կոցների ընդերքում գտնվող ինֆիլտրա–
ցիոն ծագման սուբարտեգյան բնույթի
բարձրորակ ջրերը, ինչպեււ և գետերի ար–
տաբերման կոների, ենթահունային ալ–
յուվիի և ապա լեռնազանգվածների դիզ–
յունկտիվ խախտումների հետ կապված
քաղցրահամ ջրերը:
Կլիման: Հ. լ–ին բնորոշ են կլիմայա–
կան հակադրությունները, այստեղ հեր–
թափոխվում են կլիմայի բոլոր տիպերը՝
մերձարևադարձայինից մինչև հավերժա–
կան ձյան և սառցի կլիման: Կլիմայի բազ–
մազանությունը պայմանավորված է նրա
աշխարհագրական դիրքով, մթնոլորտի
շրջանառության առանձնահատկություն–
ներով, ռելիեֆի բնույթով, Միջերկրական,
Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրա–
նական ու Փոքրասիական բարձրավան–
դակների մոտիկությամբ:
Տ. լ. գտնվում է մերձարևադարձային
զոնայում և արևոտ է: Արևափայլքի միջին
տարեկան տևողությունը 1600–2800 ժամ
է, անարև օրերի թիվը՝ 15–80 օր: Տ. լ–ի
կենտրոնական մասում, 900 մ բարձրու–
թյան սահմաններում, մակերևույթի վրա
արեգակնային ճառագայթման միջին ուժգ–
նությունը րոպեում՝ 1,35, իսկ 3200 է/-ի
վրա 1,57 կաւ/սմ2 է, առավելագույնը՝
1,70 կաւ/սմ2: ճառագայթային էներգիայի
հաշվեկշիռը մինչև 3800–4000 մ բարձրու–
թյունները դրական է, ավելի վեր՝ բացա–
սական: Տ. լ–ի կլիման հիմնականում
ձևավորվում է բարեխառն լայնություն–
ների օդային զանգվածների ազդեցության
տակ: Ձմռանը գերակշռում են մթնոլոր–
տային բարձր ճնշման գոտու հս–արլ.
լեզվակները և արմ. ցիկլոնները: Հունվա–
րի միջին ջերմաստիճանը 4°Շ–ից մինչև
– 15°C է, նվազագույնը՝ մինչև –46°C
(Կարս): Ամռանը Հ. լ–ի կլիման ձևավոր–
վում է Առաջավոր Ասիայի ջերմային դեպ–
րեսիայում, արևադարձային օդի պայման–
ներում: Օդի միջին ջերմաստիճանը հուլի–
սին 4°Օից 28°C է, առավելագույնը՝ մինչև
45°C: Տարվա ցուրտ կեսին լեռնաշխարհի
վրա ձևավորվող Կարսի անտիցիկլոնի
քամիներն ուղղվում են դեպի շրջակա ծո–
վերը, ամռանը՝ ընդհակառակը, ծովերից
դեպի ցամաք: Զմռանը գոգավորություն–
ների հատակում գերակշռում են թույլ
քամիներով անհողմ եղանակներ: Քամինե–
րի առավելագույն արագությունը դիտվում
է լեռնանցքներում և բարձրլեռնային գո–
տում (7–9 մ/վրկ): Ամռանը զարգանում
են լեռնահովտային քամիները և առավե–
լագույն ուժի (մինչև 15–20 մ/վրկ) հաս–
նում կեսօրից հետո: Տարեկան տեղում–
ները Պոնտական և Տավրոս լեռների հա–
մապատասխան լանջերին 1000–3000 մմ
են, միջլեռնային իջվածքների ցածրադիր
և նախալեռնային մասերում (Միջին
Արաքսյան գոգավորություն)՝ 200–300 մմ:
Կոշտ տեղումների տեսակարար կշիռը
ավելանում է ըստ բարձրության: Միջին
և բարձրլեռնային գոտիներում ձևավոր–
վում է հաստատուն ձյունածածկույթ: Ցած–
րադիր գոտում ձյունածածկույթ օրերի
թիվը 0–10 է, բարձրլեռնային գոտում՝
ավելի քան 150: Ձյան շերտի հաստությու–
նը համապատասխանաբար 5 սմ–ւց մինչև
2 մ և ավելի է: Ձյան կլիմայական սահմանն
ընկած է ավելի քան 4200 մ բարձրության
վրա, լեռնագրական սահմանը՝ 3200 մ և ավելի բարձր; Առավելագույն տեղումնե–
րը լեռնաշխարհի մեծ մասում դիտվում են
գարնան երկրորդ կեսին (մայիսին):
Հ. լ–ում խոնավ մերձարևադարձային կլի–
մա ձևավորվում* է Պոնտական ն Տավրոսի
լեռների ծովահայաց լանջերին, չոր մերձ–
արևադարձային՝ ներքին շրջանների գոգ–
հովիտների ցածրադիր և նախալեռնային
մասերում մինչև 1000–1200 մ բարձրու–
թյունները (Արաքսի, Կուրի, Եփրատի հո–
վիտներում, Ուրմիա և Վանա լճերի ավա–
զանների ցածրադիր մասերում), որտեղ
օղի միջին տարեկան ջերմաստիճանները
լինում են 12–14°C, հունվարինլւ՝ 16Շ–ից
մինչև–5°C, հուլիսինը՝ 24°-ից 27°C, նվա–
զագույնը՝ –35°C, առավելագույնը՝ 45°C:
Զմեռը բարձրլեռնային գոտում տևա–
կան է՝ հաստատուն և խոր ձյունածածկույ–
թով: Այդտեղ հաճախ են ձնաբքերն ու
մառախուղները: Պարզկա գիշերների
շնորհիվ գերիշխում են չոր սառնամա–
նիքային եղանակները: Ամառները կար–
ճատև են, զով եղանակների գերակշռու–
թյամբ, ամպամած և անձրևային օրե–
րի առավելագույն թվով: Միջին լեռնա–
յին գոտում կլիմայական եղանակները
համընկնում են տարվա եղանակների
հետ; Զմռանը չափավոր ցուրտ է, հունվա–
րի միջին ջերմաստիճանները տատան–
վում են –5°Շ–ից –9°Շ–ի սահմաններում,
նվազագույնը՝ –35°C: Անսառնամանիք
ժամանակի տևողությունը 150–200 օր է,
ձյունածածկույթը, նայած ռելիեֆի բնույ–
թին, լինում է 30–150 սմ: Մի քանի բարձր
լեռնագագաթներ (Արարատ, Սիֆան, Նեմ–
րութ, Արագած ևն) ունեն հավերժական
ձյան և սառույցի դաշտեր:
Ջրագրական ցանցը խիտ է,
ճյուղավորված: Տեղումներից ստացվող
ջրի մոտ 2/3-ը գոլորշիանում է, մնացածը
առաջացնում է մակերևութային և ստոր–
երկրյա հոսք: Ներքին հրաբխային բարձ–
րավանդակում գերակշռում է ստորեր–
կըրյա, իսկ ծալքավոր և ծալքաբեկորա–
վոր լեռնաշղթաների շրջանում՝ մակերե–
վութային հոսքը:
1-ից սկիզբ են առնում Եփրաւո, Տիգ–
րի ս, Կուր, Արաքս և ճորոխ գետերը: Գե–
տային ցանցի մեծ մասը սելավաբեր է,
շատ են ժամանակավոր ջրհոսքերը: Ըստ
սնուցման աղբյուրների Հ. լ–ի գետերը
բաժանվում են անձրևային, հալոցք ա–
յին, գրունտային և խառը սնուցման
տիպերի: Նրանց առանձնահատկու–
թյուններից են մակարդակի հանկարծակի
և զգալի տատանումները, հզոր արտա–
բերման կոները, մեծ արագությունը և
անկման ուժը: Մեծ արագությունների
պատճառով գետերը չեն սառցակալում,
սակայն հատակային սառցի և սղինի երե–
վույթներ լինում են: Լեռնային գետերը
նավարկության համար պիտանի չեն:
Տ. լ–ի գետերը աչքի են ընկնում գետա–
բերուկներով: Գետերի տարեկան միշին
հոսքը 70–75 կմ3 է:
Հ. լ–ում շատ են տեկտոնական, հրա–
բխային և սառցադաշտային ծագում ունե–
ցող մանր լճերը (Արճիշակ, Արին, Խաչ,
Նազիկ, ԱրՓի, Մադաթաւիա, Խանչալի,
խոզապին, Փարվանա, Տաբածղուրի, Գայ–
լատու, Ծովք, Չըլդրի, Սև ևն): Լեռնաշ–
խարհի խոշորագույն լճերն են Ուրմիան,
Վանը և Սևանը:
Հ. լ. հարուստ է ստորերկրյա ջրերով,
որոնք երբեմն մակերևույթ են դուրս գա–
լիս՝ առաջացնելով շամբուտներ (Միջին
Արաքսյան գոգավորություն):
Տոդերը: Տ. լ–ի տարածքում կարելի է
առանձնացնել հողնրի ծագումնային ավե–
լի քան 15 տիպ և մի քանի տասնյակ են–
թատիպ: Ցածրադիր և նախալեռնային
գոտում մինչև 1000–1100 մ բարձրություն–
ները, չոր ցամաքային կլիմայի պայման–
ներում առաջացել են գորշ կիսաանա–
պատային և ոռոգելի մարգագետնային
հողեր: Այստեղ շատ են քարքարոտ հողե–
րը (ղռերը): Լեռնաշխարհի որոշ մասե–
րում՝ մինչև 900 մ բարձրությունները, որ–
տեղ ստորերկրյա ջրերը մոտ են մակերե–
վույթին, ձևավորվում են աղուտաալկալի
հողեր: Կան նաև սոդային աղուտներ:
Ցածրադիր և նախալեռնային գոտու հո–
ղերը թույլ են հումուսացված (1–2%):
Հազարամյակների ընթացքում երկրա–
գործական մշակման հետևանքով այստեղ
ձևավորվել է կուլտուր–ոռոգովի բարձր
բերքատու հողերի տիպ:
Ավելի մեծ բարձրություններում (մինչև
1700, տեղ–տեղ՝ 1900 մ) ալիքավոր սա–
րավանդներում և միջլեռնային գոգհովիտ–
ներում չա՜փավոր տաք կլիմայի պայման–
ներում հանդիպում են շագանակագույն
հողեր, 2–5% հումուսի պարունակու–
թյամբ: #
Հ. լ–ում 1300–2500 մ բարձրություն–
ների վրա ամենատարածված հողային
տիպը սևահողեյւն են՝ 5–9% հումուսի
պարունակությամբ:
Հ. լ–ի անտառային հողերը բաժանվում
են՝ ա. դարչնագույն անտառային (ձևա–
վորվում են մինչև 1500 մ բարձրություն–
ները, չաֆավոր տաք, անկայուն խոնավ
կլիմայի պայմաններու՞մ, պարունակում են
5–8% հումուս) և p. անտառային գորշ
(ձևավորվում են 1500–2000 մ բարձրու–
թյունները, չաֆավոր տաք, խոնավ կլի–
մայի պայմաններում, 3–8% հումուսի
պարունակությամբ) հողերի:
Հ. լ–ում 1800–2400 մ տարածված են
մար գագետնա–տափսատանային հողեր,
8–13% հումուսի պարունակությամբ և
համապատասխան բուսածածկույթով:
2000–2400 ւ/-ից վեր՝ ցուրտ լեռնային
կլիմայի, տևական ձյան շերտի և դաժան
ձմեռվա պայմաններում ձևավորվում են
լեռնա–մար գա գետնային հողեր, ճ մա գո–
յացման պրոցեսներով: Այս հողերի ծա–
գումնային հորիզոնները թույլ են ար–
տահայտված, հումուսի պարունակությու–
նը բարձր է (11– 20%): Այստեղ տարած–
ված են ճմատորֆային, ճմային և թույլ
զարգացած ճմակալված հողերի ենթատի–
պեր: Հ. լ–ի բարձրադիր գոտում, 4000 t/–ից
բարձր հավերժական ձյան և սառույցի
շրջանում, ֆիզիկական հողմահարման
պայմաններում առաջանում են պրիմի–
տիվ հողեր՝ ժայռաբեկորներով, քարա–
ցրոններով են:
Բուսականությունը բազմա–
զան է: Հ. լ–ում հաշվվում են ավելի քան
200 տեսակ էնդեմիկներ (արարատյան և
Ուրարտուի ցորենները, Վավիլովի տարե–
կանը, հայկական արոսենին, Թախտաջ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/181
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
