Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պատմական տեղեկանք: XV դ. 70-ական թվականներին պորտուգալացիները հայտնաբերել են Դիոկո կղզին և հայտնաբերողի անունով կոչել Ֆեռնանդո Պո: 1778-ին կղզին անցել է Իսպանիային, որն այնտեղ ամրացել է միայն 1843-ին: Նույն թվականին, երկարատև պատերազմից հետո, Իսպանիան իր տիրապետությունն է հաստատել երկրի մայրցամաքային մասի՝ Ռիո Մունիի վրա: Իսպ. և ֆրանս. տիրույթների սահմանները մայրցամաքում որոշվել են 1900-ին: Հ. Գ–ի բնակչության ազատագրական պայքարը ուժեղացել է XX դ. 30-ական թթ.: Ձգտելով քողարկել գաղութային վարչակարգը՝ Իսպանիան 1960-ին «վերացրեց» նախկին գաղութային ստատուտը և Ֆեռնանդո Պոն ու Ռիո Մունին վերածեց Իսպանիայի «անդրծովյան նահանգի»: 1964-ին նրանց տրվեց «ներքին ինքնավարություն», ըստեղծվեցին ինքնավար կառավարական խորհուրդ ու գլխավոր ասամբլեա: Չորս տարի անց, ազգային–ազատագրական շարժման վերելքի հետևանքով Իսպանիան ստիպված Հ. Գ–ին տվեց քաղ. անկախություն: 1968-ի հոկտ. 12-ին հռչակվեց Հասարակածային Գվինեա Հանրապետության (ՀԳՀ) անկախությունը: 1970-ին ստեղծվեց Միասնական ազգային կուսակցությունը (1972-ից՝ Հ. Գ–ի Աշխատավորների միացյալ ազգային կուսակ ցություն): Նախկինում եղած քաղ. կուսակցությունները և մասսայական կազմակերպություններն արձակվեցին: ՀԳՀ 1973-ի սահմանադրության համաձայն, կուսակցությունը «մշակում է ազգի ընդհանուր քաղաքականությունը և հետապնդում է «մարդու կողմից մարդու շահագործումը վերջնականապես վերացնելու» նպատակ: Արտաքին քաղ. բնագավառում ՀԳՀ կառավարությունը հռչակել է չմիանալու սկզբունք: ՀԳՀ ՄԱԿ–ի և Աֆրիկյան միասնության կազմակերպության անդամ է: ՍՍՀՄ–ի և ՀԳՀ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1968-ին: Ստորագրվել են տնտ. և տեխ., ձկնորսության բնագավառում համագործակցության համաձայնագրեր: Տնտեսությունը: Հ. Գ. ագրարային երկիր է: Տնտեսության գլխավոր ճյուղերն են հողագործությունն ու փայտամթերումը, որոնք վերահսկվում են օտարերկրյա (առավելապես իսպանական) կապիտալի կողմից: Ռիո Մունիում տիրապետում է հարոսային հողագործությունը, կղզիներում՝ պլանտացիոն տնտեսությունը: Մշակում են կակաո, սուրճ, յուղատու արմավենի, բանան, բրինձ, գետնընկույզ, շաքարեղեգ, ցիտրուսներ, բանջարեղեն: Անասնապահությունը թույլ է զարգացած: Կա ձկնորսություն և ծովախեցգետնի արդյունահանություն: Անտառամշակումը առավելապես կատարվում է Ռիո Մունիում: Արդյունաբերությունը ներկայացված է տնայնագործական մանր ձեռնարկություններով: 1974-ին արտադրվել է 16 մլն կվտ.ժ-ից ավելի էլեկտրաէներգիա: Ավտոճանապարհների երկարությունը 1,3 հզ. կմ է, երկաթուղիներինը՝ 76 կմ: Ըստեղծվել է ազգային ավիաընկերություն: Զարգացած է նավագնացությունը: Ներմուծում է նավթամթերք, ցեմենտ, տեքստիլ, պարեն, կենցաղային տեխնիկա: Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում Իսպանիային: Արտահանվող ապրանքի 40%-ը կազմում է կակաոն, 20% –ը՝ սուրճը, մնացածը՝ Փայտանյութը, արմավի յուղը, ծխախոտը, բանանը ևն: Դրամական միավորը էկվելեն է: 1 էկվելեն= 1 իսպանական պեսետայի: ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԶՈՆԱ, հասարակածային գոտու բնական զոնա՝ ցամաքի 5– 8°, երբեմն մինչև 11° հյուսիսային և հարավային լայնությունների միջև: Բնորոշվում է մշտական շոգ և խոնավ կլիմայով, ջրագրական խիտ ցանցով, փարթամ բուսականությամբ ու հարուստ կենդանական աշխարհով: Տարեկան միջին ջերմաստիճանը 25–28°C է, տեղումները՝ 1400– 3000 մմ, ունեն տեղատարափ բնույթ և հաճախ ուղեկցվում են ամպրոպներով ու արևադարձային փոթորիկներով: Հարաբերական խոնավությունը 70–90% է: Օդի հոսանքները մեծ մասամբ վերընթաց են, հողերը՝ հիմնականում լատերիտային: Հողմահարման և հողառաջացման պրոցեսներն ինտենսիվ են և թափանցում են մեծ խորություններ: Բուսական աշխարհը բազմազան է, մշտականաչ: Անտառները խիտ են, բազմահարկ (մինչև 11 հարկ), որոշ բուսատեսակներ ունեն մինչև 60 մ բարձրություն: Վեգետացիան տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում: Տարածված են «հացի ծառը», կարմրածառը, արմավենիների բազմաթիվ տեսակներ, կաուչուկատուներ, լիաններ, մերձօվկիանոսյան շրջաններում մանգրովային անտառներ ևն: Առավել խիտ է ճահճային շրջանների բուսածածկույթը: Հարուստ է կենդանական աշխարհը: Տարածված են փիղը, ռնգեղջյուրը, գետաձին, գետակինճը, ջրավազաններում՝ կոկորդիլոսը ևն: Շատ են թռչունները, միջատները: Հ. զ–ի մեծ մասում բուսածածկույթն ու կենդանական աշխարհը պահպանվում են իրենց սկզբնական վիճակով: Խիտ բնակեցված երկրներում մեծ տարածություններ օգտագործվում են գյուղատնտ. նպատակներով:

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԿԼԻՄԱ, հասարակածային գոտու օդային զանգվածների և ցածր ճնշման ազդեցության տակ (5–10° հյուսիսային և հարավային լայնություններում) ձևավորվող կլիմա: Բնորոշ են տարեկան բարձր ջերմաստիճանը (24– 28°C), ջերմաստիճանի փոքր տատանումները (1–5°C) և առատ տեղումները (տարեկան՝ 1000–3000 մմ, առանձին վայրերում՝ 6000–10000 մմ)՝. Հ. կ–ի պայմաններում աճում են խոնավ հասարակածային անտառներ: Հ. կ. ունեն Հասարակածային Աֆրիկան, Ամազոնի ավազանը, Կենտրոնական Ամերիկայի և Ինդոնեզիայի որոշ շրջաններ:

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Երկնային կոորդինատների համակարգեր:

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ, հասարակածային գոտու ցածր ճնշման և մերձհասարակածային գոտու բարձր ճնշման փոփոխակի ազդեցության տակ ձևավորվող կլիմա: Բնորոշ են չորային (ձմռանը) և անձրևային (ամռանը) սեզոնները: Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 15–18°C Է, ջերմաստիճանի տարեկան տատանումը՝ 12°C, տարեկան տեղումները՝ մոտ 1000 մմ: Տարածված են սավաննային բուսածածկույթը, առավել չորային շրջաններում՝ արևադարձային տափաստանները, առավել խոնավ շրջաններում՝ խոնավ արևադարձային անտառները: Հ. մ. կ. մեծ տարածություններ է զբաղեցնում Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հնդստան թերակղզում, Ցեյլոնում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում և Ավսարալիայի հսում: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, նյութական արտադրության բոլոր ճյուղերում որոշակի ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) ստեղծված նյութական բարիքների (արտադրամիջոցների և սպառման առարկաների) ամբողջություն: Չափվում է ֆիզիկական ծավալով և արժեքային մեծությամբ: Հ. ա. ա–ի ֆիզիկական ծավալը որոշվում է տարվա ընթացքում ստեղծված արդյունքների գումարով, անփոփոխ գներով: Այդ գումարն արտահայտվում է նաև արժեքային մեծությամբ, ընթացիկ գներով, որը հնարավորություն է տալիս բացահայաել Հ. ա. ա–ի կառուցվածքն ու դրա փոփոյււությունները: Հ. ա. ա. հանդես է գալիս համախառն հասարակական արդյունքի ՛ և վերջնական հասարակական արդյունքի ձևերով: Լինելով առանձին ձեռնարկությունների արդյունքների միագումար՝ առաջինը կրկնահաշիվ է պարունակում, մի ձեռնարկության արուրքներն ու նյութերը այնուհետև օգտագործվում են այլ ձեռնարկությունների կողմից և մտնում դրանց արտադրանքի արժեքի մեջ: Աշխատանքի հասարակական բաժանման զարգացման համեմատ կրկնահաշիվն աճում Է: Կրկնահաշվից կամ միջանկյալ արդյունքի արժեքից ազատված Հ. ա. ա. վերջնական հասարակական արդյունքն Է, որն ավելի ճիշտ է բնորոշում հասարակական արտադրության դինամիկան: Հ. ա. ա–ի վերարտադրությունն իրականանում է բնաիրային և արժեքային ձևերի միասնության մեջ: Ըստ բնաիրային ձևի այն բաղկացած է արտադրամիջոցներից և սպառման առարկաներից, իսկ ըստ արժեքային ձևի՝ արտադրամիջոցների փոխանցված արժեքից (փոխհատուցման ֆոնդ) և նորաստեղծ արժեքից (ազգային եկամուտ): ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (Le Comite de surete generale), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Կոնվենտի կոմիտեներից մեկը: Մտեղծվել է 1792-ի հոկտ. 2-ին: Խնդիրն էր պայքարել ներքին հակահեղափոխության դեմ: Ժիրոնդիստների և յակոբինյանների միջև քաղ., ինչպես նաև ներյակոբինյան պայքարի հետևանքով Հ. ա. կ–ի կազմը բազմիցս փոփոխվել Է: Ազդեցիկ է դարձել Յակոբինյան դիկտատուրայի ժամանակ: 1793-ի սեպտեմբերից գտնվում էր Հասարակական փրկության կոմիտեի ղեկավարության տակ: 1794-ի գարնանը և ամռանը սրվեց վեճը Հ. ա. կ–ի (որտեղ գերակշռում էին հեղափոխության հակառակորդների նկատմամբ ծայրահեղ, տեռորիստական