Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու Արարատի երկաթուղային կայարանները կառուցելու, Շիրակի ու էվջիլարի ջրանցքները անցկացնելու գործին, հանրապետության մշակութային կյանքի առաջընթացին: ՀՕԿ–ի և նրա սփյուռքահայ մասնաճյուղերի օգնությամբ 1922–1938-ին Հայկական ՍՍՀ ներգաղթեցին մոտ 60 հզ. հայեր: Արտասահմանյան մասնաճյուղերը զգալի գումարներ տրամադրեցին նոր ավաններ հիմնադրելու, ներգաղթողների համար բնակարաններ կառուցելու գործին: Սովետական Հայաստանի մասին սփյուռքահայությանը ճշմարիտ ինֆորմացիա և բուրժուա–ագգայնական կուսակցություններին հակահարված տալու գործում կարևոր դեր կատարեցին նաև ՀՕԿ–ի պարբերականներն ու այլ հրատարակությունները, մշակութային միությունները, գրադարանները, ակումբները, թատերական և ինքնագործ խմբերը: ՀՕԿ–ը լուծարքի ենթարկվեց ՀՍՍՀ ժողկոմսովետի 1937-ի դեկտ. 3-ի որոշմամբ, որը պայմանավորված էր նրանով, որ ՀՍՍՀ–ը ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում հաղթահարել էր նյութական–տնտեսական դժվարությունները և վերածվել զարգացած ինդուստրիալ հանրապետության և այլևս դրսի օգնության կարիքը չէր զգում: Գրկ. Վարդապետյան Ա., Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ, 1921–1937), Ե., 1960: Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967:

Ռ.Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ», երկօրյա մարզական թերթ (մինչև 1966-ը՝ եռօրյա): ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի գլխագիրը և սպորտի կոմիտեի, ՀԱՄխ–ի և ՀՍՍՀ

ԴՕՍԱԱՖ–ի Կենտրոնական կոմիտեի օրգան: Լույս է տեսնում 1956-ից, Երևանում: խմբագիրներ՝ Մ. Թութխալյան, Վ. Մարտիկյան, Ա. Նազարյան, Թ. Կճոզյան (1980-ից): Լուսաբանում է ՀՍՍՀ մարզական կյանքը, պրոպագանդում ֆիզկուլտուրան և սպորտը: Ուշադրության կենտրոնում է պահում կոմունիստական դաստիարակությանը, ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականությանը, աշխատավորության ակտիվ հանգստի կազմակերպմանը, սպորտի զարգացմանը նվիրված հարցերը: Նպաստում է երիտասարդությանը ինտերնացիոնալ և հայրենասիրական ոգով դաստիարակելուն: Անդրադառնում է ՍՍՀՄ և համաշխարհային սպորտի կարևոր իրադարձություններին: «Հ. ֆ> աջակցում է մարզական վարպետության բարձրացման գործին, օգնում հանրապետությունում մարզական տարբեր միջոցառումների նախապատրաստմանը և անցկացմանը, ՊԱՊ համալիրի նորմատիվների հանձնմանը: «Մարզական պեղումներ» խորագրով ներկայացնում է Հայաստանի մարզական կյանքի տարեգրությունը հնա գույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թերթի խմբագրությունը նախաձեռնում և կազմակերպում է տարբեր մարզաձևերից մրցաշարեր և գավաթի խաղարկումներ, աչքի ընկած հեղինակներին շնորհում «Մարզական գրիչ» մրցանակ: Ունի «Մասնագետի ամբիոն», «Երախտավորները», «Մարգիչ–մանկավարժներ», «Մարզական կառույցները հսկողության տակ» խորագրերով հոդվածաշարեր: Տպագրում է մարզական թեմաներով կարճ պատմվածքներ, ակնարկներ, վիկտորինաներ և ժամանցներ:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, քրիստոնեական հնագույն եկեղեցի: «Առաքելական» է կոչվում, քանի որ, ըստ ավանդական պատմության, հիմնադրվել է մ. թ. I դ., Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ: Քրիստոնեությունը մուտք է գործել Հայաստան մ. թ. I դ., Ասորիքից ու Կապադովկիայից և 293–301-ի ընթացքում տարածվել Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Տրդատ Գ թագավորի (274–330) ու Գրիգոր Ա Լուսավորչի ջանքերով: 301-ին քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի պետ. կրոն: 302-ին Գրիգոր Լուսավորիչը ուղևորվել է Կեսարիա (Կապադովկիայում), որի մետրոպոլիտը նրան ձեռնադրել է արքեպիսկոպոս: Այնուհետև Գրիգորը և նրա հաջորդները կրել են «կաթողիկոս Հայոց Մեծաց» տիտղոսը: Մինչև 368-ը Հայոց եկեղեցին ստորադրված էր Կեսարիայի մետրոպոլիտությանը: Պապ թագավորի հատուկ կարգադրությամբ Հայոց եկեղեցին «տիեզերական» եկեղեցու կազմում դարձել է ինքնուրույն, Կեսարիայից անկախ: 303-ին կառուցվել է Էջմիածնի Մայր աաճարը Վաղարշապատ մայրաքաղաքում: Այն դարձել է Հ. Ա. ե–ու գլուխ կանգնած կաթողիկոսի գահանիստը և համայն հայության կրոնական կենտրոնը: IV դ. Հայոց եկեղեցու դիրքերը ամրապնդվել են, աստիճանաբար նա դարձել է խոշոր հողատեր: Այդ ուղղությամբ կարևոր դեր է կատարել 356-ին Տարոն գավառի Աշտիշատ ավանում հրավիրված ժողովը (տես Աշտիշաաի ժողով 356), որի որոշմամբ Հայաստանում հիմնվել են վանքեր, կազմավորվել եկեղեցական հողատիրություն՝ սեՓական տնտեսություններով: Մեծ Հայքի թագավորության ամբողջ բնակչությունից վերցվել է եկեղեցական տասանորդ և պտղի: Ուժեղացել է եկեղեցական կալվածքներում գյուղացիության շահագործումը: Հայոց Արշակունիները (Տիրանը, ապա Արշակ Բ և հատկապես Պապ թագավորը) վարել են Հ. Ա. ե–ու հողատիրության սահմանափակման քաղաքականություն: Արշակունիների անկումից (428) հետո Հ. Ա. ե. պահպանել է արտոնությունները և ազդեցությունը, իր շուրջն է հավաքել նախարարների ջլատված կենտրոնախույս ուժերը և հանդես եկել իբրև Հայաստանի միասնությունը պահպանող գործոն: Երկրի օրենսդրական «Աշխարհաժողով»-ին Փոխարինել է «եկեղեցական ժողով»-ը (նախագահել է կաթողիկոսը): Պահպանելով իր ազդեցությունը՝ Հ. Ա. ե. դրական դեր է կատարել օտար տիրապետության (Սասանյան Իրան, Բյուզանդիա) պայմաններում հայերի ինքնուրույնությունը և մշակույթը պահպանելու գործում (հայոց գրերի գյուտին, գրականության զարգացմանը և V դ. ազատագրական պատերազմներին ունեցած մասնակցությամբ ևն): Միաժամանակ Հ. Ա. ե. ձգտել է դուրս գալ «տիեզերական» եկեղեցու ոլորտից, Բյուզանդիայի քաղ. ազդեցությունից և ազատվել նրա համաձուլարար քաղաքականությունից: Այս հարցում միասնական դիրքորոշում են ունեցել Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող արլ. ժողովուրդների եկեղեցիները: 451-ին Քաղկեդոնի ժողովում հայերը (նրանց հետ նաև վրացիները, աղվանները, ասորիները և այլք) առաջ են քաշել միաբնակության ուսմունքը (տես Միաբնակներ): Հայոց եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովի որոշումները: ճանաչելով միայն առաջին երեք «տիեզերական» ժողովները՝ Նիկիայի (325), Կոստանդնուպոլսի (381) և Եվւեսոսի (431), Հայոց եկեղեցին առանձնացել է իբրև ինքնուրույն եկեղեցական կազմակերպություն: Այն «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» է կոչվել Քաղկեդոնի ժողովից հետո: Հ. Ա. ե. հանդես է եկել իբրև հայ նախարարական պետականության և օրենսդրության գլուխ: Ֆեոդալական Հայաստանի օրենսդրությունը ներկայացվել է հիմնականում եկեղեցական գրավոր կանոններով (տես «Կանոնագիրք Հայոց»): խզելով իր կապերը «տիեզերական»եկեղեցուց, Հ. Ա. ե. կողմնորոշվել է դեպի Սասանյանները, որոնք, ի հակադրություն բյուգանդական ազդեցության, 502-ին պաշտոնապես ճանաչեւ են Հ. Ա. ե., որպես ինքնուրույն ազգային եկեղեցի: 506-ին Դվինի եկեղեցական ժողովում Հ. Ա. ե. վերջնականապես խզել է իր կապերը քաղկեդոնական եկեղեցուց և դարձել ինքնուրույն: Ի տարբերության կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, Հ. Ա. ե. ընդունում է Քրիստոսի մեկ (աստվածային) բնությունը, ուստի և կոչվում է միաբնակ (մոնոֆիզիտ) եկեղեցի: Հայ եկեղեցին հետևողական պայքար է մղել գյուղացիական–աղանդավորական շարժումների (Պավլիկյան, Թոնդրակյան ևն) դեմ, համակերպվել օտար տիրապետությանը, պահպանել իր կալվածները, արտոնությունները: XIII դարից կաթոլիկ եկեղեցին փորձել է իր ազդեցության տակ գցել Հայոց եկեղեցին (տես Ունիթորություն): Հ. Ա. ե. պահպանել է իր ինքնուրույնությունը և նպաստել ազգային մշակույթի զարգացմանը: Վանքերին կից բացվել են բազմաթիվ (նաև բարձրագույն) դպրոցներ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել գրականության և արվեստի արժեքավոր գործեր: Հայ ժողովրդի ռուս, կողմնորոշման ուժեղացման պայմաններում (հատկապես XVII դ. հետո) Հ. Ա. ե–ու գլուխ կանգնած հոգևորականները նպաստել են հայ–ռուսական բարեկամական հարաբերություն–