սարք, որը նախատեսված է ինֆորմացիան
գրանցելու, պահելու և վերարտադրելու
համար: Ամենամեծ կիրառումը ՀՍ–երը
ստացել են թվային հաշվողական մեքենա–
ներում (ԹՀՄ), ինչպես նաև ավտոմատի–
կայի սարքերում, հեռուստամեխանիկա–
յում, միջուկային ֆիզիկայում են: ՀՍ հիմ–
նականում բնորոշվում է տարողությամբ
(պահվող ինֆորմացիայի քանակով),
արագագործությամբ (ընտրման և հարց–
ման ժամանակներով) և արժեքով կամ տե–
սակարար արժեքով: ՀՍ–ում որպես ին–
ֆորմացիա կրողներ օգտագործվում են
էլեկտրոնաճառագայթային խողովակներ,
"Հիշող սարքի բլոկ–սխեմա
մագնիսական ժապավեններ, թմբուկներ և սկավառակներ են: ՀՍ–երը բաժանվում
են տեսակների՝ ա. ըստ հարցման բնույ–
թի՝ հասցեային և զուգորդական ՀՍ–եր, բ.
ըստ հարցման եղանակի՝ կամավոր հարց–
ման և հաջորդական հարցման ՀՍ–եր, գ.
ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ օպե–
րատիվ (ՕՀՍ), մնայուն (ՄՀՍ), արտաքին
(ԱՀՍ) և բուֆերային (ԲՀՍ), դ. ըստ ին–
ֆորմացիան պահպանելու ունակության՝
սնումից կախված և անկախ ՀՍ–եր:
Հասցեային ՀՍ–ում ինֆորմացիան
փնտրվում է նախօրոք հայտնի հաս–
ցեով, իսկ զուգորդական ՀՍ–ում՝ ըստ ին–
ֆորմացիայի որոշ հատկանիշների:
ԹՀՄ–ում հիմնականում օգտագործվում են
հասցեային ՀՍ–եր: Կամավոր հարցման
ՀՄ–ոյ.մ թույլ է տրվում հասցեների ընտըր–
ման կամավոր կարգ, իսկ հաջորդականում
հասցեների ընտրությունը կատարվում է
միայն որոշակի հաջորդականությամբ:
ՕՀՍ–ն նախատեսված է միջանկյալ թվա–
բանական հաշվարկների արդյունքները
հիշելու, ՄՀՄ–ն՝ խնդրի լուծման ընթաց–
քում չփոփոխվող ինֆորմացիան հիշե–
լու, ԱՀՍ–ն՝ մեքենա մուծվող ինֆորմա–
ցիան հիշելու համար: ԲՀՄ–ն, որն օժտ–
ված է բարձր արագագործությամբ և փոքր
տարողությամբ, օգտագործվում է մեքե–
նայի առանձին սարքերի արագություն–
ները համաձայնեցնելու համար: Սնումից
կախված, ՀՍ–ում սնումը անջատելիս՝
հիշված ինֆորմացիան կորչում է:
Չնայած ՀՍ–երի բազմատեսակությանը,
նրանց կարելի է ներկայացնել ընդհան–
րացված կառուցվածքային սխեմայով, որը
բաղկացած է հետեյալ հանգույցներից
(նկ.). 1. կուտակիչ (նախատեսված է
ինֆորմացիան գրանցելու և պահելու հա–
մար), 2. տեղական կառավարման հան–
գույց (ըստ ժամանակային դիագրամի ներ–
քին ազդանշաններ է մշակում ՀՍ–ի հան–
գույցները կառավարելու համար), 3. թվի
ընտրման հանգույց (ընդունում է թվի
հասցեի կոդը կամ թվի հայտանիշը և ըստ
այդմ իրագործում թվի ընտրությունը), 4.
թվի ընդունման հանգույց (ընդունում է
գրանցվող ինֆորմացիայի կոդը և կառա–
վարում գրանցման հանգույցը), 5. գրանց–
ման հանգույց (գրանցվող թվի կոդը ձեա–
փոխվում է կուտակիչի կարգային գծերի
կառավարման ազդանշանների), 6. ըն–
թերցման հանգույց (կուտակիչից ընթերց–
ված ինֆորմացիան ձեափոխվում է մեքե–
նայի ստանդարտ ազդանշանների), 7.
ինֆորմացիայի առաքման հանգույց (նա–
խատեսված է ընթերցված ինֆորմացիան
կարճատե պահելու համար):
Գրկ. Khtobhh B. B«, OnepaTHBHbie 3a-
noMHHaiomHe ycTpoficTBa Ha <J)eppHTOBbix
cep;je»roHKax h tohkhx MarHHTHWX rniemcax,
M.–JT., 1965; KpaH3Mep JI. Ո., ycTpoii-
CTBa XpaHeHHH flHCKpeTHOH HH(|>OpMaii;HH, 2
H3a ., nepepa6., JI., 1969; III h r h h A. T., IJh-
(t>POBbie BbiqHCJIHTejIbHbie ManiHHbl (naM5ITb
YBM), M., 1975* Գ. Զա քարյա՛ս
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ինֆորմացիա մտապա– հելու, այդ կերպ կենսափորձ կուտակելու և անհրաժեշտության դեպքում այդ ին– ֆորմացիան վերարտադրելու ընդունակու– թյուն: Հ. իմացական պրոցեսներից է և հատուկ է մարդուն ոլ զարգացած նյարդա– յին համակարգ ունեցող կենդանիներին: Տարբերում են Հ–յան երկու մակարդակ– ներ. կարճատե և երկարաժամկետ: Կար– ճատե հիշողության մակարդակում ին– ֆորմացիան պահպանվում է մի քանի վայրկյանից մինչե մի քանի տասնյակ րոպե, որից անցնում է երկարաժամկետ Հ–յան մակարդակը կամ լրիվ ջնջվում է: Երկարաժամկետ Հ. բնորոշվում է տըվ– յալ օրգանիզմի կյանքի տեողության հետ համեմատելի ինֆորմացիայի պահպան– ման ժամանակով և կարճատե Հ. խախտող գործոնների նկատմամբ ունեցած կայու– նությամբ: Ինֆորմացիայի ընկալումից հետո սկըս– վում է նրա ամրապնդման (կոնսոլիդա– ցիայի) փուլը: Հ–յան խախտումներն առա– ջանում են գլխուղեղի կենտրոնների ախ– տահարման հետեանքով, ընդ որում հիմ– նականում վերաբերում են մոտ անցյալի դեպքերին, հետադարձ ամնեզիայի է են– թարկվում դեռես կոնսոլիդացիայի չեն– թարկված ինֆորմացիան, մինչդեռ եր– կարաժամկետ Հ–յան բովանդակություն– ները խիստ ամուր են պահվում: Կարճատե Հ–յան մեխանիզմները գոր– ծում են այնքան ժամանակ, քանի դեռ ին– ֆորմացիան չի ամրապնդվել: Որոշ փոր– ձարարական փաստեր վկայում են, որ ինֆորմացիան հաճախ ամրապնդվում է ընկալումից անմիջապես հետո, թեե ընդ– հանուր առմամբ կոնսոլիդացիան տնում է 30–60 րոպե: Գլխուղեղի էլեկտրաֆիզիո– լոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր իրադարձու– թյան վերաբերյալ մտապահվող ինֆոր– մացիան գրանցվում է ոչ թե առանձին գրգռված նեյրոններում, այլ միաժամա– նակ գրգռված նեյրոնների և գլխուղեղի զոնաների կոմբինացիաներում: Ընկալ– ված ինֆորմացիան «կրկնօրինակվում» և պահվում է գլխուղեղի կեղեի երկու կի– սագնդերում՝ առաջացնելով նույնատիպ հետքեր: Նույն ինֆորմացիան տարբեր անալիզատորների օգնությամբ ընկալե– լիս՝ համապատասխան պատկերները պահպանվում են ուղեղի տեսողական, լսողական և այլ կենտրոններում: Այդ բա– ժինների միջե առաջացող կապերը, ին– ֆորմացիան վերարտադրելիս, ապահո– վում են նրա զգայական առանձին տար– րերի միաժամանակյա ակտիվացումը: Օնտոգենեզում նոր նեյրոններ չեն առա– ջանում, այդ պատճառով էլ նոր ինֆոր– մացիան և հմտությունները մտապահվում են միայն առկա նեյրոնների նոր կոմբի– նացիաների ստեղծման ճանապարհով: Դրանց ստեղծումն ու կայունացումը առա– ջին հերթին պայմանավորված է միջնեյ– րոնային հպման տեղամասերում՝ սի– նապսներում, կատարվող փոփոխություն– ներով: Ցուրաքանչյուր նեյրոն կարող է ապահովել ինֆորմացիայի մեծ թվով միա– վորների պահպանում: Դենդրիտների քա– նակը օնտոգենեզի առաջին տարիներին փորձի կուտակմանը զուգընթաց խիստ ավելանում է: Հ–յան հետքերի առաջաց– ման համար կարեոր են. նոր սինապսնե– րի առաջացումը, մինչ ինֆորմացիայի ընկալումը դեռես գործի չդրված սինապս– ների օգտագործումը և նրանց ֆունկցիո– նալ հատկությունների Փոփոխություն– ները: Սինապսներում նյարդային իմպուլս– ներն առաջ են բերում հատուկ քիմ. միջ– նորդ նյութի՝ մեդիատորի արտազատում, որը հեշտացնում կամ արգելակում է շըղ– թայի հաջորդ նեյրոնում իմպուլսի առա– ջացումը: Մարդու ուղեղում ՌՆԹ–ի քանակությու– նը սկսած ծննդյան օրից մինչե 40 տարե– կանը անընդհատ աճում է, մինչե 60 տա– րեկանը մնում է նույն բարձր մակարդակի վրա, որից հետո աստիճանաբար նվազում է: Հ–յան ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությունը կատարում են փոր– ձարարական և կլինիկական պսիխոֆիզիո– լոգիայի, վարքի ֆիզիոլոգիայի, ձեաբա– նության և հյուսվածաբանական քիմիա– յի, էլեկտրաֆիզիոլոգիայի և վերլուծական կենսաքիմիայի մեթոդներով: Հ–յան հոգեբանական մեխանիզմների ու դրսեորումների ուսումնասիրությունը երկարատե պատմություն ունի: Առաջինը Հ–յան վերաբերյալ որոշակի տեսակետ առաջադրեց Արիստոտելը, ըստ որի այն հատուկ է ե՝ կենդանիներին, ե՝ մարդուն, իսկ վերհուշը՝ միայն մարդուն: Արիստո– տելը փաստորեն առաջինը նկարագրեց զուգորդությունների տեսակները (ըստ նմանության, հակադրության և առընթե– րության): Նեոպլատոնիկ Պլոտինը առաջ քաշեց Հ–յան, որպես հոգու ակտիվ գոր– ծունեության գաղափարը, իսկ Ավգուստի– նը ցույց տվեց հուշերի կապը ժամանակի ընկալման հետ: Լոկը Հ. անվանեց գա– ղափարների «պահեստ»՝ զարգացնելով նաե զուգորդությունների (ասոցիացիա– ների) գաղափարը: Զուգորդական հոգե– բանության ներկայացուցիչ Հ. էբինգհաու–