Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նությամբ: Բարձրադիր շրջաններում հուն– վարյան միջին ջերմաստիճանը անցնում է – 18°Շ–ից, տարեկան տեղումները՝ 800 ilti: Գերակշռում են լեռնային գորշ անտառային հողերը: Տեղ–տեղ հանդի– պում են կաղնու ն գիհու նոսր անտառներ: Կենդանիներից կան գայլ, աղվես, վայրի ոչխար, նապաստակ, ճագարամուկ, սո– ղուններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները: Հ. պ–ով են անցնում Կարս– Կարաքյոսե և էրզրում–Կարաքյոսե խճու– ղիները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱ», երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925–26-ին, Կահիրեում: Արտո– նատեր–հրատարակիչ՝ Ա. Սարուխան, խմբագիրներ՝ Վ. Չագարյան, Ե. Օտյան: Արտացոլել է սփյուռքի (մասնավորապես Եգիպտոսի և Թուրքիայի) հայ հասարակա– կան կյանքը: Կարևոր տեղ է հատկացրել ազգամիջյան և միջկուսակցական հարա– բերություններին, ծաղրել դաշնակցության ազգավնաս գործունեությունը: Դատա– պարտել է օտարամոլությունը, հայ որ– բերի նկատմամբ անտարբեր վերաբեր– մունքը ևն: Կոչ է արել օգնություն կազմա– կերպել Սովետական Հայաստանին, ներ– կայացրել է նրա տնտ. և մշակութային առաջընթացը: Տպագրել է Ա. Սարուխանի ծաղրանկարները, և Օտյանի ֆելիետոն– ները: 5. Վարդանյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻ–

ՏԱՐԱՆ, ՀԱՀ, հանրագիտական հրա– տարակություն, հայերեն առաջին համ– ընդհանուր հանրագիտարանը: Լույս է տեսնում Երևանում, 1974-ից: Հրատարա– կում է Հայկական սովետական հանրա– գիտարանի և տեղեկատու ու հանրագի– տական գրականության գլխավոր խմբա– գրությունը: Առաջին հատորը լույս է տե– սել 1974-ին, երկրորդը՝ 1976-ին, երրոր– դը՝ 1977-ին, չորրորդը՝ 1978-ին, հինգե– րորդը՝ 1979-ին: Յուրաքանչյուր հատորի տպաքանակը 100 հզ. է: Առաջին հատորի գլխավոր խմբագիրն էր Վ. Համբարձում– յանը (այնուհետև՝ խմբագրական կոլե– գիայի նախագահ), 2–4 հատորներինը՝ Ա. Սիմոնյանը: Հինգերորդ հատորից գըլ– խավոր խմբագիրն է Մ. Արզումանյանը: ՀՍՀ հրատարակությունը նոր, առա– վել բովանդակալից փուլ է հայերեն հան– րագիտական գրականության պատմու– թյան մեջ: Հայերեն հանրագիտարան ստեղծելու առաջին փորձը ձեռնարկվել է XVIII դ. կեսին (Արսեն Դպիր Կոստանդ– նուպոլսեցի): Հետագայում ևս հայ մշա– կույթի առանձին գործիչներ (Հ. Թուման– յան, Ա. Արասխանյան, Հ. Առաքելյան ևն) առաջ են քաշել ազգային հանրագիտա– րան ստեղծելու հարցը ու կատարել որոշ քայլեր, սակայն գիտության ու մշակույ– թի զարգացման նկատմամբ պետ. հոգա– տարության բացակայության, ազգային մտավորական ուժերի ցրվածության պայ– մաններում անհնար էր մինչսովետական հանրագիտարանի ստեղծումը: Սովետական Հայաստանում ազգային հանրագիտարան ստեղծելու հարցը բարձ– րացվել է դեռևս 1920-ական թթ., հանրա– պետությունում գիտության ու մշակույթի առաջին օջախները հիմնադրվելու հետ միասին: Այն օրակարգի մեջ է մնացել մինչև 1932-ը, երբ ՀԿԿ Կենտկոմի որոշ– մամբ կազմավորվել է «Հայկական խոր– հըրդային հանրագիտարանի» («ՀխՀ») խմբագրություն (գլխավոր խմբագիր՝ Դ. Տեր–Սիմոնյան): Որպես հեղինակներ և խմբագիրներ նրա նախապատրաստմանը մասնակցել են Մ. Աբեղյանը, Հ. Մանանդ– յանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Շահ– նազարյանը, Ս. Ներսիսյանը և հայ մշա– կույթի այլ ականավոր ներկայացուցիչ– ներ: Հայրենական մեծ պատերազմից հետո ՀՍՍՀ տնտ., մշակույթի և գիտության զարգացման շնորհիվ հնարավոր դարձավ կրկին օրակարգի հարց դարձնել հայերեն հանրագիտարանի հրատարակությունը: ՀՍՍՀ ԳԱ և Երևանի համալսարանի մի խումբ աշխատակիցներ, ՀՍՍՀ ԳԱ պրե– զիդենտ, ակադեմիկոս Վ. Համբարձում– յանի ղեկավարությամբ, 1960-ին ձեռնա– մուխ եղան հանրագիտարանի ստեղծման նախադրյաւների ուսումնասիրությանը, մշակեցին հայերեն հանրագիտարանի հիմնական սկզբունքները, սահմանեցին նրա բնույթը: 1967-ին, ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, ՀՍՍՀ ԳԱ Նախագահությանը կից ստեղծ– վեց առանձին գիտախմբագրական հաս– տատություն՝ Հայկական սովետական հանրագիտարանի հատուկ գիտական խմբագրություն; 1976-ին այն Փոխադըր– վեց ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հրա– տարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետ. կոմիտեի համակարգ և վերակազմվեց որպես Հայկական սո– վետական հանրագիտարանի nt տեղե– կատու գրականության խմբագրություն: ՀՍՀ գաղափարական հիմքը մարքս–լե– նինյան ուսմունքն է: Ըստ բնույթի համա– պարփակ է և ընդգրկում է բոլոր գիտու– թյունները՝ արտացոլելով մարդկային մտքի զարգացման արդի մակարդակը: Ըստ ծավալի պատկանում է Փոքր հանրա– գիտարանների թվին՝ բաղկացած 10 հիմ– նական հատորներից: Ըստ կառուցվածքի այբբենական է: ՀՍՀ ամբողջ ծավալը բաժանվում է երեք հավասար մասերի, որոնք համապատասխանաբար ընդգըր– կում են Սովետական Միությունը, Հա– յաստանը և աշխարհի մյուս երկրները: Իր մի շարք բաղադրիչներով, ըստ ձևի նման լինելով այլ հանրագիտարանների, պարունակում է ժամանակակից գիտու– թյան տարբեր ճյուղերին վերաբերող գի– տելիքներ: ՀՍՀ–ում ընդհանրացվել են հայ ժողո– վըրդի պատմությունը, մշակույթի, գիտու– թյան և տնտեսության բոլոր ճյուղերում ձեռք բերված նվաճումները: ՀՍՀ մեծ տեղ է տրամադրում հայ ժողովրդի հասա– րակական կյանքի և քաղ. մտքի պատմու– թյան կարևոր իրադարձություններին, դեմ– քերին, Հայաստանի պատմական աշխար– հագրությանը, տեղանուններին: Ընդհա– նուր բնույթի հոդվածները (երկրներ, քա– ղաքներ ևն) նույնպես պարունակում են համապատասխան հայագիտական նյութ: ՀՍՀ բառացանկը պարունակում է շուրջ 50 հզ. տերմին: Հոդվածները հիմնակա– նում գրում են ՀՍՍՀ ԳԱ ինստ–ների, հան– րապետության մյուս գիտահետազոտա– կան հիմնարկությունների գիտաշխատող– ներ ու բուհերի դասախոսներ, ինչպես նաև ՍՍՀՄ մյուս հանրապետությունների մի շարք գիտական կենտրոնների առանձին ներկայացուցիչներ: ՀՍՀ տպագրվում է նրա համար հատկապես պատրաստված տառատեսակով (հեղինակ՝ Հ. Մնացա– կան յան), որը կոչվում է հանրագի– տական: ՀՍՀ պատկերազարդ հրատա– րակություն է, պարունակում է շուրջ 20 հզ. ներտեքստային նկարներ, գունավոր ու խոր տպագրության ներդի՞րներ, քարտեզ– ներ, աղյուսակներ, դիագրամներ ևն: ՀՍՀ տպագրվում է Երևանի Հակոբ Մեղապար– տի անվ. պոլիգրաֆկոմբինատում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱ– ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Հայկական ՍՍՀ), Հայաստան, Սովետական Սո– ցիալիստական Հանրապետությունների Միության միութենական հանրապետու– թյուններից մեկը: Ստեղծվել է 1920-ի նոյեմբերի 29-ին: 1922-ի մարտի 12-ից մտել է Մևդրկովկասյան Ֆեդերացիայի մեջ և նրա կազմում դեկտեմբերի 30-ից՝ ՍՍՀՄ–ի կազմի մեջ, իսկ 1936-ի դեկտեմ– բերի 5-ից՝ անմիջականորեն ՍՍՀՄ–ի մեջ: Տարածությունը 29,8 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 3031 հզ. մարդ (17 հունվարի, 1979), մայրաքաղաքը՝ Երևան: Ունի 36 վարչական շրջան, 24 քաղաք, ,33 քտա: Մանրամասն տես Հայկական Սովետա– կան ՍոցիաՓստական Հանրապետության առանձին հատորը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱ–

ՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ Մինստր– ների խորհրդին կից, ՍՍՀՄ կառավարությանն առընթեր ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի մարմին: Գործում է Մոսկվա քաղաքում, ՀՍՍՀ Մինիստր– ների խորհրդի ղեկավարությամբ՝ ՍՍՀՄ և ՀՍՍՀ կառավարությունների միջև ան– միջական կապ ստեղծելու նպատակով: Կանոնադրությունը հաստատվել է 1970-ին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Մասնակցում է հանրապետու– թյան տնտ. և կուլտուրական շինարարու– թյանը վերաբերող ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների և կարգադրություն– ների նախագծերի կազմմանը, ՍՍՀՄ մի– նիստրություններում և գերատեսչություն– ներում, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրնե– րի խորհրդի կազմած հանձնաժողովնե– րում ՀՍՍՀ ժողովրդատնտեսական պլա– նի, նյութատեխնիկական մատակարար– ման պլանների, բյուջեի նախագծերի նա– խապատրաստմանն ու քննարկմանը: Ներ– կայացուցչությունն աջակցում է ՍՍՀՄ մի– նիստրությունների և մյուս կենտրոնական մարմինների որոշումների ու կարգադրու– թյունների նախագծերը ՀՍՍՀ Մինիստր– ների խորհրդի հետ քննարկելու, ՀՍՍՀ–ին վերաբերող հարցերը լուծելու համար հանրապետության կազմակերպություն– ներից անհրաժեշտ նյութեր ստանալու գործին, ՍՍՀՄ կառավարության համա– պատասխան մարմիններին ներկայաց– նում է տեղեկանքներ, հաշվետվություն– ներ հանրապետության պետ. մարմին– ների տնտ., կուլտ, գործունեության վե– րաբերյալ, նրանց տալիս կոնսուլտացիա– ներ ևն: Ա. Լաչայակ