գյուղատնտ. կոոպերացիայի զանազան օղակներում: Բարելավվել էր չքավոր ու միջակ գյուղացիության վիճակը, բարձ– րացել էր գյուղական սովետների քաղ. և աշխատանքային ակտիվությունը: 1925-ին քաղաքային և գյուղական սովետներում ընտրված 15 հզ. դեպուտատների ճնշող մեծամասնությունը բանվորներ ու աշխա– տավոր գյուղացիներ էին: Համագումարը միաժամանակ նշեց կադրերի պակասու– թյունը գյուղում և առաջարկեց հիմնովին բարելավել այդ կարևոր գործի դրվածքը: Ամփոփվեցին նաև արդյունաբերության ասպարեզում ձեռք բերված հաջողություն– ները, նշվեց, որ հին ձեռնարկությունների վերականգնմանն ու ընդարձակմանը զու– գահեռ ստեղծվել են նորերը (տեքստիլ– տրիկոտաժի, քիմ., շինանյութերի, սննդի ևն): Համագումարը հանրապետական, գավառային և տեղական կադրերի ուշա– դրությունը սրեց աշխատանքի արտադրո– ղականության բարձրացման, որակյալ բանվորական կադրերի պատրաստման, միջոցների խնայողության ու տնտեսու– թյան առաջընթացի ապահովմանը նպաս– տող հարցերի վրա: Համագումարն ընտ– րեց ՀԿ(բ)Կ Կենտկոմ (33 անդամ, 15 թեկնածու) և կենտրոնական վերահըս– կիչ հանձնաժողով: ՀԿ(բ)Կ ԿԿ քարտու– ղարներ ընտրվեցին Ա. Հովհաննիսյանը, Ե. Բակունցը, Ա. Շահսուվարյանը և Ա. Շահգելդյանը: ՀԿ(բ)Կ V ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստա– նի կոմունիստական (բոլշե– վիկների) կուսակցության հինգերորդ համագումար, տեղի է ունեցել 1927 թվականի նո– յեմբերի 13–19-ը, Երևանում: Համագու– մարի նախօրյակին Հայկոմկուսի շարքե– րում կային 8882 անդամներ ու թեկնածու– ներ, որոնք ընդգրկված էին 450 կուսակ– ցական բջիջներում: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի հաշվետվությունը, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ԿՎՀ–ի 1927-ի հոկտեմբերյան միացյալ պլենումի ար– դյունքները, գյուղում տարվող աշխա– տանքների վիճակը, ՀԿ(բ)Կ ԿՎՀ–ի հաշ– վետվությունը: Համագումարը նշեց, որ համակուսակցական դիսկուսիայի շըր– ջանում Հայաստանի կուսակցական ու կոմերիտական կազմակերպությունները, մերժելով տրոցկիստական–զինովևական բլոկի հակալենինյան պլատֆորմը, պաշտ– պանել են կուսակցության Կենտկոմի գիծը և անհաշտ պայքար մղել օպոզիցիաների դեմ: Համագումարում ամվւոփվեցին ներ– կուսակցական դիսկուսիայի արդյունքնե– րը, լիովին հավանություն տրվեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ու ԿՎՀ–ի հոկտեմ– բերյան միացյալ պլենումի որոշումներին և որոշվեց կուսակցության շարքերից վտա– րել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն իրենց ֆրակցիոն գործունեությունը: Ամ– փոՓ վեցին ինդուստրացման առաջին հա– ջողությունները: Հանրապետության խո– շոր արդյունաբերության համախառն ար– տադրանքը 1927-ին հասել էր նախապա– տերազմյան մակարդակի 84,5% –ին: Ընդ– լայնվում էին Ալավերդու և Ղավւանի պղնձարդյունահանման ձեռնարկ ությ ուն– ները: Արդ. նոր ձեռնարկություններ էին կառուցվում Երևանում (կարբիդի, փայ– տամշակման, մեխանիկական ևն) և Լն– նինականում (տեքստիլ կոմբինատը): Առաջ էր մղվում հանրապետության էներ– գետիկայի զարգացման գործը (շարք էր մտել Երևանի հիդրոկայանը, սկսվել էր Լենինականի և Զորագետի հիդրոկայան– ների կառուցումը): Համագումարը որո– շեց հետագայում ես զարգացնել գունավոր մետաղների, հանքային շինանյութերի, քիմ., ինչպես նաև տեղական ու տնայնա– գործական (կոոպերատիվ) արդյունաբե– րությունը: Գյուղատնտեսության բնագա– վառում Հայաստանի կոմկուսակցությունը վարում էր գյուղացիության կոոպերաց– ման լենինյան պլանի կենսագործման կուրս: 1927-ին կոոպերացիայի բոլոր ձևերում ընդգրկված էր աշխատավոր գյու– ղացիության մոտ մեկ երրորդը: Գյուղա– տնտեսության վերաբերյալ բանաձևում համագումարն առաջարկեց ուժեղացնել գյուղի արտադրական կոոպերացման աշ– խատանքը, առանձնապես անհրաժեշտ համարեց պարզ տիպի կոլտնտեսություն– ների կազմակերպումը: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ: Կենտկոմի առաջին պլենումը ՀԿԿ Կենտ– կոմի առաջին քարտուղար ընտրեց Հ. Ա. Հովսեփյանին1. ՀԿ(բ)Կ VI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստա– նի կոմունիստական (բոլշե– վիկների) կուսակցության վեցերորդ համագումար, տե– ղի է ունեցել 1929 թվականի հունվարի 20–29-ը, Երևանում: Մասնակցել են 317 պատգամավոր վճռական, 139-ը՝ խորհըր– դակցական ձայնի իրավունքով: Քննարկ– վել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի հաշվետվու– թյունը, ՀՍՍՀ ժողտնտեսության զարգաց– ման առաջին հնգամյակի խնդիրները, կուսակցության հերթական խնդիրները գյուղում, ՀԿ(բ)Կ Կենտկոմի վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների զեկու– ցումները, կազմակերպական հարցեր: Մատնանշելով հանրապետության ժող– տնտեսության զարգացման նվաճումները (արդյունաբերության համախառն արտա– դրանքի տոկոսային աճ)՝ համագումարը միաժամանակ քննադատության ենթար– կեց տնտ. շինարարության բնագավառում տեղ գտած թերությունները: Հավանու– թյուն արվեց Անդրկովկասի ժողտնտեսու– թյան գերագույն խորհուրդ ստեղծելու՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի որոշմանը, նըշ– վեց, որ Հայաստանի արդյունաբերության զարգացումը կապված է Անդրկովկասի ու ՍՍՀՄ տնտ. զարգացման հեռանկարների հետ: Հաշվետու շրջանում զգալի տեղա– շարժեր էին կատարվել գյուղատնտեսու– թյան բնագավառում: Համախառն արտա– դրանքի արժեքով գերազանցվել էր 1913-ի մակարդակը: Երկուսուկես անգամ ավե– լացել էին կապիտալ ներդրումները գյու– ղատնտեսության մեջ: Կարևոր խնդիրը համարվեց գյուղատնտեսության հետագա զարգացման ապահովումը: Սկիզբ էր առել կոլտնտեսային շինարարությունը և ձեռք էին բերվել առաջին հաջողություն– ները: Որոշվեց խոշոր կոլտնտեսություն– ներում ստեղծել կուսակցական կազմա– կերպություններ: Համագումարն առան– ձին ուշադրություն դարձրեց նաև կուլտու– րական հեղավւոխության, արհմիություն– ների և կոմերիտմիության աշխատանքի հարցերին: Համագումարը հավանություն տվեց հանրապետության ժողտնտեսու– թյան զարգացման առաջին հնգամյա պլա– նի նախագծին: ԱմՓոՓվեցին գաղափա– րական ճակատում կուսկազմակերպու– թյունների կատարած աշխատանքները: Համապատասխան բանաձևում ընդգծվում էր, որ կուսկազմակերպությունները սո– ցիալիստական շինարարության նոր էտա– պում պետք է ուժեղացնեն պայքարը թըշ– նամական գաղափարախոսությունների քայքայիչ ազդեցության, տրոցկիզմի, աջ թեքման ու նացիոնալիզմի դրսևորումնե– րի դեմ: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ ղեկավար մարմիններ: Կենտկոմի առա– ջին քարտուղար ընտրվեց Հ. Կոսաան– յանը: ՀԿ(բ)Կ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաս– տանի կոմունիստական (բոլ– շևիկների) կուսակցության յոթերորդ համագումար, տեղի է ունեցել 1930 թվականի մայիսի 24–28-ը, Երևանում: Մասնակցել է 350 պատգամավոր վճռական և 70-ը՝ խորհըր– դակցական ձայնի իրավունքով: Քննարկ– վել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի, ԿՎՀ–ԲԳՏ–ի կենտրոնական վերստուգիչ հանձնաժողո– վի հաշվետվությունները, գյուղատնտեսու– թյան զարգացման ուկոլտնտ. շինարարու– թյան խնդիրները և այլ հարցեր: Հաշվե– տու ժամանակաշրջանում ժողտնտեսու– թյան մեջ ներդրված կապիտալ ներդրում– ները նախորդ 5 տարվա համեմատ կըրկ– նապատկվել էին: Շահագործման էին հանձնվել Երևանի 2-րդ և Լենինականի, Գորիսի, Իջևանի, Կրասնոսելսկի և այլ շրջանային հիդրոկայանները, շարունակ– վում էր Զորագետի և Քանաքեռի հիդրո– էլեկտրակայանների կառուցումը: Ընթաց– քի մեջ էր Ալավերդու պղնձաձուլարանի արմատական վերակառուցումը, ընդլայն– վել և վերասարքավորվել էին Լենինակա– նի տեքստիլ կոմբինատը, Երևանի կաշվի և ձեթ–օճառի գործարանները: Քննարկե– լով կուսակցական և սովետական մարմին– ների անելիքները արդյունավետության բնագավառում՝ համագումարը նրանց առաջ խնդիր դրեց ապահովել արտադրա– կան պլանների կատարումն ու գերակա– տարումը, նոր տեխնիկայի յուրացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Նշվեցին միջոցառումներ աշխատավորների նյութական բարեկեցու– թյան և կուլտուրական մակարդակի բարձ– րացման, բնակարանային շինարարու– թյան ընդլայնման ուղղությամբ: Անդրա– դառնալով գյուղի սոցիալիստական վերա– կառուցման խնդիրներին՝ համագումարը մատնանշեց կոլեկտիվացման գործում տեղ գտած սխալները (կամավորության սկզբունքի խախտումներ, միջակ տնտե– սությունների նկատմամբ ցուցաբերված ծայրահեղություններ ևն) և հանձնարա– րեց Կենտկոմին կազմակերպել անհաշտ պայքար կուսակցության գծի ծռումների դեմ: Կուսակցական կազմակերպություն– ների առջև խնդիր դրվեց ուժեղացնել գա– ղափարական աշխատանքը բատրակա– յին–չքավորական մասսաների շրջանում և նոր ու որակյալ կադրերով համալրել գյու– ղի կուսակցական ու սովետական աշխա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/429
Արտաքին տեսք