևել էր Քղիի կրթասիրացը: 1934–35 թվականներին միության գործադիր մարմինը ԱՄՆ–ի, Կանադայի, Ֆրանսիայի շուրջ 20 քաղաքներում հիմնել է իր մասնաճյուղերը: ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Աշտարակի շրջանի Բազմավանը վերանվանվել է Նոր Գեղի (այժմ՝ Նաիրիի շրջանում): Համաքդեցիական միության դրամական միջոցներ է նվիրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան, կարմիր բանակի օգնության, ներգաղթի կազմակերպման ֆոնդերին, ինչպես նաև այլ օգտակար ձեռնարկների: Համաքդեցիական միության հետ գործակցում է Քղիի հայրենակցական միությունը, որը 10 մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունաստանում:

Պ. Մարաիրոսյան

«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», հասարակական-գրական շաբաթաթերթ: Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) հրատարակությունը: Լույս է տեսել 1915– 1917 թվականներին, Թիֆլիսում: Խմբագիր՝ Ս. Հարությունյան: Անդրադարձել է հայ ժողովրդի գոյավիճակին և նրան կողմնորոշել դեպի Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը: Անդրադարձել է հայ իրականության սոցիալ–քաղաքական իրավիճակին, Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ծանր կացությանը: «Արտաքին տեսություն», «Համաշխարհային պատերազմ» բաժիններում ներկայացրել է միջազգային իրադարձությունները, լուրեր հաղորդել ռազմաճակատներից: Տպագրել է Վ. Փափազյանի, Գ. Բաշինջաղյանի, Հ. Թումանյանի, Ա. Վշտունու, Ե. Չարենցի և այլոց արձակ ու չափածո ստեղծագործությունները, Մ. Մատենճյանի՝ Գ. Զոհրապի կյանքին և գործունեությանը նվիրված ուսումնասիրությունը, Մ. Աբեղյանի «Հայերեն տաղաչափության մասին» աշխատանքը, Լեոյի պատմաբանասիրական բազմաթիվ հոդվածներ («էրզրումի անցյալից», «Հայ բանաստեղծությունը և հայ հայրենիքը» են): Տպագրել է նաև ԿՀԲԸ պաշտոնական տեղեկությունները, որոշումներն. ու շրջաբերականները, կենտրոնական խորհրդի և ճյուղերի հաշվետվությունները:

Ե. Հարությունյան

«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», «Համբավաբեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կենտրոնական գործադիր կոմիտեի, ժողովրդական կոմիսարների խորհրդի, Աշխատանքի և պաշտպանության խորհրդի»: ԽԱՀՄ ԿԳԿ–ի, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի հրատարակություն: Լույս է տեսել 1923–24 թվականներին, Մոսկվայում, կիսամսյա, 1924 թվականին՝ ամենամսյա հանդես: Հրապարակել է ԽՍՀՄ ԿԳԿ–ի, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի որոշումներն ու կարգադրությունները, այդ թվում՝ ԽՍՀՄ սահմանադրությունը, որը սկսվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Սիություն կազմելու մասին դեկլարացիայով (1923, № 2), ԽՍՀՄ պետական դրոշի մասին (1923, № 10), ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարիատներ կազմելու (նույն տեղում), Պետրոգրադը Լենինգրադ վերանվանելու և Վ. Ի. Լենինի երկերը ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով հրաաարակելու մասին որոշումները: «Համբավաբերը» լույս է տեսել նաև ռուսերեն, ուկրայներեն, բելոռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն:

Հ. Մանասերյան

«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ ՌՈՒՍԻՈ», կիսամսյա պատկերազարդ լրագիր: Լույս է տեսել 1861–64 թվականներին, Մոսկվայում: Խմբագիրներ՝ Մ. և Զ. Մսերյաններ: Տպագրել է պաշտոնական տեղեկություններ, կառավարական կարգադրություններ, ներքին և արտաքին լուրեր, կրոնականեկեղեցական և բանասիրական հոդվածներ: Կատարել է արտատպումներ ժամանակի ռուս, մամուլից: «Կիրակնօրյա զվարճալիք» բաժնում տեղ են գտել կենցաղային, առօրեական հարցերին նվիրված երգիծական նյութեր: Լույս է տեսել աշխարհաբար: Հայկական կյանքը արտացոլել է մակերեսորեն: Ունեցել է շեշտված միապետական ուղղություն:

Մ. Մխիթարյան

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ (Ascension Island), հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսում (7°57՝ հարավային լայնություն, 14°22՝ արևմտյան երկայնություն): Մեծ Բրիտանիայի գաղութն է: Տարածությունը 88 կմ2 է: 434 հազար բնակիչ (1965): Վարչական կենտրոնը՝ Ջեմստաուն: Հրաբխային սարավանդ է, բարձրությունը՝ մինչև 875 մ: Կլիման արևադարձային, պասսատային է: Ծածկված է արևադարձային անտառներով: Զբաղվում են անասնապահությամբ: Ռազմածովային բազա է: Հայտնագործել են պորտուգալացիները՝ 1501-ին, Համբարձման տոնի օրը:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, քրիստոնեական եկեղեցու տոն: Սահմանված է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, Ձիթենյաց լեռան վրայից համբարձվել է երկինք): Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատիկի քառասուներորդ օրը, հինգշաբթի: Համբարձումը ծագումով կապվում է նախաքրիստոնեական (հեթանոսական) տոնացույցին (արտահայտել է մեռնող և հարություն առնող աստծո, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները): Համբարձումը Հայաստանում վերածվել է ժողովրդական տոնակատարության: Երիտասարդ տղաներն ու աղջիկները համբարձման առթիվ հավաքում էին 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների կատարվում էին գուշակություններ: Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում էին տոնախմբություններ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես՝ վերվերիների, որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ (տես նաև Կրոնական տոներ):

ժ. Իաչաարյան