Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իրավունքներ ու արտոնություններ են սահմանվել նաև հայ–բյուզանդական հա– րաբերություններում: Միջազգային հյու– պատոսական ներկայացուցչության մըշ– տական գործող մարմիններ առաջինը (XII–XIII դդ.) ստեղծվել են Միջերկրա– կան ծովի արլ. մասի երկրներում, այդ թվում, Կիլիկիայում, ուր առավել վաղ են ձևավորվել հյուպատոսական հաստատու– թյուններ: Օտարերկրացիների իրավունք– ներն ու արտոնությունները Կիլիկիայում ապահովում էր պետությունը, հաշվի առ– նելով երկրի առևտրական շահերը: Այդ արտոնությունները, ընդհուպ մինչև ինք– նավարության իրավունքը, որպես բա– ցառություն տրվում էին միայն փոխադարձ համաձայնությամբ և ամրապնդվում հրո– վարտակներով ու պետության գլխի ոսկե կնիքով: Օտարերկրացիների իրավունք– ներն ու պարտականությունները սահմա– նող ու կարգավորող, օտարերկրյա հա– մայնքները կազմավորող, նրանց ինքնա– վարության սկզբունքները որոշող հիշ– յալ պայմանագրերը դասվում են Հ–յան ինստ–ի հիմքը կազմող առաջին պայմա– նագրերի շարքին: Պահպանվել են 1201, 1215, 1288, 1289 թթ. պայմանագրերի քրիսովուլները՝ հանձնած Ջենովացինե– Րին, և 1201,1245, 1271,1307,1321,1383 թթ. քրիսովուլները՝ վենետիկցիներին: Տե– ղեկություններ են պահպանվել նաև Կա– տալոնիայի (1293), Սիցիլիայի (1331), Ֆլորենցիայի (1335) և այլ պետություն– ների հետ կնքած պայմանագրերի մասին: Հյուպատոսական ինստ–ի ձևավորման սկզբնական շրջանում Հայաստանում հա– վատարմագրված հյուպատոսներն անվան– վել են բայուլո, լեգատ, պոդեստա, վի– գայր, օլդերման, ծովային հյուպատոս, արխիկոնսուլ ևն: Ըստ Լևոն Գ–ի քրիսո– վուլի տեքստի, Զենովայի հյուպատոսնե– րը կոչվել են «կոնսուլ» ծովի այդ մասում, Ջենովյան հարգարժան վիգայեր» («Մե– ծապատվեալ վիգայրին ճնուվիջացն գում– նին ծովու այս դեմիս»), (գլխավոր հյու– պատոս): Վենետիկցիներից բացի, Հա– յաստանում իրենց հյուպատոսներն են ունեցել Կատալոնիան, Պիզան, Պյա– չենցը, հայ թագավորներից ստացած հա– տուկ արտոնությունների հիման վրա գործունեություն են ծավալել Բրյուգեն, Կանդիան, Ֆլորենցիան, Մոնպելիեն ևն: Սկզբում հյուպատոսներն ընտրվել են վաճառականներից: Հետագայում Հ–ները, որպես պետ. մարմիններ, կամ ընտրվել են, կամ նշանակել է պետու– թյունը: Հյուպատոսի պարտականություն– ներ ստանձնած անձը Ավետարանով տը– ված երդմամբ հավաստում էր իր առջև դրված խնդիրների բարեխղճորեն կատա– րումը: Նրան տրված արտոնագիրը հանձ– նըվում էր ընդունող պետությանը, որով ոչ միայն հաստատվում, այլև հավանու– թյան էր արժանանում նշանակումը: Որ– պես պետության ներկայացուցիչներ, հյու– պատոսին տալիս էին համապատասխան ցուցումներ, գործունեության մասին պա– հանջում հաշվետվություն: Նրանք պե– տությունից ստանում էին աշխատավարձ (օրինակ, Այասի վենետիկյան հյուպատոս– ների աշխատավարձը սկզբում կազմում էր 400, հետո՝ 600 բեզանտ), ունեին ար– տերկրայնության իրավունք, քրեական, քաղաքացիական գործերի քննության իրավասություն ևն: Հայաստանում այդ իրավունքը սահմանափակվում էր. իրա– վասու չէին քննել խառը հարցերով քաղա– քացիական, ինչպես նաև քրեական գոր– ծեր: Որքանով հյուպատոսական գործու– նեության կարևոր մասն առնչվում էր ծովային առևտրի ու ծովագնացության հետ, հայկ. հյուպատոսներն արտասահ– մանում ու արտասահմանյան հյուպատոս– ները Հայաստանում հաստատվում էին նավահանգիստներում: Հյուպատոսական պարտականությունների բազմազանու– թյանն ու ծավալին զուգահեռ, կոմպլեկտա– վորվել են հյուպատոսական հիմնարկներ: Արտասահմանյան հյուպատոսները Հա– յաստանում ունեին խորհրդականների և օգնականների հաստիքներ: Դատական ֆունկցիաներ կատարելիս նրանց օգնում էին ստորադաս դատավորները: Հ–յան կազմի մեջ էին մտնում նոտարները, դա– տական կատարածուները, պրիստավները: Ըստ պահպանված փաստաթղթերի, օտար– երկրյա պետությունների հետ առևտրա– կան կայուն կապերը, այդ թվում հայկ. հա– մայնքների հիմնադրումը արտասահմա– նում, հանդիսացել են հյուպատոսական նոր տեսակի հաստատությունների ստեղծ– ման հիմք, որոնք, դիվանագիտական ներ– կայացուցչությունը բացակայելիս, վարել են նաև դիվանագիտական գործունեու– թյուն: Հայ ազգային, հաճախ ինքնավար, համայնքներն ունեցել են խանութներ, շու– կաներ, պահեստներ, հյուրանոցներ, պա– լատներ: Նրանք ստեղծել են հայկ. փո– ղոցներ, թաղամասեր, հաճախ էլ՝ գյուղեր ու քաղաքներ: XIII դ. Հռոմում, Պիզայում, Վենետիկում, Զենովայում ևն գործել են այսպես կոչված «Հայկական տներ», «Հա– յերի տներ» («Հայոց տուն», «Հայտուն»), որոնց իրավական ստատուսը համապա– տասխանել է Հայաստանի արտասահման– յան հյուպատոսների ստատուսին: Կ. Պոլ– սում հայերն օգտվում էին վենետիկցինե– րի հովանավորությունից, գտնվում նրանց իրավասության ներքո, քանի որ կայսե– րական բազմաթիվ էդիկտներով կրոնա– դավանաբանական տարբերությունների պատճառով հայերը զրկված էին կայսե– րական իրավասության արտոնություննե– րից: Ենթադրվում է, որ արտասահմանի հայ համայնքների ֆունկցիաներն առընչ– վել են «առաջնորդարանների» հետ, որոնց ներկայացուցիչները՝ առաջնորդները, վա– րում էին հայերի ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գործերը, օգտվում դա– տական գործունեության իրավասությու– նից՝ ղեկավարվելով Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դաաասաանագըր– քերով: Արտասահմանյան հայ հյուպա– տոսները վարչական ու դատական ֆունկ– ցիաներից բացի, ունեցել են քաղ. ֆունկ– ցիաներ, մեկնած երկրում միաժամանակ համարվել հավատարմագրված դեսպան– ներ: Պետականության անկումից հետո, չնայած հայ հյուպատոսական գործու– նեությունն իր նախկին բովանդակու– թյամբ ընդհատվել է, ընտրովի վաճառա– կանական հյուպատոսների օգտագործման պրակտիկան վերականգնվել և զարգացել է նաև հետագայում: 6ոս Բարսեղով

ՀՅՈՒՍԵՑՆԻԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ 4500 հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար հինգ եկեղեցի և Ս. Վար– վառե անվամբ երկսեռ դպրոց՝ 312 աշա– կերտով: Հ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանցից 4200 հոգի զոհվել են բըռ– նագաղթի ճանապարհին՝ Դեյր Էզ–Զոր անապատում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՅՈՒՍԵՅՆՏԻՔ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Բիթլիսի վիլայեթի Աասունի գավառի Գելիեգյուզան գավառակում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց զգալի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՅՈՒՍԻՍ, հյուսիսի կետ, հորիզո– նի չորս գլխավոր կետերից մեկը: Նշանա– կումը՝ N (անգլ. North): Երկնոչորաի վրա Հ–ի կետն իրական հորիզոնի և երկնային միջօրեականի հատման երկու կետերից աշխարհի Հյուսիսային բևեռին ամենա– մոտ կետն է:

ՀՅՈՒՍԻՍ», շաբաթաթերթ: Լույս է տե– սել 1863–64-ին, Պետերբուրզում: Խըմ– բագիր՝ Ռ. Պատկան յան: Նպատակն էր օժանդակել հայ ժողովրդի լուսավորու– թյան ու կրթության գործին, ներկայաց– նել հայերի կյանքն ու պատմությունը: Մեծ տեղ է հատկացրել Զեյթունի դեպքե– րին, նրա պաշտպանությանը («Վիկտոր Լանգլուայի ճանապարհորդությունը» խո– րագրով հոդվածաշարը, 1863, N« 9– 13 և այլն): «Հայերի արդի վիճակը» (1863, JSP 12) հոդվածով (Գ.Պատկանյան) Փորձել է Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի «Հյուսիս» շաբաթաթերթի գլխագիրը ուշադրությունը բևեռել այդ իրադարձու– թյունների վրա: Տպագրել է նաև Գ. Պատ– կանյանի «Վարդան Մամիկոնյան», «Շա– վարշ Բ» (1863,.N« 6), «Հռիփսիմե» (1864, N« 31) պոեմները, Ռ. Պատկանյանի «Մե– ռելի վրեժխնդրությունը» (1864, JV« 18) նորավեպը, այլ արձակ ու չափածո ստեղ– ծագործություններ, պատմական ուսում– նասիրություններ, տնտեսագիտական, աշխարհագրական նյութեր, թարգմանու– թյուններ եվրոպական հեղինակներից: Աշխատակցել են Ք. Պատկանյանը, Հ. Մահրատյանը և ուրիշներ: Նկարա– զարդումները կատարել է Հ. Պատկան– յանը: Մ. ՍաղյաԱ