Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րավ–արևմուտք: Միավորված է Տուֆաշենի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի և գերեզմանոց:

ՀԱՅԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍԱՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հիմնադրել են Ալաշկերտից, Վանից եկածները, 1915-ին:

ՀԱՅԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, բանջարեղենի և կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան:

ՀԱՅԿԱՎՌՈՍՏԱ [Կավռոստայի (кавказское отделение Роста)՝ Ռոստայի կովկասյան բաժանմունքի հայկական մասնաճյուղը], Հայ Կավռոստայի գեղարվեստական բաժին, քաղաքական, ագիտացիոն արվեստի առաջին կազմակերպություններից մեկը նորաստեղծ Սովետական Հայաստանում: Հիմնադրվել է 1921-ին, Երևանում, որպես Հայաստանի հեռագրական գործակալության (ՀՀԳ) բաժին (ղեկավար՝ ճարտ.– նկարիչ Կ. Հալաբյան,): Այստեղ համախմբված նկարիչների, քանդակագործների, գծագրողների, գորգագործարվեստագետների և պատճենահան–բազմացնողների ջանքերով կարճ ժամանակամիջոցում, օրվա քաղ., տնտ. ու կենցաղային թեմաներով ստեղծվել են պլակատներ, կոչեր, ծաղրանկարներ և թռուցիկներ, որոնք Ռուսաստանի հեռագրական գործակալության՝ «Ռոստայի պատուհանների» օրինակով տարածվել են ժողովրդի մեջ՝ փակցվել փողոցներում, խանութների ցուցափեղկերում, կայարաններում գնացքների վագոններին և էլեկտրասյուներին: Դրանք եղել են պարզ, բոլորին մատչելի միջոցներով, կարճ ու դիպուկ խոսքերով գրաֆիկական ստեղծագործություններ, որոնք մասսայականացրել են կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության որոշումները, անզիջում պայքար մղել մեր երկրի թշնամիների դեմ, անգրագիտության վերացման կոչ արել, անխնա ծաղրել կենցաղում պահպանված հնի մնացուկները: Մասսայական–ագիտացիոն արվեստի այդ բնագավառում աշխատել են երիտասարդ նկարիչներ Հ. Կոջոյանը, Ս. Առաքելյանը, Հ. Գրիգորյանը, Պ. Սողոմոնյանը, քանդակագործ Վ. Մելիք–Հակոբյանը, հետագայում՝ Վ. Ախիկյանը (Երևան), Գ. Բրուտյանը (Լենինական) և ուրիշներ: Հ–ի գեղարվեստական բաժնի գործունեությունը տևել է մի քանի տարի: Մասսայական ագիտացիոն արվեստի ավանդները լայն կիրառում են գտել հետագայում՝ Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ, երբ նկարիչների ու գրողների համագործակ– ցությամբ ստեղծվել և տարածվել են «ՀՀԳ–ի պատուհանները»:

Գրկ. Սարգսյան Մ., Սովետական Հայաստանի գրաֆիկան, Ե., 1961, էջ 20–21, 65–76:

Մ. Սարգսյան

,

ՀԱՅԿԵՆՑԱՂՔԻՄ, արտադրական միավորում, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1973 թվականին: Ներառնում է Երևանի կենցաղային քիմիայի (գլխամասային ձեռնարկություն, հիմնադրվել է 1966-ին) և լաքի-ներկերի (1946-ին) գործարանները: Թողարկում է 57 անուն լայն սպառման ապրանքներ՝ սինթետիկ մածուկանման և հեղուկ լվացող, սպիտակեցնող, օսլայող, սոսնձող հականեխիչ, միջատասպան միջոցներ, լաքեր, ներկեր ևն: 1979-ին համախառն արտադրանքի ծավալը կազմել է 22 մլն ռ.: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ բոլոր տնտ. շրջաններում, իսկ «Լուգա» օսլայող միջոցն արտահանվում է Չեխոսլովակիա: 1978-ից Ապարանում կառուցվում է միավորման մասնաճյուղը:

«ՀԱՅԿԻՆՈ», տես «Հայֆիլմ»:

«ՀԱՅԿՈՈՊ», Հայաստանի սպառողական ընկերությունների միություն, հասարակական կազմակերպություն ՍՍՀՄ «Ցենտրոսոյուզի» կազմում. ՀՍՍՀ սպառողական կոոպերացիայի ղեկավար, կազմակերպիչ և տնտեսական կենտրոն: Պլանավորում է սպառողական կոոպերացիայի տնտ. գործունեությունը, կազմակերպում գյուղական բնակչությանը սպառողական ընկերությունների մեջ ընդգրկելու աշխատանքը, ապահովում սպառողական ընկերություններում կոոպերատիվ դեմոկրատիայի սկզբունքների պահպանումը, ներկայացնում ու պաշտպանում սպառողական կոոպերացիայի շահերը ևն: «Հ.»-ի բարձրագույն մարմինը լիազորների համագումարն է: Լիազորներն ընտրվում են փայատերերի տեղամասային ժողովներում: Համագումարն ընտրում է «Հ.»-ի խորհուրդ, վերջինս՝ «Հ.»-ի վարչություն և վերստուգիչ հանձնաժողով: Արևելյան Հայաստանում սպառողական կոոպերատիվ ընկերությունները ձևավորվել են XIX դ. վերջին–XX-ի սկզբներին: Սպառողական առաջին ընկերությունը («էկոնոմիա») հիմնվել է 1898-ին՝ Երևանի թեմական դպրոցի մի խումբ ուսուցիչների, արհեստավորների, առևտրական տների գործակատարների, մանր վաճառականների ջանքերով: Հետագայում կազմակերպել են նաև Մեղրիում (1901), Վաղարշապատում (այժմ՝ էջմիածին, 1903), Ալեքսանդրապոլի (Լենինականի) գավառի Թոմարտաշ (Վարդաքար, 1905), Երևանի գավառի Ղամարլու (Արտաշատ, 1907), Ղազախի գավառի Զարխեջ (Կույբիշև, 1908) և Շարուր–Դարալագյազի գավառի խանլուխլար (1909) գյուղերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նոր ընկերություններ են հիմնվում Երևանում, էջմիածնի, Նախիջևանի, Շարուր–Դարալագյազի, Նոր Բայազետի (Կամո), Ալեքսանդրապոլի և Սուրմալուի գավառներում: 1917-ի վերջերին դրանց թիվը հասնում է 270-ի: 1919-ի հոկտեմբերին, Երևանի «էկոնոմիա» ընկերության ղեկավար գործիչներ՝ գյուղագիր Արշակ Շահնազարյանի և բժիշկ Արամ Տեր–Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միությունը», որը նպաստում է կոոպերատիվ շարժմանն ու նոր կոոպերացիաների ստեղծմանը: Սակայն 1918–19-ի քաղ. և ռազմ, անցուդարձերի հետևանքով փակվում է 225 սպառողական ընկերություն: 1919-ի հունիսի 28-ին, «Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միության» լիազորների II համագումարում միությունը վերանվանվում է «Հ.»: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո կոոպերացիան վերածվում է քայքայված երկրի վերաշինության հզոր լծակի: «Հ.» կառավարությունից ստանում է ապրանքների ներմուծման ու փոխադրման մենաշնորհ իրավունք և Մոսկվայում, Խսարկովում, Բաքվում, Բաթումում, էնզելիում, Թավրիզում հիմնած գրասենյակների միջոցով ներմուծում է սպառման ապրանքներ և գյուղատնտ. մեքենաներ: 1923-ին ՀՍՍՀ կոոպերացիաների առաջին համագումարը նախատեսում է զարգացնել մանրածախ առևտուրը, կոոպերացիաները կազմակերպել ինտեգրալ սկզբունքով՝ սպառողականի հետ իրականացնել նաև վարկային ու արտադրա–գյուղատնտեսական կոոպերացիայի ֆունկցիաներ: «Հ.» տնտ. գործունեությունից բացի 1920-ական թթ. զբաղվել է կուլտուր–լուսավորական աշխատանքով. կազմակերպել է գյուղի կինոֆիկացումն ու ռադիոֆիկացումը, կինոմեխանիկների և ռադիոտեխնիկների առաջին դասընթացը, 1927-ին հիմնադրել ՀՍՍՀ–ում առաջին տեխնիկումներից մեկը՝ Երևանի կոոպերատիվ տեխնիկումը: 1919–20-ին և 1923–25-ին հրատարակել է «Հայաստանի կոոպերացիա», 1927–1928-ին՝ «Կոոպերացիա» ամսագրերը: «Հ.» գյուղատնտ. արտադրանքի մթերման ՀՍՍՀ խոշորագույն կազմակերպություններից է, ունի նյութատեխնիկական հզոր բազա: 1980-ին միավորում էր 8,5 մլ