Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

HeMerpcoM 9K3HCTeHijHajiHSMe, M.# 1972; Co- BpeMeHHax 6yp»ya3Han ՓաւօշօՓաւ» M., 1978; Տես նաև էկզիսէոենցիաչիզit հոդվածի գրականությունը:

ՀԱՅԴԵԼԲԵՐԳ (Heidelberg),քաղաք Գեր– մանիայի Ֆեդերատիվ Հանրապետու– թյունում, Բադեն Վյուրաեմբերգ երկրում: 124,8 հզ. բն. (1978): Նավահանգիստ Նեքար գետի ափին: Զարգացած է մեքե– նաշինությունը, էլեկտրատեխնիկական, կաշվի, դեղագործական արդյունաբերու– թյունը, վիրաբուժական գործիքների ար– տադրությունը: Հ–ում է Հայդեէբերգի հա– մաչսարանը (1386-ից): Հ–ի մոտ 1907-ին հայտնաբերվել է Հայղեւբերգյան մարդ: Կան ճարտ. հուշարձաններ: Առաշին ան– գամ հիշատակվում է 1196-ին:

ՀԱՅԴԵԼԲԵՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, գերմա– նական հնագույն համալսարան Հայդել– բերգում (ԳՖՀ): Հիմնադրվել է 1386-ին՝ միշնադարյան ավանդական 4 ֆակուլ– տետներով (ազատ արվեստների, աստ– վածաբանական, բժշկ. և իրավաբանա– կան): XV դ. վերջին, XVI դ. սկզբին դար– ձել է հումանիզմի կենտրոններից մեկը: Երեսնամյա պատերազմի ժամանակ հա– մալսարանը սաստիկ տուժել է: Նրա վե– րածնունդը սկսվել է Բադենի հետ Հայ– դելբերգի միացումից հետո (1803): XIX դ. Հ. հ. դարձել է գերմ. առաջատար ուս. հաստատություններից: Այստեղ աշխատել են Գ. Հեգելը, Կ. Ֆիշերը, Ռ. Բունզենը, Գ. Կիրխհոֆը, Հ. Հելմհոլցը, Ֆ. Շլոսերը և ուրիշներ: 1976/77 ուս. տարում Հ. հ. ուներ 5 ֆակուլտետ՝ փիլ., աստվածաբա– նական, իրավաբանական, բժշկ., բնական գիտությունների: Սովորում էին ավելի քան 11 հզ. ուսանող, աշխատում՝ շուրջ 600 դասավանդող: Գրադարանը (հիմնվել է 1386-ին) ուներ ավելի քան 1 մլն գիրք:

ՀԱՅԴԵԼԲԵՐԴՅԱՆ ՄԱՐԴ, պեղածո մար– դու տեսակ: Ներկայացված է ստորին ծնոտով, որը 1907-ին գերմանացի հնա– գետ Օ. Շյոտենզակը էտրուսկյան ռնգեղ– ջյուրի, հնագույն Փղի, ձիու, առյուծի և պեղածո այլ կենդանիների ոսկորների հետ հայտնաբերել է Հայդելբերգ քաղա– քի (ԳՖՀ–ում) մոտ, էլսենց գետի հովտում, 24 Վ խորության վրա: վերագրվում է վաղ պլեյստոցենին (մ. թ–ից մոտ 400 հզ. տարի առաջ): Ծնոտն աչքի է ընկնում պարզունակ գծերով (զանգվածայնություն, կզակի լրիվ բացակայություն ևն) և ատամ– ների համարյա ժամանակակից կազմու– թյամբ: Գտնվել են նաև մեծ քանակու– թյամբ կայծքարի կտորներ, որոնք հա– վանաբար մշակված են և դիտվում են իբրև Հ. մ–ու գործիքներ: Ուսումնասիրող– ների մեծ մասի կարծիքով Հ. մ. կառուց– վածքով մոտ է պիթեկանթրոպոսին և սի– նանթրոպոսին: Գրկ. KapaoB H. H., OTKpHTHe opyflHfi Tpyfla reHfleji6eprcKoro «jeaoBeica, «IIpHpofla», 1958, JSfc 8.

ՀԱՅԴԵՆՀԱՅՆ (Heidenhain) Ռուդոլֆ Պե– տեր Հայնրիխ (1834–1897), գերմանացի ֆիզիոլոգ, հյուսվածաբան: Բրեսլաուի համալսարանի պրոֆեսոր (1859-ից): Ֆիզիոլոգիական և հյուսվածաբանական մեթոդների համատեղ կիրառմամբ Հ. բացահայտել է գլխուղեղի մեծ կիսագնդե– րում գտնվող որոշակի կետերի արգելա– կող ազդեցությունը կմախքային մկանների վրա: Հայտնաբերել է մկաններում ջերմա– գոյացման կախումը նրանց արյան շրջա– նառությունից, ծանրաբեռնվածությունից, գրգռման ինտենսիվությունից: Հ. ցույց է տվել, որ ստամոքսում պեպսինը և աղա– թթուն արտազատվում են տարբեր գեղ– ձային բջիջներից և առաջարկել է ստամոք– սի մեկուսացման մեթոդը, որը հետագա– յում կատարելագործել է Ի. Պավչովը:

ՀԱՅԴԵՐԱՆ,Հ ա յ տ և ր ա ն, գյուղ Արև– մտյան Հայաստանում, Իոսրբերդի վի– լայեթի Դերսիմ սանջակում: 1915-ին ուներ 135 տուն հայ բնակիչ: Հ. է կոչվել նույնա– նուն քրդական աշիրեթի անունից («հայ– դեր»՝ քրդերեն «վանքի հայ»): Այդ ցեղը հայտնի էր իր հայասիրությամբ և գործակ– ցում էր հայազգի Միրագյան տոհմի հետ: Գյուղի բնակիչները զինված էին և հարկ եղած դեպքում պաշտպանվում էին թուրք, հարձակումներից: Տեղահանվել և զոհ– վել են 1915-ին:

ՀԱՅԴՆ (Haydn) Ֆրանց Ցոզեֆ [հավա– նաբար՝ 31.3 (կնքվել է 1.4). 1732, գ. Ռո– րաու, Ստորին Ավստրիա –31.5.1809, Վիեննա], ավստրիացի կոմպոզիտոր, վիեննական դասական դպրոցի ներկայա– ցուցիչ: 1740–49-ին երգել է Վիեննայի Ս. Ստեփանոսի տաճարի երգչախմբում, սովորել տարբեր գործիքներ նվազել, զբաղվել է ինքնակրթությամբ: 1750-ական թթ. գրել է «Կաղ սատանա» գինգշպիլը (բեմ.՝ 1752, Վիեննա և Ավստրիայի այլ քաղաքներ), դիվերտիսմենտներ և սերե– նադներ, բարոն Ֆյուրնբերգի երաժշտա– կան խմբակի համար՝ լարային կվարտետ– ներ ևն: 1759–61-ին կոմս Մորցինի պա– լատական կապելմայստերն էր. այդ կա– պելլայի համար հորինել է իր առաջին սիմֆոնիաները: 1761–90-ին ծառայել է հունգար էստերհազի իշխանների մոտ. նրանց կապելլայի ու ընտանեկան թատ– րոնի համար գրել է սիմֆոնիաներ (այդ թվում՝ «Հրաժեշտի սիմֆոնիա»-ն, 1772) և իր օպերաների մեծ մասը: 1780– 1790-ական թթ. Հ–ի ստեղծագործության ծաղկման շրջանն է. գրվել են նրա հայտ– նի կվարտետները, 6 «Փարիզյան»(1785- 1786) և 12 «Լոնդոնյան» (1791–92, 1794– 1795) սիմֆոնիաները, օրատորիաները, մեսսաները ևն: 1791–92-ին և 1794– 1795-ին «Աբոնեմենտային համերգների» կազմակերպիչ 6ո. Պ. Զալոմոնի հրավե– րով այցելել է Լոնդոն: Անգլիայում ունե– ցած համերգային ելույթները, երկերի կատարումը նպաստել են նրա փառքի տարածմանը: 1791-ին Հ–ին շնորհվել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Ք. Վ. Գչյուկի և Վ. Ա. Մոցարաի կողքին, Հ. իր ստեղծագործու– թյամբ հաստատել է վիեննական դասա– կան դպրոցի բնորոշ առանձնահատկու– թյունները՝ հավատարմությունը լավատե– սական իդեալներին, ինտելեկտուալ և հուզական նախասկիզբների սինթեզը, բո– լոր բաղկացուցիչների դիալեկտիկական հարաբերակցությունը, որն ապահովում է բազմամաս գործիքային ձևերի (սիմֆո– նիա, կվարտետ, սոնատ) ծաղկումը: Հ–ի խորապես դեմոկրատական արվեստը կապված է ժող. ստեղծագործությանը: Նրա երկերը ներթափանցված են ավստ– Ֆ. 8ո. Հայդե րիական, սլավոնական, հունգարական ֆոլկլորի ռիթմաինտոնացիաներով: Եթե սիմֆոնիաներում Հ. զարգացրել և կա– ւոարելագործել է իր նախորդների հայտ– նագործությունները, ապա կվարտետի ժանրում ինքն է հայտնություններ կա– տարել: Որոշ երկերի փիլիսոփայական կենտրոնացվածությամբ Հ. նախապատ– րաստել է Լ, Րեթհովենի ստեղծագործու– թյունը: Հ–ի ժառանգության մեջ առանձին տեղ են գրավում «Աշխարհի ստեղծումը» (1798) և «Տարվա եղանակները» (1801) օրատորիաները, որոնցում կոմպոզիտորը զարգացրել է Գ. Ֆ. Հենդկի քնարական– էպիկական օրատորիաների ավանդույթ– ները: Գրել է 24 օպերա (գլխավորապես օպերա–բուֆֆ և օպերա–սերիա), 3 օրա– տորիա, 14 մեսսա և հոգևոր այլ երկեր, 104 սիմֆոնիա, նախերգանքներ, դիվեր– տիսմենտներ, քայլերգեր, պարեր նվա– գախմբի և տարբեր գործիքների հա– մար, կոնցերտներ կլավիրի և այլ գործիք– ների համար, 83 լարային կվարտետ, 41 դաշնամուրային տրիո, 21 լարային տրիո, 126 տրիո՝ բարիտոնի (լարային) ալտի, թավջութակի, նաև այլ անսամբլների հա– մար, 52 կլավիրային սոնատ, պիեսներ, երգեր, ժող. երգերի մշակումներ: Երկ. Gesammelte Briefe und Aufzeichnun- gen, hrsg. von D. Bartha, Kassel, 1965. 9 *^. K p e m ji e b K)., ԹօյցՓ Taft^H, M., 1972; AflbfflBaHrA., 0. raiiflH, b kh.: H36p. con., t. 2, M., 1965; P օ հ 1 C. F., Yo- seph Haydn, Bd 1–2, Lpz., 1875–82. ՀԱՅԴ–ՊԱՐԿ (Hyde Park), Լոնդոնի խո– շոր զբոսայգիներից (Վեստ–էնդում): Քաղ. միտինգների ու տոնակատարությունների ավանդական հավաքատեղի:

ՀԱՅԴՈՒԿ (հունգ. hajduk – հետևակ), թուրքական բռնապետության (XV– XIX դդ.) դեմ պայքարող մարտիկ (նաև ապստամբ–պարտիզան) Հունգարիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում (Սեր– բիա, Հորվաթիա, Մակեդոնիա ևն), Մոլ– դավիայում, Վալախիայում, Արևմտյան Հայաստանում (տես Ֆիդայի): Իր դասա– կարգային էությամբ Հ–ների պայքարը հակաֆեոդալական էր, նպատակը՝ ազգա– յին անկախությունն ու ազատությունը:

ՀԱՅԵԼԱՅԻՆ ՄԻՋՈՒԿՆԵՐ, իզոբար մի– ջուկների զույգեր, որոնք փոխարկվում են մեկը մյուսին, երբ պրոտոնները փոխա– րինվում են նեյտրոններով, նեյտրոննե– րը՝ պրոտոններով: Հայելային զույգ կա– րող են կազմել միայն թեթև միջուկները, որոնց պրոտոնների և նեյտրոնների թվա– յին տարբերությունը մեծ չէ: Երկու Հ. մ–ից մեկի պրոտոնների թիվը հավասար է մյուսի նեյտրոնների թվին, իսկ նեյտրոն– ների թիվը՝ պրոտոնների թվին: Հ. մ–ի