մղել Փոքր Ասիայից, Հունաստանից ու
Մակեդոնիայից: Հզորացած Մեծ Հայքի
թագավորությունից թիկունքն ապահովե–
լու համար նա ռազմ, դաշինք կնքեց Տիգ–
րան Բ Մեծի հետ, որն իր հերթին ծրագրել
էր Պարթեաստանից ետ գրավել հայկ.
հողերը, տիրել Հյուսիսային Միջագետ–
քը, Ասորիքը, Դաշտային Կիլիկիան և դուրս գալ Միջերկրական ծովափ: Դա–
շինքն ամրապնդվեց Միհրդատ VI-ի դուս–
տըր Կլեոպատրայի* և Տիգրան Բ Մեծի
ամուսնությամբ:
Մ. թ. ա. 93-ին Մեծ Հայքին միավորե–
լով Ծոփաց նահանգը և Մելիտենեի մար–
զը, հայկ. զորքերը գրավեցին Կապադով–
կիան և տապալեցին Հռոմի դրածո Արիո–
բարզանես թագավորին: Ըստ դաշնագրի,
Կապադովկիան անցավ Պոնտոսին, իսկ
երկրի շարժական հարստությունն ու գե–
րիները՝ Հայաստանին: Մ. թ. ա. 92-ին
Արիոբարզանեսը հռոմ. ուժերի օգնու–
թյամբ վերահաստատվեց իր գահին: Սա–
կայն հռոմ. ուժերի հեռանալուց հետո
մ. թ. ա. 91-ին հայկ. զորքերը գրավեցին
Կապադովկիան, իսկ Պոնտոսի զորքերը՝
Բութանիան: Մ. թ. ա. 89-ին Հռոմը վերա–
կանգնեց նախկին դրությունը Կապադով–
կիայում և Բութանիայում՝ պատերազմ
սկսելով Պոնտոսի դեմ: Մ. թ. ա. 89–
87-ին Միհրդատ VI հայկ. 10-հազարանոց
հեծյալ զորագնդի աջակցությամբ ջախջա–
խեց հռոմ. զորքերին, գրավեց Փոքր Ասի–
ան, Եգեյան ծովի կղզիներն ու Հունաս–
տանը, որոնց ժողովուրդները հայ–պոն–
տական զորքերին դիմավորեցին որպես
ազատարարների: Միաժամանակ հայկ.
բանակը Պարթեաստանից ազատագրեց
այն 70 հովիտները, որոնք Տիգրանը զի–
ջել էր Պարթևաց Արշակունիներին՝ պա–
տանդությունից ազատվելու համար: Մ. թ.
ա. 88–85-ին պարտության մատնելով
պարթե. զորքերին, Տիգրան Բ Մեծը Հա–
յաստանին միացրեց նաև Կորդուքը, Հա–
յոց Միջագետքը (տես Միշագեւոք. Հայոց),
Աւորւցաւոականը, Ադիաբենեն, Օսրոյե–
նեն և Միգդոնիան: Մ. թ. ա. 85-ին հայ–
պարթեական հաշտության պայմանագրով
Պարթեաց Արշակունիներն ընդունեցին
Հայաստանի գերիշխանությունը, ճանա–
չեցին Տիգրան Բ Մեծի գրավումները, «Ար–
քայից արքա» տիտղոսը զիջեցին նրան U
հաջորդներին: Այնուհետև, Հայաստանին
միացնելով ԿոմԱագենեն, Դաշտային Կի–
լիկիան, Տիգրան Բ Մեծը գրավեց Ասո–
րիքն ու Փյունիկեն: Հրեաստանը կամովին
ընդունեց Հայաստանի գերիշխանությու–
նը: Այդ ժամանակ Տիգրան Բ Մեծի վե–
հապետությանն էին ենթարկվում նաև Աղ–
վանքն ու Վիրքը: Հ–պ. դ–ից հետո կարճ
ժամանակամիջոցում Հայաստանը դար–
ձավ Առաջավոր Ասիայի հզոր տերությու–
նը, որի սահմանները տարածվում էին
Կասպից ծովից մինչև Միջերկրականի
ափերը, Մարաց լեռներից մինչև Եփրատ
գետը:
Մ. թ. ա. 87–85-ին հռոմ. բանակը՝
Սուլլայի զորավարությամբ, հաղթեց Միհր–
դատ VI Պոնտացուն, որը Դարդանոսի
հաշտությամբ հրաժարվեց իր նվաճում–
ներից: Հռոմի դեմ նոր պատերազմում
(մ. թ. ա. 73–71) պարտվելով, Միհրդատ
VI ապաստանեց Հայաստանում: Մ. թ. ա.
69–68-ին Հայաստանի դեմ արկածա–
խնդիր պատերազմում հռոմ. զորավար
Լուկուլլոսի պարտությունից հետո վերա–
կանգնվեց նախկին քաղ. վիճակն Առաջա–
վոր Ասիայում: Հայոց 8-հազարանոց հե–
ծելազորի օգնությամբ Միհրդատ VI մ. թ.
ա. 67-ի գարնանը Զելայի մոտ ջախջախե–
լով հռոմ. զորքերին, ազատագրեց Պոն–
տոսը, իսկ հայկ. զորքերը գրավեցին Կա–
պադովկիան: Մ. թ. ա. 66-ի սկզբին Տիգ–
րան Բ Մեծը խզեց Հ–պ. դ., որովհետև
Միհրդատ VI փորձում էր դավադրությամբ
Հայոց գահին բազմեցնել Կլեոպատրա–
յից ծնված որդիներից մեկին և նրան
դարձնել իր կամակատարը:
Գրկ. Հ ր ա ն դ Ք. Արմեն, Մեծն Տիգ–
րան, Կահիրե, 1957: Մանանդյան Հ.,
Երկ., հ. 1, Ե., 1977: Մ. Կատվաւյան
ՀԱՅ–ՌՈՒՍ ԱԿԱՆ ԴԱՇՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԾԵՐ, վերաբերում են Հայաստա– նի ապագա քաղաքական կառուցվածքին, հայկական պետության և Ռուսական կայս– րության հարաբերություններին: Դրանցից մեկի հեղինակը ռուսահայ թեմի առաջ– նորդ Հ. Արղությանն էր, մյուսինը՝ հընդ– կահայ գործիչ Շ. Շահամիրյանը: Հ. Ար– ղությանի նախագիծը («Կերպ դաշնադրու– թյան ի մեջ երկու ազգաց՝ Ռուսաց և Հա– յոց», կազմված 1783-ին) արտահայտում էր ռուսահայ կղերա՜ֆեոդալական շըր– ջանների մտայնությունը: Այն առաջար– կում էր վերականգնել հայոց թագավորա.– թյունը՝ թագավորի (կարող էր լինել հայ կամ ռուս) ընտրության իրավունքը վերա– պահելով ռուսաց կայսրին: Անկախ ազ– գությունից, հայոց թագավորը պետք է դավաներ հայկ. կրոնը և օծվեր էջմիած– նում: Հայոց թագավորության մայրաքա– ղաք էր լինելու Վաղարշապատը, Անին կամ Այրարատյան երկրի որևէ նշանա– վոր բնակավայր: Հայաստանն ունենալու էբ իր պետական կնիքը, դրոշը, պատվո նշանները, հատելու էր սեվւական դրամ: Ռուս, կայսրությունը և հայկ. թագավորու– թյունը կապված էին լինելու հավիտենա– կան բարեկամությամբ: Նախատեսվում էր Հայաստանում պահել ռուս, ոչ մեծաթիվ մշտական զորք՝ երկրի պաշտպանության համար: Հայաստանը վասալական կախ– ման մեջ էր լինելու Ռուսաստանից՝ վճա– րելու էր հարկ, պատերազմի դեպքում՝ օգնելու էր զորքով: Ռուսաստանի և Հա– յաստանի միջև կնքվելու էր առևտրական պայմանագիր (առևտրի համար Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրվե– լու էր մի նավահանգիստ): Հայաստանում պահպանվելու էին ճորտատիրական–մուլ– քադարական հարաբերությունները: Շ. Շահամիրյանի նախագիծը (կազմվել է 1780-ական թթ.) լիովին բխում էր «Որո– գայթ փառաց»-ի սկզբունքներից և ար– տահայտում էր հայ առաջավոր բուր– ժուազիայի քաղ. ակնկալությունները: Ըստ այդ նախագծի, Ռուսաստանի օգնու– թյամբ ազատագրված Հայաստանը դառ– նալու էր ինքնուրույն հանրապետություն՝ հայազգի նախարարի (նախագահի) գըլ– խավորությամբ: Հայկ. հանրապետությու– նը կառավարելու էր «Հայոց տունը» (պառ– լամենտը, հայկ. օրենքներով), որն իր մշտական դեսպանն էր ունենալու Պետեր– բուրգում: Հայաստանը և Ռուսաստանը կապված էին լինելու անխախտ բարեկա– մությամբ: Ռուս, կայսեր պահանջով Հա– յաստանը, անհրաժեշտության դեպքում, նրա տրամադրության տակ էր դնելու 6000 զինվոր: Նույն թվաքանակով ռուս, զորք էր տեղակայվելու Հայաստանում, երկիրը պաշտպանելու համար: Ռուս, զոր– քի ծախսերը հոգալու էր «Հայոց տունը»: Քսան տարում այդ զորքը մաս առ մաս հանվելու էր Հայաստանից: Ռուս և հայ առևտրականները, վճարելով անհրաժեշտ մաքս, ազատորեն կարող էին առևտուր անել երկու երկրներում: Եթե Հ. Արղու– թյանի նախագիծը համապատասխանում էր ցարական Ռուսաստանի պետական–քա– ղաքական կարգերին, Շ. Շահամիրյանի նախագիծը, լինելով շատ ավելի առաջա– դիմական, միանգամայն անընդունելի էր ճորտատիրական–միապետական Ռուսաս– տանի համար: Երկու նախագծերն էլ մնա– ցին անիրագործելի: Հ–ռ. դ. ն–ի ստեղծու– մը առաջադիմական խոշոր քայլ էր, որը վկայում էր հայ ազատագրական շարժման հասունության, հայ և ռուս ժողովուրդնե– րի բարեկամության ամրապնդման մա– սին: Գրկ. U ղ ա ն յ ա ն ց Գ., Դիվան հայոց պատմության, գիրք 4, Թ., 1899, էշ 731–38: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972: HoaHHHCHH A. P.ւ Pocchh h apMKHCKoe ocBotfoflHieflbHoe flBHHceime b 80-x it. XYI 11 CTO^eiHH, E., 1947.
ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ («Ցայսմաւուրք»), միջ– նադարյան արարողական օրացուցային ժողովածու: Առաջացել է գրաբարյան «յայսմ աւուր»՝ «այս օրը» կամ «այսօր» բառակապակցությունից: Յուրաքանչյուր օր նշվող տոների ցանկից բացի, Հ. պա– րունակում է տոնի օրը եկեղեցում ընթերց– վելիք համառոտ կենսագրականները՝ ինչպես հայ, այնպես էլ այլազգի քրիստո– նեական գործիչների: Այդ կենսագրական– սրբախոսությունները (վարք կամ վկա– յաբանություն) պատմագրական մեծ ար– ժեք ունեն և ներկայացնում են միջնադար– յան գեղարվեստական արձակի ուրույն տեսակ: Հ. ընդհանուր քրիստոնեական ծագում ունի և համապատասխանում է եվրոպական Մինաքսար, ռուս.՝ Պրոլոգ կոչվող ժողովածուներին: Սակայն հայ իրականության մեջ Հ. ծագման և զարգաց– ման սեփական ուղի է անցել՝ թողնելով մի քանի խմբագրություն: Սկիզբ է առել Գրիգոր Ր վկայասեր Պահլավունի կա– թողիկոսի «Տօնամակ» ժողովածուից՝ «ճա– շոց» գրքի մեջ հայկ. տոներ սահմանելոլ և տոնակարգը կայունացնելու ճանապար– հով. այնուհետև Վանական Վարդապետի և Ջալալ–Դոլա իշխանի դրդումով Տեր–Իս– րայել եպիսկոպոսը (XIII դ.), ճշգրտելով տվյալները, նշված հայկ. տոնաշարքը տե– ղագրել է դեռևս X դ. թարգմանված հուն. Հ–ի օրինակի մեջ և համալրել այն: 1253 և 1269-ին Կիրակոս Արևելցին (Դանձա– կեցին), համառոտելով Տեր–Իսրայելի հայսմավուրքային ընթերցվածները, ժո– ղովածուն լրացրել է առավելապես արլ. նահատակների, ինչպես և այլ ժողովուրդ– ների արարողական հավաքածուներից քաղված նորանոր տոների «հիշատակ»-նե– րով: XIII –XIV դդ. Հ. ծառայել է նաև դա– վանաբանական պայքարին: Լատինա–