Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործիչները, 1888-ին, Սարսելում՝ Մ. Փոր– թուգայյանի գլխավորությամբ: Հանդիսա– ցել է Արմենական կուսակցության (տես Արմենական կազմակերպություն) մի– ջուկը:

ՀԱՅՈՑ ՁՈՐ, Հավու ձոր, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գեռի ընդար– ձակ հովտում: Վանա լճի հվ–արլ. եզեր– քից տարածվում է մինչև Հայկական Տավ– րոսի լեռնաշղթան: Հիմնականում համա– պատասխանում է հին Երվանդունիք. (Արուանթունի) գավառին (հավանաբար այդ պատճառով Հ. ձ. չի հիշատակվում հայկ. առաջին «Աշխարհացոյց»-ում): Հս–ից սահմանակից էր Տոսպ, հվ–արլ–ից՝ Ռշտունիք,արլ–ից՝ Կուդանովիտ գավառնե– րին: Կլիման բարեխառն է, հողը՝ արգա– վանդ: Հարուստ է հատկապես հացահա– տիկով: Ըստ ավանդական պատմության, Հ. ձ–ում է տեղի ունեցել հայոց նախնի Հայ– կի հաղթական ճակատամարտը աշշու– րա–բաբելական աշխարհակալ Բելի (Նեբ– րովթ) դեմ: ճակատամարտի տեղում Հայ– կը կառուցել է Հայք կամ Հայկարերդ դաս– տակերտը, որի անունով այնուհետև գա– վառը կոչվել է Հ. ձ.: Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ: Մինչև XIX դ. վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ: Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896-ի հայկ. կոտորածներից հետո: Հ. ձ–ի հայերը (շուրջ 10 հզ.) բնաջնջվեցին, իսկ փրկված– ները տեղահանվեցին 1915-ին՝ Մեծ եղեռ– նի ժամանակ: Հ. ձ–ի հայաբնակ գյուղերը ըստ Մ. Մի– րախորյանի և Ա–Դոյի. Ագրակ, Աթանանց, Անգղ, Անկշտանց (Հանկշտանց), Առեղ (Առաղան), Աստվածաշեն, Արադենց, Բերդակ, Զերնակ, Թրքաշեն, Իշխանի գոմ, Խառնուրդ, Խաչ, Խարականց, Խեք, Խնդրակատար, Խոսպ, Խոր գոմ (Հյուրգոմ), Կալբալասան, Կարմրաքար, Կեմ, Կեն– դանանց, Կըզըլդաշ, Կղզի, Հերմերու (էր– մերու), Հիլունք (Ուլունք), Հիրճ, Հնդըս– տան, Մաշկատակ (Մաշտակ), Մարգս (Մարքս), Մուլք, Նանիկ (Հարատենց), Նորգյուղ, Ոչխրանց Վերին և Ներքին, Պահանց, Պժնկերտ Վերին և Ներքին, Պլտենց, Սպիտակ վանք, Սուրբ Վարդան, Վահրանց, Տրնի, Ուրթուկ, Փակատուկ, Քարաւ|անց, Քերծ, Քեոշկ: Գրկ. Միրախորյան Մ., Նկարագրա– կան ուղևորություն ի հայաբնակ գավաոս Արևելյան Տաճկաստանի, մաս 1, ԿՊ, 1884: Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթ– ները, Ե., 1912:

ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկա– կան լեռնաշխարհում՝ Վանա լճի գոգա– վորության հվ–արլ. անկյունում: Լճափից ձգվում է դեպի արլ., ապա հս–արլ. մոտ 37 կմ երկարությամբ և մինչև 7 կմ լայնու– թյամբ: Հատակը գրաբենային ծագման դարավանդային հարթավայր է (1662– 1900 մ)՝ թեքված դեպի հս. և լցված լճա– գետային նստվածքներով: Լանջերը զա– ռիթափ են, մասնատված բազմաթիվ ձո– րերով: Հս. եզրով հոսում է խոշաբ (Անգղ) գետը: Կլիման ցամաքային է: Հուլիսի միջին ջերմաստիճանը 22°C է, հունվարի– նը՝ –3°C, տարեկան տեղումները՝ 420 մմ: Բնորոշ են լեռնատափաստանային սևա– հողերը և լեռնաանտառային գորշ հողերը՝ տարախոտահացազգի և տափաստանա– մար գա գետնային բուսականությամբ:

ՀԱՅՈՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ, կրթական հաստատություն Կալկաթայում: Հիմնադրվել է 1821-ին, ջուղայեցի մեծա– հարուստ Աստվածատուր Մուրադխանյա– նի կտակով, որն իրականացրել է Մնացա– կան Վարդանյանցը: 1825-ին ճեմարանին է միացվել 1798-ին Կալկաթայում Հարու– թյուն Դալուցյանի հիմնած դպրոցը, իսկ ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը: ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842-ին: Հայոց մարդասիրական ճեմարանի շենքը 1949-ին ճեմարանին է միացվել Կալկա– թայի Դավիթյան օրիորդաց դպրոցը (հիմն. 1922-ին, իրանահայ Դ. Դավիթյանի կող– մից): Հ. մ. ճ. սկզբում տեղավորված էր հին Չինա բազար փողոցի վրա (Կալկա– թայի հայկ. եկեղեցու մերձակայքում): 1884-ին տեղափոխվել է Ֆրի–Աքուլ փողո– ցի ներկայիս եռահարկ շենքը: Սյւվորում են 5–18 տարեկան աշակերտներ: Ունի գիշերօթիկ բաժին: Դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, հայ ժող. պատմություն, կրոն, ֆրանս., անգլ., պարսկ., բենգալերեն, աշխարհագրու– թյուն, մաթեմատիկա: Հայագիտական առարկաները դասավանդվում են մայ– րենի լեզվով, մյուս առարկաները՝ անգլ.: Տեղացի աշակերտները սովորում են բեն– գալերեն, իսկ Իրանից եկածները՝ պարսկ.: Մինչև 1870-ը ճեմարանն ունեցել է իր ինք– նուրույն ծրագրերը, հետագայում դրանք համապատասխանեցվել են Կաչկաթայի համաչսարանի ընդունելության քննու– թյունների պահանջներին: 1883-ին ճեմա– րանը պաշտոնապես ճանաչվել է որպես երկրորդական (միջնակարգ) դպրոց: 1888-ին դասվել է Կալկաթայի համալսա– րանի կոլեջների կարգը: Առժամանակ դի– մորդներ է պատրաստել Քեմբրիջի հա– մալսարանի համար: 1888–91-ին ճեմա– րանին կից գործել են բարձրագույն դաս– ընթացներ՝ Կալկաթայի համալսարանի արվեստի ճյուղի համար դիմորդներ պատ– րաստելու նպատակով: Հ. մ. ճ. ունի գի– տական աշխատանոց, բուժարան, մարզա– կան խմբակ, երգչախումբ, նվագախումբ: 1828-ին հիմնվել է Արարատյան գրադարա– նը: 1824-ից ունեցել է տպարան, որը գոր– ծել է մոտ 50 տարի: ճեմարանում դասա– վանդել են Հ. Աղանուրյանը, Հ. Գալուց– յանը, Մ. Թաղիադյանը, Հ. Ավդալյանը, Մ. Դավթյանը, Դ. Բեգլարյանը, Թ. Տեր– Մտեփանոսյանը, Վ. Գալուստյանը, Ա. Ալահվերդյանը, Վ. Վարդանյանը, Մ. Մխիկյանը: ճեմարանի սաներից են Մ. էմինը, Մ, Սեթյանը, Թ. Ավետումյանը, Կ. Իսրայելյանը, Հ. Բարսեղյանը, խ. Թով– մասյանը, Կ. Մինասյանը, Ս. Աղանուր– յանը և ուրիշներ: Ներկայիս տեսուչն է Վ. Փոլադյանը (1952-ից): 1847-ին ունեցել է 79 աշակերտ, 1865-ին՝ 1, 1870-ին՝ 30, 1917-ին՝ 109, 1968-ին՝ 81: Գրկ. Տանանյան Գ., Կալկաթայի հա– յոց մարդասիրական ճեմարանը, Թեհրան, 1971: Ա. Իգնատյան

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆ (մատենագիտու– թյան մեջ և արձանագրություններում նաև՝ «թուականութիւն ասքանազեան», «թուա– կանութիւն թորգոմեան», «թուաբերու– թիւն արամեան», «թուաբերութիւն, որ յաբեթեան կոչի», «թուականութիւն հայ– կազեան տոհմի» ևն), ժամանակի հաշ– վումը մ. թ. 552-ի հուլիսի 11–ից (այլ կար– ծիքով՝ 553-ի հունվարի 6-ից) սկսող թվա– կանություն: Հ. Մ. թ–ով տրված որևէ թվա– կան վերծանելու համար (գտնելու դրան համապատասխանող Հուլյան թվականը) տվյալ թվին գումարում են 551 տարի՝ եթե դեպքը տեղի է ունեցել Նավասարդի 1-ից (օգոստ. 11-ից) հետո, և 552 տարի՝ եթե դեպքը կատարվել է Նավասարդի I-ից առաջ: Հուլյան թվականը Հ. Մ. թ–ի վերածելու համար՝ համապատասխանա– բար պակասեցվում է 551 կամ 552 տարի: Հ. Մ. թ–ի բնույթի հարցում կան տարա– կարծություններ: Ոմանց կարծիքով այն շարժական տոմար է, որի պատճառով ամեն 4 տարին, Հ. Մ. թ. 1 օրով առաջ է ընկնում Հուլյան թվականից (օրինակ, 552–555-ին Հ. Մ. թ–ի տարեմուտը համ– ընկնում է հուլյան տոմարի հուլիսի II-ին, իսկ 556–559-ին՝ հուլիսի 10-ին և այդպես հաջորդաբար): Այլ կարծիքով Հ. Մ, թ. անշարժ տոմար է, նահանջ տար– վա առկայությամբ: Առանձին ուսումնա– սիրողների կարծիքով Հ. Մ. թ–ի հաշվում– ները կատարվել են հայկ. քրիստոնեա– կան թվականով, որը հռոմեական քրիստո– նեական թվականի համեմատությամբ 2 տարի վաղ է դնում Հիսուս Քրիստոսի են– թադրյալ ծնունդը: Հետևաբար, Հ. Մ. թ. նախքան Հուլյանի վերածելը, պետք է դրանով դրված թվից հանել 2 տարի: Հ. Մ. թ–ի վերծանման սկզբունքները դեռևս վերջնականորեն չեն մշակված: Հ. Մ. թ–ի հիմնադրման հարցը քննվել է 554-ի (555) Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, Ներսես Բ Բագրևանդցու նա– խաձեռնությամբ, սակայն պաշտոնապես ընդունվել է 584-ին (Մովսես Բ Եղիվարդե– ցու օրով)՝ որպես տոմարագետ էաս Ալեքսանդրացոլ կազմած 532-ամյա պար– բերաշրջանի սկիզբ (ընդգրկելու էր 553– 1084-ը): Ենթադրվում է, որ Անաստաս U Ակոռեցի կաթողիկոսի հանձնարարու– թյամբ, 666-ին Հ. Մ. թ. անշարժ է դարձրել Անանիա Շիրակացին: Հ. Մ. թ–ի գործա– ծության առաջին պահպանված փաստը Թալինի Մայր եկեղեցու ձախակողմյան սյան 783-ի արձանագրությունն է: Հ.Մ. թ. ամենագործածականն է եղել հայ իրակա– նության մեջ և պահպանվել ընդհուպ մինչև մեր օրերը: Հ.Մ. թ–ի հիմնադրումը VI դ. կեսին բացատրում են բյուգանդա– կան պաշտոնական (քաղկեդոնիկ) եկե– ղեցուց բաժանմամբ և քաղ. անկախության ձգտումով: