Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծառայել է հոր մոր, իսկ 225-ից եղել քրոջ ամուսնու՝ հեծելազորի հրամանատար Հասդրուբալի զորքում: 221-ին հռչակվել է Կարթագենի բանակի գլխավոր հրամանատար: 219-ին հարձակվել է Հռոմի դաշնակից Սագունտում քաղաքի վրա՝ փաստորեն հրահրելով Պունիկյան II պատերազմը (տես Պունիկյան պատերազմներ մ.թ.ա. 264–146): Հռոմեացիներին անակնկալի բերելու համար մեծ զորաբանակով (50 հզ. հետևակ և 9 հզ. հեծելազոր) աննախադեպ անցում է կատարել Ալպյան լեռներով և 218-ին ներխուժել Իտալիա, հաղթել Տիկինոս, Տրեբիա գետերի ափին (218), Տրազիմենուս լճի մոտ (217), իսկ Կաննեի (216) մոտ գլխովին ջախջախել է հռոմ. բանակը: Հ–ի կողմն են անցել Կապուան և այլ քաղաքներ, մի շարք ցեղեր: 215-ին Հռոմի դեմ դաշինք է կնքել Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոս Y-ի հետ: Սակայն օգնություն չստանալով Կարթազենի օլիգարխիայից և Մակեդոնիայից՝ Հ–ի բանակն ընկել է ծանր կացության մեջ: 203-ին ետ է կանչվել Աֆրիկա, ուր ներխուժել էր հռոմ. բանակը: 202-ին Զամայի մոտ պարտվել է և ընդունել հռոմեացիների պարտադրած հաշտությունը: 196-ին ընտրվել է ս ու ֆ ե տ (բարձրագույն պաշտոնյա Կարթագենում), 195-ին վերացրել է օլիգարխիայի տիրապետությունը և մտցրել կառավարման դեմոկրատական ձև: 195-ին, երբ Հռոմը Կարթագենից պահանջել է հանձնել Հ–ին, փախել է Արևելք, դարձել Աելևկյան Անտիոքոս III Մեծի ռազմ, խորհրդականը: Հռոմեացիներից պարտվելուց (188) հետո Անտիոքոս III պարտավորվել է Հռոմին հանձնել Հ–ին, սակայն Հ. փախել է Կրետե, ապա Բութանիա, որտեղ թույն է ընդունել, երբ փորձել են գերել նրան և հանձնել Հռոմին: Հ. Հին աշխարհի խոշորագույն զորավարներից էր: Նրա ռազմավարությանը բնորոշ էին հակառակորդի դաշնակիցներին իր կողմը գրավելու հմտությունը, զորքերի տևական անցումների լավ կազմակերպումը, ապագա ռազմաբեմի ընտրությունը ևն, մարտավարության (այդ թվում՝ հակառակորդի) լավ իմացությունը, մարտի մանրազնին նախապատրաստումը, վճռական հարվածի իրականացումը ևն: Ըստ Պլուտարքոսի (Լուկուլլոս, XXXI) և Ստրաբոնի (XI, 14,6), Հ, Անտիոքոս III-ի մոտից փախել է Հայաստան՝ Արտաշես Ա–ի մոտ, նրա համար ընտրել Արտաշատի տեղը և խորհուրդներով օգնել կառուցելու քաղաքը: Ուսումնասիրողների մի մասը (Թ. Մոմզեն, Ն. Մաշկին) կասկածելի է համարում Հ–ի Հայաստանում լինելը, մի մասն էլ (Վ. Ավդիև, Ս. Բոկշչանին)՝ ընդունում այդ փաստը: Արտաշատի կառուցման մանրամասն նկարագրության մեջ Մովսես Խորենացին չի հիշում Հ–ին: Գրկ. Մաշկին Ն., Հին Հռոմի պատմություն, Ե., 1951: Моммзон Т., История Рима, т.1, M., 1936; Лапин H.A.,Ганнабал, M., 1939, Разин E.A.,История военного искусства, т.1 M., 1955, c.299–330; История древнего Рима, M., 1971, c. 97-102, 110-12; Kopaблев И.Ш., Ганнибал, M., 1976.

ՀԱՆՈՅ (Ha Nôi), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը: Երկրի տնտեսական և կուլտուրական հիմնական կենտրոնն է: Գտնվում է խոնգխա (Կարմիր) գետի ափին, Հարավ–Չինական ծովից 175 կմ հեռու: Կլիման մուսսոնային է, մերձհասարակածային: Հունվարի միջին ջերմաստիճանը 16°C է, հուլիսինը՝ 29°C, տարեկան տեղումները՝ 1800 մմ: Ամռան երկրորդ կե սին և աշնանը հաճախակի են թայֆունները: Տարածությունը 597 կմ2 է (1974), բնակչությունը՝ 1,5 մլն (1976): Հիմնվել է, հավանաբար, V դ. (այլ տվյալներով՝ VIII դ.): Մինչև XIX դ. եղել է Վիետնամի տարածքում տարբեր ժամանակներում ստեղծված պետությունների (Աննամ, Դայկովիետ, Դայվիետ, Չիների) մայրաքաղաք: XIX դ. սկզբին, երբ մայրաքաղաքը տեղափոխվել է Հյուե, Հ. դարձել ,է Հս. Վիետնամի գլխավոր քաղաքը: XIX դ. 80-ական թթ. ֆրանս. տիրապետության հաստատումից հետո դարձել է երկրի հս. մասի վարչական կենտրոնը, 1902-ից՝ Ֆրանս. Հնդկաչինի (տես Հնդկաչին Ֆրանսիական) մայրաքաղաքը: XX դ. 20-ական թթ. Վիետնամի ագգայինազատա գրական և բանվորական շարժման կենտրոնն էր: 1940-ին զավթել են ճապոնացիները: 1945-ին Հ–ում իշխանությունն անցել է ապստամբած ժողովըրդին: 1946-ի սահմանադրությամբ հռչակվել է ՎԴՀի մայրաքաղաքը: 1947–54-ին ֆրանս. զորքերը օկուպացրել են Հ., դուրս են բերվել 1954-ի հոկտեմբերին: Վիետնամում ԱՄՆ–ի ագրեսիայի տարիներին (1964–73) Հ. բազմիցս ռմբակոծվել է: Հ–ի արդյունաբերությոնը տալիս է երկրի ամբողջ արդ. արտադրանքի մոտ l/6-ը: Զարգացած է նաև արհեստագործությունը: Հ– ում կան շոգեքարշաավտո վերանորոգման, վագոնաշինական, հաստոցաշինական, նավաշինական, էլեկտրատեխ., քիմ. (ռետինի արտադրություն, կաուչուկի մշակում), փայտասղոցման և փայտամշակման, տեքստիլ, կարի, սննդի, ծխախոտի, խեցեգործական ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն: Երկաթուղային և ավտոհաղորդակցության կենտրոն է, գետային նավահանգիստ : Ունի միջազգային օդանավակայան: Հ–ում կա 25 բուհ (այդ թվում՝ հասալսարան), ԴՀԻ–ներ, թանգարաններ, թատրոններ: ժամանակակից Հ–ի հատակագծային կառուցվածքը ձևավորվել է XIX դ.–XX դ. առաջին կեսին: Քաղաքի հին մասին (Հին քաղաք), որ կենտրոնացած է «Վերադարձված սուր» լճի շրջակայքում, բնհրոշ է կառուցապատման բարձր խտությունը (36 թաղամաս): Քաղաքի նոր մասը (Նոր քաղաք), 2–3-հարկանի եվրոպական տիպի տներով, բազմաթիվ այգիներով, շրջափակում է Հին քաղաքը արմ–ից և հվ–ից Միջնադարյան հուշարձաններից են մեկ սյան վրա կառուցված Դիեն Բո պագոդան (Մոտ–Կոտ, 1049), Չինգ երկու քույրերի, Նեֆրիտե լեռան, Չան–Վու տաճարները, Կոնֆուցիոսին նվիրված, Գրականության տաճարը (1070): 1954-ից բազմապատկվել է շինարարությունը: Լավագույն կառույցներից են՝ Հո Շի Մինի դամբարանը (1975), Պոլիտեխնիկական ինստ-ը (1960-ական թթ., սովետական ճարտ, Ե. Ս. Բուդնիկ և ուրիշներ): 1970-ական թթ, սովետական (Ե. Գ. Ռոզանով և ուրիշներ) ու վիետնամական ճարտարապետները մշակել են Հ–ի նոր, գլխավոր հատակագիծը:

ՀԱՆՈՎԵՐ (Hannover), քաղաք ԳՖՀ–ում, Ներքին Սաքսոնիա երկրի վարչական կենտրոնն է: 562,9 հզ. բն. (1978): Երկաթուղային և միջազգային նշանակության ավտոճանապարհների հանգույց է, նա