Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներ: Հայկական ՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի 1969-ի որոշմամբ Հ. հ. մ. ի. փակ– վեց, և նրա հիման վրա ստեղծվեց Կիրո– վականի մանկավարժական ինաոիաոաը՝ հեռակա և ստացիոնար բաժիններով: Նորաբաց ինստ–ի մեջ մտան հեռակա մանկավարժական ինստ–ի հայոց լեզվի և գրականության, պատմության, քիմիայի և կենսաբանության, ֆիզիկա–մաթեմատի– կական, դպրոցական ֆակուլտետները: Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը միացավ Երևանի ռուսաց և օտար լեզու– ների մանկավարժական ինստ–ին, իսկ գրադարանային, նախադպրոցական ֆա– կուլտետները և դպրոցական ֆակուլտե– տի ռուս, բաժինը՝ հայկ. մանկավարժա– կան ինստ–ին: Հ. հ. մ. ի. իր գոյության մոտ 40 տարիների ընթացքում խոշոր դեր է խաղացել առանց արտադրությունից կտրվելու բարձրագույն կրթությամբ ման– կավարժական կադրեր պատրաստելու գործում: Տարբեր տարիներ աշխատել են Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Ա. Ղա– րիբյանը, Ս. Երեմյանը, Ա. Շավարշյանը, Մ. Սանթրոսյանը, է. Աղայանը, Ծ. Աղա– յանը, Վ. Ռշտունին, Գ. Գալոյանը, Ա. Քա– լանթարը, Ս. Ներսիսյանը և ուրիշներ: Շ. Հարությունյան

ՀԱՏԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես «Պերիոդիկ* հիվանդություն:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՎԱՆ– ԴԱԿ, մորֆոլոգիական միավոր Հայկա– կան լեռնաշխարհի կենտրոնական մա– սում: Տարածությունը մոտ 100000 կւէ2 է: Եզրավորված է հս–ում Արևելա–Պոնտա– կան, Աշարա–Իմերեթյան, արլ–ում՝ Փոքր Կովկասի լեռնախմբի, հվ–ում՝ Հայկական Տավրոսի, արմ–ում՝ Անտիտավրոսի ծալ– քավոր և ծալքաբեկորավոր լեռնաշղթա– ներով: Հ. հ. բ. լավային–զանգվածային լեռնաշղթաների, սարահարթերի, սարա– վանդների և գոգհովիտների բարդ հա– մալիր է: 500–800 մ միշին հզորության հրաբխածածկի (լավաներ, պիրոկլաստիկ ապարներ) հիմքում տեղադրված են հնա– հովիտներով զգալիորեն մասնատված ն տեղատարված մեզոզոյի և երրորդականի հասակի ծալքաբեկորավոր լեռնազանգ– վածներ, որոնց բարձրադիր մասերը դուրս գալով հրաբխածածկի տակից, առաշ են բերում Ներքին Տավրոսի արմ–արլ. վւըն– շաձև տարածվող լեռնաշղթաները: Վեր– ջիններս Հ. հ. բ. բաժանում են Հյուսի– սային, Կենտրոնական և Հարավային մասերի. Հս. մասը տարածվում է Աշարա– Իմերեթյան և Բազում–Կարմիր Փորակ (Ալլահյուեկբեր), Սիվրիդաղ լեռնային աղեղների միշև, Կենտրոնականը (ամե– նախոշորը Հ. հ, բ. համալիրում) եզրավոր– վում է հս–ից Բազում–Սիվրիդաղի, հվ–ից Այծպտկունք, Հայկական պար լեռնա– շղթաներով, Հվ–ը տարածվում է Հայկա– կան պար և Հայկական Տավրոս լեռնա– շղթաների միշև: Երկրաբանական և գեո– մորֆոլոգիական կառուցվածքների ընդ– հանրությամբ հանդերձ Հ. հ. բ–ի մասերն ունեն նաև որոշակի ինքնատիպություն: Ընդհանուր են 3500–4000 մ բացարձակ բարձրության հասնող, տարասեռ տեկ– տոնական հիմքի վրա տեղադրված զանգ– վածները՝ Հյուսիսայինում՝ Արսիանի, Ցա– վա խքի, Աբուլ–Սամսարի, Չըլդրի, Ղու– կասյանի, Կենտրոնականում՝ Դևեբոյնու, Մեծրաց (Չախրբաբայի), Արագածի, Դե– ղամա, Վարդենիսի, Սյունիքի, Հարավա– յինում՝ Շերաֆեդդինի, Բյուրակնի (Բին– գյոլ), Ծաղկանց: Հրաբխային սարավանդ– ներից նշանավոր են Հյուսիսայինում՝ Ախալքալաքի, Ծալկայի, Դոմարեթի, Թեթ– րիծղարոյի և Լոռու, Կենտրոնականում՝ Բասենի, Կարսի, Կարմրաշենի, Հոկտեմ– բերյանի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայ– քի, Եռաթմբերի, Եռաբլրի, Դորիսի, Հա– րավայինում՝ Դութաղի, Բուլանըխի, Սի– նակի: Սարավանդների և լեռնաշղթաների միշե տեղադրված են գրաբենային ծագ– ման աստիճանաձև միջլեռնային գոգա– վորություններ՝ լցված լճագետային հզոր նստվածքներով: խոշոր գետերն են Կուրը, Արաքսը, Արևելյան Եվւրատը: Նշանավոր են Արդահանի, էրզրումի, Հասանկալայի, Արարատյան, Շարուրի, Ալաշկերտի, ՒՎւուսի, Մանազկերտի, Բադնոցի, Մշո, ճապաղջրի, Բալուի, խարբերդի դաշտերը, Մասիս, Սիփան, Ալաշա, Արայի լեռ, Շա– րայի (Կողգաթ), Ծղուկ բազմածին հրա– բուխները: Շատ են էքստրուզիվ և խարա– մային կոները: Հ. հ. բ–ին բնորոշ են երի– տասարդ, դեռևս ծխացող սուլֆատար–ֆու– մարոլային վիճակում գտնվող հրաբուխ– ները (Նեմրութ, Թոնդրակ): Հ. հ. բ–ի 3500 t/–ից բարձր լեռները անթրոպոգե– նում ենթարկվել են զգալի սառցապատում– ների: Օգտակար հանածոները քիչ են ուսումնասիրված: Կլիման չոր մերձարևա– դարձային է, ցուրտ ձմեռով, չոր ու շոգ ամառով: Լեռնային ռելիեֆի շնորհիվ լավ է արտահայտված ուղղաձիգ գոտիակա– նությունը: Տարեկան տեղումների քա– նակը լեռներում և բարձրադիր սարա– հարթերում 500–900 մմ է, միջլեռնային գոգավորություններում և Կարսի սարա– հարթում՝ մինչև 500 մմ: Մեծ տարածում ունեն մոխրագույն գորշ, լեռնային գորշ հողերը, լեռնային սևահողերը և լեռնա– մարգագետնային հողերը: Բուսականու– թյունը հիմնականում տափաստանային է՝ տարախոտահացազգիներ (փետրա– խոտ, շյուղախոտ, սիզախոտ ևն), որոնց միանում է օշինդրը: Անտառները սակավ են: Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնային ոչխարը, քարայծը, եղջերուն, գայլը, աղվեսը ևն: Լ. Զոհրաբյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ԵՎ ԺՈ–

ՂՈՎՐԴԱԴԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱ–

ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» արտադրական մ ի ա վ n ր ու մ, ՀՍՍՀ տեղական ար– դյունաբերության մինիստրության ձեռ– նարկությունների համախումբ: Կազմա– կերպվել է ք975-ին՝ Երևանի հուշանվեր– ների փորձնական գործարանի (գլխա– մասային) և ժողովրդագեղարվեստական արդյունագործությունների կոմբինատի միավորման բազայի վրա: 1975-ից ներառ– նում է նաև Երևանի գեղարվեստաարտա– դրական ու էջմիածնի գեղարվեստական փորձարարական կոմբինատները (մաս– նաճյուղեր): Թողարկում է մելքիորե հու– շանվերներ, գեղարվեստական արդյունա– գործության իրեր, ազգային երաժշտա– կան գործիքներ, բյուրեղապակե և բրոն– զաձույլ առարկաներ, արծաթե զարդեր: Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ՍՍՀՄ–ում և արտասահմանում: Հայկական մանկավարժական ինսաիաուտի գւխավոր շենքը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻ– ՏՈՒՏ K Աբովյանի անվան, բարձրագույն ուսումնական հաստատու– թյուն: Հիմնվել է ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի 1922-ի որոշմամբ, Երևանի համալսարանի ման– կավարժական ֆակուլտետի հիման վրա, եռամյա դասընթացով: Նպատակն էր դըպ– րոցական, նախադպրոցական և արտա– դպրոցական ցանցի համար պատրաստել որակյալ մասնագետներ: Պարապմունք– ներն սկսվել են նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում (այժմ՝ Ամիրյան փողոցի վրա): Առաջին ուս. տարում ունե^ ցել է միայն մանկավարժական ֆակուլ– տետ (58 ուսանող, 17 դասախոս): 1924-ին միացել է համալսարանին՝ դառնալով հա– սարակագիտական՝* ֆակուլտետի բաժին, 1925–26-ին՝ մանկավարժական ֆակուլ– տետ, որը 1930-ին վերածվել է մանկավար– ժական ինստ–ի: 1931-ին վերակառուցվել և անվանվել է Ինդուստրիալ–ագրարային մանկավարժական ինստ., 1932–ՅՅ–ին՝ նորից մանկավարժական ինստ., իսկ 1933-ին, միանալով համալսարանին, դար– ձել է նրա մանկավարժական ֆակուլտետը: 1934-ին վերստին վերածվել է ինքնուրույն մանկավարժական ինստ–ի՝ քառամյա ուսուցմամբ: 1936–37-ին բացվել է ադրբ. բաժին (գործել է մինչև 1941-ը), 1934– 1935-ին՝ հեռակա բաժին (գործել է մինչև 1943-ը), 1938–39-ին՝ երեկոյան բաժին, 1941-ին՝ քիմիա–բնագիտական, 1944-ին՝ ֆիզկուլտուրայի ֆակուլտետ (1945-ից՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստի– տուտ), վերաբացվել են բնագիտական ֆակուլտետը (1945) և ադրբ. բաժինը (1944): 1948–55-ին ունեցել է հոգեբանու– թյան–տրամաբանության ֆակուլտետ: 1948-ին խ. Աբովյանի մահվան 100-ամյա– կի առթիվ կոչվել է նրա անունով: 1941-ին Երևանի ռուս, երկամյա ինսա–ի հայոց լեզվի ու գրականության և ադրբեջաներեն լեզվի ու գրականության բաժինները միաց– վել են հայկ. մանկավարժական ինստ–ին: 1935–41-ին և 1960–66-ին Լենինականի մանկավարժական ինսաիաուաը հայկա– կան մանկավարժական ինստ–ի մասնա– ճյուղն էր: 1965-ին ստեղծվել են գեղ. դաստիարակության, 1969-ին՝ կուլտու– րայի ֆակուլտետները: 1967-ին Գորիսում բացվել է ինստ–ի մասնաճյուղը: 1978-ին ուներ 10 ֆակուլտետ (պատմա– աշխարհա գրական, բանասիրական, մա–