Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայերեն գրքեր է լույս ընծայել՝ մեծ մասամբ դավանաբանական, նաե՝ հայե– րենի դասագրքեր, բառարաններ են: 1685–1717-ին Ամստերդամում գործել է Թովմաս, Մատթեոս, Ղուկաս Վանանղե– ցիների տպարանը, որն ի թիվս մի շարք բարձրորակ գրքերի, լույս ընծայեց նաև Մովսես Խորենացու «Պատմութիւն Հա– յոց»-ի անդրանիկ հրատարակությունը (1695) և հայերեն առաշին տպագիր քար– տեզը («Համատարած աշխարհացոյց», 1695): Հայ հնատիպ գրքի գլխավոր կենտրոնը (հրատարակությունների քանակի տեսա– կետից) եղել է Կոստանդնուպոլիսը, որ– տեղ մինչե 1800-ը լույս է ընծայվել շուրջ 350 անուն հայերեն գիրք: Երկրորդ տե– ղում է Վենետիկը՝ շուրշ 260 անուն: Կ. Պոլսում Աբգար Թոխաթեցու (1568–69) և Երեմիա Քյոմուրճյանի (1677–78) տպա– գրական կարճատե գործունեություններից հետո՝ անընդմեջ գործող Հ. տ. XVII դ. վերջում հիմնել են Սարգիս Եվդոկացին, Դրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին: Վերջին երկուսը XVIII դ. Կ. Պոլսի Հ. տ–յան գլխավոր դեմքերից ա՝. Այդ դէերում Կ. Պոլսի հայ ականավոր տպագրիչներից են եղել նաե Սարգիս Դպիրը, Մարտիրոս Դպիրը, Չըն– չին Հովհաննեսը, Մտեփանոս Պետրոսյա– նը, Պողոս Արապյանը և ուրիշներ (տես Կոստանդնուպուսի հայկական տպագրու– թյուն): վենետիկում Հովհաննես Անկյա– րացին տպագրել է Մաղմոսարան (1642) և Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի»-ն (1643), ապա Դասպար Սահրատյանի Ա Խոջա Նահապետ Գուլնագարի տպարան– ներում լույս են ընծայվել «ճաշոց* (1686), «Պարզաբանութիւն» (1687, աշխարհա– բար) ևն: Այնուհետև, Վենետիկում հայե– րեն գրքերի հրատարակությունն իրենց ձեռքը վերցրին իտալացի տպագրիչները՝ Միքելանջելո Բարբոնին, Անտոնիո Բոր– տոլին, Ջիովաննի Բաշոն, Ստեֆանո Օր– լանդոն և ուրիշներ: 1789-ից Վենետիկում սկսեց գործել Մխիթարյան տպարանը, որ շուտով դարձավ Եվրոպայի Հ. տ–յան կենտրոնը (տես Վենետիկի հայկական տպագրություն): 1771-ին Սիմեոն Ա Երհանցի կաթողի– կոսը էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772-ին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաս– տանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է: Դրանով Հ. տ. իր սկզբնավորումից 260 տարի անց հաս– տատվեց հայրենիքում: Տպարանում տա– ռերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին: Մինչև դարա– վերջ տպարանը լույս ընծայեց տասնյա– կից ավելի գրքեր (տես Էջմիածնի տպա– րան): 1772-ին Հ. տ. հաստատվեց նաև Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքում, ուր 1794–96-ին Հարություն Շմավոնյանը հրատարակեց առաջին հայերեն պարբե– րականը՝ «Ազդարար» ամսագիրը (տես Մադրասի հայկական տպագրություն): 1781-ին Հ. տ. սկսվեց Ռուսաստանում: Դրիգոր Խալդարյանը Պետերբուրգում հրատարակեց նախ մի այբբենարան՝ «Տետրակ այբբենական» (1781), ապա հա– հայկական տպագիր հրատարակություններից յերեն այլ գրքեր: 1889–90-ին այս տպա– րանը փոխադրվեց Նոր Նախիջևան, ապա՝ Աստրախան, ուր գործում էր հիմնականում Էջմիածնի կաթողիկոսարանի հրահան– գով: 1512–1800-ին Հ. տ. եղել է հետևյալ քաղաքներում. Վենետիկ, Կոստանդնու– պոլիս, Հռոմ, Փարիզ, Բավիա, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ, Լվով, Նոր Ջուղա, Լիվոռնո, Ամստերդամ, Մարսել, Զմյուռ– նիա, Լոնդոն, Լայպցիգ, Պադուա, Պարմա, Հարլեմ, Նյուրնբերգ, Էջմիածին, Մադրաս, Տրիեստ, Կալկաթա, Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան: Այդ ժամանա– կամիջոցում տպագրվել են շուրջ 1000 անուն հայերեն գրքեր, որոնց մեջ են Աստվածաշնչի երեք մեծադիր հրատարա– կությունները, Մեսրոպ Մաշտոցի և Մա– հակ Պարթևի հոգևոր բանաստեղծություն– ները (Շարակնոցների մեջ) և ծիսական գրքերը, Գրիգոր Լուսավորչի, Ագաթան– գեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնա– ցու, Ֆրիկի, Պաղտասար Դպիրի և շատ ուրիշ հայ հեղինակների երկեր, թարգմա– նություններ , կրոնական–եկեղեցական, աշխարհագրական, մաթ., քերականագի– տական, փիլիսոփայական, բնագիտա– կան, բժշկ. աշխատություններ, բառա– րաններ, հայերենի դասագրքեր ևն: Հայ հնատիպ գրքերն իրենց յուրահատուկ ձևավորմամբ, նկարազարդմամբ այժմ հազվագյուտ հրատարակություններ են՝ թանգարանային արժեքով: Նրանց մի մասն իր նշանակությամբ հավասար է հայ գրչագիր մատյաններին; Հնատիպ գըր– քերի հիշատակարանները պատմական մեծարժեք աղբյուրներ են, հատկապես հայ գրքի պատմության համար: XIX դ. առաջին կեսը բնորոշ է տպա– գրության ասպարեզում գրաբար–աշխար– հաբար հրատարակությունների մրցու– թյամբ: XVII դ. տպագրվել է 3 անուն աշխարհաբար (նոր գրական հայերեն) գիրք, XVIII դ. շուրջ 20 անուն, XIX դ–ի I կեսում՝ շուրջ 320 անուն (մոտ 1400 գրա– բար գրքերի դիմաց): Դարի երկրորդ կեսին բացարձակ գերակշռությունն անց– նում է աշխարհաբար հրատարակություն– ներին: 1801–1920-ին Հայաստանում Հ. տ–յան գլխավոր կենտրոնը մնում էր Էջմիածինը, որտեղ հրատարակվում էին դասագրքեր, կրոնական–եկեղեցական գրքեր, հայ մա– տենագիրների երկեր, հայագիտական աշ– խատություններ, «Արարատ» հանդեսը (1868–1919): Նույն ժամանակաշրջա– նում Հ. տ. թափանցեց Հայաստանի այլ վայրեր. 1827-ին՝ Շուշի, 1858-ին՝ Վան, 1863-ին՝ Մուշ, 1876-ին՝ Ալեքսանդրա– պոլ (տես Լենինականի տպագրություն), 1890-ին՝ Նոր Բայազետ, 1909-ին՝ Գո– րիս, ինչպես նաև՝ Կարին, Խարբերդ, Սեբաստիա, Եվդոկիա, Մար գվան, Երզըն– կա, Կարս, Աշտարակ ևն: Երևանում 1876-ին տպարան է հիմնել Զաքարիա Գևորգյանը, որին միացել է Էմին Տեր– Գրիգորյանը. այստեղ 1880-ից տպագըր–