ՀԻՊՈԹԵԶ (< հուն. <?ji6deaig – սկըզ– բունք, ենթադրություն), վարկած, գի– տության մեշ՝ երևույթների այնպիսի բա– ցատրություն, որի դեպքում առաջադրվում և հիմնավորվում է ենթադրություն դրանց հիմքում ընկած գործոնների, դրանց առա– ջացման պատճառի կամ եղանակի մասին: Մասնավոր դեպքում դա կարող է լինել որևէ անհայտ օբյեկտի գոյության ընդու– նում, ընդհանուր դեպքում՝ մոդելային պատկերացում որոշակի ներքին կառուց՞– վածքի կամ թաքնված մեխանիզմի մասին, որոնք իրենց գործողությամբ առաջ են բե– րում փորձնական երևույթները, կամ էլ են– թադրություն այն օրինաչափության մա– սին, որով որոշակի գործոններից ստաց– վում են Փորձնական երևույթները: Գիտու– թյունը Հ–ի է դիմում, երբ եղած պատկերա– ցումները բավարար չեն երևույթների բա– ցատրության համար: Հ–ի միջոցով բա– ցատրել երևույթը նշանակում է Հ–ի են– թադրությունից արտածել դիտումների և գիտաՓռրձի տվյալների ընդհանրացմամբ ստացված էմպիրիկ օրինաչափություն– ները, մասնավորապես քանակական առնչությունները: Հ. միաժամանակ պետք է հնարավորություն Անձեռի ի մի բերելու ըստ կարելվույն բազմազան փորձնական նյութ՝ կապ հաստատելով արտաքուստ անջատ Փորձնական տվյալների միջև և կանխատեսելու նոր երևույթներ ու առնչություններ; Գիտության պատմու– թյան մեջ եղած Հ–ների օրինակներ են անդրուրանյան մոլորակների գոյության ենթադրումը աստղագիտության մեջ, նա– խամեսրոպյան գրի գոյության վարկածը հայագիտության մեջ, ժառանգականու– թյան մեխանիզմների մոդելները կենսա– բանության մեջ, Ջ. Թոմսոնի, է. Ռեզեր– ֆորդի, Ն. Բորի ատոմի կառուցվածքի մոդելները, Բորի պոստուլատները ֆի– զիկա յ ում ևն: Հ–ի հաստատումը, ընդհա– նուր դեպքում, միանվագ քայլ չէ. Հ. վե– րածվում է հավաստի գիտելիքի, երբ, մտնելով գիտության համակարգի մեջ, երևույթները բացատրելու, ի մի բերելու և կանխատեսելու իր հնարավորություն– ներով ապացուցում է իր համեմատական առավելությունները ն, ճշգրտվելով ու կատարելագործվելով, հաստատում է իրեն որպես փորձնական առնչություննե– րի միակ հնարավոր բացատրություն: Հ–ի առաջադրումը կարևոր փուլ է նոր գիտա– կան տեսության կառուցման ճանապար– հին: Հ–ի շուրջը եղել են Փիլ. և մեթոդաբա– նական վեճեր: Իմացաբանական լավատե– սության դիրքերից, համոզված լինելով, թե հնարավոր է բնության երևույթները մեխանիկայի օրենքներին ենթարկել առանց օժանդակ տեսական մտակսաու– ցումների, Նյուտոնը հռչակեց «Հ–ներ չեմ հորինում» լոզունգը: Այնինչ հետագայում պարզվեց, որ հնարավոր չէր ջերմային, մագնիսական, էլեկտրականդ լուսային ն mJ! ֆիզիկական երևույթների մեխանի– կական բացատրությունը գտնել առանց լրացուցիչ մոդելների կառուցման: Հ–նե– րի անխուսափելիությունն առավել ևս դրսևորվեց ժամանակակից տեսական բնագիտության մեջ: XIX– XX դդ. սուբ– յեկտիվիստական էմպիրիզմը (մախիզմ, նեոպոզիտիվիզմ), թերագնահատելով տե– սական մտածողությունն առհասարակ, այսինքն՝ իմացաբանական հոռետեսու– թյան դիրքերից, ժխտել է Հ–ի իմացական նշանակությունը: Մինչդեռ, ըստ էնգելսի, գիտության կառուցվող շենքը շրջապատ– ված է Հ–ների Փայտամածներով, «բնա– գիտության զարգացման ձևը, որքանով որ այն մտածում է, հիպոթեզն է»: Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտի– կա, Ե., 1969 (ըստ առարկայացանկի): Գ fe– ll ո ր գ յ ա ն Հ., Հիպոթեզը և նրա դերը գի– տության մեշ, Ե., 1959: MnJurb k#C., CncxeMa aormcsr, M., 1914, c. 442–462; Ilyan- k a p e A., Hayica h rnnoTeaa, CIIB, 1906; E, a hc e h o b JI, E., OcHOBHtie Bonpocw tco- Phh rHnoTe3M, M., 1961; AM6apqyuflB B. A., Oimoco<£cKHe Bonpocw HayicH o BcejieH- ho#, E., 1973, c. 170–178* Հ. ԳնորգյաԱ
ՀԻՊՈԹԵԿ (հուն, tijtodfjrtii– գրավ, գրա– վադրում), անշարժ գույքի՝ հոդի, շենքե– րի, կառույցների գրավի դիմաց տրվող Փոխատվություն: Հ. են կոչվում նաԱ գույ– քի գրավաթուղթն ու հիպոթեկային վարկի պարտքը: Միևնույն գույքը կարող է մի քանի Փոխատվության երաշխիք ծառայել, եթե նրա արժեքը նախկին Փոխատվու– թյամբ չի սպառվել: Գյուղատնտեսության մեջ ստեղծված եկամտի բաշխման տեսա– կետից, Հ. ամբողջ հողային ոենւռայի կամ նրա մի մասի յուրացումն է՝ հիպոթեկային վարկի դիմաց տրվող տոկոսների ձևով: Մտացված Փոխատվությունը կամ տոկոս– ները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում գրավադրված գույքն անցնում է վարկատուին կամ վաճառվում աճուրդով: Հ. առավելապես տարածված է զարգացած կապիտալիստական երկրներում: Այն մի կողմից ֆինանսական, կոոպերատիվ–ագ– րարային և պետական–մոնոպոլիստական կապիտալի ավելացման, մյուս կողմից՝ մանր կապիտալիստական սեփականա– տերերի (վաշխառուներ, ռանտյեներ) պորտաբույծ խավի հարստացման միջոց է: Մոցիալիտոական երկրներում Հ. գո– յություն չունի:
ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ԲԱՆԿ, տես Բանկեր:
ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ, տես Վարկ:
ՀԻՊՈԹԵՐԱԱԼ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, ըստ ամերիկացի երկրաբան Վ. Լինդգրենի դա– սակարգման՝ բարձր (հիմնականում 400°–- 300°C) ջերմաստիճանների և մեծ խորու– թյունների պայմաններում գոյացած հիդ– րոթերմաւ հանքավայրերը: Այդ խմբի մեջ Լինդգրենն ընդգրկել է ոսկի–քվար– ցային, քվարց–անագաքարային, քվարց– վոլֆրամիտային, քվարց–մոլիբդենիտա– յին և ուրիշ հանքավայրեր, որոնք իրոք առաջացել են նշված պայմաններում, սա– կայն նա այդ խմբի մեջ է ներառել նաև պղինձ–տուրմալինային, պղինձ–անագա– յին, անագ–վոլֆրամ–բիսմութային ու մի շարք մագնետիտային հանքավայրեր, որոնք նույնպես առաջացել են բարձր ջեր– մաստիճանների պայմաններում, բայց Փոքր խորություններում: Հետագայում Լինդգրենի առաջարկած Հ. հ. ստորաբա– ժանվեցին երկու՝4 1. բարձր ջերմաստի– ճանային չավւավոր ու մասամբ մեծ խո– րությունների և 2. բարձր ջերմաստիճանա– յին Փոքր խորությունների ենթախմբերի:
ՀԻՊՈԹԵՐՄԻԱ (< հիպո… ն հուն. 06p- յւղ – ջերմություն), թ և ր ջ և ր մ ու– թ յ ու ն, տաքարյուն կենդանիների և մար– դու մարմնի ջերմության նվազումը, երբ ջերմատվության պրոցեսները գերազան– ցում են ջերմարտադրությանը: Միջավայ– րի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդկանց և կենդանիներին Հ–ից պաշտ– պանում է ջերմամեկուսացումը (մարմնի ճարպաշերտը, մորթին, Փետուրները, հա– գուստը), որի անբավարարության դեպ– քում առաջանում են ֆիզիոլոգիական ռեակցիաներ սառեցման հանդեպ (ջեր– մատվության սահմանափակումը մաշկով՝ արյունը մաշկից դեպի ներքին օրգանները ետ հոսելու շնորհիվ, մկաններում նյու– թափոխանակության կտրուկ բարձրացու– մը ն ջերմարտադրության մեծացումը շարժումների և աշխատանքի ընթացքում): Ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդկանց մոտ Հ. կարող է առաջանալ միայն վերոհիշյալ մեխանիզմների ուժաս– պառումից հետո (հոգնածության հետևան– քով քնելու, ւրիվ անշարժության պայման– ներում), սակայն շատ արագ կարող է զար– գանալ ջերմակարգավորման խանգարու– մից (հարբածություն, շոկ, նարկոտիկ քուն, արյան կորուստ): Սառը ջրում ջեր– մատվությունը հասնում է հսկայական չա– փերի և չի Փոխհատուցվում ջերմարտա– դրությամբ: Եթե ջրի ջերմաստիճանը 0– 4°C է, Հ–ի հետևանքով մահը կարող է վրա հասնել 40–60 րոպեից: Մարմնի ջերմաս– տիճանի իջեցումը մինչև 33–32°C առա– ջացնում է քնկոտություն, գիտակցության մթագնում, 30°Շ–ից ցածրի դեպքում՝ նյու– թափոխանակության ն արյան ճնշման հա– րաճուն իջեցում, սրտի աշխատանքի և շնչառության դանդաղում, 27– 26°C-nuT գիտակցության կորուստ, 23– 20°Շ–ում՝ շնչառության, ապաՀ սրտի կանգ: Ֆի– զիոլոգիական Հ. նկատվում է որոշ կենդանիների մոտ ձմեռային քնի ընթացքում, որպես հարմարվողական ռե– ժիմ: Մառած հյուսվածքները (ուղեղի, սրտի), որոնց նյութափոխանակությունը Հ–ի դեպքում խիստ իջնում է, հեշտ են տանում թթվածնի անբավարարությունը U երկար են հիմանում արյան շրջանառու– թյան ընդհատմանը: Այս երևույթի վրա է հիմնված արհեստական Հ–ի կիրառումը ժամանակակից վիրաբուժության մեջ: Հ. արհեստական, կանխարզելիչ և բուժիչ նպատակով տաքարյուն օրգանիզ– մի ընդհանուր սառեցումը ջերմակարգա– վորման կենտրոնական մեխանիզմների արգելակման ֆոնի վրա: Մարդու օրգա– նիզմի վրա ցածր ջերմաստիճանի ազդե– ցության և այն բուժիչ նպատակով օգտա– գործելու առաջին հետազոտությունները կատարել է անգլիացի վիրաբույժ Դ. Լ. Կարին, 1798-ին, հետագա ուսումնասիրու– թյունները XIX դ. և XX դ. սկզբին կա– տարվել են կենդանիների վրա: Կլինիկա– կան պրակտիկայում Հ. լայն կիրառում գտավ 1950-ից հետո, երբ կանադացի գիտ– նական Ու. Բիգելռուն կենդանիների վրա կատարած Փորձերի շնորհիվ ապացուցեց սրտի անվտանգ անջատման հնարավորու– թյունը և արյան շրջանառության դադա– րեցումը՝ 10–15 ր, 26– 28°C ^.ջերմաստի– ճանի պայմաններում: 1952-ին ամերիկա– ցի բժիշկներ Ֆ. Լևին և Մ. Թաուֆիկը աշ– խարհում առաջին անգամ կատարեցին