ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ, ավանդաբար ընդունված և Հայոց եկեղեցու հեղինակու թյամբ ուժ աոացած կրոնադավանաբանական սկզբունքների ամբողջություն: Առա ջացել է համաշխարհային քրիստոնեական եկեղեցու ընդունած դավանանքից: Հա յոց եկեղեցին ընդունել է Նիկիայի (325) և Կ. Պոլսի (381), Եփեսոսի (431) ժողովների դավանական սկզբունքները (այդ շրջանում քրիստոնեական բոլոր եկեղեցիները համերաշխ էին դավանաբանական հարցերում), սակայն մերժել է 451-ի Քաղկեդոնի ժողովի (տես Քաղկեդոնի տիեզերաժողով) հարուցած՝ Քրիստոսի երկու բնության մասին դավանական խնդիրը: Քրիստոնեական միադավան եկեղեցին այդ ժողովից հետո բաժանվել է միաբնակ (տես Միաբնակներ), երկաբնակ (տես Երկաբնակներ) և այլ եկեղեցիների՝ իրենց ուրույն դավանանքով: Դվինի 506-ի ժողովը պաշտոնապես մերժել է քաղկեդոնականությունը և վավերացրել Հայոց եկեղեցու միաբնակ դավանանքը:
ՀԱՅԱՍԱ, Հ ա յ ա ս ա–Ա զ զ ի, իյ ա յ աս ա, երկիր Հայկական լեռնաշխարհում: Հիշատակվում է մ. թ. ա. XV–XIII դդ. խեթական արձանագրություններում: Այդ տեքստերի տվյալների համաձայն գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև: Գերիշխող է այն կարծիքը (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց են), որ Հ. անունը կազմված է «հայ» արմատից և խեթական «ասա»- վերջածանցից: Հ–ի էթնիկական կազմի և լեզվի մասին տեղեկություններ համարյա չկան: Տեղանունների և անձնանունների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լեզուն պատկանել է հնդեվրոպական խեթալուվիական խմբին (Ս. Երեմյան, Գ. Ջահուկյան): Հ. տեղանունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվանման: Հ–ի կարևոր քաղաքներն են եղել Արխիտան (տեղադրվում է ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (հայկ. աղբյուրների Ուռեն, ժամանակակից Բայբուրդից քիչ արմ.), Արիպսան, Դուկկաման (ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայում՝ Կեմախ), Ինգալավա– Թարխիգաման (հետագայում՝ Թորդան), Հայասան և Ազզին (ժամանակակից Երզնկայի մոտ): Վերջիններիս անունով Հ. արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի երկիր» և «Ազգի քաղաքի երկիր»: Հ–ի Ծուխապա գավառը տեղադրվում է Արաքսի ակունքների շրջանում: Հ., որպես ցեղային միությունների միավորումից կազմված պետություն, ձևավորվել է մ. թ. ա. XV դ. երրորդ քառորդում: Այն վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ: Մ. թ. ա. XY–XIII դդ. Հ. առնչվել է Խատտի պետության հետ: Խեթական թագավոր Թուդխալիա III (շուրջ 1400–1380 թթ. մ. թ. ա.) ժամանակավորապես իրեն է ենթարկել Հ., որտեղ թագավորել է Մարիյան (Մարիաս): Սակայն Հ. շուտով թոթափել է խեթական տիրապետությունը (տես Իեթական պետություն), որովհետև Թուդխալիա III ստիպված է եղել նոր արշավանք կատարել Հ., որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս): Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել «Կումմախայից ցած», որտեղ խեթերը լիակատար հաղթանակ չեն տարել: Թուդխալիա III-ի հաջորդ՝ Սուպպիլուլիումա I (շուրջ 1380–1340 թթ. մ. թ. ա.), որը պատերազմներ էր մղում Միտանիի դեմ, պայմանագիր է կնքել Հ–ի թագավոր Խուկկանայի (Հուկկանա) հետ և քրոջը կնության տվել նրան: Ըստ այդ դաշնագրի, Հ–ի թագավորը պարտավորվում էր հավատարիմ լինել խեթական թագավորին, տրամադրել ռազմ, օգնություն, վերադարձնել Խատտիից վւախած անձանց: Խեթական թագավոր Մուրսիլ II-ի (շուրջ 1340–1320 թթ. մ. թ. ա.) օրոք վերսկսվել են խեթահայասական պատերազմները: Ազգի ի թագավոր Աննիյան (Աննիաս) ասպատակել է խեթական Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը: Խեթական բանակը պաշարել է Ուրա ամրոցը, բայց, հավաաբար, չի կարողացել գրավել: Մուրսիլ II զբաղված էր Ասորեաոանով, և Աննիյա թագավորը գրավել է խեթական Իսւոիտինա ամրոցը, պաշարել Կաննուվարան: Պատերազմի միայն չորրորդ տարում է Մուրսիլ II-ին հաջողվել հնազանդեցնել Հ.: Մ. թ. ա. XIV դ. 2-րդ քառորդից XIII դ. 2-րդ քառորդը ներառյալ Խատտիի կազմի մեջ են մտել ստորին Արածանիի և վերին Եփրատի ավազաններում ընկած Հ–ի գավառները: Խեթական թագավոր Թուդխալիա IV-ի (մ. թ. ա. XIII դ. 2-րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հին հաջողվում է Խատտիի հետ սահմանը կրկին դարձնել Եփրատը, բայց խեթական թագավոր Արնովանդա III (մ. թ. ա. XIII դ. վերջին քառորդ) վերանվաճում է այդ գավառները: Մ. թ. ա. XIII դ. վերջին Հ., հավանաբար, տրոհվել էր առանձին ցեղային միությունների: Թուդխալիա IV-ի ժամանակակից Ասորեստանի թագավոր Տուկուլտի–Նինուրտա I-ի և մ. թ. ա. XII – X դդ. ասուրական թագավորների արձանագրություններում Հ. հիշատակվում է ասուրերեն Նաիրի անունով: Մ. թ. ա. IX դարում Հ–ի տարածքը ընդգրկվում է ուրարաուի կազմում: Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ Ուրարտուն ասուրական արձանագրություններում հիշատակվում է նաև Նաիրի անունով: Գրկ. KanamjflH I A., XaSaca–kojim- 6enh apM«H, E., 1947; ,fl;»ay khh r. E., XanaccKjra H3Mk h ero oTHomeHne k HHfloeBpo- neiicKHM A3MKaM, E., 1964; XaqaTpHH B.H., Xaiiaca h HanpH, «ԷՏԴ», 1973, Jsfe 11; Նույնի, Hanpn h ApMHHa, «ԼՀԳ», 1976, 8; Kretsehmer P., Die nationale Name der Armenier, «"sU*, 1933, Jsfe 7–18; Gotze A., Die Annalen des Mursilis, «Mitteilungen der Vorderasiatisch –Aegyptischen Gesellshaft…, 1933, N° 38; Friedrich I., Staatsvertrage Hatti–Reiches, II, նույն տեղում, 1930, 34; Forrer E., HajasaAzzi, «Caucasica», 1931, 9. Վ. Խաչատրյան
ՀԱՅԱՍԵՐ–Ա&ԴԱՍԵՐ», հայրենասիրական խմբակցություն Երևանում, 1880-ական թվականների սկզբին: Տես Դատական գործ 1883:
ՀԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, արմենոցիդ, պատմության մեջ ցեղասպանության (գենոցիդի) դրսևորումներից: Գործադրել են տարբեր ժամանակներում օսմանյան Թուրքիայի կառավարող շրջանները՝ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի զանազան վայրերում, խաղաղ հայ բնակչության նկատմամբ: «Հ.» տերմինն աոաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել 1967-ի հուլիսին, Փարիզում կայացած՝ ոճրի կանխարգելման միջազգային 2-րդ համագումարում, ուր քննվեց նաև հայկական Մեծ եղեռնը: Արաբ (լիբա– նանցի) իրավագետ Մետր Մուսա Պրենսը համագումարին ներկայացրած զեկուցագրում հայերի կոտորածը կոչեց Հ. («ար մենոցիդ») և այն որակեց որպես «Ցեղասպանությունների հայր»: Տես նաև Ցեղասպանություն:
ՀԱՅԱՍՏԱՆ, Հա յք, Հայոց աշխարհ, Հայոց բնաշխարհ, Ա ր մ և ն ի ա, երկիր, որտեղ հայ ժողովուրդը ձևավորվել ու անցել է պատմական զարգացման բոլոր փուլերը: Տարածքով համընկնում է Հայկական ւեռնաշխարհին: Հայ ժողովրդի կազմավորումն սկսվել է այդ լեռնաշխարհի արմ. և հվ–արմ. մասերում՝ Հայասա և ԱրմեՇուպրիա երկրներում: Մ. թ. ա. IX դ. Հայկական լեռնաշխարհում ստեղծվեց Ուրարտու պետությունը: Մ. թ. ա. VI դ. 1-ին կեսից Հ–ում թագավորում են Երվանդունիները: Օտարները Հ, անվանում էին Արւէենիա, որն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 521-ին, Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ի Բագհաստանայի (Բեհիստուն) եռալեզու արձանագրության մեջ, ուր Ուրարտու անվան փոխարեն հին պարսկ. բնագրում հիշատակվում է Արմենիա: Նույն ժամանակ հույն մատենագիր Հեկատեոս Միլետացու (մ. թ. ա. մոտ 540– մոտ 489)՝ աշխարհի հնագույն քարտեզի վրա նշված է «Արմենիա» երկիրը: Մ. թ. ա. 189-ից Հ–ի մեծ մասում հաստատվեց Արտաշե պանն երի թագավորությունը՝ Մեծ Հայք անունով: Միաժամանակ ստեղծվեցին Փոքր Հայքի, Ծոփքի և Կուէմագենեի հայկ. հելլենիստական թագավորությունները: Ձևավորված հայ ժողովուրդն իր մեջ էր ձուլել Հայկական լեռնաշխարհի ցեղերին և խոսում էր մեկ միասնական լեզվով՝ հայերենով: Ուստի վերոհիշյալ հայկ. պետ. կազմավորումները (բացի Փոքր Հայքից) հետզհետե միաձուլվեցին մեկ միասնական պետության մեջ: Այդ պրոցեսն ավարտվեց * Տիգրան Բ Մեծի (մ. թ. ա. 95–55) օրոք, երբ Մեծ Հայքի տարածքն ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Հոոմ. աշխարհակալության ոլորտում գտնվող Հ–ի տարածքը Տիգրան Բ Մեծի հաջորդների Ժամանակ ևս համընկնում էր Հայկական լեռնաշխարհին, տարածվելով Եփրատի ափին գտնվող Դասկուսա վայրից մինչև Կասպից ծով և Իբերիայից (Վիրք) մինչև Մասիուս լեռները՝ Հյուսիսային Միջագետքում: Պահպանվել է Հ–ի հնագույն քարտեզը [Կլավդիոս Պտղոմեոսի (83–161) կազմած «Ասիայի երրորդ քարտեզում»]: Գտնվելով երկու՝ միմյանց հակադիր աշխարհակալությունների՝ Հռոմի և Իրանի միջև, Հ. դառնում է բուֆերային երկիր: Հայկ. պետության տարածքը աննշան փո–