Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զաա մեկ միասնական պետության մեջ, ինչպես նաև ընդլայնել Վրաստանի տի– րապետությունն Անդրկովկասում: Հ. 11-ի քաղ. ծրագիրը («ազատություն» և «վե– րածնունդ») նախատեսում էր ստեղծել ուժեղ քրիստոնեական պետություն, միավորել վրաց և հայ ժողովուրդնե– րին: Նա ամեն կերպ աշխատում էր իր կողմը գրավել հայ առևտրական կապիտա– լի ներկայացուցիչներին և եկեղեցիների միավորմամբ ամրացնել կապը հարևան քրիստոնյա ժողովուրդների հետ: Հայ ազատագրական շարժման ականավոր ներկայացուցիչները (Հովսեփ էմին, Շ. Շահամիրյան, Հ. Արղության, Հ. Լա– զարյան և ուրիշներ) հավանություն էին տալիս վրաց թագավորի ծրագրերին և իրենց կողմից առաջադրում վրաց–հայ– կական պետություն ստեղծելու նախա– գծեր, որին Հ. II վերաբերվում էր համա– կրանքով: Աակայն Վրաստանի վերելքի և Անդրկովկասի միացյալ քրիստոնեա– կան պետության ստեղծման ծրագիրը չիրականացավ արտաքին անբարենպաստ քաղ. վիճակի և ներքին ֆեոդալական երկպաոակությունների պատճառով: Հ. II 1783-ին կնքեց Գեորգիևսկի պայմանա– գիրը (տես Գեորգիևսկի պայմանագիր 1783), որով ճանաչեց Ռուսաստանի հո– վանավորությունը: Ներքին քաղաքակա– նության մեջ Հ. II-ի գործունեությունն ուղղված էր երկրի արտադրողական ուժե– րի վերելքին, խոշոր հողատիրության (սաթ ավադո) դեմ պայքարին, պաշտ– պանության ամրապնդմանը (1773-ին ստեղծվեց մշտական զորք՝ մ ո ր ի գ և ն): Նրա օրոք արգելվեց առանց հողատա– րածությունների և ընտանիքից անջատ ճորտերի վաճառքը: Հիմնվեցին պետ. դպրոցներ, ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756-ին, ԹելավոսՐ 1782-ին): Գրկ.Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, 1974: MoaHHHCflH A. P., Hocn 3mhh, E., 1945; Գ. Մայսոէրաձե

ՀեՐԱԿԼԷՍ (հուն. ՝HpaxXffc), հին հունա– կան դիցաբանական հերոս: Զևսի և Թե– բեի թագուհի Ալկմենեի որդին: Ըստ որոշ հին դիցագետ հեղինակների, Հ–ի նախնական անունն էր Ալկիդաս: Հ. (նշա– նակում է «Հերայի հալածանքներից սխրանքներ գործող») նրան իբր կոչել է Դելփիքի պատգամախոսը: Առասպելնե– րում Հ. ներկայացվում է որպես մարդկու– թյան թշնամիներին, բնության չար ու ահեղ ուժերին դիմակայող հերոսամար– տիկ: Հ–ի մասին բազմաթիվ առասպել– ներից առավել հայտնի ու տարածված է նրա 12 սխրագործությունների զրուցա– շարքը, որի համաձայն իբր Հերան Հ–ին դատապարտել էր հնազանդվել Միկեն– քի արքա Եվրիսթեոսին: վերջինիս հանձ– նարարությամբ Հ. սպանում է նեմե– յան առյուծին, լերնեյան հիդրային, սան– ձում կերենյան հրեշ–եղջերվին, ոչնչաց– նում ստիմվւալոսյան մարդակեր թռչուն– ներին, ստիմփանոսյան վարազին (կին– ճին), մաքրում Ավգիասի ախոռը, ուժաս– պառ անում Կրետեի ցուլին, հաղթում իր ձիերին մարդկանց մսով կերակրող Դիո– մեդես թագավորին, կոտորում ամազոնու– հիներին և խլում նրանց Հիպպոլիտե թա– գուհու գոտին, հափշտակում եռագլխանի «Հերակլեսն առյու– ծի հետ» (մ. թ. ա. IY դ., քանդակա– գործ՝ Լ ի ս ի պ– պ ո ս) հսկա Գերիոնոսի նախիրը, Հեսպերիդա– ների այգու ոսկե խնձորները, բռնի Մի– կենք տանում Հադեսի պահապան Կերբե– րին: Այլ առասպելների համաձայն, Հ. ազատում է Կովկաս լեռանը շղթայված Պրոմեթեոսին, հաղթում Անթեոսին, կըռ– վում հսկաների ու կենտավրոսների դեմ, մասնակցում Արգոնավորդների արշա– վանքին, Տրոյայի կործանմանը, կատա– րում այլ սխրագործություններ: Ի վերջո, Զևսը Հ–ին պարգևում է անմահություն և երկրից տեղափոխում Ողիմպոս (Օլիմ– պոս) լեռ՝ նրան կնության տալով դեռատի Հեբե դիցուհուն: Հին Հունաստանում Հ–ին նվիրված տոները կոչվել են Հերակ– լեա: Հ–ի պաշտամունքը տարածված է եղել Հին աշխարհի ուրիշ շատ երկրնե– րում: Հին Հռոմում նրան պաշտել են Հեր– կուլես անունով: Արևելքի երկրներում հաճախ Հ–ին նույնացրել են իրենց այս կամ այն աստվածությանը, հարստացրել նրա մասին առասպելները: Եգիպտոսում Հ. նույնացվել է Ամոնի որդի Աոմ (Զոմ) աստծուն, որը երկիրը մաքրում է հրեշնե– րից՝ առավոտից մինչև երեկո շահելով 12 հաղթանակ: Փյունիկիայում Հ. կոչվել է Մելկարտ և համարվել արեգակնային արքա, ինչպես նաև Տյուրոս քաղաքի հո– վանավոր: Հին Պարսկաստանում Հ–ին կոչել են Աամ Դև և համարել լույսի ու արդարության քաջամարտիկ: Հին Հա– յաստանում Հ. նույնացվել է պատերազմի ու քաջության աստված Վահագնին: Հ–ի մասին առասպելներն արտացոլվել են հին հույն հեղինակների (Հոմերոսի «Իլիա– կան», Աոֆոկլեսի «Տրաքինուհիներ», Եվ– րիպիդեսի «Հերակլես» ևն), քանդակա– գործների (Միրոնոս, Լիսիպպոս, Գլիկո– նոս), Վերածնության դարաշրջանի գեղա– նկարիչների (Պ. վերոնեզե, Պ. Ռուբենս և ուրիշներ) ստեղծագործություններում: Գրկ. Կուն Ն. Ա., Հին Հունաստանի լե– գենդներն ու առասպելները, Ե., 1979: Шваб Г., Мифы классической древности, M., 1912.

ՀԵՐԱԿԼԻՈՍ (՝HpdxXeiog) (575–641), բյուգանդական կայսր 610-ից: Դահ է բարձրացել Փոկասին տապալելուց հետո: Հիմնել է Հերակլիոսների դինաստիան (610–716): Գահակալման սկզբնական շրջանում շարունակվում էր դեռևս 602-ին սկսված բյուզանդա–պարսկական պատե– րազմը: Հս–ից և արմ–ից կայսրությունն ավերում էին սլավոնները, ավարները, լանգոբարդները: 619-ին հաշտություն կնքելով ավարների հետ՝ Հ. 621-ին արշա– վեց պարսից արքա Խոսրով II-ի դեմ: Հ–ի ռազմ, հաջող գործողությունները հիմնա– կանում ծավալվում էին Հայաստանում և Ատրպատականում: Բյուգանդական բա– նակում կային նաև հայեր, լազեր, վրա– ցիներ, աբազներ, խազարներ, զորավար– ների թվում էին Մժեժ Ղնանին և Վահան Ււորխոռունին: 628-ին կնքված հաշտու– թյամբ վերականգնվեց 591-ի սահմանա– գիծը: 634-ին Ասորիք ներխուժեցին արաբ– ները, իսկ 636-ին Ցարմուկ գետի մոտ պարտության մատնեցին Հ–ի զորքը, նվա– ճեցին Ասորիքն ու Պաղեստինը: 635-ին Հ–ի դեմ անհաջող դավադրությանը մաս– նակցեցին Վահան խորխոռունին և Դա– վիթ Սահառունին: Հ–ի ժամանակ սկզբնավորվեց կայսրու– թյան շրջանների կառավարման բանակա– թեմային համակարգը (տես Թեմեր): Հ. փորձեց ստեղծել քրիստոնեական նոր վարդապետություն՝ միակամություն (մո– նոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին: 633-ին Հ. Կաբինում գումարեց եկեղեցա– կան ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փաոաժնակերացին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետ– ներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վար– դապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկ. եկեղեցու ծեսերով: Հայաստանի արլ. մասի հոգևորականու– թյունը չմասնակցեց ժողովին և չընդունեց «միակամությունը»: բարթիկյան

ՀԵՐԱԿԼԻՏ, Հերակլիտոս (՝Hpa- xXeixoe) և փ և ս ա ց ի (մ. թ. ա. մոտ 544– 540–մահ. թ. անհտ.), հին հունական մա– տերիալիստ և դիալեկտիկ փիլիսոփա: Հոնիական դպրոցի ներկայացուցիչ: «Բնու– թյան մասին» նրա աշխատությունից պահ– պանվել են լոկ հատվածներ, որոնց բազ– միմաստության ու առեղծվածայնության համար Հ–ին տվել են «մթին» մականունը: Հերակլիտ Ըստ Հ–ի աշխարհի նախահիմքը կրակն է, որն առավել ընո™ք՚ակ է փոփոխության և շարժուն է: Գոյություն ունեցողը, նաև հոգին, համընդհանուր անհրաժեշտու– թյամբ առաջանում է կրակից և վերածվում է կրակի: Աշխարհը չի ստեղծել ո՝չ աստ– ված և ո՝չ էլ մարդը, այլ միշտ եղել է ու կլինի որպես «որոշակի չափերով բոցա– վառվող ու մարող» հավերժ կենդանի կրակ: Հ–ի պարզունակ դիալեկտիկայի կա– րևոր գիծը ողջ գոյություն ունեցողի հա– վերժ Փոփոխության, աշխարհի լինելիու– թյան ու հակասականության մասին պատ– կերացումն է: Աշխարհը պրոցես է, ամեն ինչ անընդհատ վւովւոխվում է՝ անցնելով իր հակադրությանը (սառը դառնում է տաք, տաքը՝ սառ, խոնավը՝ չոր, չորը՝