Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ղեկավարությունը, և 4-րդ ռազմաճակատի հրամանատարներից Չժան Գո Տաոյի ու նրա կողմնակիցների միջև) հետևանքով կուսակցությունը և նրա զինված ուժերը պառակտվեցին: 1-ին ռազմաճակատի 1-ին և 3-րդ կորպուսները (մտնում էին արևելյան զորասյան մեջ), որոնց հետ էին ՉԿԿ ԿԿ–ի և Քաղբյուրոյի անդամների մի մասը, այդ թվում՝ Մաո Ցզե Դունը, 1935-ի հոկտեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանագծի մոտ գտնվող սովետական շրջանը: ՉԿԲ մնացած զորամիավորումները (արևմտյան զորասյուն), 2-րդ և 6-րդ կորպուսների (2 ռազմաճակատ) հետ, 1936-ի հոկտեմբեր–նոյեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանամերձ շրջանը: Հ–ա. ա. ավարտվեց: Չնայած հսկայական զոհերին, որ կրեցին ՉԿԿ և ՉԿԲ համառ մարտերով անցած երկար ճանապարհին, և ներկուսակցական պայքարին, Տա. ա–ի հետևանքով սահմանամերձ Շենսի–Գան–սու շրջանում ամրապնդվեց հեղափոխական բազան: Գրկ. новейшая историа Китая М., 1972, c. 156–170; Браун О.,Катайские записки. 1932–1939, [nep. c HeМ.], M., 1974.

ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՎՄՏՅԱՆ ԾՈՎԱՆՑՔ, Կանադական արշիպելագի ծովերով ու նեղուցներով անցնող ծովային ուղի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև: Այն ծովային կարճ ճանապարհով Արևմտյան Եվրոպան կապում է Արևելյան Ասիայի հետ: Հ–Ա. ծ. փնտրող առաջին արշավախմբերը կազմակերպվել են 1497–1542-ին, որոնք հայտնագործել են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ծովափը: Հետագա արշավախմբերը հայտնագործել են այդ շրջանի մի շարք ծովեր, նեղուցներ, ծոցեր, կղզիներ: Առաջին անգամ Հ–Ա. ծով արևելքից արևմուտք, երեք ձմեռումներով, ամբողջությամբ անցել է Ռ. Ամունդսենը (1903–06) «Իյոա» նավով: 1944-ին այդ ծովանցքը նույն ուղղությամբ մեկ նավագնացության ընթացքում անցել է Գ. Լարսենը «Աենթ Ռոք» նավով:

ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐԻՏՈՐԻԱՆԵՐ (Northwest Territories), վարչա–տերիտորիալ միավոր Կանադայում: Տարածությունը 3380 հզ. կմ2է, բն.՝ 42 հազար (1976), վարչական կենտրոնը՝ Ելլոունայֆ: Զբաղեցնում է մայր ցամաքի հս. մասը, ներառյալ Կանադական Արկտիկական արշիպելագը: Արմ–ում Մակենզի լեռներն են (բարձրությունը՝ 2164 մ): Կլիման արկտիկական և մերձարկտիկական է: Տարածված են տունդրան և անտառատունդրան: Հվ–արմ–ում փշատերև անտառներ են:Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը: Կա ցինկի, կապարի, ոսկու, վոլֆրամի, նավթի արդյունահանում, մորթեղենի արդյունագործություն: Զբաղվում են ձկնորսությամբ: Տրանսպորտային հիմնական զարկերակը Մակենզի գետն է: ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ, տես Բևեռափայլ: <<ՀՅՈՒՍԻՍՍ,ՓԱՅԼ», «օրագիր ընդհանուր ազգային լուսավորության և դաստիարակության»: Լույս է տեսել 1858–62,1864-ին, Մոսկվայում, ամիսը մեկ անգամ: Խմբագիր՝ Ս. Նազարյան: Ամսագրի առաջադիմական բնույթը հայ պարբերական, մասնավորապես դեմոկրատական մամուլի «Հյուսիսափայլ ամսագրի շապիկը պատմության մեջ մեծ չափով պայմանավորված է խմբագրի և հանդեսի գլխավոր աշխատակից ու ոգեշնչող Մ. Նալբանդյասի գործունեությամբ, որի շուրջն էին համախմբված ժամանակի առաջավոր մտավորականությունն ու Մոսկվայի ուսանողությունը: Հայ լուսավորիչ դեմոկրատների այս հրատարակությունով է նշանավորվում արևելահայ հասարակական մտքի զարթոնքը 1860-ական թվականներին: Նրանք օրինակ ունեին ռուս հեղափոխական դեմոկրատների (Գերցեն, Օգարյով, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով) գործունեությունը և նրանց հրատարակությունները («Կոլոկոլ», «Աովրեմեննիկ»): «Հ.» հետևողականորեն լուսաբանել է ազգային կյանքի վերածնության խնդիրները՝ ժողովրդի լուսավորությունն ու դաստիարակությունը, բնական գիտությունների մասսայականացումը, քաղաքակրթության նվաճումների ընդօրինակումը և պայքարը ֆեոդալական հարաբերությունների ու կրոնական նախապաշարումների դեմ: Ամսագիրը որդեգրած գաղաՓարների իրականացման միջոց էր համարում աշխարհաբար լեզվի արմատավորումը հայ գրականության և հրապարակախոսության մեջ, մամուլում և դպրոցում: Բանավեճային պայքար մղելով կղերա՜ֆեոդալական հոսանքի, նրա պարբերականների («Մասյաց աղավնի», «ճռաքաղ» և այլն) և հոգևորական դասի դեմ՝ «Հ.» որպես ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման ճանապարհ մատնանշել է լուսավորությունն ու առաջադիմությունը, դպրոցը եկեղեցու հսկողությունից ազատելը: Այստեղ են տպագրվել Մ. Նալբանդյանի հրապարակախոսականքննադատական, գիտական բազմաթիվ հոդվածները, գրական–պաամական գործեր, նամակներ ևն, հայ ժողովրդի ազատագրության, քաղաքական, տնտեսական խնդիրների, գրական լեզվի, գրականության ու թատրոնի, լուսավորության վերաբերյալ ուսումնասիրություններ: Այստեղ են առաջին անգամ հրատարակվել նրա «Հիշատակարանը», «Մեռելահարցուկ» վեպը, բազմաթիվ բանաստեղծություններ, գիտահանրամատչելի զրույցներ: Ամսագրին աշխատակցել են Րաֆֆին, Ռ. Պատկանյանը: Այն ժամանակի երիտասարդ հայ գրողների (Ա. Շահազիզ, Գ. Բարխուդարյան, Հ.Խաչուբեգյան, Գ. Տեր–Հովհաննիսյան, Ռ. Հասան–Ջալալյան) գրական դպրոցն էր: Հանդեսը թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս և եվրոպական գրողներին (Կարամզին, Լերմոնտով, Հայնե, Շիլլեր, Բերանժե, Հոֆման և ուրիշներ): Մ. Մխիթարյան ՀՅՈՒՍԻՍ–ԲԱՅԿԱԼՅԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Բայկալ լճից հյուսի ս–արևելք, ՌԱՖԱՀ Իրկուտսկի մարզում և Բուրյաթական ԻԱԱՀ–ում: Հարավում Վերխնեանգարսկի լեռնաշղթան է, հս–արմ–ում 1000–1200 մ բարձրությամբ սանդղաձև իջնում է դեպի Միջինսիբիրական սարահարթը, հս–արլ–ում Վիտիմ գետի հովտով բաժանվում է Պատոմի բարձրավանդակից: Հարթագագաթ լեռնաշղթաների համակարգ է մինչև 2578 մ առավել բարձրությամբ (Ինյապտուկ լեռ): Կազմված է մինչքեմբրի և ստորին պալեոզոյի մետամորֆային ապարներից ու գրանիտներից: Հովիտները և լեռնալանջերը ծածկված են անտառներով: ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈԶ մսաճարպատու ցեղ: Բուծվել է Հյուսիսային Կովկասի շրջաններում բարդ վերարտադրական տրամախաչման մեթոդով՝ Կուբանի տեղական խոզերը բարելավելով խոշոր սպիտակ, բերկշիր և կարճականջ սպիտակ ցեղերով: Հաստատվել է 1955-ին: Մարմնակազմվածքն ամուր է: Երանգը՝ սև– խայտաբղետ: Վարազների կենդանի զանգվածը՝ 300–350, իսկ մերուններինը 220–240 կգ է: Պտղատվությունը՝ 10–11 խոճկոր մեկ ծնում: Վաղահաս է: 1 կգ քաշաճի համար ծախսվում է 4–4,2 կերային միավոր: Մպանդային ելքը՝ 70–75%: Տոհմային խոզերը բուծվում են Ռոստովի, Վոլգոգրադի մարզերում, Կրասնոդարի, Ատավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Միջին Ասիայում և Անդրկովկասում:


ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄՍԱ-ԲՐԴԱՏՈՒ ՈՉԽԱՐ, կիսանրբագեղմ ցեղ: Աաացվել է 1943–60-ին, Ատավրոպոլի երկրամասի «Վոստոկ» սովետական տնտեսությունում ստավրոպոլյան նրբագեղմ ցեղի մաքիների, լինկոլն ու ռոմնի–մարշ ցեղերի խոյերի տրամախաչումից և ստացված խառնացեղերի առաջին սերունդը «ինքն իր մեջ» բուծելու եղանակով: Մարմնակազմվածքը ամուր է, գլուխը և պարանոցը՝ համեմատաբար կարճ և ւայն, իրանը՝ երկար, լայն և խոր, ոտքերը՝ միջին երկարության, ամուր, ուղիղ դրված: խոյերի կենդանի զանգվածը՝ 90–100, մաքիներինը 55–60 կգ է: Բրդատվությունը, համապատասխանաբար, 9–13 և 5,5– 6,5 կգ: Բուրդը միատարր և միահավասար է, երկարությունը՝ 12–13 սմ, բարակությունը՝50-58 որակի: Վաղահաս Է: Ապանդային ելքը՝ 52–55% : Պտղատվությունը՝ 130–150%: Տարածված է Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում, ՌԱՖԱՀ կենտրոնական մարզերում, Ղազախ. ՍՍՀ–ում: ՀՍՍՀ–ում հաստատված է որպես պլանային բարելավող ցեղ: ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՈՎՈՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, հռչակվել է 1918-ի հուլիսի 7-ին, Եկատերինոդարում (Կրասնոդար), Հյուսիսային Կովկասի Սովետների I հպյքագումարում: Ստեղծվել Է 1918–20-ի քաղաքացիական պատերազմի և ռազմ, ինտերվենցիայի ժամանակաշրջանում՝ սովետական իշխանությունն ամրա