Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան դեմ յակոբինյան հանրապետության պայքարի պատկերը և համակրանքով ներկայացրեց հեղափոխության գործիչ– ների կերպարները: Ուշ շրջանի ստեղծա– գործություններից հետաքրքիր է «Պապ լինելու արվեստը» (1877, հայ. հրտ. 1879, «Պապ» վերնագրով) բանաստեղծություն– ների ժողովածուն: 1883-ին երևան եկավ «Դարերի առասպելը» պատմ. ավանդույթ– ների ու առասպելների քնարա–էպիկա– կան Ժողովածուի 3-րդ գիրքը (գիրք 1, 1859, գիրք 2, 1877): Հ–ի ստեղծագործությունները հայերեն սկսել են թարգմանվել դեռևս անցյալ դարի 50 ական թթ.: Առաշին հայտնի գոր– ծը «Լուկրեցիա Բորջա»-ն է, որ հրատա– րակվել է 1862-ին, Զմյուռնիայում, Տիգ– րան Հարություն Տետեյանի թարգմանու– թյամբ: Երկ. Ceuvres completes, v. 1–48, P., 1904– 1938; Դատապարտյալի մը վերջին օրը, ԿՊ, 1863: Անջելո, Զմյուռնիա, 1863: Քրիստոսի Վատիկան, ԿՊ, 1871: Արդար ծերունի, Թ., 1900: Հտպիտը, Կահիրե, 1924: Լուկրեցիա Բորջա, Ե., 1967: Գրկ. Երևելի մարդիկ, Բաքու, 1894: Գաս– պ ա ր յ ա ն Հ., Վիկտոր Հյուգոն հայ գրա– կանության մեշ, Ե., 1963:tHHKojiaeB B. H.f B. Tioro, Kpircraco-6Horpa4)HqecKHH onepK, 2tM.f 1955; TpecicyHOB M.C., B. Tioro. OqepK TBopnecTsa, 2 H3fl. «on,, M., 1961. <SflhA (Hughes) Դևիդէդուարդ (16.5.1831, Լոնդոն–21.1.1900, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավո– րական ընկերության անդամ (1880): 1838-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Օժտված լինելով երաժշտական բացառիկ ընդունակություններով՝ 1850-ին Հ. դարձել է Բարդսթաունի կոլեջի (Կեն– տուքի նահանգ) երաժշտության պրոֆե– սոր, իսկ 1851-ին՝ նաև ֆիզիկայի պրոֆե– սոր: 1855-ին ստացել է տսաատպիչ հե– ռագրական ապարատի առաջին արտո– նագրերը: 1856-ից Հ–ի ապարատն սկսել է օգտագործվել ԱՄՆ–ում, իսկ 1862-ից՝ Եվրոպայում: 1867-ին Հ. տեղափոխվել է Լոնդոն: Հ. նաև ածխային միկրոֆոնի (1878), ինդուկտիվ կշեռքի (1879) և ձայ– նաչափի (1879) գյուտարարն է: ՀՅՈհձ (Hughes) Լենգսթոն (1902–1967), ամերիկացի գրող, հրապարակախոս: Ծըն– վել է նեգրի ընտանիքում: 1929-ին ավար– տել է Ֆիլադելֆիայի Ա. Լինկոլնի անվ. համալսարանը: Նեգրական բանահյու– սության ավանդույթներով են գրված Հ–ի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժո– ղովածուներ 1926, 1927, 1932): 1932– 1933-ին Հ. եղել է ԱՍՀՄ–ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», 1934): 30-ական թթ. սկսած գրել է արձակ, գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», 1930, վեպ, «Սպիտակների բարքերը», 1934, պատմվածքների ժողովածու են): Պրոլետարական , ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» (1932, հայ. հրտ. 1932) չափածո պիեսում և «Նոր երգ» (1938) ժողովածուում: Տպա– գրել է նաև «Հովազն ու մտրակը» (1967) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» (1958) վեպը, մի քանի պիեսներ:

ՀՅՈՒԹԱԼԻ ԿԵՐ, տես Կերեր: ՀՅՈհԹԷՐ, թարմ պտուղներից, հատա– պտուղներից, բանջարեղենից ստացվող ըմպելիքներ: Տարբերում են մանրացված պտուղների, հատապտուղների ճզմումից ստացվող թափանցիկ Հ. և նախապես քերված պտղամսով Հ., որոնք հարուստ են կարոաինով ու ջրում չլուծվող այլ ար– ժեքավոր բաղադրամասերով: Հ. առանձ– նահատուկ նշանակություն ունեն որպես վիտամինների (մասնավորապես C վի– տամինի) աղբյուր: Ըստ բաղադրության և արտադրության եղանակի Հ. լինում են. բնական (պտուղների և հատապտուղների մեկ տեսակից՝ առանց այլ նյութերի ավե– լացման), մի քանի տեսակներից պատ– րաստված, քաղցրացված (շաքարի և շա– քարահյութի ավելացումով), գազով (ած– խաթթու գազով հագեցված), կոնցենտրաց– ված (թանձրացված): Ըստ կոնսերվացման եղանակի տարբերում են պաստերիզաց– ված (կամ մանրէազերծված), սառեցված, հակասեպտիկներով կամ այլ քիմ. նյու– թերով կոնսերվացված և այլ եղանակներով պատրաստված Հ.: Հայկ. ՍՍՀ–ում ար– տադրվում են ծիրանի, դեղձի, խաղողի, սալորի, լոլիկի ևն Հ.:

ՀՅՈՒԻՇ (Hewish) Անտոնի (ծն. 11.5.1924), անգլիացի աստղագետ: Լոնդոնի թագա– վորական ընկերության անդամ (1968): Ավարտել է Քեմբրիջի համալսարանը և դարձել նույն համալսարանի ռադիոաստ– ղագիտության պրոֆեսոր (1971-ից): Ուսումնասիրել է փոքր անկյունային չափի ռադիոաղբյուրների սցինտիլյացիան և այդ երևույթն օգտագործել արևապսակի արտաքին շերտերի հետազոտման հա– մար: 1967-ին Հ. իր աշխատակիցների հետ հայտնագործել է պոււսարները: Հ. և Մ. Ռաղը առաջին աստղագետներն են, որ ռադիոաստղաֆիգիկայի բնագավա– ռում կատարած աշխատանքների համար արժանացել են նոբելյան մրցանակի (1974):

ՀՅՈՒԾԱՆՔ, կախեքսիա (< հուն. Haxe£Ccc – վատ վիճակ), օրգանիզմի հիվանդագին վիճակ. բնորոշվում է խորը հյուծվածությամբ և ֆիզիկա– կան թուլությամբ: Ախտանշաններն են. խիստ նիհարում, քաշի կորուստ, մաշկի չորություն և թորշոմում, մազաթափու– թյուն, ենթամաշկային ճարպաշերտի ան– հետացում, մկանների և ներքին օրգաննե– րի ապաճում, արյան շիճուկում սպիտա– կուցների պարունակության նվազում: Կա– րող են առաջանալ նաև այտուցներ, ար– յունազեղումներ, սակավարյունություն, երբեմն՝ հոգեկան խանգարումներ: Հ–ի առաջացման պատճառներն են՝ երկարա– տև թերսնուցումը և քաղցը, նյութափոխա– նակության ծանր խանգարումները, քրո– նիկական թունավորումները (կապարով, սնդիկով, ֆտորով ևն), ստամոքս՜աղի– քային համակարգի ծանր ախտահարում– ները (աղիքների լորձաթաղանթի ատրռ– ֆիա), ստամոքսի և աղիքների վիճակը մասնահատումից (ռեզեկցիա) հետո: Հ. կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի ծանր ընթացքի, քրոնիկական այլ ինֆեկ– ցիաների, ներքին սեկրեցիայի գեղձերի (հիպոֆիզ, վահանագեղձ, մակերիկամ, ենթաստամոքսային գեղձ) ախտահարում– ների, տարածուն, չբուժվող վերքերի, թա– րախակալումների, չարորակ ուռուցքների (հատկապես կերակրավւողի և ստամոքսի) դեպքերում:

ՀՅՈՒՄ (Hume) Դավիդ (1711-1776), անգ– լիական փիլիսոփա, դասական էմպիրիզ– մի ներկայացուցիչ, պատմաբան, տնտե– սագետ և հոգեբան: Ծնվել է շոտլանդացի ազնվականի ընտանիքում: Ստացել է իրա– վաբանական կրթություն: Հ–ի փիլիսո– փայությունը շաղկապված էր ժամանակի հասարակական–քաղաքական կյանքի հետ և նպատակ ուներ գիտական հիմքերի վրա դնել մարդու մասին ուսմունքը: Հ–ի իմա– ցաբանության առանցքը կազմում է մտա– ծողության հոգեբանությունը: Մարդու գի– տակցությունն ու գիտելիքը Հ. ի վերջո հանգեցնում է զգայական Փորձին, որի տարրերն են ընկալումները, այսինքն՝ արտաքին ու ներքին տպավորություննե– րը և հիշողությամբ ու երևակայությամբ վերստեղծվող դրանց պատկերները՝ գա– ղափարները: Բարդ տպավորություններն ու գաղավւարները գոյանում են պարզե– րից՝ հոգեբանական զուգորդումների եղա– նակով: Բուն իմաստով վերացական գա– ղափարները Հ. ժխտում է՝ հետևելով Ջ. Բերկլիին: Հոգեբանության վրա հանգ– չող այս նեղ էմպիրիզմի դիրքերից Հ. հռչակում է փորձնական բնագիտության մեթոդաբանական սկզբունքները՝ դրանք հակադրելով ապրիորիզմին: Այն պատ– ճառներն ու սկզբունքները, որոնք մատ– չելի են մարդկային ճանաչողությանը, ըստ էության իրերի մեխանիկական հատ– կություններն են, իսկ դրանց վերջնական պատճառները, լինելով արաափորձային, արդեն «բոլորովին թաքնված են մարդ– կային հետաքրքրասիրությունից»: Պատ– ճառահետևանքային կապակցությունը կարող է դիտվել Փորձի մեջ յուրաքանչյուր առանձին դեպքում, բայց նրա վերածումն ընդհանրական սկզբունքի դուրս է գա– լիս փորձի սահմաններից: Ուստի, այդ սկզբունքը միայն սովորույթի ուժ ունի: Այս հիմունքով Հ. կասկածի տակ է առ– նում մարդկային գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը և, ավելին, արտաքին աշխարհի առարկաների գոյության ապա– ցուցելիությունը, քանի որ այս դեպքում կիրառվում է պատճառականության սկըզ– բունքը, երբ ընկալումների առկայությու– նից մակաբերվում է արտաքին առարկան որպես նրանց պատճառ: Այսպիսով Հ. հանգում է ամեն տեսակ արտաՓորձային՝ վերացական, մտահասու էությունների, սկզբունքների, պատճառների ճանաչման հնարավորության ժխտման, այսինքն՝ ագ– նոստիցիզմի: Հ–ի ագնոստիցիզմը, սա– կայն, մասամբ ուղղված էր կրոնի դեմ. էմպիրիզմի դիրքերից նա ժխտել է նաե հոգևոր սուբստանցը, ինչպես և Ես–ի, հոգու, գիտակցության վերացական գա– ղափարները՝ դրանք նույնպես հանգեց– նելով իրենց Փորձնական–զգայական հիմ– քին: Հ. գրել է բազմաթիվ հոդվածներ հասա– րակական քաղաքական թեմաներով՝ պաշտպանելով բուրժուազիայի և խոշոր հողատերերի դաշինքի «նոր տորիների» քաղաքականությունը, իսկ տնտեսագի– տական ակնարկներում ջատագովել է