Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Ֆ. Մյասնիկյանը: Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՌԿԵՄ) VI համագումարի (1924-ի հուլիս) որոշմամբ ՀԿԵՄ–ը նույնպես ընդունում է լենինյան անունը և կոչվում ՀԼԿԵՄ: ՀԿԿ–ի ղեկավարությամբ ՀԼԿԵՄ–ը ներգրավվում է հանրապետության ժողտնտ. վերականգնման, ինդուստրացման և գյուղատնտ. կոլեկտիվացման աշխատանքներում: Այդ շրջանում կոմերիտմիությունը մեծ ավանդ է մուծում որբ ու գաղթական երեխաների ուսման և աշխատանքի կազմակերպման, անգրագիտության վերացման, աղջիկներին հասարակական աշխատանքի մեջ ներգրավելու և այլ միջոցառումների իրականացման գործում: Հանրապետության էլեկտրիֆիկացման գործում շեֆական պարտականությունների կատարման և մասնավորապես Զորագետի ՀԷԿ–ի կառուցմանը ակտիվ մասնակցելու համար ՀԼԿԵՄ–ը 1932-ի նոյեմբ. 14-ին պարգևատրվում է ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1930-ական թթ. սկզբներին Հայաստանի կոմերիտականները գյուղի սոցիալիստական վերակառուցման առաջամարտիկներից էին: 1932-ին Հայաստանում ստեղծված 677 կոլտնտեսություններում ընդգրկված էր հանրապետության գյուղական երիտասարդության 70%–ը: 1933-ին 250 կոմերիտականներ կոլտնտեսությունների վարչությունների նախագահներ էին: Առաջին հնգամյակների տարիներին կոմերիտականները Կիրովականի քիմ. և Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատների, Քանաքեռի ՀԷԿ–ի կառուցման, Ալավերդու և Ղափանի լեռնահանքային ձեռնարկությունների վերակառուցման ու ընդարձակման առաջավորների շարքերում էին: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից ՀԼԿԵՄ–ը իր աշխատանքը վերակառուցեց ֆաշիզմին ջախջախիչ հարված հասցնելու կուսակցական պահանջներին համապատասխան: Պատերազմի տարիներին ՀԼԿԵՄ–ի շարքերից սովետական բանակ են մեկնել ավելի քան 70 հզ. կոմերիտականներ: Թշնամու դեմ մղված մարտերում ցուցաբերած հերոսության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրերով պարգևատրված 70 հզ. հայ մարտիկների կեսից ավելին կոմերիտմիության սաներ էին: Սովետական Միության հերոսի կոչման արժանացած 106 հայ քաջորդիներից 65-ը կոմերիտականներ էին: Թիկունքում կոմերիտականներից շատերը արտադրության մեջ Փոխարինեցին ռազմաճակատ մեկնած իրենց հայրերին ու ավագ եղբայրներին, ծավալեցին երկու, երեք, հինգ հարյուրակայինների շարժումը, աշխատեցին դաշտերում ու անասնապահական ֆերմաներում, ակտիվորեն մասնակցեցին պաշտպանության ֆոնդերի, <<Հայաստանի կոմերիտական>>տանկային շարասյան ստեղծմանը: Ետպատերազմյան տարիներին կոմերիտականները շարունակեցին դեռ պատերազմի ժամանակ սկսած իրենց օժանդակությունը պատերազմից տուժած սո վետական քաղաքների վերականգնմանը: Միաժամանակ նրանք խոշոր ավանդ ներդրեցին հանրապետության արդ. նոր օբյեկտների կառուցման ասպարեզում (Քաջարանի կոմբինատ, Քանաքեռի ալյումինի, Թումանյանի հրակայուն աղյուսի, Սպիտակի շաքարի, Կիրովականի ազոտի, Երևանի հիդրոտուրբինների, էլեկտրամեքենաշինական և այլ գործարաններ): ՀԼԿԵՄ–ը պաավով կատարեց իր շեֆական պարտականությունները Սեվան–Հրազդան կասկադի հիդրոկայանների կառուցման գործում: Ողջ երկրի կոմերիտմիության հետ միասին Հայաստանի կոմերիտականները մասնակցեցին 1954-ին սկսած ՄՍՀՄ արլ. շրջանների խամ ու խոպան հողերի յուրացմանը: Նրանք առանձնապես աչքի ընկան Ղազախստանի Պավլոդարի, Կոկչետավի, Մեմիպալատինսկի, Ակմոլինսկի և Զամբուլի մարզերի, ՌՍՖՍՀ Օրենբուրգի մարզի խոպան հողերի մշակման գործում: Կոմերիտմիության աշխատանքներին նոր թափ հաղորդեց ՍՄԿԿ XX համագումարը: Հայաստանի կոմերիտականները նպաստում էին արդյունաբերության մեջ տեխ. առաջադիմությանը, գյուղատնտեսության հետագա մեքենայացմանը, ստեղծում էին արտադրական նորանոր ձեռնարկություններ ոչ միայն Երևանում, Լենինականում, Կիրովականում, այլև Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Գորիսում, Ապարանում և հանրապետության մյուս շրջաններում: Նըրանք Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի, հայկ. ատոմակայանի, Աբփա–Մևան ջրատարի կառուցման հարվածայիններ էին: Գյուղում կոմերիտականները հանդես եկան «Հարուստ հեկ տար», «Հարուստ ֆերմա նախաձեռնություններով: Լավագույն աշխատանքի համար ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի կազմակերպությունը 1968-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրով Հաղպատի կոմերիտական բշշի մի Խումբ հիմնադիր անդամներ պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 60-ական թվականներին սկսվեցին և շարունակվում են ուսանողական շինջոկատների աշխատանքները: Հայաստանի ուսանողները մասնակցեցին Երևան–Սևան ավտոճանապարհի, Ուրալի, Տոլյասփի» Ցելինոգրադի և երկրի այլ վայրերում ծավալված շինարարական աշխատանքներին:

ՀԼԿԵՄ գործունեությանը նոր լիցք տվեցին ՍՄԿԿ XXV համագումարի որշումները: Աշխատավոր երիտասարդության շրջանում լայն արձագանք գտավ «60 հարվածային շաբաթ Մեծ հոկտեմբերի 60-ամյակին» կոմերիտական կոչը: ՄՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի արտահերթ նստաշրջանի բացման օրը (1977-ի հոկտեմբեր) հանրապետության 2100 երիտասարդական աշխատանքային կոլեկտիվներ կատարել էին 1977-ի պլանային առաջադրանքները: Կոմերիտական կազմակերպությունները բարելավեցին առաջավոր փորձի դպրոցների, «Կոմերիտական լուսարձակների» աշխատանքները: Կոմերիտականները, մասնավորապես ուսանողական շինարարական ջոկատները էլ ավելի ակտիվացրին իրենց մասնակցությունը հանրապետության (ատոմակայան, Երևանի մետրոպոլիտեն և այլն) և համամիութենական (Բայկալ–Ամուր մայրուղի, Տյումենի մարգի կառույցներ և այլն) հարվածային կառույցների աշխատանքներին: 1974–1977-ին հանրապետության շինջոկատներում աշխատել են ավելի քան 40 հզ. ուսանողներ, որոնք երկրի տարբեր ծայրերում կատարեցին 99 մլն ռ. շինմոնտաժային աշխատանքներ: Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում աշխատում են (1978-ի փետրվար) 6800 մեխանիզատոր, 6000 անասնապահ, 4000 երիտասարդ մասնագետներ: Արտադրության մեջ լայն ծավալ է ստացել երիտասարդության նորարարական շարժումը: ՀԼԿԵՄ–ը օգնում է սովորող և աշխատող երիտասարդության կայուն գիտելիքների ձեռքբերմանը, նրա համակողմանի կոմպլեքսային դաստիարակությանը: Կոմերիտական քաղլուսավորության ցանցում 1978–1979 ուս. տարում ընդգրկվել են մոտ 100 հզ. պատանիներ ու աղջիկներ:

ՀԼԿԵՄ–ը 1976-ից անցկացնում է «Կենսագործենք ՄՄԿԿ XXV համագումարի որոշումները լենինյան ստուգարքը, որին մասնակցում են ավելի քան 500 հզ. պատանիներ և աղջիկներ:

ՀԼԿԵՄ–ը ունի երիտասարդական և մանկապատանեկան մամուլ՝ «Ավան–գարդ», «Կոմսոմոլեց» (ռուս.) և «Պիոներ կանչ» թերթերը, «Գարուն», «Պիոներ» և «Ծիծեռնակ» ամսագրերը, որոնց միանվագ տպաքանակը կազմում է 635000 օրինակ (1978): Գործում է հեռուստատեսության և ռադիոկոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունը, «Հայհամերգ» միավորման երիտասարդական սեկտորը, մեծ աշխատանքներ են տարվում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ:

ՀԼԿԵՄ–ը Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի և «Սպուտնիկ» երիտասարդական տուրի