բիլի 27-ին դե ֆակտո ճանաչեց Հայաստա– նի Հանրապետությունը և մայիսի 27-ին կոնգրեսի քննարկմանը ներկայացրեց Հարբորդի միսիայի զեկուցագիրը: 1920-ի հունիսի 1-ին կոնգրեսի որոշմամբ սենա– տի արտաքին գործերի հանձնաժողովը, 11 ձայնով ընդդեմ 3-ի, մերժեց Տ. մ. վերց– նելու պրեզիդենտ Վիլսոնի առաջարկը: Հարբորդի զեկուցագիրը ներկայացնելուց (1919-ի հոկտեմբեր) հետո Անդրկովկա– սում և Մերձավոր Արևելքում տեղի ունե– ցած մեծ փոփոխությունները՝ կարմիր բանակի զորամասերի ընդհուպ մոտենալը Հայաստանի սահմաններին, իմպերիա– լիստական պետությունների հակասու– թյունների սրումը Մերձավոր Արևելքում, ԱՄՆ–ում ու Եվրոպայի երկրներում հա– կասովետական ինտերվենցիայի նկատ– մամբ առաջացած դժգոհությունները, միշ– կուսակցական հակասությունների սրումը կոնգրեսում, Վերսալյան պայմանագիրը հաստատելուց ԱՄՆ–ի հրաժարվելը և մի շարք այլ պատճառներ ստիպեցին ԱՄՆ կոնգրեսին հրաժարվելու Հ. մ–ից: Գրէք* Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Հայաստանը միջազգային դիվա– նագիտական և սովետական արտաքին քա– ղաքականության փաստաթղթերում (1828– 1923), խմբ. Ջ. Կիրակոսյանի, Ե., 1972: Hcto– phh flHimoMaTHH, t. 3, M., 1965.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՇՐՋԻԿ ԱՐ–
ՎԵՍՏԱՆՈՏ, Հայկական ՄՄՀկուլ– տուրայի մինիստր ու թյան նկարչական շրջիկ արվես– տ ա ն ո ց–ց ուցահանդես, հիմնա– դրվել է 1939-ին, Դ. Գյոէրջյանի նախա– ձեռնությամբ: Իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Սովետական Միությունում: Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպություն է: Մտեղծագործական արշավախմբեր է կազմակերպում ՀՍՍՀ տարածքում և նրա սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով նկարիչներին անմի– ջականորեն հաղորդակից դարձնել առ– օրյա կյանքին, տեղում նյութեր հավաքել՝ թեմատիկ նկարներ, բնանկարներ ստեղ– ծելու համար: Արշավախմբերին մասնակ– ցում են նաև ՍՍՀՄ, Լեհաստանի, Չեխո– Ալովակիայի, ԴԴՀ, Բուլղարիայի, սփյուռ– քի՝ տարեկան մոտ 100 նկարիչներ: 6ու– րաքանչյուր արվեստագետ շրջիկ արվես– տանոցի ցուցահանդեսային ֆոնդին է հանձնում մեկ աշխատանք, որոնց հիման վրա հանրապետության շրջաններում, գյուղերում, արդ. և գյուղատնտ. կենտրոն– ներում, դպրոցներում, պիոներական ճամ– բարներում, զինվորական զորամասերում կազմակերպվում են շրջիկ ցուցահանդես– ներ, իսկ ստեղծագործությունների մի մա– սը անվերադարձ նվիրաբերվում է ակումբ– ներին, գրադարաններին, դպրոցներին: Հ. Սանասարյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐՉԻ ՏՈՒՆ, ՀՍՍՀ նկա– րիչների միության կազմակերպություն: Հիմնադրվել է 1935-ին, Երևանում: Կազ– մակերպում է անհատական, խմբական, հանրապետական, միջհանրապետական, թեմատիկ և այլ բնույթի ցուցահանդես– ներ (համապատասխան կատալոգներով), մարքս–լենինյան Փիլիսոփայության, գե– ղագիտության հարցերին նվիրված դա– սախոսություններ, հանդիպումներ գիտու– թյան, գրականության գործիչների հետ, պրոպագանդում Հայաստանի սովետական արվեստագետների ստեղծագործություն– ները, նպաստում նրանց պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը: 1960-ին շահագործման է հանձնվել նկարչի տան նոր շենքը, ուր բացված առաջին պատկե– րահանդեսը նվիրված էր Սովետական Հա– յաստանի 40-ամյակին: Տեղի են ունեցել նաև Մեսրոպ Մաշտոցին, Սայաթ–Նովա– յին, Կոմի տասին, Հ. Թումանյանին նվիր– ված մրցույթային բնույթի թեմատիկ, շա– րունակվում են ավանդական դարձած ամենամյա՝ մեկական աշխատանքի, կին արվեստագետների մասնակցությամբ Մարտի 8-ի առթիվ և երիտասարդական պատկերահանդեսները: Առանձին ցու– ցահանդեսներ են նվիրվել սփյուռքահայ նկարիչներ և քանդակագործներ Ռ. ժե– րանյանի, Ն. Զարյանի, Դառզուի, Խ. Տեր– Հարությանի, Ա. Սարուխանի, Պ. Կիրա– կոսյանի և այլոց գործերին: Հրատարակ– վել են նաև ալբոմներ, բուկլետներ: Ե. Կուրդոյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ, հնագիտական, ազգագրա– կան, պատմական նյութերի և հավաքա– ծուների թանգարան: Հիմնադրվել է 1921-ի օգոստ. 20-ին: Սկզբում կոչվել է Պետական թանգարան, այնուհետև Հա– յաստանի պետական կուլտուր–պատմա– կան թանգարան: Առաջին վարիչը Վ. Ախիկյանն էր, իսկ երկու ամիս անց՝ Մարտիրոս Սարյանը: Հ. պ. պ. թ–ի հիմքը հանդիսացան Հայաստանի կառավարու– թյան գնած գեղարվեստական մի քանի տասնյակ կտավները: 1921–22-ին Թիֆ– լիսից Երևան փոխադրվեցին Կովկասի հայոց ազգագրական ընկերության հնա– գիտական ու ազգագրական հարուստ նյու– թերը և հայագիտական գրադարանը: Թան– գարանին տրամադրվեցին նաև էջմիած– նի վանքի, Մոսկվայի Լազարյան ճեմա– րանի թանգարանային հավաքածուները, Նոր Նախիջևանից Երևան տեղափոխվե– ցին Ե. Շահագիզի ջանքերով հավաքված թանգարանային արժեքները: 1922-ին թան– գարանը բաղկացած էր հնագիտական, պատմագրական, ազգագրական, գեղար– վեստական, տնայնագործական, հեղա– փոխության բաժիններից: Հիմնադրման առաջին տասնամյակում այստեղ կենտրո– նացան նաև Անիի հնադարանի փրկված գույքի մի մասը, Հնությունների պահ– պանության կոմիտեի հավաքած հնագի– տական նյութը, ինչպես և տարբեր հիմ– նարկություններում ու մասնավոր հավա– քածուներում պահվող պատմական արժեք– ները: Ազգագրական հավաքածուները հա– մալրվում էին Հայաստանի ն Անդրկովկա– սի հայաբնակ շրջաններից գիտարշավնե– րի միջոցով պարբերաբար հավաքված իրերով: 1928-ին Հ. պ. պ. թ–ի նյութերի հիման վրա կազմակերպվեց Հեղափոխության պետական թանգարանը: 1935-ին թանգա– րանի հիման վրա կազմակերպվեցին երեք ինքնուրույն թանգարաններ՝ Պետական պատմական, Կերպարվեստի (այժմ՝ Հա– յաստանի պետական պատկերասրահ), Դրական (այժմ՝ Ե. Չարենցի անվան գրա– կանության ու արվեստի թանգարան): 1940–64-ին թանգարանը ՀՍՍՀ ԳԱ կազ– մում էր: Այդ տարիներին աշխատանքներն ուղղված էին գլխավորապես գիտական հետազոտությունների ծավալմանը և թան– գարանային մասնագետների պատրաստ– մանը Սովետական Միության առաջատար թանգարաններում: Սկսած 1930-ական թթ. թանգարանի հնագիտական արշավախում– բը պարբերաբար պեղումներ էր կատա– րում Դվինում, Լճաշենում, Արթիկում և այլ վայրերում: Հրատարակվում են թանգա– րանի գիտական աշխատությունների ժո– ղովածուներ. հնագիտության, ազգագրու– թյան, պատմության զանազան հարցերի վերաբերյալ, ինչպես և գիտաշխատողների մենագրություններ ու հոդվածներ: Առա– ջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1925-ին: Այնուհետև, ֆոնդերի հարստաց– մանը զուգահեռ, կազմակերպվել են նոր ցուցահանդեսներ [<Սասունցի Դավիթ»-ի 1000-ամյակին (1939), Հայաստանում սո– վետական կարգերի հաստատմանը նվիր– ված հոբելյանական (1940, 1945, 1950, 1955), ինչպես և Հոկտեմբերյան հեղափո– խության 30- և 40-ամյակների առթիվ ցու– ցահանդեսները: Մի շարք ցուցահանդես– ներ են կազմակերպվել Հայրենական պա– տերազմի տարիներին (1941–45) ևն]: Ներկայումս թանգարանի մշտական ցու– ցահանդեսում ներկայացված է շուրջ հինգ հագար իսկական ցուցանմուշ: Վերջին տարիներին թանգարանում կազմակերպ– վել են ժամանակավոր ցուցահանդեսներ («Հայկական գորգեր», «Հայկական տա– րազ», «Սփյուռքահայերից ստացված նվերներ», «Երևանցու տունը XIX դ.» ևն): Հ. պ. պ. թ–ի շարժական ցուցահանդես– ները մշտապես ցուցադրվում են Հայկա– կան ՍՍՀ տարբեր վայրերում և նրա սահ– մաններից դուրս: Հ. պ. պ. թ. իր ցուցա– նմուշներով մասնակցել է Սովետական Ս իության զանազան քաղաքներում, նաև՝ արտասահմանյան մի շարք երկրներում (ԱՄՆ, Կուբա, Լեհաստան, ճապոնիա, Ֆրանսիա, Հունգարիա, Հոլանդիա ևն) կազմակերպված ցուցահանդեսներին: Թանգարանի մշտական ցուցադրությունը տարեկան այցելում է շուրջ 250 հզ. մարդ: 1964-ից թանգարանը գտնվում է ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության համակար– գում: Ներկայումս Հ. պ. պ. թ–ում պահվում է շուրջ 250 հզ. առարկա: Համալրման հիմ– նական աղբյուրներն են հնագիտական պեղումների և ազգագրական արշավա– խմբերի, գնման հանձնաժողովի և նվի– րատվությունների միջոցով ստացված նյութերը: Մինչև 1977-ը Հ. պ. պ. թ–ում կա– յին հին և միջնադարյան պատմության, նոր և նորագույն պատմության, հաշվառ– ման և պահպանման, գիտա–մասսայական բաժիններ և հնագիտության, Ս. Լիսիցյա– նի անվ. ազգագրության, դրամագիտու– թյան, ճարտարապետության կաբինետ– ներ: Այժմ գործում են նախնադարյան հա– մայնական կարգերի և ստրկատիրական հասարակարգի պատմության (հին քարի դարից մինչև VI դ.), ֆեոդալական հասա– րակարգի պատմության (VI–XVI դդ.)» Ս, Լիսիցյանի անվան ազգագրության, դրամագիտության, նոր պատմության (XVII–XIX դդ.), նորագույն պատմության