Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Արվեստում Հ. պատկերվել է կարճա– հասակ, կաղ, գործավորի հագուստով, մե– տաղագործի մուրճը և ունելին բռնած, ջղուտ այրի կերպարանքով:

ՀԵՓԹԱՂՆԵՐ, հփթաղներ, սպի– տակ հոներ, ցեղային միավորում (V–VI^.): Հին հայկ. աղբյուրներում հիշատակվում են նաև քուշաններ անու– նով: Հ. հիմնականում արևելա–իրանական ցեղեր էին (ամենահավանական տեսու– թյունն է) և հնարավոր է իրենց մեջ են ըն– դունել այլ էթնիկական տարրեր, հատկա– պես հոների ու մազքութների ցեղախմբեր [Հ–ի ու հոների ցեղակցությունը հաստա– տող կռվան է Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի մի տվյալ, ըստ որի, Հ. («կամիճիկ հեփ– թաղք») բնակեցված էին Կովկասյան լեռ– նաշղթայի այն տարածքում, որը հետա– գայում մտել է Հոնաց թագավորության մեջ]: Հ–ի բարբարոսական պետությունը IV դ. տարածված էր Միջին Ասիայի մերձկաս– պյան տարածքում, V–¥1դդ. ընդգրկել է Միջին Ասիան, Աֆղանստանը, Հյուսիս– Արևմտյան Հնդկաստանն ու Արևելյան Թուրք եստանի զգալի մասը: Կազմված լինելով քոչվոր ռազմաշունչ ուժերից՝ Հ–ի պետությունը ավերիչ պատերազմներ է վարել հարևան երկրների, հատկապես Պարսկաստանի դեմ: Հայկ. աղբյուրնե– րում (Եղիշե, Ղազար Փարպեցի) պահպան– վել են տեղեկություններ Պարսկաստանի դեմ վարած Հ–ի պատերազմների մասին, որոնց հարկադրաբար մասնակցել են հայոց (հայկ, այրուձին Վարդան Մամի– կոնյանի գլխավորությամբ), վրաց և առ– հասարակ պարսկ. տերությանը հպատակ երկրների ռազմ, ուժերը: 484-ին Հ. կոր– ծանիչ հարված հասցրին պարսից զորա– բանակներին՝ արքայից արքա Պերոզի գլխավորությամբ: Սասանյան Պարսկաստանի, Հնդկաս– տանի ու միջինասիական թուրքերի հար– վածների տակ կործանվեց (VI դ. վերջին) Հ–ի ցեղային միավորումը, իսկ իրենք ձուլվեցին հետագայում պետության տա– րածքը նվաճած ժողովուրդների հետ: Գրկ. Ղազար Փարպեցի, Պատմու– թիւն Հայոց, Տփղիս, 1904: Մովսես Կ ա– ղանկաավացի, Պատմութիւն Աղուա– նից աշխարհի, Թ., 1913: TpeBep K. B., KymaHbi, xhohhtm h a<£>TajmTbi no apMHHGKHM HCTOHHHKaM IV–VII bb., «CoBeTCKaa apxeojio- ոա>, t. 21, 1954. Բ.tfliiniptupjtuU

ՀԵՔԻԱԹ, ժողովրդական բանահյուսու– թյան հիմնական ժանրերից մեկը: Գերա– զանցապես արձակ, բանավոր պատմվածք է՝ կախարդական, արկածային, կենցա– ղային բովանդակությամբ, հյուսված գե– ղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով: Համաշխարհային բանագի– տության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան Հ–ի ծագման, ձևավորման և ընդգրկման սահմանների վերաբերյալ: Հ–ները բաժանվում են տեսակների ու ենթատեսակների: Տարածված են հրաշա– պատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական–պատմական, կենցաղային–առօրեական, կրոնական սյուժեներով Հ–ներ, որոնց մեջ դրսևոր– ված են աշխատավոր մարդկանց լավատե– սությունը, ապագայի համար պայքարի պատրաստակամությունը, արդարության, ազնվության ու հերոսության գաղափար– ները: Աշխարհի ժողովուրդների Հ–ներում առկա ե^ւ ընդհանրություններ ու նմանու– թյուններ, որոնք արդյունք են տնտեսա– կան–հասարակական կյանքի նույնատիպ պայմանների, մշակութային կապերի ու շփումների: XIX դարից սկսած խոշոր չա– փերի Է հասել Հ–ների հավաքման, հրա– տարակման և ուսումնասիրման գործը: Այստեղ զգալի Է Գրիմ եղբայրների վաս– տակը: Հայկ. Հ–ների հավաքման ու հրա– տարակման ասպարեզում մեծ աշխատանք են կատարել Գ. Մրվանձտյանցը, Տ, Նա– վասարդյանցը, _Մ. Հայկունին, Ե. Լալա– յանը, Մ. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշ– ներ: Արժեքավոր Է «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի գիտական բազմահատոր հրատարակությունը ՀՍՍՀ ԳԱ հնագի– տության և ազգագրության ինստ–ի կող– մից: Հ–ները գեղարվեստական մշակմամբ օգտագործվում են գրականության մեջ և գեղարվեստում: Գրկ» Սրվանձտյանց Գ., Մանանա, ԿՊ, 1876: Ն ու յ ն ի, ՝՝Համով–հոտով, ԿՊ, 1884: Նավասարդյանց Տ., ""տայ ժողովրդա– կան հեքիաթներ, գիրք 1 – 10, Վաղ–պաա –Թ., 1882–1903: Տ ա յ կ ու ն ի Ս., ժողովրդական հեքիաթ, Մ.– Վաղ–պատ, 1902: Լալա– յ ա ն Ե., Մարգարիտներ հայ բանահյուսու– թյան, հ. 1–2, Թ.–Վաղ–պատ, [1914–15]: ^տայ ժողովրդական հեքիաթներ, հ. 1 – 10, Ե., 1958–79: AHApeeB H.II., yica3aTejib CKa30HHUx CKHKeTOB, JI., 1929; Thompson St., The Types of the Folktale, Helsinki, 1961. IX. Նա զին յան Ս. Հեքիմյան

ՀԵՔԻԱՅԱՆ Սրապիոն (16.8.1832, Կ. Պո– լիս–7.3.1892, Կ. Պոլիս), հայ դրամա– տուրգ, թատերական–մշակութային գոր– ծիչ: Սովորել Է ծննդավայրի Մխիթարյան– ների տարրական դպրոցում, վենետիկի Մուրատ–ՌաՓայելյան վարժարանում, հմտպցել եվրոպական մի շարք լեզուների մեջ: Հ–ի ստեղծագործություններից են «Արտաշես և Մաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները: 1856-ին Հ. հաստատվել Է Կ. Պոլսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայա– ցումներ է տվել հայերեն, թուրք., իտալ.: Գլխավոր դերերը կատարել է ինքը: Այս թատրոնի համար էլ Հ. գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբել– յանը): Հ. նաև ինքնուրույն ու թարգմա– նական բանաստեղծություններով, գրա– կանությանն ու թատրոնին նվիրված հոդ– վածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մու– սայք. Մասյաց» և այլ պարբերականնե– րում: Երկ, Տաղք, քերթվածք և թատրերգությունք, ԿՊ, 1857: Հուլիանե, Գոմալա [թրգմ.], Պո– ղոս և Վիրգինիա [թրգմ.], ԿՊ, 1864: Գրկ. Թերզիրաշյան Վ., Հայ դրա– մատուրգիայի պատմություն, հ. 1, Ե., 1959: Հայ նոր գրականության պատմություն* հ. 2, Ե., 1962: Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962: Մ. Շաիկյան ՀեՔԱԱԳՈնԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (< հուն. ££dYcovog – վեցանկյուն), p յուրե ղագի– ւոական համակարգ: Ընդգրկում է համա– չափության հինգ տեսակ, որոնք բնորոշ– վում են վեցերորդ կարգի մեկ առանցքի և երկրաչափական հաստատունների (a= = b=£c: a=3=90°: 7=120°) առկա– յությամբ: Որոշ բյուրեղագետներ Հ. հ–ի մեջ են ներառում նաև համաչափության արիգոնային համակարգի յոթ տեսակ: Հ. հ–ի մեջ են մտնում համաչաՓության հետևյալ տեսակները. 1. հեքսագոնա– պիրամիդային (մասնակցում է վեցերորդ կարգի միայն մեկ առանցք՝ Լ6), 2. հեք– սագոնա–տրապեցոԷդրային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք՝ Լ66Լ2), 3. հեքսագոնադիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց համաչափության մեկ հարթություն, նը– րանց հատման կետում համաչաՓության կենտրոն՝ L6PC), 4. դիհեքսագոնա–պիրա– միդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրա հետ հատվող համաչաՓության վեց հարթություն՝ L66P), 5. դիհեքսագոնա– դիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք, նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք, համաչաՓության յոթ հարթություն, որոնցից մեկը ուղղահա– յաց է գլխավոր առանցքին, իսկ մնացած վեցը հատվում են այդ առանցքի հետ, առկա է նաև համաչափության կենտրոն՝ L66L27PC): Հ. հ–ին են պատկանում, տրիգոնայինի հետ մեկտեղ, բյուրեղա– գիտական տեսակետից ուսումնասիրված բոլոր միներալների և այլ նյութերի մոտ 7,5% -ը, այդ թվում՝ քվարցլւ, բերիլը, ապատիտը ևն:

ՀԵՔԱԱԱԵԹԻԼ1եՆԴԻԱ^Ին, H2N(CH2)6 NH2, ալիֆատիկ շարքի դիամին: Անգույն, փայլուն բյուրեղային նյութ է, հալ. ջեր– մաստիճանը՝ 42°C, եռմանը՝ 204–205°C: Լավ է լուծվում ջրում և օրգ. լուծիչներում: Թորվում է ջրային գոլորշիներով: Խոնավ օդում ծխում է, կլանում ածխաթթու գազ: Անօրգ. և օրգ» թթուների հետ առաջաց– նում է աղեր: Այդ հատկությունը օգտագոր– ծում են Հ. քանակապես որոշելու համար: Ունի ամիններին բնորոշ բոլոր հատկու– թյունները: Կոնդենսացման մեջ է մտնում երկհիմն թթուների հետ՝ առաջացնելով պոլիամիդային պոլիմերներ: Մարդու օր– գանիզմի վրա երկարատև ազդեցության դեպքում Հ–ի գոլորշիներն առաջացնում են կենտրոնական, վեգետատիվ նյար– դային համակարգի և այլ օրգանների խան– գարումներ: Հ. արդյունաբերության մեջ ստանում են ադիպինաթթվի դինիտրիլը կատալիզատորների (պղինձ–կոբալտ) առ– կայությամբ, 125°C-nnf և 600–625 կգ/սմ2 ճնշման տակ վերականգնելով՝ N=C(CH2)4feN+4H2-^H2N(CH2)6NH2: