հոկւռ. 30-ին՝Կարսը, նոյեմբ. 7-ին՝ Ալեք– սանդրապոլը, նոյեմբ. 12-ին՝ Աղինը և երկու ուղղությամբ հարձակումը շարունա– կեցին դեպի Երևան: Կարսի մարզ և Սուր– մալուի գավառ ներխուժած թուրք, զոր– քերը բռնությամբ տեղահանում, բնաջըն– ջում էին հայ և ռուս խաղաղ բնակչությա– նը, ավերում նրանց բնակավայրերը: Հա– յաստանում ՌՍՖՍՀ լիազոր–ներկայացու– ցիչ Բ. Լեգրանը ՌՍՖՍՀ արտգործժող– կոմ Դ. Չիչերինին ուղարկած հեռագրում (1920-ի սեպտ. 29) սովետական կառավա– րությանն իրազեկ պահեց ստեղծված ծանր կացությանը: խոսելով Թուրքիայի այդ շրջանի քաղաքականության մասին՝ Վ. Ի. Լենինը նշել է. «Թուրքական հար– ձակումը մեր դեմ էր ուղղված… Թուրքիան ղեկավարում են կադետները, օկտյա– բրիստները, ազգայնականները, որոնք պատրաստ են մեզ Անտանտին ծախել» (Երկ., հ. 42, էշ 125): Հ–թ. պ. է՝լ ավելի քայքայեց Հայաստա– նի առանց այն էլ հետամնաց տնտեսու– թյունը և հայ ժողովրդին դրեց լիակատար բնաշնշման սպառնալիքի տակ: Հուսա– խաբված, դաշնակցական կառավարությու– նը նորից դիմեց Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կառավարությունների օգնու– թյանը, բայց՝ ապարդյուն: Դաշնակցա– կաններին հրաժարվեցին օգնել նաև վրաց ‘ մենշևիկները, և նրանք ստիպված 1920-ի նոյեմբ. 18-ին ընդունեցին թուրքերի առա– շարկած զինադադարի ծանր պայմաննե– րը, իսկ նոյեմբ. 25-ին Ալեքսանդրապո– լում սկսվեցին հաշտության բանակցու– թյուններ: Դաշնակցական կառավարու– թյան պատվիրակությունը, Ա. խատիսյա– նի գլխավորությամբ, 1920-ի դեկտ. 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրեց ստրկա– ցուցիչ հաշտության պայմանագիր (տես Աւեքասնդրաէկուի պայմանագիր 1920), որով Հայաստանի բուրժ. հանրապետու– թյունը փաստորեն կորցնում էր իր տնտ. ու քաղ. անկախությունը: Բայց պայմանագիր կնքելու համար դաշնակցական կառավարությունն այլևս իրավական հիմք չուներ, քանի որ նոյեմբ. 29-ին Քարվանսարայում ապստամբ աշ– խատավորները արդեն ստեղծել էին Սո– վետական Հայաստանի հեղկոմ, իսկ դեկտ. 2-ին դաշնակցական կառավարու– թյունը Երևանում հրաժարվել էր իշխա– նությունից: Հայաստանի հեղկոմը չճա– նաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և դեկտ. 10-ին Թուրքիային առաշարկեց սկսել նոր բանակցություններ: Թուրքերը մերժեցին և շարունակեցին օկուպացնել Հայաստանից զավթած տերիտորիան: 1921-ի փետր. 13-ին դաշնակցականները կազմակերպեցին հակահեղափոխական խռովություն (տես Փետրվարյան խոովու՝– թյուն 1921) և զավթեցին Հայաստանի մի մասն ու Երևանը: Հարևան Վրաստանում՝ մենշևիկյան և Հայաստանում՝ դաշնակ– ցական հակահեղափոխության ջախջա– խումից հետո հնարավորություն ստեղծվեց հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ: Մինչ այդ, 1921-ի մարտի 16-ին, Սովետական Ռուսաստանի և Թուր– քիայի միշև կնքվել էր պայմանագիր (տես Սովետա–թուրյչական պայմանագիր 1921, 1925), որին առընթեր քարտեզի վրա նշված էր Հայաստանի և Թուրքիայի սահ– մանը: Թուրքերին էր մնում Հայաստանի տերիտորիայի մի մասը (1914-ի սահման– ներում)– Կարսի մարզը և այլ շրշաններ: Սովետական Ռուսաստանի պահանջով թուրք, զորքերը 1921-ի ապրիլին հեռա– ցան Ալեքսանդրապոլի շրջանից, իսկ ապա և՝ Նախիջևանի մարզից: 1921-ի հոկտ. 13-ին, Կարսում, Թուրքիայի և սո– վետական երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքվեց ընդհանուր, միասնական հաշտության պայմանագիր (տես Կարսի պայմանագիր 1921): Ոչ լրիվ տվյալներով Հ–թ. պ–ի ժամանակ Հայաստանի կորուստները (միայն թուր– քերի գրաված շրջաններում) կազմեցին 198 հզ. մարդ: Թուրքերը թալանել և ոչնչացրել էին մոտ 20 մլն ռ. (ոսկով) գույք: Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ոեոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., 1960: Ս ա ր գ ը ս– յ ա ն Ե., Թուրքիան և նրա նվաճողական քա– ղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964: Սարգսյան ե., Սահակյան Ռ„ Հայ ժողովրդի նոր շրշանի պատմության նենգափո– խումը թուրք պատմագրության մեշ, Ե., 1964: Կարապետյան U.Iu., 1920 թվականի հայ–թուրքական պատերազմը ն Սովետական Ռուսաստանը, Ե., 1965: Հայ ժողովրդի պատ– մություն, հ. 7, Ե., 1967: 3taBpneB JX . G., K HOBe&neS hctophh:tCeBepo-BOCToq- Hhix BHJiafieTOB TypuHH, Td., 1947; T a- noflH T. A., Bopb6a 3acoBeicKyio BJiacn» b ApMeHHH, M., 1957; K a a h ա e b A. B, HHTepBemjiwi h rpaxcaaHCKax Boima b 3aicaB- Ka3i>e, Mk, 1960. Ա, Հարությունյան ՀԱՅԺ, քարայր, որ ըստ հնավանդ զրույ– ցի Վանա լճի հատակում է և որտեղ հան– գըրվանում են հայ բոլոր դյուցազունների ոգիները: Վերջիններս հսկում են Հ–ում գտնվող և բոլոր աղքատներին պատկա– նող ոսկե միակտոր ձույլին, որն իբր կշռում է չորս հարյուր հազար ձիաբեո:
ՀԱՅԻԹԻ, Ա ի թ ի (Haiti, Կարիբյան հնդկացիների լեզվով՝ լեռնային), կղզի Մեծ Անտիլյան կղզիախմբում, Վեստ Ին– դիայում: Տարածությունը մոտ 77 հզ. կմ2 է, բն. 10,14 մլն (1976): Ափերը կտրտված են՝ առավելապես ռիասսային տիպի: Կազմված է հրաբխային և նստվածքային ապարներից: Ռելիեֆը լեռնային է, մաս– նատված: Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ): Ծալքաբեկորա– վոր լեռնային համակարգերը (Կորդիլիե– րա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Սենտ– րալ, Մաթո, Սիեռադենեյբա, Սել ևն) հերթագայվում են տեկտոնական իջվածք– ներով, միայն հվ–արլ–ում տարածվում է ընդարձակ դաշտավայր: Հաճախակի են երկրաշարժերը: Կլիման արևադարձային պասսատային է: Հս–արլ–ում և հվ–ում տա– րածված են մշտականաչ, Կորդիլիերա– Սենտրալում՝ փշատերև, ներքին շրջան– ներում՝ տերևաթափ անտառները: Կան կաթնասուններ, կրծողներ, սողուններ, թռչուններ ևն: Հ. կղզու վրա են գտնվում Հայիթին և Դոմինիկյան Հանրապետու– թյունը: Կղզին հայտնագործել է Ք. Կո– լումբոսը 1492-ին և կոչել էսպանյոլ:
ՀԱՅԻԹԻ (Haiti), Հայի թիի Հանրա– պ և տ ու թ յ ու ն (Republique d’Haiti), պետություն Վեստ Ինդիայում: Զբաղեց– նում է Հայիթի կղզու արմ. մասը, ինչպես նաև Դոնավ, Տորտյու, Վաշ և այլ կղզի– ները: Ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսով և Կարիբյան ծովով: Կուբա– յից բաժանվում է Հողմակողմ նեղուցով: Սահմանակից է Դոմինիկյան Հանրապե– տությանը: Տարածությունը 27,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4,75 մլն (1977), մայրա– քաղաքը՝ Պորտ օ Պրենս: Վարչականորեն բաժանվում է 5 ոեպարտամենտի: Պետական կարգը: Հ. հանրապետու– թյուն է: Դործոդ սահմանադրությունն ըն– դունվել է 1964-ին: Պետության և կառա– վարության գլուխը՝ պրեզիդենտը, օգտ– վում է ցմահ վերընտրվելու իրավունքից: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ Ազգային ժողովը: Ձևականորեն ընտրա– կան իրավունքից օգտվում են 21 տարեկան դարձած քաղաքացիները: Պառլամենտը փաստորեն վարում է խորհրդակցական գործունեություն: Դատական համակարգը կազմում են՝ Դերագույն դատարանը, վճռաբեկ դատարանը, ստորադաս ատյան– ների դատարանները: Բնությունը: Հ. գտնվում էtՀայիթի կղզու առավել մասնատված մասում: Ռե– լիեֆը լեռնային է, բարձրությունը՝ մին– չև 2680 մ (Լա Սել լեռ): Առափնյա ժայռե– րը շրջապատված են նեղ դաշտավայրե– րով: Հյուսիսային, Մոնտան Նուար, Մա– թո, Հոթ, Սել լեռները միմյանցից բաժան– վում են սարավանդներով ու խոր իջվածք– ներով: Կան ալյումինի հանքավայրեր: Կլիման արևադարձային պասսատային է: Միջին ամսական ջերմաստիճանը 22– 28°C է: Տարեկան տեղումները հողմա– կողմ լանջերի մոտ 2000 մմ են, հողմատակ